СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց լեզվի դասեր

Нажмите, чтобы узнать подробности

ՈՎ (ՈՎՔԵՐ) և ՈՐ (ՈՐՈՆՔ) հարաբերական դերանունների գործածության հարցին առաջին անգամ չէ, որ անդրադառնում ենք։ Անձնանիշ գոյականների դեպքում ՈՐՈՆՔ-ը գործածելուց շատերը հրաժարվում են պարզապես համառորեն։ Թողնելով բացատրությունը, որ ներկայացրել էինք ամիսներ առաջ՝ այս անգամ ցանկանում ենք հարցը մեկ այլ տեսանկյունից վերլուծել։

Եկեք հոլովենք ՈՎՔԵՐ-ը․

ուղղ․ - ովքեր

սեռ․ - որոնց

տր․ - որոնց

հայց․ - որոնց

բաց․ - որոնցից

գործ․ - որոնցով

ներգոյ․ - ----------

Այսպիսով՝ ստացվում է՝ անձերի պարագայում ՈՐՈՆՔ ասել ոչ մի դեպքում չի կարելի, բայց հենց այս բառը հոլովվում է, արդեն կարելի է։

Մյուս կողմից՝ ՈՎ-ը (ՈՎՔԵՐ-ը) իր մեջ անորոշության տարր էլ ունի, ուստի ճիշտ է նրա գործածությունը, օրինակ, այսպիսի նախադասություններում․

Նա, ով գա Լոռի, կսիրահարվի տեղի բնությանը։

Յուրաքանչյուրը, ով գա Լոռի․․․

Նրանք, ովքեր գան․․․

Մնացած բոլոր դեպքերում, մանավանդ երբ հարաբերական դերանունը չի վերաբերում գլխավոր նախադասության ենթակային, եթե չասենք պարտադիր, ապա առնվազն թույլատրելի է գործածել ՈՐ-ը․

Հանդիպեցի Աննային, որն իմ վաղեմի բարեկամն է։

Կդիմես Աշոտին, որը մեծ փորձ ունի նման հարցերում։

Զրուցում էր Արմենենց հետ, որոնք կանգնած էին իրենց տան բակում։

Просмотр содержимого документа
«Հայոց լեզվի դասեր»