СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց լեզու 11

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայոց լեզու 11»

Ուսուցչուհի- Հովհաննիսյան Արմենուհի

Դպրոց- Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական

Թեման- նախագիծ «Դարձվածք»

Առաջադրանքը- Կատարել հետազոտական աշխատանք «Դարձվածք» թեմայով:


Աշխատանքի փուլերը


Ստեղծել աշխատանքային խմբեր: Նախագիծը իրականացնել խմբերով: Ընտրել խմբերի ղեկավարներ, ովքեր կհամակարգեն խմբի անդամների աշխատանքը:

Կատարել աշխատանքի բաժանում:

Ձևավորել 3 խումբ (6-8 հոգուց բաղկացած խմբեր, ովքեր կարող են նաև զույգերով աշխատել):

I խումբ


  1. Ուսումնասիրել «Բառակապակցություն» թեման, կատարել նշումներ, բերել օրինակներ:

  2. Ուսումնասիրել «Դարձվածք» թեման, կատարել նշումներ՝ առանձնացնելով կարևոր մտքերն ու արտահայտությունները:

  3. Առանձնացնել այնպիսի դարձվածքներ, որոնք կարող են հանդես գալ որպես ազատ կապակցություններ (օրինակ՝ ձեռքերը լվանալ): Աշխատել դարձվածաբանական բառարանով:

  4. Ուսումնասիրել, փնտրել, գրել 1 տառի տարբերությամբ գործածվող դարձվածքներ, որոնք ունեն տարբեր նշանակություններ (հոգի տալ- անսահմանորեն նվիրված լինել մի բանի, հոգին տալ- հոգին ավանդել, մեռնել):

II խումբ


  1. Գրական տարբեր ստեղծագործություններից առանձնացնել դարձվածքներ (օրինակ՝ Քաջ Նազարի բախտն ունենալ-հանգամանքների բերումով հաջողության հասնել):

  2. Փնտրել, գտնել օրհնանք- մաղթանքներ, որտեղ գործածված լինեն դարձվածքներ (օրինակ՝ Աստված ուժ տա- ուժ և կարողություն ցանկանալ մեկին):

  3. Փնտրել, գտնել անեծքներ, որտեղ գործածված լինեն դարձվածքներ (օրինակ՝ գրողի ծոցը մտնես- մահվան չարամաղթություն):

  4. Դուրս գրել առած- ասացվածքներ, որտեղ գործածված լինեն դարձվածքներ (օրինակ՝ ճտերն աշնանն են հաշվում- գործի օգուտն ու վնասը հետագայում երևալ):

III խումբ


  1. Մտածել, թե ինչ պատկերներով

կարելի է ներկայացնել դարձվածքները)

(20 նկար- դարձվածք):


  1. Ը

    նտրել բառեր, ներկայացնել

նկարներով, դրանցով կազմել դարձ-

վածքներ, նշել բացատրությունները:


Հետազոտական աշխատանքն իրականացնելու համար հատկացնել որոշակի ժամանակահատված: Ներկայացնել աշխատանքները, ստացված արդյունքները: Կատարել աշխատանքի ընթացիկ քննարկումներ: Անդրադառնալ թերություններին, առաջարկություններ անել, կատարել համապատասխան փոփոխություններ:

Քննարկումների արդյունքում ստանալ նոր առաջադրանք.


I խումբ

Վենի դիագրամով ներկայացնել

բառակապակցությունն ու դարձվածքը՝

նշելով յուրաքանչյուրին բնորոշ առանձ-

նահատկություններն ու ընդհանրու-

թյունները:


II խումբ


Պատրաստել գրքույկ՝ ընդգրկելով հաջողված օրինակները.

Դարձվածքները- Առած- ասացվածքներում

  • Գրական տարբեր ստեղծագործություններում

  • Օրհնանք- մաղթանքներում

  • Անեծքներում


III խումբ


Պատրաստել նկարազարդ գրքույկ՝ ընդգրկելով .

  • Ընտրված բառերը (պատկեր), դրանցով կազմված դարձվածքները և բացատրությունները

  • Հաջողված նկար- պատկերներով ստանալ դարձվածքներ (կարելի է ներկայացնել խմբում գուշակիր նկար –դարձվածքը պահանջով):


Գնահատում

Գնահատել .

  • Յուրաքանչյուր սովորողին իր կատարած անհատական աշխատանքի համար

  • Խմբին հաջողված նյութեր պատրաստելու, ուսումնասիրություններ կատարելու համար


Ակնկալվող արդյունք


Վերջնական աշխատանք- Պատրաստել սահիկահանդես՝ ընդգրկելով յուրաքանչյուր խմբի հետազոտությունը:

Խմբերը ակտիվ կհամագործակցեն իրար հետ:


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!