СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց լեզվի դասեր 2

Нажмите, чтобы узнать подробности

Միջանցքներ, լեռնանցքներ, ծխախոտներ, ծխամորճներ․ դեռևս լեզվաբան Աշոտ Մարությանն է նկատել, որ այս բառերի հոգնակիի կազմության վերաբերյալ ոչ ոք տարակուսանք չունի։ Բոլորի համար անվիճելի է, որ նշյալ միավորները ստանում են -ներ վերջավորությունը։ Մինչդեռ եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ սրանց բոլորի դեպքում էլ վերջնարմատը միավանկ գոյական է, որը պահպանել է իր գոյականական նշանակությունը։ Ուրեմն ինչո՞ւ այս բառերը -եր վերջավորությունը չեն ստանում, ինչպես, օրինակ այս դեպքերում․ դասագրքեր, եզրաքարեր, միջնապատեր, լրագրեր։

Պատճառն այն է, որ առաջին շարքի օրինակներում վերջնարմատները բառի ընդհանուր իմաստի մեջ կորցրել են իրենց ուղղակի նշանակությունը։ Օրինակ՝ «ծխախոտ» ասելիս ոչ ոք չի մտածում խոտի մասին, այլ բարդությունն ընկալում է ասես որպես պարզ բառ՝ միանգամայն ինքնուրույն, առանձին իմաստով։

Նույն այդ պատճառով ճիշտ են նաև այս հոգնակիները․

հագուկապներ,

խաչբառներ,

խորհրդանիշներ,

շարասյուններ*,

շրջադարձներ։

Այս շարքում պետք է լիներ նաև ՀԱՐՑԱՇԱՐ բառը՝ հարցաշարներ, մանավանդ որ ինքնուրույն գործածվող ՇԱՐ գոյական ընդհանրապես չունենք, բայց հարցաշար-ի հոգնակիի՝ -եր-ով կազմությունն այնքան է արմատացած, որ այն թերևս արդեն անցել է բացառությունների շարքին։

* Այս բառի շուրջ քննարկումը՝ մեկնաբանությունն

Просмотр содержимого документа
«Հայոց լեզվի դասեր 2»

* Այս բառի շուրջ քննարկումը՝ մեկնաբանություններում։