СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայկական թատրոնը

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայկական թատրոնը»

Հայկական թատրոնը

ՀայկաՀաՀայկական թատրոնը յկական թատրոնը կան թատրոնը

October 16, 2017

«Ազգի մշակույթն ապրում է իր ժողովրդի սրտում և հոգում»,- Մահաթմա Գանդի։

Հայկական թատրոնը, հունական և հռոմեական թատրոնների հետ միասին, համարվում է աշխարհի ամենահներից մեկը։ Առաջին պատմականորեն հայտնի հայկական թատրոնը բացվել է մ․ թ․ ա․ 69 թվականին՝ Տիգրանակերտ քաղաքում ՝ Տիգրան Մեծի իշխանության օրոք: Տիգրան Մեծի որդին ՝ Արտավազդ II-ը, ով համարվում է առաջին հայ դրամատուրգը, կառուցել է երկրորդ հայտնի թատրոնը և այնտեղ ներկայացումներ բեմադրել:

Հին թատրոնում տարածված էր նաև մնջախաղը: Մեզ է հասել այս ժանրի ամենահայտնի դերասանուհի Նազենիկի անունը (2-րդ դար):

12-15-րդ դարերում Կիլիկիայի Թագավորության հայկական թատրոնը հայ մշակույթի կարևոր կենտրոններից մեկն էր:

Հայ թատրոնը՝ պատերազմներով և արշավանքներով լի Հայոց պատմության ընթացքում, ունեցել է իր վերելքի և անկման շրջանները: Այնուամենայնիվ, այն գոյատևել և զարգացել է: 

Հայկական թատրոնի նոր ժամանակաշրջանը սկսվում է 17-18-րդ դարերում։ Այս ընթացքում հայ թատրոնը գործում էր հայկական գաղթօջախներում՝ աշխարհի տարբեր մասերում։ 

Երևանի թատրոնները

Այժմ Երևանում կա 17 գործող թատրոն․

  • Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

  •  Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

  •  Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն

  •  Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն

  •  Հ. Մալյանի անվան կինոդերասանների թատրոն-ստուդիա

  •  Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն

  •  Կամերային թատրոն

  • Խամաճիկների պետական թատրոն

  • Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

  • Երիտասարդական փորձարարական թատրոն

  •  Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն

  •  Պետական կամերային երաժշտական թատրոն

  • «Էդգար Էլբակյան» թատրոն

  • Երևանի մնջախաղի պետական թատրոն

  • Փոքր թատրոն

  •  «Մետրո» թատրոն

 

Այլ երկրների հայկական թատրոնները

Հայ թատրոնն ունի իր հանրաճանաչ մասնաճյուղերը Սփյուռքում: Դրանցից ամենահայտնիներն են Լիբանանի «Փափազյան թատրոն»-ը, Սիրիայի «Ադամյան թատրոն»-ը, Լոս Անջելեսի «Մհեր Մկրտչյան» և «Վարդան Աճեմյան» թատրոնները և Նյու Յորքի «Համազգային թատրոն»-ը: