СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայկական զանգերը

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված է կոչնակ-զանգի գյուտը, նշանակությունը ,հայկական զանգերը

Просмотр содержимого документа
«Հայկական զանգերը»

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՆԳԵՐԸ Զանգի գյուտը արվել է 4-րդ դարում Իտալիայի Կամպանիա մարզի Նոլա քաղաքում:Այդ պատճառով էլ եվրոպական մի շարք լեզուներում զանգը կոչվեց Կամպանիա ,իսկ լատիներեն ՝ նոլա: Հայաստանում զանգի մասին առաջին հիշատակությունը ,կապված զանգն օրհնելու կանոնի հետ, արել է 5-րդ դարի Հայոց կաթողիկոս և իմաստասեր Հովհան Մանդակունին:Բայց դա եղել է ձեռքի Իսկ մինչ այդ զանգի դեր է կատարել կոչնակը կամ ժամահարը: Այն քառակուսի ,տաշած ու ողորկած փայտ էր,որին Գրիգոր Նարեկացին անվանում էր շերտ,այսինքն փայտի կտոր:Ձայն հանելու համար ժամահարին հարվածում էին մուրճով ,որ կոչվում էր թակարդ: Կոչնակը ժամահար անունով են հիշում Հովհան Մամիկոնյանը,Հովհաննես Սարկավագը ,Գրիգոր Նարեկացին ,Ասողիկը,Արիստակես Լաստիվերցին,Ներսես Շնորհալին,Գրիգոր Դ Տղան:Ժամահար բառը կազմված է ժամ և հար արմատներից և նշանակում է կոչող ի ժամ ,այսինքն ՝ ժամերգության ,պատարագի կամ որևէ այլ հավաքի կանչող:Սկսած Վանական Վարդապետից /13-րդ դար/ ժամահարը տեղի է տալիս կոչնակ բառին: Հովհան Մամիկոնյանը հավաստում է ,որ 7-րդ դարում Գայլ Վահանի համանուն թոռը թշնամու դեմ կռվելիս իր հետ ուներ 38 կոչնակ:Մարտի ժամանակ ,երբ հայերը նեղն են ընկնում,սկսում են զարկել կոչնակները:Դրանց զարմանալի համանվագից քաջալերված՝հայերը առաջ են նետվում և փայլուն հաղթանակ տանում:Այդպիսի դեպք տեղի է ունեցել նաև 11-րդ դարում,երբ սելջուկ զորապետ Տուղրիլը պաշարել էր հայոց Մանազկերտ քաղաքը: Կոչնակին երկար դարեր հարևանել է զանգը:Վերջինիս մասին մեր մատենագիրները նվազ տեղեկություններ են հաղորդում:Չնայած զանգը Հայաստանում գործածական է 10-րդ դարի երկրորդ կեսից,բայց այն իր հաստատուն տեղն է գրավել միայն 12-րդ դարից սկսած: Զանգի մասին հիշատակում են Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին…Մեզ են հասել այդ ժամանակներում ձուլված և Տաթևի վանքում գործածված զանգեր:Պահպանված ամենահին հայկական զանգերը երկուսն են:Նրանցից մեկը ձուլվել է 1302թ.,մյուսը՝1304թ.:Երկուսի վրա էլ կան հայերեն արձանագրություններ,ըստ որոնց դրանք ձուլել է տվել կամ գնել է Ստեփանոս Օրբելյան պատմիչը: Հայաստանում զանգը պատրաստել են պղնձից ,որը հնչուն մետաղ է : Գրիգոր Նարեկացին այդ մասին վկայում է.;զանգակ նիւթոյ պղնձոյ;:Իսկ Գրիգոր Տաթևացին հաղորդում է ,որ հայկական զանգը ձուլելու ժամանակ պղնձին խառնել են արծաթ,որն ավելի հնչեղ էր դարձնում զանգի ձայնը:Անեցի արհեստավորները այնպիսի զանգեր են պատրաստել,որոնց ձայնը հասնում էր ոչ միայն Ծաղկոցաձորի ամենամթին խորշերը,այլև Շիրակի սահմաններից շատ հեռու: Կոչնակի նման զանգը նույպես հարկ եղած դեպքում ազդարարել է նաև վշտալի լուրեր:Բարսեղ Վարդապետը /12-րդ դար/ գրում է ,որ կռվի դաշտում ընկած և հուղարկավորության չարժանացած Պաղտին իշխանի մահը ողբում էին զանգահարությամբ: Զանգի ձայնը զարմանալի ազդեցություն է թողնում մարդու վրա.ուրախության պահինայն սիտապարար է ,տրտմությոն պահին ՝թախծոտ: ՈՒշ միջնադարում զանգը կարևոր դեր էր կատարում քաղաքի կյանքում: Մի զանգով սկսվում էր աշխատանքային օրը,մյուսը ճաշի էր հրավիրում ,երրորդը տոնախմբության էր կանչում…. Հնում զանգերն ունեին իրենց անունները:Անիի զանգերից մեկը կոչվել է Հացի զանգ,Ջուղայի զանգերից մեկը՝Խաչքարի զանգ:ԵՎ պատահական չէ ,որ խաչքարի զանգ են հնարել այն քաղաքում ,ուր 17-րդ դարի սկզբում արդեն կար ավելի քան 10հազար խաչքար: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից տարիներ անց պատերազմի մասնակից բոլոր երկրների թնդանոթներից Իտալիայում ձուլեցին մի զանգ և անվանեցին Մահվան զանգ,որն ընկածների հիշատակը հավերժացնելու համար զանգահարում էր միայն գիշերները: Մարդիկ հնում հավատում էին զանգին:Նրանց թվում էր,թե զանգն ունակ է հրաշքներ գործելու:Զանգահարությամբ կարելի էր,իբր,խափանել և՛ համաճարակները ,և՛ երաշտն ու սովը,և՛ բնական մյուս արհավիրքները: Զանգի հետ է կապված զանգակատան ծնունդը:Զանգակատունը ճարտարապետական կառույց է զանգ կախելու համար:Հայաստանում առաջին զանգակատները կառուցվել են 10-րդ դարում: Նշանավոր Գոշավանքի ,Հաղպատի, Սանահինի զանգակատները: Էջմիածնի Մայր տաճարի զանգակատունը կառուցվել է 1653-58թթ,Անտոն Չելեպի Ապրոյանի ծախքերով:Այս զագակատանը երկար ժամանակ հնչել է Տիբեթյան կոչվող հռչակավոր զանգը: Այժմ Էջմիածնի Մայր տաճարում զանգահարումը կատարվում է էլեկտրականությամբ:Նշանավոր է եղել Կարին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը:Այն 1869թ. կառուցել են Մանուկ Արաբյան և Ղևեն վարդապետները: Այս զանգակատունն ուներ 3 զանգ,մեջտեղինը ՝մեծ, կողքերինը՝անհամեմատ փոքր:Մեծ զանգի ձայնը լսվում էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա:Համաժողովրդական մեծ լուրերը Կարինի հայությանն ազդարարվում էին մեծ զանգի ղողանջներով:Կարսեցիները հիշում են արտասովոր զանգահարումները:Այդպիսիք էին Խրիմյան Հայրիկի մահվան գույժը 1907թ. և Սանասարյան վարժարանի գույքերի գաղտնի փոխադրության լուրը 1912թ.: 1918թ.մայիսի 22-28-ին Սարդարապատի հերոսամարտի օրերին 7 գիշեր ու ցերեկ անընդմեջ ղողանջում էին Արարատյան դաշտի և շրջակա վայրերի հայկական եկեղեցիների զանգերը,ազդարարում ,որ հայ ժողովուրդը մահու և կենաց կռիվ էմղում: Դա ամենատևական զանգահարությունն էր Հայկական լեռնաշխարհում վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը: Ինքնատիպ է Երևանի Կառավարական տան ժամացույցը: Նրա ղողանջները լսվում են Երևանի բոլոր կողմերում: Հայ ժողովուրդը զանգի մասին շատ զրույցներ է ստեղծել.Սյունյաց աշխարհի Խոտ գյուղի մոտակայքի վանքը մի մեծզանգ ուներ :Ամեն անգամ հեռվում թշնամու հայտնվելուն պես այդ զանգը ղողանջում էր, և Սյունյաց քաջերը զորք կապած ընդառաջ էին դուրս գալիս թշնամուն և հաղթում:Բայց ահա Հայաստան արշավեց Լենկթեմուրը :Այս ավազակապետը կաշառեց մի դավաճանի ,որը կտրեց Սյունյաց աշխարհի նշանավոր զանգի լեզվակը: Թշնամին հարձակվեց Սյունիքի վրա:Մարդիկ փորձեցին զանգը հնչեցնել և մարտի կանչել հայոց քաջերին ,բայց չստացվեց.զանգը չէր ղողանջում :ԵՎ իրար ասացին՝զանգն իզուր է ,զանգը զուր է, որի պատճառով էլ այդ երկրամասը կոչվեց Զանգեզուր: Զանգը ոգևորության աղբյուր է եղել գրողների ,կերպարվեստագետների, երաժիշտների համար: Նշանավոր են Շիլլերի ;Զանգակ;,Էդգար Պոի :Զանգերը; , Գյոթեի ;Թափառական զանգ;,Հաուպտմանի ;Ջրասույզ զանգը;,Թ. Մուրի ; Իրիկնային զանգ;, Ի.Կոզլովի ;Իրիկնայինզանգ; գործերը: Իր ;Ազատության զանգ; ,;Տիեզերական զանգ;, ;Ես մի նոր զանգ եմ; գործերում տիեզերական զանգի պատկերն է տվել Ավ. Իսահակյանը: Մեծ Կոմիտասին նվիրված հոյակապստեղծագործություն է Պ.Սևակի ;Անլռելի զանգակատուն ;պոեմը:Զանգակի խորհրդանշական պատկերն են արտացոլում հայ նկարիչ Վ.Պոդպոմոգովի ;Ռեքվիեմ 1915; և ;Եղեռերգություն ; կտավները: Զանգերի ղողանջ կա հայ շատ կոմպոզիտորների գործերում: