СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց դպրության Տիր աստվածը

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված են  հայոց դպրության Տիր աստծո հետ կապված  փաստեր,տեղեկություններ

Просмотр содержимого документа
«Հայոց դպրության Տիր աստվածը»

ՀԱՅՈՑ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ Տիր կամ Տյուր է կոչվել դպրության,պերճախոսության,գիտությունների ու արվեստների աստվածը հին հայկական դիցարանում:Համարվել է հեթանոս հայերի աստվածների հոր՝Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը,մարդկանց ճակատագրի գուշակողն ու երազների մեկնողը,նրանց չար ու բարի գործերի գրանցողը ,ննջեցյալների հոգիները ;անդրշիրիմյան աշխարհ; ուղեկցուղը:Տիրին նվիրված գլխավոր տաճարը կոչվել է Երազամույն /տեղը ճշտված չէ,գտնվել է Վաղարշապատ և Արտաշատ քաղաքների միջև,որոշ հնագետներ ենթադրում են ,որ Երազամույն տաճարը գտնվելիս է եղել Զվարթնոց տաճարի տեղում/:Տիրին նվիրված տոնահանդեսը կոչվել է Տիրական:5-րդ դարի պատմիչ Ագանթագեղոսը Երազամույնը անվանել է իմաստության ուսուցման մեհյան:Հելլենիստական դարաշրջանում հայերը Տիրին նույնացրել են Ապոլլոնին ու Հերմեսին: Տիրն ըստ էության եղել է հեթանոս հայերի գրականության ,մասնավորապես՝բանաստեղծության աստվածը:Մույն հին հայերենում նշանակում է սուզվել ,ընկղմվել /օրինակ՝ ջրամույն-ջրի մեջ ընկղմված/:Երազամույն նշանակում է երազների մեջ ընկղմված:Բայց երազների մեջ միայն գուշակները կամ աստվածային պատգամախոսները չէ,որ սուզվում էին:Երազն ու երազանքը հոգեհարզատ եննաև բոլոր ժամանակների բանաստեղծներին: Տարին մեկ անգամ Հայաստանի բոլոր կողմերից բանաստեղծները հավաքվում են Տիր աստծո տաճարը՝Երազամույն:Քրմապետը նրանց տալիս է գրելու՝ բանաստեղծելու համար որոշակի թեմա և մեկ օր ժամանակ:Բանաստեղծները մեկ օրով երազամույն են լինում ,հորինում որևէ բանաստեղծություն և ամենքի ներկայությամբ արտասանում: Լավագույն գործերը միցանակ էին շահում :Հաղթողների գլխին դնում էին ուռենու ոստերից հյուսած պսակ: Հաղթողներին անվանում էին պսակավորներ,այսինքն՝ մարդիկ ,որոնց գլխներին հաղթողի պսակ են դրել:Մի քանի հազար տարեկան հայերեն պսակավոր բառը ,որ օգտագործել են մեր պատմիչները , արդի ժամանակներում անիրավացիորեն մոռացության է մատնվում:Միջազգային ճանաչման արժանացած լաուերատ բառը լատիներեն է և նշանակում է դափնեկիր:Հին Հռոմում ու Հունաստանում այդպես էին կոչում հաղթողին, որովհետև նրա գլխին դնում էին դափնու տերևներից հյուսած պսակ:Բայց Հայաստանում դափնի չկար,և հաղթողի գլխին ուռենու ոստերի պսակ էին դնում:Այդ պատճառով էլ ուռենին հնուց իվեր Հայաստանում համարվել է երազանքի , բանստեղծության ծառ:Արդար կլիներ,որ բոլոր մրցույթներում հաղթողներին կոչեինք պսակավորներ ,ինչպես կոչում էին հնում մեր նախնիները:Հին Հայաստանի հեթանոսական գլխավոր կենտրոնը Արտիշատ ավանն էր,որ գտնվում էր Տարոնում ,Արածանի գետի աջ ափին: Այստեղ էին հայոց յոթ բագինները՝Արամազդին ,Անահիտին, Միհրին,Նանեին ,Ասղիկին ,Տիրին ,Վահագնին նվիրված զոհասեղանները:Նավասարդյան տոնախմբությունների ժամանակ այստեղ կազմակերպվում էին մարզական խաղեր ,բանաստեղծների և երգիչների մրցություններ,արհեստավորը ցուցադրում էր իր ձեռքի գործը,հողվորը ՝հողի բարիքները:Հաղթողների գլխին դնում էին վարդերից հյուսած պսակներ և օծում վարդաջրով:Նավասարդյան մրցություններում հաղթողները նույնպես պսակավորներ էին կոչվում ,միևնույն է ,թե հաղթողի գլխին ինչ են դնում ՝ուռենու ոստերից թե վարդերից հյուսած պսակ:Բոլոր դեպքերում պսակը մնում է պսակ և հաղթողին պիտի անվանել պսակավոր տարողունակ բառով: Ինչևէ, Երազամույն տաճարի մոտ տեղի ունեցող բանաստեղծություն արարելու տոնահանդեսը Տիր աստծո անունով կոչվում է Տիրական: Հայոց հին տոմարի չորրորդ ամիսը Տիր աստծո անունով կոչվել է Տրե կամ Տրի ,ծիածանը՝Տիրական կամ Տրական գոտի: Հայաստանում Տրի անունով ստեղծվել են մի քանի տեղանուններ և անձնանուններ.Տիրինկատար /լեռ/, Տիրակատար/քաղաք/, Տիրառիճ/գյուղ/, Տրի /գյուղ/, անձնանուններ՝Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տիրիբազ,Տիրոց,Տրդատ…