СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց գինու լեգենդը…

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայոց գինու լեգենդը…»

Հայոց գինու լեգենդը…

Շառլ Ազնավուրը ասում էր՝ «Հայկական գինու առանձնահատկությունն այն է,  որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»: Հայերը հին գինեգործներ են, իսկ հայկական գինին իր ավանդականությամբ կարելի է համեմատել ֆրանսիականի հետ։ Այս խմիչը մինչ օրս էլ ամեն հայի, հատկապես՝ երևանցու երեկոների անբաժան մասն է. Սարյան փողոցը վկա։ Հայկական գինեգործության արմատները դարերի խորություն ունեն, ըստ սովորության, հայերն այս գործն էլ են ծեսի վերածել, առասպելներ ու լեգենդներ հյուսել գինու մասին։

Աստվածաշնչյան պատմությունը…

Ըստ աստվածաշնչյան լեգենդի` մարդկությունը բացահայտեց գինու համը և առաջին անգամ զգաց, թե ինչ բան է գինուց արբենալը, երբ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո Արարատ լեռան ստորոտին տնկեց խաղողի առաջին որթը: Նոյին գինու պատրաստման գաղտնիքը բացահայտել էր այծը, որը կերել էր խաղողի վայրի պտուղներ և հարբելու արդյունքում սկսել էր հրմշտել մյուս կենդանիներին: Վերոնշյալ դեպքից հետո էլ Նոյը Արարատ լեռան լանջերին խաղող տնկեց, և վերջինիս պտուղներից գինի ստացավ: Գինին այնքան համեղ ու դյութիչ էր, որ անգամ Նոյը չդիմացավ գայթակղությանը` «խմեց և արբեց»:

«Խմես հայոց գինին նեկտար՝ կենաց կանչես օտար լեզվով, քաղես հայոց վարդերն ու հեզ՝ աղջիկ կանչես օտար լեզվով»…

Հովհաննես Շիրազ

Հեթանոսական ակնարկ

Դեռևս հեթանոսական ժամանակներից հայերի մեջ մի ավանդույթ կար` հազար բույսերից եփում էին անուշաբույր հեղուկ, այն կոչվում էր «մեռոն»: Մ.թ.1-ին դարում Տրդատ թագավորի կալվածքներում ապրող Պարգև անունով մի գինեգործ սովորեց այդ անուշաբույր հեղուկից սպիրտ թորել: 66թ. Տրդատը թագավորական շքախմբով և ընծաներով,նաև մեռոնով, ուղևորվում է Հռոմի կայսեր Ներոնի մոտ: Հռոմեացի պատմաբանների վկայությամբ, երբ Ներոնը մեռոն է համտեսում, ցնծում ու հրճվում է, մանավանդ, որ ըմպելիքը համահունչ էր իր անվանը:

Լեգենդները լեգենդ են մնում, դրանք իհարկե վկայում են գինեգործության մշակույթի վաղեմի առկայության մասին, սակայն դրանցից զատ կան բազմաթիվ փատեր ու վկայություններ, գիտականորեն ապացուցված տվյալներ, հին հայկական գինեգործական հնձաններ, գինու հազարամյա անոթներ ու կարասներ, բազմաթիվ  արձանագրություններ, որոնք վկայում ՝

Հայաստանում գինեգործությունը 6000 տարվա պատմություն ունի, Հայաստանը եղել է խաղողագործության և գինեգործության հնագույն օրրան: