СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց լեզվի հարցաշար

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայոց լեզվի հարցաշար»

Հայոց լեզու հարցաշար

1.Շարահյուսության ուսումնասիրության առարկան:

Շարահյուսությունը քերականության բաժիններից մեկն է, որն ուսումնասիրում է բառակապակցությունն ու նախադասությունը, նրանց տեսակնե­րը, կապակցման եղանակները: Շարահյուսա­կան փոքրագույն միավորը բառն է` որպես նախադասության անդամ: Եթե բառն արտահայտում է հասկացություն, իմաստ, ապա նախադասու­թյունը, իբրև խոսքի միավոր, արտահայտում է միտք և ունի իր ձևավորման պայման­ները, որոնցից են` հնչերանգը, դադարը, ստորոգումը: Շարահյուսական միավորներ են բառակապակցությունը և նախադասությունը։

2. Բառերի կապակցության միջոցները և եղանակները:

Նախադասության անդամները որևէ միտք արտահայտելու համար իրար հետ գտնվում են տարբեր հարաբերությունների մեջ, այսինքն՝ կապակցվում են քերականական որոշակի կանոններով։ Կապակցությունը բառերի այն կապակցումն է, որի դեպքում ստորադաս անդամը իմաստային այս կամ այն ձևն է ստանում գերադաս անդամի իմաստային կամ քերականական կարգերի թելադրմամբ, կամ էլ փոփոխություն չի կրում նրա պահանջով։ Նախադասության անդամների կապակցության եղանակներն են՝ համաձայնություն, խնդրառություն և առդրություն։

Համաձայնությամբ կապակցվելիս նախադասության անդամներից մեկն ստանում է մյուսի քերականական հատկանիշները։ Համաձայնությամբ կապակցվում են ենթական ու ստորոգյալը, բացահայտիչն ու բացահայտյալը։

Ենթակայիուստորոգյալիհամաձայնությունը

Չնայած ենթական ու ստորոգյալը միմյանց նկատմամբ գերադաս կամ ստորադաս հարաբերության մեջ չեն գտնվում, սակայն ստորոգյալը քերականական որոշակի փոփոխություններ է կրում՝ կախված ենթակայի դեմքից կամ թվից, և այս առումով ստորոգյալը կախման մեջ է ենթակայից։ Օրինակ՝ Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ (ՎՏ)։ Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ (ՀՇ)։ Անտառը խշշում է։

Ենթական և ստորոգյալը համաձայնում են դեմքով ու թվով։ Նրանց դիմային համաձայնությունը բավական կայուն է. անձնական դերանունով արտահայտված ենթակայի հետ ստորոգյալը դրվում է նույն դեմքով։ Օրինակ՝ Ես քեզնից դառնացած հեռացա, Ես քեզնից հեռացա ու լացի ։ Դու գալիս ես մութ գիշերապահին և լինում ես լուռ ։ Նա սիրում էր ինձ անլուռ ու անբառ Եվ սերը սրտում գաղտնի էր պահում։ Ենթակա գոյականի հետ ստորոգյալը դրվում է երրորդ դեմքով։ Օրինակ՝ Բարակ ամպերը մաղում են ոսկի, Ջրերը անուշ հեքիաթ են ասում (ՎՏ)։ Իսկ ս և դ դիմորոշ հոդ ունենալու դեպքում ստորոգյալը կարող է դրվել նաև առաջին և երկրորդ դեմքերով։ Օրինակ՝ Ինքս եմ մեղավոր այդ հարցում։ Ուսանողներդ եք գնալու Ծիծեռնակաբերդ։

Տարբեր դեմքերի դերանուններով բազմակի ենթակաների հետ ստորոգյալն առնում է նրանցից մեկի դեմքը, որն ավելի մոտ է խոսողին։ Օրինակ՝ Ես, դու և Աշոտը որոշել ենք գնալ բնության գիրկը։ Դու և Աշոտը սիրում եք ձեր ընկերներին։

Եզակի ենթակայի հետ գործածվում է եզակի ստորոգյալ, հոգնակի ենթակայի հետ՝ հոգնակի ստորոգյալ։ Օրինակ՝ Գիշերն է փռել իր թևերը մութ, Գիշերն է գերել իմ սիրտը ցաված։ Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան (ՎՏ)։

Բազմակի ենթակաների հետ ստորոգյալը դրվում է հոգնակի թվով։ Օրինակ՝ Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան ծածկվել են մի թիզ ձյունով (ՀԹ)։

Եթե բազմակի ենթականերն արտահայտվում են դերանուններով և գոյական­ներով, ստորոգյալը համաձայնում է դերանվան հետ։ Օրինակ՝ Մի անգամ ես ու ընկերս գնացինք Որոտանի ձորը՝ որսի։ Դու և քո խումբը կկատարեք առաջադրանքը։



Բացահայտչի և բացահայտյալի համաձայնությունը

Բուն բացահայտիչը միշտ դրվում է բացահայտյալից հետո և համաձայնում է նրա հետ դեմքով, թվով, հոլովով։ Օրինակ՝ Արարատը՝ հայոց սրբազան լեռը, հայ ժողովրդի սրտի կարոտն է։ Քիչ հետո երևաց նաև Ալիմյանի ավագ որդին՝ Սմբատը։

Եթե բացահայտյալն անձնական դերանուն է, բացահայտիչը համաձայնում է նաև դիմորոշ հոդերի միջոցով, ինչպես՝ Այդ մենք ենք գալիս, մենք՝ բանվորներս՝ փոշոտ ու մրոտ (ՇԿ)։ Բացահայտիչը երբեմն կարող է դիմորոշ հոդ չստանալ, ինչպես՝ Ես՝ քսանմեկերորդ դարի մարդ ու քաղաքացի, ուզում եմ տեսնել իմ ծովից ծով հայրենիքը։ Եթե բացահայտյալը որոշյալ առումով է կիրառված, բացահայտիչը մեծ մասամբ որոշիչ հոդով է հանդես գալիս։ Օրինակ՝ Գյուղի տավարածը՝ Վանդունց Բադին, առավոտ կանուխ տավարը հանդն էր քշում։ Որոշյալ առումով դրված բացահայտյալի հետ կարող են դրվել անորոշ առումներով բազմակի բացահայտիչներ, ինչպես՝ Ծխում էին հայոց քաղաքները՝ Դվին, Արտաշատ, Վաղարշապատ։

Ավելի կայուն է բացահայտչի և բացահայտյալի հոլովական համաձայնու­թյունը. ո՛ր հոլովով կիրառված է բացահայտյալը, նույն հոլովով էլ դրվում է բացահայ­տիչը, հատկապես երբ նրանք նախադասության ենթականերն են, ինչպես՝ Մենք՝ հայերս, եկել ենք դարերից ու գնում ենք դարերը խոր։ Սակայն հաճախ բացա­հայտի­չի ու բացահայտյալի հոլովական համաձայնությունը խախտվում է. այս դեպքում նրանք համաձայնում են ոչ թե քերականորեն, այլ իմաստով։ Դա հիմնականում վերաբերում է մասնավորող պարագայական բացահայտչին։ Օրինակ՝ Այնտեղ՝ Սև ջրի չքնաղ եզերքին էր ապրում Հասոն: Հոլովական համաձայնության խախտումներն ավելի քիչ են մասնական բացահայտչի դեպքում։ Օրինակ՝ Փառանձեմին՝ իբրև թագուհու, բոլորը սիրում էին։ Նա՝ որպես խմբի ավագ, քայլում էր առջևից։

Բացահայտչի ու բացահայտյալի կապակցության մեջ կարևոր դեր ունի նաև շարադասությունը, որը ժամանակակից հայերենում կայուն է. բացահայտիչը միշտ դրվում է բացահայտյալից հետո, իսկ նրանց տեղերը փոխվելու դեպքում բացահայտիչը կդառնա բացահայտյալ և հակառակը։ Օրինակ՝ Վարդան Մամիկոն­յանը՝ հայոց զորքերի հրամանատարը, զոհվեց Ավարայրի ճակատամարտում։ Կամ՝ Հայոց զորքերի հրամանատարը՝ Վարդան Մամիկոնյանը,․․․․․․․․․

Կայունշարադասությունունինաևմասնավորեցնողբացահայտիչը, իսկմասնականբացահայտիչընախադասությանմեջազատէևկարողէդրվելբացահայտյալից թե՛առաջևթե՛հետո։Օրինակ՝ Ներքևում՝ քարերի վրա, այնքա՜ն շատ միրհավ կար։ Տարիներ առաջ՝ մի արևոտ աշնան, Սոնան մտավ հնձան։ Իբրև սրբազան մասունքներ՝ մագաղաթյա մատյանները պահվում են Մատենադարանում։ Սմբատը՝ որպես անտառոտ երկրի զավակ, գիտեր, որ արջը շշմում է հանկարծակի բարձր ձայնից։ Սամվելը նայում էր քաղաքին՝ որպես խորտակված փառքի և իշխանության մոխրի։

(կառավարում, վարում) բառերի ստորադասական կապակցության այն եղանակն է, որի դեպքում գերադաս անդամը պահանջում է որևէ հոլովով կամ կապով ձևավորված լրացում։ Օրինակ՝ խոսում են սիրուց, կարոտից (սիրո, կարոտի մասին), սեղանին (սեղանի վրա), ջրում (ջրի մեջ) և այլն։ Խնդրառու­թյունը տարբերվում է համաձայնությունից.եթե համաձայնության դեպքում ստորա­դաս անդամը ստանում է գերադաս անդամի քերականական հատկանիշները, ապա խնդրառության ժամանակ ստորադաս անդամի ձևը պայմանավորվում է գերադաս անդամի ոչ թե ձևով, այլ իմաստով, այսինքն՝ լրացումն իր ձևն ստանում է՝ պայմանավորված լրացյալի իմաստով։

Խնդրառությունը հատուկ է բայերին, որոնց խնդիրներն արտահայտվում են հոլովաձևերով կամ կապական բառերով։ Այսինքն՝ մի դեպքում առկա է հոլովներով, մյուս դեպքում՝ հոլովով ու կապով արտահայտված խնդրառություն։ Օրինակ՝ Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին։ Կան մարդիկ, որ քո մասին ինձ վատ բաներ են ասում։ Խնդրառության մեջ կարևոր դեր ունի բայի սեռը, որով պայմանավորված՝ խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի։ Օրինակ՝ Նորից դու հին տեղը նստում, Շարժում ես իլիկը մեր հին (ներգործական սեռի բայ, ուղիղ խնդիր)։ Թող կուրծքս լցվի բոց ու կրակով, միայն աչքիս մեջ ծուխը չերևա (կրավորական սեռի բայ, ներգործող անուղղակի խնդիր) ։

Խնդիրներն արտահայտվում են հետևյալ թեք հոլովներով՝ տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական։

Տրական հոլովով խնդիր են պահանջում հանգման, մատուցման իմաստ ունեցող բայերը՝ մոտենալ, հանդիպել, բարձրանալ, կառչել, կռթնել, կպչել և այլն։ Օրինակ՝ Ու հոսում էր գիշերը մութ, Մոտենում էր առավոտին (ԵՉ)։ Իմ գերեզմանին դուք չմոտենաք (ՎՏ)։

Հայցական հոլովով խնդիր են առնում ներգործական սեռի բայերը՝ սիրել, գտնել, զգալ, գրել, կառուցել, տեսնել և այլն։ Օրինակ՝ Մեկից մի հաց, մեկից մի սոխ գողանում, Գնում էինք Արփաչայը լողանում (ՀՇ)։

Բացառական հոլովով խնդիր են պահանջում անջատվել, հեռանալ, պոկվել, զատվել, վախենալ, խաբվել, փրկել, գանգատվել,վախենալ, ձանձրանալ և այլ բայեր։ Օրինակ՝ Ես անջատված եմ հայրենի հողից։ Փրկեցե՛ք մտքերից այս անծայր, Փրկեցե՛ք խոսքերից այս խելոք։

Գործիական հոլովով խնդիր են պահանջումերդվել, հիանալ, զինվել, կլանվել, հպարտանալ, պարծենալ, օժտել, փայլել, հագենալ, աչքի ընկնել և այլ բայեր։ Օրինակ՝ Հպարտանում եմ քեզնով։ Երդվում եմ իմ հայրենիքով։

Ներգոյական հոլով․ սխալվել, մեղադրել, մոլորեցնել, օգնել, համառել, համոզվել, ծուլանալ, սատարել և այլն։ Օրինակ՝ Այդ հարցում դու շատ ես սխալվում։ Հայրենիքի պաշտպանության հարցում պետք է սատարել միմյանց։

Հաճախ խնդրառությունը արտահայտվում է նաև կապով ու իր խնդրով․

Սեռականով ու մասին, վերաբերյալ, մեջ, համար, նման, վրա, դեմ, պես, միջոցով, հետ և այլ կապերով, ինչպես՝ Քեզ հետ կգնամ մինչև աշխարհի ծայրը։ Քեզ համար է յասամանը, Բայց թոշնում է նա իզուր։ Կան մարդիկ, որ քո մասին ինձ վատ բաներ են ասում։ Ասում են՝ իբրև, խարույկի վրա Ջահել ըմբոստի մի սիրտ են այրել (ՀՇ)։ Պատուհանիս տակ լալիս է կրկին Թափառիկ երգչի երգը ցավագին։ Մռայլ թաղումի ջահերի նման Մեկը աստղերն է վառում տխրությամբ։ Արդյոք հիշու՞մ ես․ անտառ էր, առու, Հեքիաթի պես էր, երազի նման։ Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ։

Բացառականով ու բացի, զատ կապերով․ Քեզնից բացի ես ոչ ոքի չեմ վստահում։

Խնդրառության կապակցման եղանակը հատուկ է ոչ միայն բայերին, այլև այլ խոսքի մասերի, եթե դրանցում կա կախվածության հարաբերություն՝ արտահայտված հոլովաձևերով, ինչպես՝ չամիչով կարկանդակ, սարի ծաղիկ, բրդից գուլպա, շնիկով տիկին,կամքից թույլ, բնավորությամբ ուժեղ։

Մանուկ Աբեղյանը և որոշ լեզվաբաններ հատկացուցիչ+հատկացյալի կապակ­ցության մեջ նույնպես խնդրառական եղանակ են տեսնում, քանի որ հատկացուցիչն արտահայտվում է սեռական-տրական հոլովով (սեղանի ոտքը, աշակերտի գիրքը)։ Օրինակ՝ Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ, Եվ վարդի բույր, և սրտի հուր․․․։ Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին (ՎՏ)։ Իմ սրտից ես գանգատ չեմ անի․․․։

Խնդրառական կապն ավելի ակնառու է հատկապես այն դեպքում, երբ հատկա­ց­յալը բայանուն է լինում, ինչպես՝ գնդի հրում, սկավառակի նետում, պլանների ձախողում, զինվորի երդում և այլն։

Առդրությունը բառերի ստորադասական կապակցության այնպիսի ձև է, երբ լրացումն առանց ձևային որևէ փոփոխության դրվում է լրացյալի վրա։ Այդ տեսակետից նա հակադրվում է համաձայնությանն ու խնդրառությանը, որոնց դեպքում լրացումները փոփոխության են ենթարկվում՝ ստանալով գերադաս անդամի պահանջած ձևը։ Առդրական կապակցության մեջ լրացումը արտահայտվում է չթեքվող խոսքի մասերով, կախվածության մեջ չէ գերադաս անդամից, կիրառվում է անփոփոխ ձևով։ Այստեղ կարևոր դեր է կատարում բառերի շարադասությունը և կապակցվող անդամների միավորման հնչերանգը։

Ժամանակակից հայերենում առդրական լրացումներ են դառնում․

1․ Որոշիչ+որոշյալ կապակցությունները։ Անկախ որոշյալի քերականական ձևից, որոշիչը պահպանում է իր կայուն ձևը։ Օրինակ՝ կապույտ մանուշակ, արևաշող մրգեր, հորդ անձրև և այլն։

2․Ստորոգյալ + պարագա կապակցությունները, ինչպես՝ բարձր էին խոսում, հուզված էր երևում, արագ է մտածում, դանդաղ էր քայլում և այլն։

Օրինակ՝ Տխուր մեռան կապուտաչյա Երազները երկնաշող (ՎՏ)։

Առդրությամբ կապակցման մեջ կարևոր դեր ունի շարադասությունը։

Սովորական շարադասության դեպքում որոշիչը դրվում է որոշյալից առաջ, ինչպես՝ Տխուր այդ երգը վաղուց եմ լսել։ Իսկ շրջուն շարադասության դեպքում որոշիչը դրվում է որոշյալից հետո։ Օրինակ՝ Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին։ Իմ խաղաղ երեկոն է հիմա՝ Մեղմալույս, և տխուր, և անուշ։ Սիրում եմ պարզկա քո լեզուն, Ձեռներդ մաշված ու բարակ (ՎՏ):

Առդրական կապակցության մեջ գերադաս անդամի դերով հանդես են գալիս գոյականները, ածականները, բայերը և մակբայները։

Գոյականին, որպես լրացում, առդրվում են ածականը, թվականը, մակբայը, չհոլովվող դերանունը, հարակատար և ենթակայական դերբայները։ Այս կարգի կապակցություններով դրսևորվում է որոշիչ+որոշյալի հարաբերություն։ Օրինակ՝ կուսական անտառ, հինգերորդ անիվ, կտրուկ վայրէջք, այսպիսի սեր, որևէ մեկը, ծաղկած ծառ, խոսող ձուկ և այլն։



3.Բառակապակցություն. տեսակները:

Բառակապակցությունը երկու և ավելի նյութական իմաստ ունեցող բառերի ոչ ստորոգական կապակցությունն է․ նրա բաղադրիչները կապված են լրացական հարաբերությամբ: Օրինակ` բարձր սար, նամակ գրել, մրգով լի սինի, չափազանց արագ և այլն: Սակայն բառերի ամեն մի կապակցություն բառակապակ­ցություն չէ․ բառերի ստորոգական կապակցությունը ոչ թե բառակապակ­ցու­թյուն է, այլ նախա­դասություն, ինչպես` կարմիր խնձոր (բկ), Խնձորը կարմիր է /նախ./: Բառակապակ­ցությունը նախադասությունից տարբերվում է ոչ միայն ստորոգում չունենալով, այլև նրանով, որ նախադասությունը կարող է կազմված լինել մեկ բառից (Մթնեց), իսկ բառակապակցությունը՝ երկու և ավելի բառերից: Սակայն կապերն իրենց խնդիրներով բառակապակցություն չեն, ինչպես` մինչև տուն, հանուն հայրենիքի, գյուղի մոտ և այլն: Բառակապակցության բաղադրիչները միշտ կապված են լինում ստորադա­սական հարաբերությամբ, իսկ համադասական հարաբերությամբ կապված բառերը բառակապակցություն չեն համարվում: Ես սիրում եմ ծաղիկ, աղջիկ․․․

Բառակապակցությունները ըստ կազմության լինում են պարզ կամ երկանդամ, երբ կազմված են երկու անդամից, օրինակ` կապույտ մանուշակ, զրնգուն ծիծաղ, և բարդ կամ բազմանդամ, որոնք կազմված են երեք և ավելի անդամներից, ինչպես` մոմի դժգույն լույս, մտախոհ քայլել աղմկոտ փողոցներով:

Ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատկանելության` բառակապակցու­թ­յունները հիմնականում լինում են գոյականական, բայական, ածականական, մակբայական, իսկ մյուս խոսքի մասերով քիչ են կազմվում:

1․Գոյականական բառակապակցության գերադաս անդամն արտահայտվում է գոյականով, իսկ ստորադաս անդամները` գոյականի տարբեր հոլովաձևերով, ածա­կա­նով, թվականով, դերանունով, դերբայով: Օրինակ` քար աշխարհ, ծաղիկ տիրուհի, թափառական աշուղ, ճեփ-ճերմակ ձյուն, հարյուր հոգի, հինգ կիլոգրամ, իմ գրքերը, ուրիշ բլբուլ, գրել նամակ, լացող ուռենի և այլն:

2․Բայական բառակապակցության գերադաս անդամն արտահայտված է դերբայով, իսկ ստորադաս անդամը կարող է լինել գոյական, ածական, մակբայ, դերբայ: Օրինակ՝ սիրել մայրիկին, օգնել ընկերոջը, լսել երաժշտություն, հոգով արիանալ, քաջաբար կռվել, միշտ հավատարիմ լինել, գեղեցիկ պարել, ուրախ –զվարթ անցկացնել օրը, շտապելուց թև առնել, խոսել կարողանալ և այլն:

3․Ածականական բառակապակցություն․ գերադաս անդամն ածական է, որին լրացնում են տարբեր հոլովաձևերով արտահայտված գոյականներ (գինը բարձր, բնության հրաշալիքներից թափուր, արտաքինով գեղեցիկ, պահվածքից դժգոհ, սովորական աչքով անտեսանելի, իր ընտանիքով երջանիկ) , ածականներ (անսովոր երջանիկ), դերանուն (այնքան ծանոթ, այնպես սիրելի), մակբայ (չափազանց զարմանալի, բոլորովին անծանոթ, ֆիզիկապես ուժեղ, շատ գեղեցիկ, անչափ հրապուրիչ) և այլն:

4․Մակբայական բառակապակցություն, որի մակբայ գերադաս անդամին լրացնում են տարբեր խոսքի մասեր. տարածքով փոքր, հավերժաբար հեռու, շատ քիչ, չափազանց արագ, անչափ դանդաղ, համարյա միաժամանակ, այնքան արագ, վերջին անգամ, երկնքի պես հեռու, խիստ զգուշորեն, անչափ հմտորեն:







4.Նախադասությունը որպես լեզվի շարահյուսության հիմնական միավոր:

Նախադասությունը մտքի նվազագույն միավոր է։ Միտքը կարելի է արտահայտել մեկ բառով և մեծ մասամբ՝ բառերի կապակցությամբ, սակայն ամեն մի բառ կամ բառերի կապակցություն չի կարող միտք արտահայտել։ Օրինակ՝ գեղեցիկ աղջիկ, բարձր սար և նման բառակապակցությունները, չնայած իմաստ ունեն, բայց միտք չեն արտահայտում, հետևաբար նախադասություն չեն։ Սակայն աղջիկը գեղեցիկ է, սարը բարձր է կապակցություններում խոսողը գեղեցիկ հատկանիշը վերագրում է աղջիկը գոյականին, բարձր հատկանիշը՝ սար գոյականին՝ դրանով իսկ հաստատելով աղջկա գեղեցիկ լինելը, սարի բարձր լինելը։ Հատկանիշի այդպիսի վերագրումը առարկային կոչվում է ստորոգում, որը նախադասություն կազմելու հիմնական պայմաններից մեկն է, նրա հիմքը, գլխավոր միտքը կրողը:

Մյուս կարևոր պայմանը հնչերանգն է, որը նախադասության արտաբերման ընթացքում արտասանական ելևէջների ամբողջությունն է։ Այն կարևոր նշանակու­թյուն ունի նախադասության ամբողջականությունը և մտքի ավարտվածությունը ձևավորելու համար։ Հնչերանգի առանցքը տրամաբանական շեշտն է, որն ավելի բարձր է արտասանվում։ Սովորական շարադասության դեպքում այն դրվում է ստորոգյալի վրա, իսկ շրջուն շարադասության դեպքում՝ նախադասության տարբեր անդամների վրա։ Անդեմ նախադասությունների ձևավորման գործում գլխավոր դերը պատկանում է հնչերանգին։ Օրինակ՝ Կանգնե՛լ, ո՛չ մի քայլ առաջ։

Այսպիսով՝ ստորոգումով ու հնչերանգային ավարտվածությամբ ձևավորված բառը կամ բառերի կապակցությունը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն:



5. Նախադասության կառուցվածքային տեսակները:

Ըստ ստորոգման` նախադասու­թյունները երկու խոշոր խմբի են բաժանվում` անվանական և բայական: Անվանական նախադասության ստորոգումն արտահայտ­վում է որևէ անունով (գոյական, ածական, թվական, դերանուն)․ օրինակ` Դու, Արագա՛ծ, ալմա՛ստ վահան կայծակեղեն թրերի: Իսկ բայական ստորոգմամբ նախադասությունների մեջ` ստորոգումն արտահայտ­վում է բայով` անդեմ և դիմավոր: Օրինակ` Լինե՞լ, թե՞ չլինել․ այս է խնդիրը։ Շատ են խոսում այդ մասին:

Կան նաև ընդհանուր դիմավոր նախադասություններ, երբ դեմքը կա, բայց ընդհանրացված: Օրինակ` Մարդ չի ուզում տանը նստել:

Ըստ կազմության՝ նախադասությունները լինում են պարզ և բարդ։ Պարզ նախադասությունը մտքի մեկ նվազագույն միավոր է, որ ձևավորվում է մեկ ստորոգումով, իսկ բարդ նախադասությունը կազմվում է մտքի երկու և ավելի միավորներից։ Կառուցվածքային տեսակետից պարզ նախադասությունները լինում են երկկազմ և միակազմ:

Երկկազմ նախադասության մեջ առարկան և նրան վերագրվող հատկանիշն արտահայտվում են բառաքերականական տարբերակվածությամբ, այսինքն՝ այստեղ առկա են և՛ հատկանիշն ու ստորոգումը, և՛ առարկան, որին վերագրվում է հատկա­նիշը: Օրինակ` Ծաղիկները գեղեցիկ են։ Բոլորը եկել էին։ Միակազմ նախադասությունը կազմված է մեկ մասից, մեկ բևեռից, ինչպես` Աշուն է, անձրև, անձրև ու անձրև։ Արդեն լուսանում է։ Մթնեց:

Ըստ նախադասության անդամների առկայության՝ լինում են լրիվ և թերի։ Երբ տվյալ միտքն արտահայտող բոլոր անդամներն առկա են նախադասության մեջ, այն կոչվում է լրիվ։ Օրինակ՝ Դեղնած դաշտերին իջել է աշուն (ՀԹ)։ Եթե նախադսության մեկ կամ մի քանի անդամները չեն գործածվում, զեղչվում են, նախադասությունը կոչվում է թերի։ Օրինակ՝ Չգիտեմ՝ որտեղից է գալիս ջութակի հեկեկանքը տխուր։

Նախադասությունները տեսակների են բաժանվում նաև ըստ երանգի և լինում են՝ պատմողական, հարցական, բացականչական, հրամայական։ Կան նաև խառը երանգի նախադասություններ, որոնցում համատեղվում են երանգային տարբեր հատկանիշներ։


Նախադասություններն ըստ կազմության լինում են պարզ և բարդ: Միայն մեկ միտք արտահայտող, մեկ ստորոգումով ձևավորված նախադա­սությունը կոչվում է պարզ նախադասություն: Օրինակ՝ Վարդանը քաջ գիտակցում էր պահի լրջությունը: Ընտրությունը մեկն էր: Պարզ նախադասությունները լինում են համառոտ և ընդարձակ, բարդը` համադասական, ստորադասական:

Պարզ նախադասությունները կառուցվածքային տեսակետից լինում են միակազմ և երկկազմ. նկատի է առնվում նախադասության գլխավոր անդամների առկայությունը:



6.Նախադասության գլխավոր անդամները: Ենթական. արտահայտությունը:

Նախադասության գլխավոր անդամներն են ենթական ու ստորոգյալը, որոնք մյուս անդամների` լրացումների նկատմամբ գերադաս դիրք ունեն․ չեն լրացնում ո՛չ այլ անդամների, ո՛չ էլ միմյանց, իսկ մյուս անդամները ստորադասվում, լրացնում են ենթակային կամ ստորոգյալին:

Նախադասության ենթական այն անդամն է, որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին և դրվում է ուղղական հոլովով․ օրինակ՝ Քնած են դաշտերը խնդուն: Մասնական ենթական դրվում է բացառական հոլովով․օրինակ` Երեկոյի ընթացքում կատար­վեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից: Իսկ կողմնակի ենթական դրվում է սեռական հոլովով․ օրինակ`Քամու բերած, հողմի տարած սե’ր գիշերներ, էլ ձերը չեմ: Իբրև ենթակա՝ կարող են կիրառվել գոյականները, դերանունները, գոյականաբար գործածված մյուս խոսքի մասերն ու լեզվական ամեն մի արտահայտություն։

Ենթական արտահայտվում է.

1․Գոյականով․ Գետակի վրա թեքվել է ուռին Ու նայում է լուռ վազող ջրերին (ԱԻ): Սարեր ու ձորեր իրար երեսի Նայում են ժպտում ամպի մշուշով (ՎՄ):

2․Դերանուններով․ Ես լսեցի մի անուշ ձայն: Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ (ՀՇ): Մի օր սա եկավ, թե չոբան Չատին ոչխարը թաքուն իմ հանդն է արել (ՀԹ):

3․Գոյականաբար գործածված խոսքի մասերով՝

Ածականով․ Չարն էլ է միշտ ապրում անմեռ, Անեծք նրա չար գործին (ՀԹ):

Թվականով․ Մեկ կա, հազար արժե, հազար կա, մեկ չարժե:

Դերբայներով․ Նեղանալը քարը գլխին, Սկսում ես նեղացնել (ՀՍ): Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը:

4․Բառակապակցությամբ․ Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա: Մեր առաջ կանգնած էր սև թիկնոցով մարդը։ Ներս բերվեց մրգով լի սինին։







7. Ստորոգյալ. տեսակները` պարզ և բաղադրյալ ստորոգյալներ:

Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որը հատկանիշը ստորոգումով վերա­գրում է ենթակային: Նախադասության ձևավորման գործում նա ենթակայի հետ հավասարական հարաբերության մեջ է գտնվում։ Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է հարցերին: Ստորոգյալն ըստ կազմության լինում է երկու տե­սակ` պարզ և բաղադրյալ:

Պարզ ստորոգյալն արտահայտվում է բայի խոնարհված ձևով (ժամանակա­ձևե­րով): Օրինակ` Փախչում եմ, փախչում և հեռանալիս Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ (ՎՏ): Ես լսեցի մի անուշ ձայն: Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ (ՀՇ): Լսի՛ր, որդի՛ս, պատգամ որպես Սիրող քո մոր խոսքը սրտանց (ՍԿ):Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ (ՄՆ): Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ Աշխարհքի վրա, Ջավախքի վրա: Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ... (ՀԹ):

Բաղադրյալ ստորոգյալը կազմվում է երկու կամ ավելի բառական միավոր­նե­րից, որոնցից մեկը դիմավոր է (հանգույց), մյուսը` անդեմ բայ կամ այլ խոսքի մասի պատկանող բառ (ստորոգելի) : Ստորոգելին կարող է արտահայտվել.

1․Գոյականի տարբեր հոլովաձևերով․Քո երգերի մեջ գութանի վար է, Ծիրանի ծառ է ու Սոնա յար (ՀՍ): Սերը ցնորք է, բախտը` երազ, Կյանքը հեքիաթ է, աշխարհը` սուտ: Մեգ է, անձրև ու մշուշ իմ այգում մերկ, Դառը թախիծ ու վերհուշ, անվախճան երգ (ՎՏ): Գետ էր, գետափ էր, անտառ էր, հով էր, Սունկի բուրմունքից կեչին գինով էր

2․Դերանուններով. Ես եմ, դու ես, Ես ու դու գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք` ես ու դու, Ես էլ դու եմ, ես չկամ (ՎՏ): Մեր ապրուստն ի՞նչ է․- մի կտոր չոր հաց․․․ (ՀԹ): Դու իմ կյանքն էիր, կյանքիս գինն էիր, Լավագույնն էիր ամենքի մեջ, Դու իմ գրկի մեջ ուրիշինն էիր, Իմն էիր միայն իմ երգի մեջ (ՀՍ):

3․Ածականով․ Քաջ էր ու սիրուն քեզնից առավել, Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա (ՀԹ): Օրը մռայլ է, երեկոն` տխուր, իսկ ես` հուսահատ: Այնպես մեղմ ես դու գգվում, Դու լուսեղեն ես այնպես (ՎՏ):

4․Թվականով․ Բոլորի մեջ նա առաջինն է: Մատյանում նրա հերթական համարը քսանն է: Մենք յոթն էինք մեր ընկերներով, հիմա երեքն ենք։

5․Մակբայով․ Ափսո~ս, ուշ է արդեն ետ դառնալու համար, Ճամփաներին անցած եղինջներ են բուսել (ՀՍ): Մեր կյանքի ամենալավ ժամանակը հիմա է: Վաղուց էր, ինչ նրան այդքան երջանիկ չէինք տեսել։

6․Կապական կառույցներով․ Կյանքս ավարտելու վրա եմ արդեն, բայց ինքս, ավաղ, դեռ անավարտ եմ… (ՀՍ): Արդյոք հիշո՞ւմ ես, անտառ էր, առու, Հեքիաթի պես էր, երազի նման (ՎՏ): Ուր էլ որ գնաս, ես քեզ հետ եմ, ես կգամ: Բոլորն արդեն պարիսպների վրա էին։



8. Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունը, շարադասությունը:

Չնայած ենթական ու ստորոգյալը միմյանց նկատմամբ գերադաս կամ ստորադաս հարաբերության մեջ չեն գտնվում, սակայն ստորոգյալը քերականական որոշակի փոփոխություններ է կրում՝ կախված ենթակայի դեմքից կամ թվից, այս առումով ստորոգյալը կախման մեջ է ենթակայից։ Օրինակ՝ Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ (ՎՏ)։Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ (ՀՇ)։Անտառը խշշումէ։Ենթական և ստորոգյալը համաձայնում են դեմքով ու թվով։Նրանց դիմային համաձայնությունը բավական կայուն է. Անձնական դերանունով արտահայտված ենթակայի հետ ստորոգյալը դրվում է նույն դեմքով։ Օրինակ՝Ես քեզնից դառնացած հեռացա, Ես քեզնից հեռացա ու լացի։Դու գալիս ես մութ գիշերապահին և լինում ես լուռ։Նա սիրում էր ինձ անլուռ ու անբառ:Եվ սերը սրտում գաղտնի էր պահում ։ Ենթակա գոյականի հետ ստորոգյալը դրվում է երրորդ դեմքով։ Օրինակ՝Բարակ ամպերը մաղում են ոսկի, Ջրերը անուշ հեքիաթ են ասում (ՎՏ)։Իսկ սև դիմ որոշ հոդ ունենալու դեպքում ստորոգյալը կարող է դրվել նաև առաջին և երկրորդ դեմքերով։ Օրինակ՝Ինքս եմ մեղավոր այդ հարցում։Ուսանողներդ եք գնալու Ծիծեռնակաբերդ։Տարբեր դեմքերի դերանուններով բազմակի ենթակաների հետ ստորոգյալն առնում է նրանցից մեկի դեմքը, որն ավելի մոտ է խոսողին։ Օրինակ՝Ես, դու և Աշոտը որոշել ենք գնալ բնության գիրկը։Դու և Աշոտը սիրում եք ձեր ընկերներին։Եզակի ենթակայի հետ գործածվում է եզակի ստորոգյալ, հոգնակի ենթակայի հետ՝հոգնակի ստորոգյալ։ Օրինակ՝Գիշերն է փռել իր թևերը մութ, Գիշերն է գերել իմ սիրտը ցաված։Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան (ՎՏ)։Բազմակի ենթակաների հետ ստորոգյալը դրվում է հոգնակի թվով։ Օրինակ՝Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան ծածկվել են մի թիզ ձյունով (ՀԹ)։Եթե բազմակի ենթականերն արտահայտվում են դերանուններով և գոյականներով, ստորոգյալը համաձայնում է դերանվան հետ։ Օրինակ՝Մի անգամ ես ու ընկերս գնացինք Որոտանի ձորը՝որսի։Դու և քո խումբը կկատարեք առաջադրանքը։



9. Նախադասության երկրորդական անդամներ:

Ենթակայից ու ստորոգյալից բացի մյուս բոլոր անդամները երկրորդա­կան են, որոնք լրացնում, պարզաբանում են գլխավոր անդամների միտքը: Նրանց մի մասը լրացնում է գոյականին կամ գոյականական անդամին, իսկ մյուս մասը` բային կամ բայական անդամին: Ըստ այդմ էլ՝ նախադասության երկրորդա­կան անդամները կամ լրացումները կոչվում են գոյականական անդամի լրացումներ և բայական անդամի լրացումներ:



10. Գոյականական անդամի լրացումներ:

Գոյականական անդամի լրացումները լրացնում են գոյականով կամ գոյակա­նա­կան կիրառություն ունեցող բառերով արտահայտված անդամների: Գոյակա­նա­կան կիրառություն ունեն առարկա ցույց տվող դերանունները և գոյականաբար գործածված ածականը, թվականը և այլ խոսքի մասեր: Գոյականական անդամի լրացումները երեքն են` որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ:



11. Գոյականական անդամի լրացումներ. որոշիչ:

Որոշիչը նախադասության այն երկրորդական անդամն է, որը լրացնում է նախադասության որևէ գոյականի, գոյականացած անդամի` արտահայտելով նրա որակական, քանակական հատկանիշները: Որոշիչը պատասխանում է ո՞ր, որպիսի՞, ինչպիսի՞, քանի՞, որքա՞ն հարցերին: Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ: Որոշիչը կարող է դրվել որոշյալից առաջ և հետո: Օրինակ` Իմ սո~ւր, արթուն ականջում մի խոր ձեն է միշտ հնչում (ՀԹ): Հիշում եմ դեմքը քո ծեր, մա՛յր իմ անուշ ու անգին: Որոշիչն արտահայտվում է.

1.Ածականով. Բարակ ամպերը մաղում են ոսկի, Ջրերը անուշ հեքիաթ են ասում, Կարոտ է սիրտս մտերիմ խոսքի, Հոգնատանջ հոգիս բախտ է երազում (ՎՏ): Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տղերք Լավ ուշ դրեք իմ խաղին (ՀԹ): Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար, Հրա՛շք աղջիկ, գիշերների՛ թագուհի (ՎՏ):

2.Թվականով. Առաջին սերը, ինչպես որ հացը, Ինչ էլ որ անես, Միշտ կուտ է գնում (ՊՍ): Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Երեք հատ ձա՜գ ցույց կտամ քեզ, Ի՞նչ խաբար է՝ երեք հատ ձագ։ Հազար ցավ եմ տեսել ես, Նենգ ու դավ եմ տեսել ես (ՀԹ):

3.Դերանունով. Այս փողոցը մութ լիներ, Այս անձրևը հորդ լիներ : Այնքան ցավ եմ տեսել ես, Նենգ ու դավ եմ տեսել ես: Քանի~ ձեռքից եմ վառվել, Վառվել ու հուր եմ դառել: Այդպիսի կին, ես իմ հոգին, Թե աշուղն էլ ունենար․․․(ՀԹ)։ Ողջ աշխարհը կնվիրեի նրան, ով մոռացնել կտար ինձ այս վիշտը։ Այս ձեռքերը, մոր ձեռքերը, Հինավուրց ու նոր ձեռքերը...(ՊՍ): ԱմենաղջիկսրտումթաքունՔեզպեսսիրահարէուզում (ՍԿ)։

4.Դերբայներով (անորոշ, ենթակայական, հարակատար). Գետակի վրա թեքվել է ուռին Ու նայում է լուռ վազող ջրերին (ԱԻ): Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք․․․(ՎՏ)։ Աշխատող խոփը սուր կլինի: Տաշած քարը գետնին չի մնա: Հոգնած, դադրած յար ջան, Բեզարած կռներիդ մեռնեմ (ԱԻ): Անելու՞ բան էր նրա արածը։ Խմելու ջուրը պետք է մաքրամաքուր լինի։

5.Գոյականով․ Էլ ինչո՞ւ ես քարը թողնում քարի վրա, քա՛ր աշխարհ (ԱԻ): Այտեր ունես վարդ ու կաթի Եվ աչիկներ գեղեցիկ, Լույս պարանոց կույս կարապի Եվ աչիկներ գեղեցիկ: Գարնան հասակ, նազող բարդի Եվ աչիկներ գեղեցիկ (ՀՇ): Հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին (ԱԲ)։ Երկար, սպիտակ մորուքով մի մարդ նստել էր նստարանին (ՎՕ)։ Հաճի աղան միշտ հագնում էր մահուդից վերարկու։

6.Մակբայով․ Լիներ հեռու մի անկյուն, Լիներ մանկան արդար քուն /ՀԹ/: Ցավալի էր տեսնել նրա այդ դանդաղ մահը:

7.Կապական կառույցներով․ Մեզ պես տկար մարդ է նա էլ` սիրուններին միշտ գերի (ՀԹ): Եկողը հիսունին մոտ բարձրահասակ տղամարդ էր: Աշխա՛րհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․․․(ԵՉ)։

8․ Դերբայական դարձվածով․ Քամու բերած, հողմի տարած սե՛ր գիշերներ, Էլ ձերը չեմ։ Քնած ամրոցը՝ Ողականը, զառիվերին կառչած վագրի պես փակել էր աչքերը (ԴԴ)։



12. Գոյականական անդամի լրացումներ. հատկացուցիչ:

Հատկացուցիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս պատկանելություն, վերաբերություն, սերում կամ ծագում: Օրինակ` Դու հպարտ չես, իմ հայրենի՛ք, Տրտում ես դու և իմաստուն: Ես ձեզ ասում եմ` կգա՛ ոգու սով: Թումանյանի երգերում կա և՛ «էս», և՛ «էն», Բայց կա և սիրտ դեգերուն, հոգի հրակեզ: Հատկացուցիչը միշտ դրվում է սեռական հոլովով և պատասխանում է ո՞ւմ, ինչի՞, ինչերի՞ հարցերին: Հատկացուցիչը որոշյալ առումով չի գործածվում, միայն ստացական ս և դ հոդերն է ստանում, ինչպես` գիրքս (իմ գիրքը), գիրքդ (քո գիրքը):

Հատկացուցիչ ունեցող անդամը կոչվում է հատկացյալ, որը դրվում է հատկա­ցու­ցիչից հետո, սակայն գեղարվեստական խոսքում կարող է և առաջ դրվել: Օրինակ` Ու կռվի դաշտում Շահի առաջին Արին մի անգամ գովքը սիրունի: Եթե հատկացուցիչի և հատկացյալի միջև ընկած են այնպիսի բառեր, որոնք քերականորեն կապված չեն նրա հետ և մտքի խճողում կարող են առաջացնել, տրոհվում են բութով: Օրինակ` Ոսկանն անթարթ նայում էր մոմի` հոգեվարք ապրող թույլ բոցին:



Հատկացուցիչն արտահայտվում է`

  1. Գոյականով․ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում։ Արագածի ծեր կատարին դար է եկել վայրկյանի պես ու անցել:

  2. Առարկա ցույց տվող դերանունով․ Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս (ԵՉ): Հայրենիքում իմ արնաներկ Գիշերն իջավ անլույս ու լուռ (ՎՏ): Մանանը սրա-նրա տանը լվացք էր անում, որ մի կերպ պահի իր տունը։ Մեկի բիբը լուսինն է ջինջ, մյուսի աչքն արևն է վառ: Եվ երբ հոգնած ես եղել և երբ խաբվել ես սիրուց, Ո՞ւմ գրկում ես հեծեծել, մա՛յր իմ անուշ ու անգին։

  3. Գոյականաբար գործածված այլ բառերով. Պարծենկոտի մեջը փուտ է, Ինչ-որ ասի, կեսը սուտ է: Երրորդի ձեռքը կնճիթն էր ընկել: Վիրավորվածի աչքերում արցունքներ երևացին: Կարդացողի խելքն է կտրուկ, Միտքը պայծառ ու լուսավոր: Մահացողի տխուր կյանք, Անձրև, քամի, սև կամար, սրտակտուր հեկեկանք:



13. Գոյականական անդամի լրացումներ. բացահայտիչ. տեսակները:

Բացահայտիչը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը: Բացահայտիչ ունեցող անդամը կոչվում է բացահայտյալ: Պատասխանում է նույն հարցերին, ինչ-որ տրվում է բացահայտյալին` ո՞վ, ի՞նչ, ումի՞ց, ինչի՞ց, ումո՞վ, ինչո՞վ, որտե՞ղ, ե՞րբ և այլն: Բացահայտիչի շարադասությունը կայուն է. միշտ հաջորդում է իր լրացյալին: Երբ տեղերը փոխենք, հարաբերությունն էլ կփոխվի. բացահայտիչը կդառնա բացահայտյալ: Օրինակ` Աննան` քույրս, սիրում էր կարդալ: Կամ` Քույրս` Աննան, սիրում էր կարդալ: Բացահայտիչը լինում է երեք տեսակ` բուն, մասնական և մասնավորող պարագայական:

Բուն բացահայտիչն ամբողջությամբ է բացահայտում առարկայի` բացահայտ­յալի ով կամ ինչ լինելը և միշտ համաձայնում է նրա հետ թվով, հոլովով, առումով, իսկ անձնական դերանվան դեպքում՝ նաև դեմքով: Օրինակ` Պառավի տղան` Արտեմը, օրերով անհետանում էր: Մենք` ուսանողներս, գնալու ենք երթի:

Բուն բացահայտիչը բացահայտյալին միանում է առանց բառական միջոցի, դադարով, որ գրության մեջ արտահայտվում է բութով: Բուն բացահայտիչից հետո սովորաբար դրվում է ստորակետ, բացառությամբ որոշ դեպքերի․

ա) Երբ բացահայտիչը սեռական հոլովով է դրված․ օրինակ՝ Արամն իր եղբոր՝ Աբելի գիրքն էր վերցրել:

բ) Երբ բացահայտիչից հետո որևէ կապ է դրվում․ օրինակ՝ Անահիտն ընկերոջ՝ Վահանի հետ գնաց թատրոն։

գ) Երբ բացահայտիչից հետո օժանդակ բայ կամ հանգույց է դրվում․օրինակ՝ Արմենը՝ իմ ընկերն էր գալիս: Արմենը՝ իմ ընկերն էր եկողը։

դ) Երբ բացահայտիչից հետո դրվում է էլ շաղկապը․ հայոց մայր գետը՝ Արաքսն էլ էր դուրս եկել հունից։

Մասնական բացահայտիչը մասնակիորեն է բացահայտում բացահայտյալի ով կամ ինչ լինելը: Ձևավորվում է որպես, իբրև կապերով, կարող է դրվել բացահայտ­յալից և՛ առաջ, և՛ հետո: Օրինակ`Իբրև սրբազան մասունքներ` մագաղաթյա մատյանները պահվում են Երևանի Մատենադարանում: Նրանց սերը՝ որպես մի գիշերում բացված մանուշակ, ծնվել էր հանկարծակի:

Մասնավորող պարագայական բացահայտիչը գործածվում է պարագաների հետ և մասնավորում է բացահայտյալի տեղը կամ ժամանակը: Այն հոլովով ու թվով երբեմն համաձայնում է բացահայտյալին: Տրոհվում է բութով և ստորակետով: Օրինակ` Վենեցիայում` դոժերի, ջրանցքների ու գեղարվեստների այդ հրաշագեղ քաղաքում` մի հին ազնվական ընտանիքում, ապրում էր Ջուլիետան: Ներքևում` քարերի վրա, այնքա~ն շատ միրհավ կար: Այդ օրը` իրիկնային պահին, արյունը հոսեց Գյուլնարի, Մեռավ նա արևի կարոտ Իրանի գյուլը սաբահին (ԳՍ)։



14. Բայական անդամի լրացումներ:

Նախադասության՝ բայով արտահայտված անդամները, լինեն դիմավոր թե անդեմ, ունենում են լրացումներ: Բայական անդամի լրացումները լրացնում են նախադասության այնպիսի անդամների, որոնք արտահայտված են բայով: Անդեմ բայերին լրացնելիս նրանք կոչվում են կողմնակի անդամներ: Բայական անդամի լրացումներն են խնդիրները և պարագաները: Խնդիրները ցույց են տալիս գործողու­թյան հետ առնչվող, նրա հետ կապվող առարկաներ, իսկ պարագաները` գործողության կատարման հանգամանքներ:

Պարագան ստորոգյալի կամ բայական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս գործողության հետ կապված հատկանիշներ ու հանգամանքներ, այսինքն՝ գործողության կատարման ձևը, չափը, տեղը, ժամանակը, նպատակը, պատճառը, հիմունքը և այլն: Պարագաներն արտահայտվում են հատկանշի իմաստ ունեցող խոսքի մասերով, հիմնականում մակբայներով, ածականներով, գոյականի հոլովաձևերով, դերբայներով, դերանուններով, բառակապակցություններով, կապե­րով ու նրանց խնդիրներով։ Պարագաները, ըստ իրենց դրսևորած իմաստների, լինում են՝ տեղի, ժամանակի, ձևի, չափ ու քանակի, նպատակի, պատճառի ու հիմունքի, զիջման, միասնության և այլն։















15. Խնդիրներ` ուղիղ և անուղղակի:

Խնդրի տեսակը հիմնականում պայմանավորված է բայի սեռով կամ իմաստով։ Սեռի պահանջով դրվում են ուղիղ և ներգործող խնդիրները․ ներգործական սեռի բայերը պահանջում են ուղիղ խնդիր, կրավորականները՝ ներգործող անուղղակի խնդիր, իսկ բայիմաստով պայմանավորվում են մյուս անուղղակի խնդիրները։ Անուղ­ղակի խնդիրները ցույց են տալիս գործողության հետ անուղղակիորեն կապված առարկաներ ու անձեր: Անուղղակի խնդիրներ են պահանջում չեզոք սեռի բայերն ըստ իմաստի` հանգման, մատուցման, անջատման, վերաբերության և այլն: Ներգործական սեռի բայերը, բացի սեռի պահանջով խնդրից (ուղիղ խնդիր), կարող են ըստ իմաստի անուղղակի խնդիր պահանջել: Օրինակ` ուղարկել մի բան (ուղիղ) մեկին (անուղղակի): Ես երգ եմ երգում քեզ համար:

Ուղիղ խնդիրը ցույց է տալիս գործողությունն անմիջականորեն իր վրա կրող առարկան: Դրվում է միշտ հայցական հոլովով՝ ներգործական սեռի բայի պահանջով, չնայած կան բայեր, որոնք, ներգործական իմաստով հանդերձ, անուղղակի խնդիր են ունենում (իշխել, տիրել, խփել, հսկել, հարվածել) Օրինակ` Թե տիրես, մե՛ծ Շահ, դու նրա սրտին, Թաթուլն էլ անհաղթ կընկնի ոտքիդ տակ (ՀԹ): Կան ներգործական սեռի բայեր էլ, որոնք գերակտիվ են իրենց իմաստով և կրկնակի ուղիղ խնդիր են պահան­ջում, ինչպես` ընտրել, կոչել, համարել, հորջորջել և այլն: Օրինակ` Ժողովուրդը Կոմիտասին հանճար հռչակեց: Անձնանիշ և անձի առումով դրված ուղիղ խնդիրը պատասխանում է ո՞ւմ հարցին, իսկ իրանիշ և իր իրի առումով ուղիղ խնդիրը` ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Օրինակ` Ես սիրում եմ ծաղիկ, աղջիկ, Ծաղկի բուրմունք, կույսի սեր (ՎՏ): Նշանեցին Մարոյին, Տվին չոբան Կարոյին (ՀԹ):

Երբ ուղիղ խնդիրը մասնակիորեն է առնչվում գործողության հետ, դրվում է բացառական հոլովով և կոչվում է մասնական ուղիղ խնդիր: Օրինակ` Յարս էլ խմե՞ց էդ ջրից: Չէ՛, ազի՛, ես մեր աղբյուրի սառը ջրից եմ ուզում: Ուղիղ խնդիրն արտահայտվում է.

1.Գոյականով. Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ (ՎՏ): Լուսամուտդ փակես, մրրիկ կլինեմ, Հողմ կլինեմ ու կփշրեմ ապակիդ (ՍԿ): Ծիծեռնակը բույն է շինում, Եվ շինում է և երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս Առաջվա բույնն է հիշում (ԳԴ):

2.Դերանունով. Նա սիրում էր ինձ անլուռ ու անբառ, Եվ սերը սրտում գաղտնի էր պահում: Մենք իրար կարծես լավ չհասկացանք, Լավ չսիրեցինք կարծես իրարու, Մեր սերը հաճախ մեզ թվաց հանցանք, Թվաց` իրարից բախտ ենք գողանում (ՍԿ):

3.Գոյականաբար գործածված այլ բառերով. Բայց քաջ կասեմ`մեկին սիրիր, լավին սիրիր ու լավ սիրիր, Որ քեզ սիրեն բոլոր սիրուն աղջիկները Հայաստանի (ՀՇ): Չարն ու բարին չհասկացա ես կյանքում: Ով մինն ուներ, տասն եմ բերել, Ով տասն ուներ, քսանն արել (ՀԹ)։

Ներգործող խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործո­ղու­թյունն անցնում է ենթակային: Սա հանդես է գալիս կրավորական կառուցվածքի նախադասության մեջ, դրվում է կրավորական սեռի բայի պահանջով՝ բացառական և գործիական հոլովներով, իսկ անձնանիշ խնդիրը` նաև սեռական հոլովով և կողմից կապով, ինչպես` Նա բոլորի կողմից սիրված էր: Պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց, ումո՞վ, ինչո՞վ, ո՞ւմ կողմից հարցերին, արտահայտվում է.

1.Գոյականով․ Գուրգուրիր հոգիս աշխարհից խոցված, մարդուց խայթված վիրա­վոր հոգիս: Եվ հալածված իր հորից, փախած չոբան Կարոյից` Կորչում էր նա օրերով (ՀԹ): Թող կուրծքս լցվի բոց ու կրակով, միայն աչքիս մեջ ծուխը չերևա (ԱԻ): Մութը մութով է լցվել, Ցերեկն ո՞ւր մնաց, Աստղը քնով է անցել, մնացել քնած (ՀՍ):

2.Դերանունով․ Թշնամին շատ անգամ է հաղթվել մեզանից։ Եղեռնի հուշարձանին ծաղկեպսակներ դրվեցին նաև մեր ուսանողների կողմից։

Հանգման անուղղակի խնդիրն այն առարկան է, որին հանգում, մոտենում, կպչում է մի բան, որի օգտին կամ վնասին կատարվում է գործողություն: Պատասխանում է ո՞ւմ, ինչի՞(ն), ինչերի՞(ն) հարցերին, դրվում է տրական հոլովով հանգման իմաստի և՛ դիմավոր, և' անդեմ բայերի մոտ, ինչպես` մոտենալ, դիպչել, հասնել, փարվել, գրկախառնվել, կպչել, դիպչել, ծանոթանալ, հաղթել, օգնել, կառչել, հարցնել, ուղեկցել, բախվել, կապվել և այլն: Օրինակ` Մի անցորդի դիպա հանկարծ, Սուր ետ նայեց դժգոհ մի ձայն (ՍԿ):

Հանգման խնդիրը հաճախ ձևավորվում է սեռական հոլովով և կապերով` վրա, դեմ, հետ և այլն: Օրինակ` Դու անհոգ նայեցիր ինձ վրա (ՎՏ): Լիլիթը անտարբեր էր Ադամի գուրգուրանքի հանդեպ (ԱԻ): Արտահայտվում է.

1.Գոյականով․ Պիտի փարվեմ չքնաղ լանջիդ..(ԱԻ): Դահճին անգամ դուք կդյութեք, Կստրկացնեք և կայսեր (ՎՏ): Փշրվեցինք քարերին ու փշրեցինք իրարու (ՀՍ): Թե տիրես, մեծ շահ, դու նրա սրտին, Հանգիստ կտիրես և Թմուկ բերդին /ՀԹ)։

2.Դերանունո․ Հանդիպեցիր ինձ փողոցում Եվ իմ մոտով արագ անցար /ՍԿ/:

3.Գոյականաբար գործածված այլ խոսքի մասերով․ Հեքիաթներում միշտ բարին հաղթում է չարին։ Մոտեցանք կանգնածներից առաջինին։ Հանդիպեցինք ամենալավ երգողին։

4․ Կապով և իր խնդրով․ Իմ հայրը մեղանչեց իմ դեմ, ես չմեղանչեցի ոչ մեկի դեմ (ԱԻ): Նա հիմարաբար ծիծաղեց իմ սիրո վրա։ Հայրենիքի համար նրանք կյանքներն էլ կտային։ Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել (ՎՏ)։

Մատուցման խնդիրը այն անձը կամ առարկան է, որին մատուցվում, տրվում է մի բան: Դրվում է տրական հոլովով մատուցման իմաստ ունեցող բայերի մոտ` տալ, մատուցել, նվիրել, հանձնել, պարգևել, վերադարձնել, բաշխել, ընծայել, բաժանել, առաջարկել, վճարել, մատնել, մեկնել, մատակարարել, վարձատրել, կտակել, հատկացնել և այլն: Մատուցման խնդիր են պահանջում նաև մի շարք հաղորդման իմաստ ունեցող ներգործական ու չեզոք սեռի բայեր, ինչպես`հաղորդել, հայտնել, ասել, գրել, ձոնել, թելադրել, հրամայել, պատասխանել, զեկուցել, բացատրել, մեղադրել, ունկնդրել, բողոքել, ողջունել և այլն: Օրինակ` Արթին պապը նամակ գրեց ռուսաց թագավորին: Զինվորը զեկուցեց հրամանատարին:

Մատուցման խնդիրը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞(ն), ինչերի՞(ն) հարցե­րին և արտահայտվում է.

1.Գոյականով. Նշանեցին Մարոյին, Տվին չոբան Կարոյին (ՀԹ)։ Նրանք իրենց անձը նվիրել էին աստծուն։

2.Դերանունով. Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար, Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ (ԱԻ): Բոլորը տամ ու նվիրեմ (ձեզ), Ինձ ոչ մի հուր թող չմնա, Դու չմրսես ձմռան ցրտում, բոլորը քեզ (ԵՉ):

Անջատման խնդիր: Սա այն առարկան կամ անձն է, որից հեռանում, անջատ­վում, բաժանվում կամ ծագում է մի բան: Պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց հարցերին, սովորաբար դրվում է բացառական հոլովով անջատման իմաստ ունեցող բայերի մոտ` հեռանալ, անջատվել, զատվել, պոկվել, բաժանվել, ծնվել, գոհանալ, դժգո­հել, վախենալ, հագենալ, ակնածել, զարհուրել, վշտանալ, հիասթափվել, փախ­չել, խուսափել, մեկուսանալ, առանձնանալ: Անջատման խնդիր են պահանջում նաև ազատվել, մաքրել, քաշել, փրկել, ուշանալ, պոկել, ապաքինվել, թաքնվել, խռովել, վրիպել և այլ բայեր: Անջատման խնդիրն արտահայտվում է.

1.Գոյականով. Ազիզ մորից բաժանվել եմ, Տխուր, տրտում քուն չունեմ (ԱԻ): Ասում են, իբրև, մոխիրը նրա խարույկից հանել ու մորն են տարել (ՀՇ): Իր երգով սուսամբարից ու վարդերից բույր էր քամում (ՍԿ)։

2.Դերանունով. Ես քեզնից դառնացած հեռացա, Ես քեզնից հեռացա ու լացի (ՎՏ): Իմ հոգին հավերժ խռով է ձեզնից:

3․Գոյականաբար գործածված այլ բառերով. Մեկից մի հաց, մեկից մի սոխ գողանում, Գնում էինք Արփաչայը լողանում (ՀՇ)։ Ումի՞ց ես այդպես փախչում։ Վերջապես ազատվեցինք երկուսից էլ։

Միջոցի խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է մի բան: Դրվում է գործիական հոլովով, երբեմն էլ՝ համապատասխան բառի սեռական ու գործիական հոլովների և կապական բառի կապակցությամբ (միջոցով, ի դեմս, մեջ և այլն): Պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, ինչերո՞վ հարցերին: Արտահայտվում է.

1.Գոյականով․ Քո աչքերի խաբող լույսով Շղթայել ես շատերին (ՍԿ): Նրբանցքից դուրս եկան երկու կին` փաթաթված չարսավների մեջ:

2.Դերանունով․ Թե չլինի սերը կյանքի, Ասա'` քո սերն ինչո՞վ չափեմ: Նրանով է մրմնջացել հայ պանդուխտը վերքն իր սրտի, Նրանով է որոտացել կռվի երգն իմ ժողովրդի (ՍԿ):

Վերաբերության խնդիրն այն առարկան է, որին վերաբերում է տվյալ գոր­ծողու­թյունը, որի մասին, որի շուրջը մի բան խոսվում է, պատմվում, ասվում: Դրվում է ասացական և մտածական բայերի պահանջով, ինչպես` ասել, խոսել, պատմել, հարցնել, զեկուցել, հայտարարել, երգել, վկայել, մտածել, խորհել, բամբասել, հաղոր­դել, հետաքրքրվել և այլն: Պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց, ո՞ւմ մասին, ինչի՞ մասին, ինչի՞ վերաբերյալ հարցերին: Դրվում է բացառական, գործիա­կան հոլովներով, սեռական հոլովով և մասին, վերաբերյալ, վրա, համար, կապակցությամբ կապերով: Վերաբերության անուղղակի խնդիրն արտահայտվում է.

1.Գոյականով. Ակնարկելով բամբասում են լիրբ, անամոթ Թամարից (ՀԹ): Բանտի խցում նստած` խոսում էին անցած-գնացած օրերից, սիրուց, կարոտից (ԱԻ):

2.Դերանունով. Բայց հաճելի է, անկեղծ ասած, Նաև քո մասին խորհել կյանքում /ԱՍ/: Ինչո՞ւ չես խոսում հայերեն, Ես երգ եմ հյուսում քեզ համար (ՆԶ):

Նյութի եվ բաղկացության խնդիր: Երբեմն բացառականով դրված խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որից պատրաստվում, կազմվում է մի բան, այսինքն՝ այն առարկան, որը մի այլ առարկայի շինանյութն է: Օրինակ` Բրուտը կավից սափոր պատրաստեց: Դրվում է բաղկանալու, ստեղծվելու, կազմվելու իմաստ արտահայտող բաղկանալ, շինել, գոյանալ, կազմվել, ստեղծվել և այլ բայերի վրա՝ բացառական հոլովով։ Պատասխանում է ինչի՞ց, ինչերի՞ց հարցերին: Արտահայտվում է գոյականով, դերանունով: Օրինակ` Նույն ծաղկից օձը թույն է շինում, մեղուն` մեղր: Չի մեռնի էն ժողովուրդը, Որ քեզ նման սիրել գիտի, Որ վերքերից երգել հյուսել Ու այրվելով այրել գիտի: Շենքի պատերը կառուցել էին շատ ամուր քարից։

Մասնավորման (սահմանափակման) խնդիրը նախադասության այն անդամն է, որով սահմանափակվում, մասնավորվում է ստորոգյալի արտահայտած հատկանի­շի վերաբերությունը տվյալ առարկայի սահմաններում: Նրանով ցույց է տրվում, որ ենթական տվյալ հատկանիշն ունի ոչ թե ընդհանրապես, այլ այս կամ այն տեսակե­տից։ Արտահայտվում է բացառա­կան, գործիական, ներգոյական հոլովներով և մեջ, գծով կապերի ու նրանց խնդիրների միջոցով։ Օրինակ` Լավ է կույր լինել աչքով, քան կույր`մտքով: Ինձնից նամակներ դու մի սպասիր, Անշնորհք եմ ես նամակներում: Ազգով հայ է, բայց հայությունից ոչինչ չունի: Այդ հարցում նա իրավացի է: Լողից շատ ուժեղ էր: Նետաձգության մեջ նրան ոչ ոք չէր հասնի։ Հոգեբանության գծով դոկտորներ քիչ կան։ Սիրո մեջ դժբախտ է շատ։

Համեմատության խնդիրը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որի հետ համեմատվում է մեկը` անձ կամ առարկա: Դրվում է բացառական հոլովով և ավելի, առավել կապերով: Ծաղիկներից ավելի նրան էր սիրում: Սիրուն էր Գյուլնարան, շատ սիրուն, Թիթեռից թռվռուն էր նա (ԳՍ): Մասիսն ավելի բարձր է, քան Արագածը։



16. Պարագաներ. տեղի, ձևի, ժամանակի, նպատակի, պատճառի, հիմունքի և այլն:

Տեղի պարագան բայական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս գործողության, եղելության կատարման տեղը: Պատասխա­նում է որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ, ո՞ւր հարցերին: Օրինակ` Դու շրջում ես ամենուրեք, դու չկաս, Աներևույթ դու խոսում ես աշխարհում (ՎՏ): Սարից ցած վազող զուլալ առվի պես Բացել ես իմ դեմ քո չքնաղ հոգին (ՍՀ): Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ (ՌՊ): Տեղի պարագան արտահայտվում է.

1.Տեղի մակբայով․ Ամենուր ինձ քո սերն է տանջում, Դու լուսեղ, ինձ խավարն է ճնշում (ՎՏ): Գզիրն ընկավ դռնեդուռ, Էլ չթողեց դուռ, կտուր (ԱԽ): Իմ գերեզմանը թող լինի հեռվում, Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն (ՎՏ):

2.Գոյականի տարբեր հոլովներով. Սարի լանջին, ժայռի տակ, Ջուր էր բխում սառնորակ: Գյուղ էին իջել հովիվ պատանիք(ՀԹ): Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական Դեպի դարերը նորից, դեպի վառվող ապագան (ԵՉ): Անցնում եմ արագ ես ձեր փողոցով Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում: Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում... (ՎՏ):

3.Դերանուններով․ Այստեղ արևը դողում է ծովում, Այստեղ արևի քրտինքը ծորում, Ոսկի է դառնում ու ոսկեվազ: Որտե՞ղ է ընկած էն քարը հիմի, Որ հողիս վրա շիրիմ պիտ լինի (ԱԻ): Ես չգիտեմ՝ ուր են տանում հեռավոր Ուղիների ժապավեններն անհամար (ՎՏ)։

4.Կապական կապակցություններով․ Իրիկնաժամին նստում եմ մենակ, Կանաչ առվի մոտ, ուռիների տակ: Պատուհանիս տակ լալիս է կրկին Թափառիկ երգչի երգը ցավագին: Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր Եվ աղոթում, և թախծում եմ քեզ համար (ՎՏ)։

Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կամ եղելության կատար­ման ժամանակը: Պատասխանում է ե՞րբ, երբվանի՞ց, մինչև ե՞րբ հարցերին: Ժամա­նա­կի պարագան արտահայտվում է.

1.Ժամանակի մակբայներով․ Կյանքի որբերը` վշտերով սնված, Գնում են դանդաղ, գնում են անվերջ, Անլուր աշխարհի անմիտ անեծքին` գնում են հավերժ (ՎՏ): Ժամանակով կատուն ճոն էր (ՀԹ):

2.Գոյականի տարբեր հոլովներով. Լուսաբացին նա բարձրացավ կախաղան (ՎՏ): Մեր վառարանը անձրև օրերին Վայրենի ձայնով ոռնում էր անվերջ (ՍԵ): Այս գիշեր խոսքերս կաղմկեն, Խոսքերս դժգունած ու մեռած (ՎՏ): Էն օրվանից մինչև օրս էլ Շունն էդ բանը չի մոռացել (ՀԹ): Խաղաղ գիշերով դու կգաս ինձ մոտ, Քնքուշ ձեռներդ ես կհամբուրեմ (ՎՏ): Իմ օրերում ես ցանկացա Լինել վսեմ և ինքնուրույն (ԵՉ):

3.Դերանուններով․ Ես կգամ, երբ դու կլինես տրտում, Երբ երազներդ հավետ կմեռնեն (ՎՏ):

4.Դերբայներով․ Փախչում եմ, փախչում և հեռանալիս Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ (ՎՏ):

5.Կապական կապակցություննեով․ Գրկենք իրար ու նստենք, Նստենք մինչև առավոտ:

Ձևի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ձևը: Այն հատկա­նշային պարագա է, արտահայտում է գործողության, եղելության ներքին ու արտաքին հատ­կանիշները: Պատասխանում է ինչպե՞ս, ի՞նչ ձևով հարցերին: Ձևի պարագան արտահայտվում է.

1․ Ձևի մակբայով. Դանդաղ է քայլում հոգնատանջ իմ ձին (ԵՉ)։ Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում, Եվ հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար (ՊՍ): Մի քաղցր վիշտ է մեղմաբար խոսում (ՎՏ):

2․Ածականներով. Հողը կգրկեմ, ջերմ կհեկեկամ, Վառ աստղերի հետ անուշ կերազեմ (ՎՏ): Ցաված սիրտս երգեր հյուսեց, Երգեց անուշ ու տխուր (ԱԻ)։

3․ Գոյականի տարբեր հոլովաձևերով. Ցուրտ աշխարհում արդյոք ո՞վ կընդունե Ձեզ գգվանքով, իմ երազնե՛ր, իմ երգե՛ր: Ծառն արմատից կտրեցին: Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում (ՎՏ): Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին` մեծ բանաստեղծը (ԱԻ):

4․Դերանուններով. Ինչպե՞ս իմացավ լուսինը վերից, Որ սիրում եմ քեզ իմ սրտի խորքում: Ինձ այդպես, քրոջ պես մի գթա (ՎՏ):

5․Դերբայներով. Ես քեզնից դառնացած հեռացա, Ես քեզնից հեռացա ու լացի: Մեկը իմ սիրտը փշրելով անցավ Ու հեգնությունով նայում է վրաս (ՎՏ):

6․Դերբայական դարձվածով. Իրիկնային հրով վառված` Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված (ԵՉ):

7․Բառակապակցությամբ. Օձանման ոլորումով հեռախույս Ինձ կանչում են ուղիները բյուրավոր (ՎՏ): Դու այնպես հեշտ, այնպես մեղմիկ Մատնում ես ինձ տանջանքի (ՍԿ):

8․Կապական կապակցություններով․ Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր, Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում: Մանկությա՛ն օրեր, երազի նման Անցաք, գնացիք, էլ չեք դառնալու (ՄՆ): Առանց գժվելու չկա շահած մարտ, Առանց գժվելու չեն ծնի նոր մարդ (ՊՍ)։

Չափ ու քանակի պարագան հատկանշային պարագա է, ցույց է տալիս գործո­ղության կատարման հատկանիշի չափը, քանակը: Պատասխանում է որքա՞ն, ինչ­քա՞ն, քանի՞ անգամ, որքանո՞վ, ի՞նչ չափով հարցերին և արտահայտվում է՝

1.Չափի մակբայով․ Իսկ այլապես ես կսիրեմ քեզ առավել, Ա~խ առավել խենթ ու տառապալի: Մեկ անգամ եմ ես մեղանչել, Զղջացել եմ հազար անգամ:

2․ Դերանունով․ Որքա~ն ենք մենք խաղացել, Իրար սիրել ու ծեծել: Ինչքան լացի, ձեն ածի, Ձեն չտվին, լուռ կորան (ՀԹ): Այնքան վազեցի նրանց հետևից, որ հոգնեցի։

3 .Թվականի և անգամ բառի կապակցությամբ․ Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր։

4․ Գոյականի հոլովաձևերի և թվականի կապակցությամբ․ Այդ գիրքն արժե ինը հազար դրամ։ Հազար դրամի մանր-մունր բաներ գնեցի։ Իննսուն ռուբլով Շամախիում մի տուն կառնեմ (Շ)։

5.Բառակապակցությամբ․ Մելիքն, ասին, քուն է մտել, Օխտը օրով պետք է քնի, երեք օրն է դեռ անցկացել (ՀԹ)։ Մեռնելու աստիճան ծեծել էին նրան։

6․ Կապային կառույցներով․ Դավիթի մոտ մահվան չափ անդիմադրելի էր խմելու պահանջը։ Մինչև հոգու խորքը վիրավորվել էր ընկերոջից։

Պատճառի պարագան ցույց է տալիս գործողության կամ եղելության կատարման պատ­ճառը: Պատասխանում է ինչո՞ւ, ի՞նչ պատճառով, ինչի՞ց, ինչի՞ համար հարցերին: Արտահայտվում է հիմնականում բացառական, գործիական հոլովներով, կապական կառույցներով, բառակապակցություններով:

  1. Բացառական հոլովով․ Շտապելուց թև են առել, Դարձել թեթև թիթեռներ: Գործիական հոլովով․ Քեզնով սպիտակեցին մազերս:

  2. Դերանունով․ Ինչու՞ է այսպես սիրտս մղկտում, Լալիս անդադար և աղեկտուր։

  3. Բառակապակցությամբ․ Ցնծության ձայնից դողում էր երկինք։

  4. Կապական կառույցներով․ Քո աչքերի, քո աչքերի պատճառով Իմ աչքերը ամբողջ գիշեր չեն փակվել։

  5. Դերբայական դարձվածով․ Սիրտս դառնությամբ է լցվում վաղեմի շեն գյուղերն ամայի տեսնելով։

Հիմունքի պարագան ցույց է տալիս գործողության կատարման հիմունքը: Պատասխանում է ի՞նչ հիմունքով, ինչի՞ հիման վրա հարցերին: Հիմունքի պարագան արտահայտվում է .

  1. Գոյականի բացառական հոլովով․ Սուր մագիլներից ճանաչեց նա ինձ, Ես ականջներից իմացա նրան (ԵՉ):

  2. Գործիական հոլովով․ Մարդու շորերին նայելով ընդունում են, խելքին նայելով` ճամփու դնում:

  3. Կապական կառույցներով (ըստ, համաձայն, վրա, համեմատ, անունով)․ Խոստ­մանդ համաձայն` դու չպիտի գնայիր:

Զիջման պարագան ցույց է տալիս գործողության կատարման հակառակ հիմուն­քը, պայմանն ու պատճառը, այսինքն` մի բան կատարվում կամ լինում է հակառակ կամ փոխանակ մի այլ բանի: Պատասխանում է չնայելով ինչի՞ն, հակառակ ինչի՞ն հարցերին: Ձևավոր­վում է չնայած, հակառակ, հանդերձ, փոխանակ, փոխարեն զիջման կապերով ձևավորված կապակցություններով: Օրինակ` Չնայած քո սերը մի մեծ ծով է իմ սրտում, Կան մարդիկ, որ քո մասին ինձ վատ բաներ են ասում: Փոխանակ գրքեր գրելու, գնա պատերա՛զմ վարիր. դառն ճակատագիր (ԴԴ): Չնայելով խոնավ եղանակին՝ մենք դուրս եկանք տանից։

Նպատակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման նպատակը: Պատասխանում է ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ինչի՞ համար հարցերին: Նպատակի պարագան արտահայտվում է.

1.Գոյականի տարբեր հոլովներով․Գյուղն էին իջել հովիվ պատանիք` Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի: Երազումս մի մաքի մոտս եկավ հարցմունքի: Սաքո՛, Սաքո՛, մեզ մոտ արի՛, Արի՛ մեզ մոտ հարսանիք: Գնացին թագավորի մոտ՝ գանգատ: Ոչխարդ բեր կիթ, օրը ճաշ դառավ։

2.Անորոշ դերբայի տրական հոլովո․ Զարթե՛ք, երգե՛ր իմ, ժամ է հնչելու, Զինելու նորից գնդերը ցրիվ, Մեռած սրտերը կյանքի կոչելու Եվ բորբոքելու զայրույթ ու կռիվ:

3.Կապական կապակցություններով (համար, հանուն, նպատակով)․ Հայրենիքի համար, այս աղջկա համար Արժե, որ մարդ կռվի ու մահանա (ԳՍ): Ես քեզ համար էի ծնվել, Բայց ուրիշը ինձ տուն տարավ (ՍԿ):

Միասնության պարագան ցույց է տալիս միասնաբար, մեկից ավելի առար­կաների մասնակցությամբ կատարվող գործողություն։ Պատասխանում է ո՞ւմ հետ, ումո՞վ, ինչո՞վ հարցերին: Միասնության պարագան արտահայտվում է՝

1․ Գոյականի գործիական հոլովով. Մի ջնջիլ մեզ բնով, տեղով, ամբողջ ցեղով:

2․Կապական կապակցություններով. հետ կապով և իր խնդրով։ Օրինակ՝ Թող կուժը առնեմ, աղբյուրը գնամ աղջիկների հետ (ՀԹ):

Պայմանի պարագան ցույց է տալիս գործողության կատարման պայմանը: Պատասխանում է ինչո՞ւ, ի՞նչ պայմանով, ո՞ր դեպքում հարցերին: Ձևավորվում է պայմանով, պարագայում, դեպքում կապական բառերով և իրենց խնդիրներով: Որպես պայմանի պարագաներ են հանդես գալիս անորոշ դերբայները կամ ցուցական դերանունները: Օրինակ` Ետ դառնալու պայմանով գնացիր: Այն դեպքում միայն կգամ, երբ բոլորը հեռանան։ Երկրաշարժ լինելու դեպքում պետք է շտապ հեռանալ բաց տեղ։



17. Դերբայական դարձված, կողմնակի անդամներ:

Դերբայն իր լրացումներով կազմում է մի բառակապակցություն, որը կոչվում է դերբայական դարձված։ Դերբայական դարձվածը շարահյուսական միավոր է՝ բառակապակցություն, որի գերադաս բառը դերբայն է: Դերբայական դարձված կազմում են ժամանակակից հայերենի բոլոր անկախ դերբայները՝ անորոշ, ենթակայական, հարակատար, համակատար։ Օրինակ՝

1.Անորոշ դերբայ. Ծանր տնքալով՝ թեք ընկավ ծերը, Երկար կոթավոր չիբուխը լցրեց (ՀԹ)։ Լսելով կնոջ հուսահատ ճիչը՝ Միքայելը ցնցվեց։

2.Ենթակայական դերբայ. Ի՞նչ պատասխան պիտի ես տամ Հող ու ծաղիկ տվողին (ՀԹ)։ Փառք տանք մայր հողին, արևի շողին, Գինի պարգևող հայոց խաղողին (ԳՍ)։

3.Հարակատար դերբայ. Ինչի՞ց է, որ քնած տեղը մարդը հանկարծ բաց է լինում (ՀՍ)։

4.Համակատար դերբայ.Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով (ԵՉ)։

Դերբայական դարձվածը, որպես մեկ անդամ, նախադասության մեջ կատարում է տարբեր պաշտոններ՝ ենթակա, ստորոգելի, գոյականական և բայական անդամի լրացումներ։

Ենթակա․ Շատ հաճելի է մանկության օրերը հիշելը։ Տղային հետաքրքրողը երիտասարդ գեղեցիկ աղջիկն էր միայն։

Ստորոգելի.Ամենից դժվար բանը սիրած մարդուց հեռանալն է։ Այնպես գգվող է երեկոն անափ, Ծաղիկներն այնպես նազով են փակվում (ՎՏ)։

Որոշիչ. Քամու բերած, հողմի տարած սեր-գիշերներ, էլ ձերը չեմ։ Ծանոթ խոսքեր է ասում Լեզուն բացված մի առու (ՀՍ)։

Հատկացուցիչ․ Սուտ ասողի տունը կրակ ընկավ, չհավատացին։ Վերև կանգ­նածի աղջկան, որդուն, սիրուհուն անգամ Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում (ՊՍ)։

Բացահայտիչ․Ես քեզնից մի բան եմ խնդրում միայն՝ սիրով չափել աշխարհում ամեն ինչ։

Խնդիրներ. Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ, Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել, Գիտենք թշնամու կողը մխրճվել Ու բարեկամին դառնալ աջակից։ ․․․Ծպտված ստի խաբելը տեսնես, Որ չվախենաս, որ չվարանես։ Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ։ Վերից է նայում ցածրում կանգնածին, Չի նայում երբեք ներքև ընկածին։ Ցած է ընկնում երեք խնձոր-Մեկ՝ ասողին, Մեկ՝ լսողին, Մեկ էլ․․․ ինձ պես գիշեր ու զօր հիմարաբար սպասողին։ Նրանք երկար զրուցեցին իրենց մանկության վայրերը վերադառնալու մասին։

Պարագաներ․ Խենթացած բեռից այս չար մենության՝ Ես դուրս եմ վազում քեզ որոնելու, տեսնելու ցոլքդ գեթ հեռվից հեռու Եվ հսկելու քեզ ստվերի նման։ Ականջ են դնում, Թե անձրևն իր պաղ երկար մատներով, Իր վատ նվագից չվհատվելով, Ինչպե՜ս է ծեծում Համր մայթերի ստեղնաշարը։ Դեռ նոր հանդիպած՝ մենք բաժանվեցինք, Իրար նոր գտած՝ կորցրինք իրար։ Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան, Որ իմ տարիքում Դեղձին տասն անգամ մեռած կլիներ (ՊՍ)։

Դերբայական դարձվածը կարող է ունենալ նախադաս, միջադաս և վերջադաս շա­րա­դասություն։ Դերբայական դարձվածը միջադաս է համարվում, երբ ընկած է բուն նախադասության ենթակայի ու ստորոգյալի միջև և երկու կողմից տրոհվում է ստորակետներով։ Օրինակ՝ Ոսկանը, գլուխը ձեռքերի մեջ առած, խորհում էր մոմի դժգույն լույսի տակ։

Նախադաս և ետադաս դերբայական դարձվածները սովորաբար նախադա­սու­թյան մյուս անդամներից անջատվում են բութով։ Օրինակ՝ Հասնելով դղյակի դռանը՝ թագուհին իջավ գահավորակից։ Երբ իմ սիրածից չհիասթափված, Ավելին՝ նրան դարձյա՛լ սիրելով՝ Հափշտակվում եմ նորահայտ սիրով։ Մենք կարող ենք դուրս գալ մեզ արված բարության տակից՝ Մեկի փոխարեն տասն հատուցելով։ Մի մոռացկոտ անձրև ու մի երկչոտ քամի Դաշնագիր են կնքել մեկմեկու հետ՝ Բնավ չհարցնելով կամքն աշխարհի։ Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն՝ Մատնված մութին և մառա­խուղին․ Մի անմայր մանուկ՝ հեկեկանքներից Հոգնած ու բեկված, ննջել է ուզում։

Դերբայական դարձվածը չի տրոհվում, եթե գործածված է որպես․

ա․Նախադաս որոշիչ․ Ծաղկափոշու մեջ թաթախված բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանահույն բուրաստան (ԱԲ)։Ջրերի լեզուն ասես ինձ համար Կիսով սովորած օտար լեզու է (ՊՍ)։ Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ, Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին (ՎՏ)։

բ․Ենթակա․ Եվ ինչ է դեռ մնում, որ ի՜նչ անենք (Ձանձրույթ առնող չկա․ Մենք ամենքս ենք ծախող) (ՊՍ)։

գ․Հատկացուցիչ․ Քեզ անհունորեն սիրողի սիրտը մի՛ կոտրիր:

դ․ Ժամանակի պարագա՝ արտահայտված համակատար դերբայով․նրան հաճախ կարելի էր տեսնել պատի տակ նստած արևկող անելիս։ Եվ թաս է բռնել նրանց հետ, մեծարանք տվել ու առել, Ինչպես իր պապերն են արել՝ Իրար հետ խնջույքի նստելիս (ԵՉ)։



18. Միակազմ նախադասություն. տեսակները:

Միակազմ է կոչվում մեկ գլխավոր (գերադաս) անդամ ունեցող նախադասությունը: Միակազմ նախադասությունները լինում են երկու տեսակ` դիմավոր միակազմ (կամ անենթակա) և անդեմ միակազմ:

Դիմավոր կամ անենթակա կոչվում է այն միակազմ նախադասությունը, որի գերադաս անդամը դիմավոր բայ է, այսինքն՝ ստորոգյալ, որը չունի և չի կարող ունե­նալ ենթակա, ինչպես` Մթնեց: Լուսացավ: Սրանք մեծ մասամբ պարզ նախադասու­թյուններ են, սակայն կարող են հանդես գալ ինչպես բարդ համադասական, այնպես էլ բարդ ստորադասական նախադասության կազմում: Օրինակ` Մթնեց, և ծերունին մի քանի կոճղեր դրեց կրակին։ Մենք կարծում էինք, թե արդեն լուսացել է:

Դիմավոր միակազմ նախադասությունները լինում են երեք տեսակ`

1. Ձևական դիմավոր միակազմ նախադասություն, որի դեմքը դիմային վերաբերության տեսակետից ձևական է, և նրանով արտահայտված գործողությունը դիմային առումով որևէ ձևով չի կապվում կատարողի հետ:

Ձևական դիմավոր միակազմ նախադասությունները, ըստ գլխավոր անդամի արտահայտության, լինում են բայական և անվանական:

Բայական միակազմ նախադասության գլխավոր անդամն արտահայտվում է բայի դիմավոր ձևով. Օրինակ՝ Մթնեց, ժամն է արդեն իրիկնահացի, Տխրությունս կամաց-կամաց փոխվում է լացի (ՀՍ):

Անվանական ձևական դիմավոր նախադասության գլխավոր անդամն արտա­հայտվում է անվանական բաղադրիչով ու հանգույցով; Օրինակ՝ Ամառ է: Մութ է դրսում:

2. Անորոշ դիմավոր միակազմ նախադասություն. սրա դիմային իմաստը անորոշ է, և ոչ միայն հայտնի չէ գործողություն կատարողը, այլև պարզ չէ` մե՞կն է կատարում տվյալ գործողությունը, թե՞ մի քանիսը: Օրինակ` Զանգը տվին: Քեզ հարցնում էին: Անորոշ դիմավոր նախադասության գլխավոր անդամն արտահայտ­վում է․

ա) Սահմանական եղանակի անցյալ կատարյալի հոգնակի երրորդ դեմքով, ինչպես` Սիրեցի, յարս տարան....Յարա տվին ու տարան. Էս ինչ զուլում աշխարհ է, Սիրտս պոկեցին, տարան (ԱԻ):

բ) Ներկա ժամանակի հոգնակի երրորդ դեմքով․ընդ որում, անորոշության իմաստով հատկապես գործածվում է ասում են բայը, օրինակ` Ասում են` ուռին աղջիկ էր ինձ պես։

գ) Եզակի երկրորդ դեմքով` Միտք ես անում, միտք, ու չես հասկանում` ով է մեղավոր (ՀԹ):

3. Ընդհանրական դիմավոր միակազմ նախադասությունն ունի ընդհանրական իմաստ. վերաբերում է ոչ միայն տվյալ դեմքին, այլև բոլորին: Օրինակ` Հին դարմանը քամուն չեն տա: Ճտերն աշնանն են հաշվում: Երկաթը տաք-տաք կծեծեն:

Անդեմ միակազմ նախադասություն: Անդեմ կոչվում է այն միակազմ նախա­դասությունը, որը չունի քերականական դեմք, այսինքն` նրա կազմությանը բայի դի­մավոր ձևերը չեն մասնակցում․ նախադա­սության գերադաս անդամը արտահայտ­ված է անդեմ բայով կամ այլ խոսքի մասով: Նրա դրսևորման գործում մեծ դեր է խաղում հնչերանգային ավարտվածությունը:

Անդեմ նախադասությունները կազմությամբ լինում են պարզ համառոտ կամ պարզ ընդարձակ: Պարզ համառոտ անդեմ նախադասությունները կազմված են լինում միայն մեկ գլխավոր անդամից` Լռե'լ: Չհանձնվե՛լ։

Պարզ ընդարձակ անդեմ նախադասություններն ունենում են մեկ գլխավոր անդամ և լրացումներ. Բաժանվել մորի՞ց, թե՞ կնոջից:

Ըստ գլխավոր անդամի արտահայտության՝ միակազմ անդեմ նախադասու­թյունները լինում են երկու տեսակ` բայական և անվանական:

Բայական անդեմ նախադասության գլխավոր անդամն արտահայտվում է բայով, սովորաբար անորոշ դերբայով, օրինակ` Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ, Չսիրե՜լ, չխորհե՜լ, չափսոսա՜լ- Հեռանա՜լ։

Սրանք արտահայտում են հրաման, կարգադրություն, պահանջ, առաջարկու­թյուն, ցուցում և իրենց բնույթով մտնում են հրամայական նախադասությունների շարքը: Օրինակ` Փակե՛լ դուռը, ոչ մեկին դո՛ւրս չթողնել (հրաման): Կազմակերպել բանավեճի երեկոներ, պատրաստել հաղորդումներ (պահանջ): Պետք է լուսավորել կույրերի սենյակները (առաջարկություն):

Անվանական կոչվում է այն միակազմ նախադասությունը, որի գերադաս անդամն արտահայտվում է անուն խոսքի մասով: Օրինակ` Մայիսյան ջինջ առավոտ:

Գործածվում են հատկապես գեղարվեստական խոսքում. Օրինակ՝ Ութը հարյուր ութսունմեկ թիվ: Էջմիածին: Միրգ ու փոշի: Անխիղճ արև: Շողարձակում Մասիսների, Արագածի, Սրբագործված հին-հին քարեր (ՊՍ):



19.Նախադասությունների տեսակներն ըստ հնչերանգի:

Ըստ խոսողի վերաբերմունքի (ըստ երանգի)` նախադասություն­ները լինում են` պատմողական, հարցական, բացականչական, հրամայական: Պատմողականի մեջ խոսողի վերաբերմունքը չեզոք է, մյուսների մեջ կան հարցական, բացական­չա­կան, հրամայական երանգներ:

Պատմողական նախադասության մեջ հաստատվում կամ ժխտվում է այս կամ այն իրողությունը: Պատմողական նախադասության ստորոգյալը կարող է լինել պարզ կամ բաղադրյալ: Պարզ ստորոգյալը կարող է արտահայտվել սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական եղանակներով: Օրինակ` Թե աշխարհում փակ դռներ կան, Թող որ բացվեն այս գիշեր։ Բաղադրյալ ստորոգյալը գործածվում է սովորաբար բնության և այլ կարգի կայուն վիճակների նկարագրության դեպքում, ինչպես՝ Մեր թաղն արևոտ է: Կամ՝ գիտական և նման կարգի դատողական խոսքում. Լեզուն կարևոր զենք է մեր ձեռքին:

Հարցական նախադասությունն արտահայտում է հարցում: Նրան բնորոշ է հարցական հնչերանգը. Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ, Հեռվից անթիվ ձեռքերով: Հարցումը հաճախ համընկնում է տրամաբանական շեշտի հետ և դառնում նրա դրսևորման ձև՝ դրվելով ստորոգյալի վրա։ Օրինակ՝ Արդյոք ո՞ւր ես դու, Ա՜խ, արդյոք դու ո՞ր ճանապարհների հեռուն ես մաշում։ Շրջուն շարադասության դեպքում կարող են հարցվել նաև այլ անդամներ` ենթական, լրացումները. Մա՞հն է արդյոք, թե՞ նինջը քեզ պատել, պայծա՛ռ Նաիրի։ Հարցական նախադասությունների պարզ ստորոգյալը կարող է արտահայտվել սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական եղանակներով։ Օրինակ՝ Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված, Պարզված վերստին սրերին սուրսայր (ՎՏ)։ Սրանք որտե՞ղ պիտի հաց ուտեն:

Հրամայական նախադասությունը արտահայտում է խոսողի թելադրանքը խոսակցին` կատարելու որևէ գործողություն: Հրամայական նախադասությունները իմաստային տեսակետից բազմազան են. կարող են արտահայտել հրաման, կարգադրություն, առաջարկ, ցուցում, հորդոր, խնդրանք: Օրինակ՝

Առաջարկ․ Աչքերդ փակի՛ր, ինձ քնքուշ գրկի՛ր, Սուտ կյանքին խառնի՛ր երազանքը սուտ (ՎՏ):

Կոչ. Ջարդեցե՛ք անդուլ, անգութ, անխնա, Ջնջեցե՛ք աշխարհն ապական ու հին:

Հրաման. Կանգնե՛լ, ո՛չ մի քայլ ետ:

Պահանջ. Պղինձը ջո՛ւր լցրեք, մի քար էլ վրա՛ն դրեք (ՀԹ):

Հանդիմանություն. Ընկե՛ր, ձեզ պահել իմացեք:

Հորդոր, ցանկություն. Սի՛րտ իմ, հանդարտի՛ր:

Խնդրանք, աղերսանք. Լիլի՛թ, կյա՛նքս, ինձ ների՛ր:

Խորհուրդ. Դու մի՛ հավատա ժպտուն աչքերին:

Առաջադրանք. Արտագրի՛ր, լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Հրամայական նախադասության մեջ ստորոգյալի դերը շատ կարևոր է: Այն արտահայտվում է բայի եղանակային ձևերով.

ա) Հրամայական եղանակով. Գնա՛, քարավան..․

բ) Ենթադրական եղանակի ապառնիով. Բոլորդ կգա՛ք ինձ մոտ:

գ) Ըղձական եղանակի ժխտական ձևով․ Չշարժվե՛ս:

դ) Սահմանական եղանակի ներկայի երկրորդ դեմքով. Այս րոպեին գնու՛մ ես նրա մոտ:

Բացականչական նախադասությունները հիացմունք, զարմանք, կոչ, ցանկու­թյուն են արտահայտում բացականչումով: Ինչքա~ն կյանք կա նրա աչքերում:

Բացականչական նախադասություններն արտահայտում են.

ա) Խոսողի երանական վերաբերմունքը, հիացմունքը. Ա՜խ, ինչ լավ են սարի վրա անցնում օրերն անուշ-անու՜շ (ՀԹ)։ Երանի՜ նրանց, որոնք մերկ են ու անտուն։

բ) Ցանկություն, իղձ, տենչանք. Ա՜խ, ես երանի կայծակ լինեի․․.

գ) Ողջույն, բարեմաղթություն. Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր...

դ) Ափսոսանք, զղջում. Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես, Նենգ ու դավ եմ տեսել ես:

ե) Կանչ, հրավեր` որևէ գործողություն կատարելու. Սա՛քո, Սա՛քո, մեզ մո՜տ արի՛, Արի՜ մեզ մոտ հարսանիք․․․

զ) Հանդիմանություն, անեծք. Ա՛յ, ամոթ ձեզ, չղջի՛կ ու ճա՛յ (ՀԹ)։

է) Հուսահատություն, տրտմություն, դժգոհություն. Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, ամենին մոռանա՜լ, չսիրել, չխորհել, չափսոսա՜լ, հեռանա՜լ..

Ստորոգյալը մեծ մասամբ արտահայտվում է ըղձական եղանակով: Օր. Երնե՜կ ունենամ հազար ու մի կյանք, Հազարն էլ սրտանց քեզ մատաղ անեմ (ԱԻ)։

Բացականչական նախադասության ձևավորման մեջ մեծ դեր ունեն․

ա) Հարցահարաբերական դերանունները՝ բացականչական հնչերանգով: Օրինակ՝ Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը:

բ)Ձայնարկությունները. Ա՜խ, ինչ լավ են սարի վրա...։

գ)Անդեմ նախադասությունները․ Հեռանա՜լ, մոռանա՜լ...





20. Բարդ նախադասության ընդհանուր բնութագիրը:

Բարդ կոչվում է այն նախադասությունը, որը կազմված է քերա­կանո­րեն, իմաստով ու հնչերանգով միավորված մեկից ավելի բաղադրիչ նախադա­սություններից: Բարդ նախադասությունը տարբերվում է ինքնուրույն պարզ նախա­դա­սությունների կապակցությունից, քանի որ իմաստային տեսակետից այն մեկ ամ­բող­ջություն է կազմում, ուստի նրա բաղադրիչները չունեն պարզ նախադասության ինքնուրույնությունը իմաստային ու ձևային տեսակետից։ Օրինակ՝ Քնել են հոգնած մարդիկ, փողոցի լապտերների լույսի տակ օրորվում են քաղաքի տները, և նրանց սև պատուհաններից ներս է մտնում գիշերային զովը։ Այս բարդ նախադասության բաղադրիչները կարող են գործածվել որպես ինքնուրույն նախադասություններ՝ արտահայտելով նույն միտքը։ Այսպես՝ Քնել են հոգնած մարդիկ։ Փողոցի լապտերների լույսի տակ օրորվում են քաղաքի տները։ Նրանց սև պատուհաններից ներս է մտնում գիշերային զովը։

Նախադասությունների երկու տարբերակներում էլ արտահայտված է միևնույն իրողությունը, միայն թե առաջինում բաղադրիչ մտքերը վերցված են քերականական սերտ կապի մեջ, միավորված են մեկ ընդհանուր հնչերանգով՝ որպես մեկ բարդ նախադասության բաղադրիչներ։ Երկրորդ տարբերակում կան երեք ինքնուրույն նախադասություններ, որոնք թեև մտքով կապված են իրար հետ, սակայն քերականորեն ինքնուրույն են, ունեն մեծ դադարներ, ինքնուրույն ավարտուն հնչերանգ։ Միշտ չէ, որ բարդ նախադասության բաղադրիչ նախադասությունները ինքնուրույն կարող են գործածվել, և նրանց արտահայտած միտքը բարդ նախա­դասության մյուս բաղադրիչների հետ ունեցած կապի մեջ կարող է հասկանալի լինել։ Օրինակ՝ Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր, Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։ Ես ուզում եմ, որ քո անմեղ Սիրտը թնդար ինձ համար։ Ընդգծված նախա­դա­սո­ւթյուն­ներն ինքնուրույն չեն կարող գործածվել նախադասության մեջ, այսինքն՝ դրանք չեն կարող հավասարեցվել պարզ նախադասությանը։ Հետևաբար, բարդ նախադա­սու­թյան բաղադրիչները չի կարելի միանշանակ համարել պարզ նախադասությունների կապակցություն։ Բարդ նախադասությունը կազմված է քերականորեն ու իմաստով իրար հետ կապված բաղադրիչ նախադասություններից։

Համադասությունն ու ստորադասությունը բարդ նախադասության կառուցվածքում

Բարդ նախադասության կազմի մեջ մտնող բաղադրիչ նախադասությունները միմյանց նկատ­մամբ տարբեր հարաբերություններ ունեն` համադասական և ստորա­դա­սա­կան: Համադասական կոչվում է շարահյուսական այն հարաբերու­թյունը, որով կապվող միավորները համազոր են, այսինքն` նրա բաղադրիչները քերակա­որեն անկախ են: Օրինակ` Տերևները գույն-գույն թիթեռնիկներ դարձան, Ու երկնքով կապույտ կռունկները անցան։ Աստղերն են ժպտում լուսեղեն նազով, Խաղաղ դաշ­տերը մութն է համբուրում։ Այս բարդ նախադասությունները կազմված են երկուական բաղադրիչներից, որոնք քերականորեն համազոր են իրար, իրար միտք չեն լրացնում, սակայն միավորվել են մեկ կառույցի մեջ։

Ստորադասական կոչվում է այն հարաբերությունը, որով կապվող նախադա­սու­թյուններից մեկը գերադաս է, մյուսը` ստորադաս, այսինքն` քերականորեն կախ­յալ, լրացական հարաբերությամբ են կապված միմյանց հետ: Օրինակ` Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում։ Իմաստուն խոսքեր սովորեցի ես, Որ հրապուրեմ զորությամբ մթին։ Այս նախադասությունների ընդգծված բաղադրիչ նախադա­սու­թյունները ինքնուրույն գործածվել չեն կարող։

Կան շաղկապներ, որոնք ձևավորում են թե՛ համադասական, թե՛ ստորադա­սական հարաբերություն։ Դրանցից են՝ մինչդեռ, թե չէ, թե, եթե...ապա և այլն։ Օրինակ՝ Ասում են՝ թե դու այնպես մոռացել ես ինձ այնպես․․․(ԱԻ) (ստոր․ հրբ.)։ Նա է գրում ինձ, Թե՛ ես եմ գրում իմ հարազատին, Ինքս էլ չգիտեմ (ՊՍ)։ (համ․ հրբ.):Թնդումէրպալատըհաղթությանփառքից, մինչդեռնենգթշնամինթաքունդավէրնյութում (համ.): Մինչդեռ բոլորն զբաղված էին հյուրերին ընդունելով, լսվեց ժամերգության ձայնը (ստոր)։Աստված կսիրես, դիր ուրիշ բանի, Թե չէ էս խալխին լեղաճաք կանի (ստոր)։ Ներս մտավ թե չէ, իսկույն սկսեց լուտանքներ թափել բոլորի վրա (համ.): Բանավորխոսքումմիևնույնկապակցությունըհամադասականհարաբերությանդեպքումայլհնչերանգովէարտահայտվում, ստորադասականիդեպքում՝այլ։Իսկհնչերանգընախադասությանձևավորմանհատկանիշներիցմեկնէ։Այսուհանդերձ, չնայածհամադասությանուստորադասությանմիջևանջրպետչկա, բարդնախադասություններիկապըլինումէերկուտեսակ՝համադասականևստորադասական։



21. Բարդ նախադասության բաղադրիչների կապակցության միջոցներն ու եղանակները:

Բարդ նախադասությունների բաղադրիչների կապակցման եղանակները, միջոցները

Բարդ նախադասությունները միմյանց հետ կապակցվում են բառային միջոց­ներով և շարահարությամբ: Բառային միջոցների դեր կատարում են շաղկապներն ու հարաբերական բառերը․ընդ որում՝ համադասական շաղկապները մասնակցում են համադասական նախադասությունների կապակցմանը, իսկ ստորադասական շաղկապները՝ ստորադասական։

Համադասական կապակցության դեպքում գործում են համադասական շաղ­կապ­ները և շարահարությունը: Օրինակ` Օրը մթնեց, և գյուղը թաղվեց խավարի մեջ: Ժամանակով կատուն ճոն էր, Շունն էլ գլխին գդակ չուներ: Արեգակն է թեքվում, Կարճանում է օրը, Եվ լեռները նորից երեխա են ծնում՝ ստվերների տեսքով (ՊՍ)։

Ստորադասական հարաբերությունն արտահայտվում է ստորադասական շաղկապներով, հարաբերական բառերով և շարահարությամբ: Օրինակ` Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր: Երանի նրանց, որոնք խենթ են ու անտուն: Ասում են` ուռին աղջիկ էր ինձ պես:

Հարաբերական բառերը գործածվում են միայն ստորադասական հարաբերու­թյուններ արտահայտելու համար: Հարաբերական ունեցող նախադասությունների մեծ մասում կան նաև հարաբերյալներ` գերադաս նախադասության մեջ: Որպես հարաբերյալներ հանդես են գալիս սովորաբար ցուցական դերանունները, մասամբ` որոշյալները, ինչպես` այն...ինչ, նա...որը, այնպես...ինչպես, այնքան...որքան, այնտեղ...որտեղ, այնպիսի...ինչպիսի և այլն:

Շարահարության դեպքում շարահյուսական կապն արտահայտվում է առանց բառական միջոցների` հնչերանգով, շարադասությամբ ու դադարով: Օրինակ՝ Չգիտեմ՝ որտեղից է գալիս Ջութակի հեկեկանքը տրտում (ՎՏ)։

Կապակցման այս միջոցներն առկա են նաև շաղկապական կապակցու­թյուն­նե­րում, սակայն նրանց դերն ավելի ընդգծված է երևում շարահարության դեպքում։ Հնչերանգով կարելի է որոշել՝ նախադասությունը համադասակա՞ն է, թե՞ ստորա­դասական։ Օրինակ՝ Եղանակը լավ կլինի, կսկսենք գարնանացանը։ Այս նախադա­սությունը թվարկման հնչերանգով արտասանելիս կընկալվի որպես համադա­սա­կան, իսկ պայմանի հնչերանգով արտասանելիս (Եթե եղանակը լավ լինի․․․)՝ ստորա­դա­սական։



22.Բարդ համադասական նախադասության բաղադրիչների կապակցման միջոցները:

Բարդ համադասական կոչվում է այն նախադասությունը, որի բաղադրիչ մասերն իրար հետ կապված են համադասական հարաբերությամբ: Եթե բարդ համադասական նախադասության բաղադրիչները պակաս սերտ են, բաղադրիչ նախադասությունների միջև դադարն ավելի մեծ է լինում, որը գրավոր խոսքում արտահայտվում է միջակետով: Օրինակ` Ձյու՛ն, փափո՜ւկ ձյուն, սպիտա՜կ ձյուն, Զգո՜ւյշ իջիր դաշտերին․ Ծաղիկները մտել են քուն, Հողն է նրանց անկողին:

Բարդ համադասական նախադասությունը կարող է ունենալ մեկ ենթակա՝ որպես ընդհանուր անդամ, և բազմակի ստորոգյալներ: Օրինակ` Ամպը եկավ նստեց սարին, Նստեց սարի սուր կատարին (ՀԹ)։ Գնամ բնաշխարհն իմ բարձրագմբեթ, Մտնեմ վիհավոր կիրճերը նրա․․․(ՀՍ)։ Այս դեպքում նա կոչվում է ընդհանուր ենթակայով (կամ միավորյալ) բարդ համադասական նախադասություն: Բարդ համա­դասական նախադասության բաղադրիչներն իրար հետ կապվում են տարբեր հարաբերություններով, որոնք են` միավորական, ներհակական, տրոհական, հավելական:

Միավորական հարաբերության դեպքում բարդ համադասական նախադասու­թյան բաղադրիչ պարզ նախադասությունները միանում են իրար, միավորվում մեկ նախադասության մեջ և կապակցվում միավորիչ շաղկապներով (և, ու, էլ, ևս, նաև, այլև, նույնպես, ոչ միայն....այլև, ո՛չ...ո՛չ, թե՛...թե՛ և այլն) ու շարահարությամբ: Օրինակ`Գնա', միշտ գնա, իմ քարավանս, Եվ քայլիր մինչև օրերիս վերջը (ԱԻ): Ո՛չ հանդիպումն էր հանդիպման նման, Ո՛չ բաժանումը բաժանում եղավ: Գարունդ հայերեն է գալիս, Ձյուներդ հայերեն են լալիս, Հայերեն են հորդում ջրերդ (ՆԶ):

Ներհակական հարաբերության դեպքում բարդ նախադասության բաղադրիչ նախադասությունները ներհակ մտքեր են արտահայտում, կապում միմյանց, ժխտում, հակադրվում, հակասում, սահմանափակում: Ներհակական հարաբերությունն արտահայտվում է ներհակական շաղկապներով (իսկ, բայց, սակայն, այլ, մինչդեռ, այլ, բայց և այնպես, ապա, թե չէ, միայն թե, այլ ոչ թե և այլն), քիչ դեպքերում նաև շարահարությամբ: Օրինակ` Ես քեզ սիրում, իսկ դու անսեր, չոր մի սիրտ ես թափառիկ (ՍԿ): Բայց աննշան եթե մնա երկրի մեկ խորշն հողակույտն իմ, Ա~հ, այն ատեն ես կմեռնիմ (ՊԴ): Գցիր շուտով մի հատը ցած, Թե չէ կացինս հրեն սրած, Գնամ բերեմ ծառը կտրեմ (ՀԹ): Բարձր լեռների արծիվը մեկ-մեկ Ագահ ագռավից ցածր կթռչի, Սակայն դաշտերի ագռավը երբեք Հզոր թռիչքին նրա չի հասնի (ԱԻ):

Տրոհական հարաբերության դեպքում թվարկվող երևույթներից մեկով հերք­վում, բացառվում է մյուսը, մտքերից որևէ մեկն է ընտրվում: Այս հարաբերությունն արտահայտվում է տրոհական շաղկապներով` կամ, կա՛մ...կա՛մ. կամ թե չէ, և կամ, թե: Օրինակ` Կա՛մ հանդիպման պիտի գնաս, Կա՛մ հենց նոր ես հանդիպել: Այդ դո՞ւ ես, Կարո՛, թե՞ ուրվականդ: Լուսերեսը տնտեսության մեջ օգնում էր մորը, կամ թե չէ նրա համար գիրք էր կարդում (ԳԵ):

Հավելական հարաբերության դեպքում նախադասության հիմնական մասին ավելանում է մի բաղադրիչ նախադասություն, որը իմաստային ու կառուցվածքային տեսակետից հիմնական մասի հետ չի ձուլվում, այլ հավելում է մյուսին` նախորդ մտքին տալով լրացուցիչ բացատրություն: Հավելական հարաբերությունն արտա­հայտ­վում է շաղկապներով` և, ու, իսկ, բայց, սակայն, ուրեմն, հետևաբար, և այնուամենայնիվ, բայց և այնպես, ըստ որում, ընդ որում և այլն: Օրինակ` Տասնիններորդ դարը, սիրելի՛ս, խաբեության դար է, իսկ այդ դարը դեռ չի վերջացել (Շ):Հավելական նախադասությամբ կարող է արտահայտվել խոսողի վերաբեր­մուն­քը հիմնական նախադասությամբ արտահայտված երևույթի նկատմամբ: Օրինակ՝ Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ:

Հավելական նախադասությամբ արտահայտվում է որևէ ընդհանրացում, ընդհանրական միտք: Օր.` Բակը միանգամից փոխվել էր. այդպես փոխվում է ծերունին, երբ ինչ-որ անիմաստ կերպով խուզում, թափում են նրա պատկառելի մորուքն ու ընչացքը (Աբ.Ա):



23. Բարդ ստորադասական նախադասության գերադաս և ստորադաս բաղադրիչները:

Բարդ ստորադասական է կոչվում այն նախադասությունը, որի բաղադրիչ նախադասություններն իրար հետ կապված են ստորադասական հարաբերությամբ, որոնցից մեկը գերադաս է, մյուսը` ստորադաս: Ստորադասվող նախադասությունը կոչվում է երկրորդական, իսկ այն, որին ստորադասվում է երկրորդական նախադասությունը, կոչվում է գլխավոր։ Գլխավոր և երկրորդական նախադասությունները միասնական ամբողջություն են կազմում ըստ իմաստի և հնչերանգի։ Երկրորդական նախադասությունը լրացնում, պարզաբանում է գլխավոր նապադասության միտքը։ Բարդ ստորադասական նախադասությունը կարող է կազմված լինել երկու կամ ավելի բաղադրիչ նախադասություններից: Օրինակ` Սերում են նրանք այն վայրենուց, Որ էլ չէր կարող ապրել քարայրում (ՊՍ)։ Եթե ես մի օր աշխարհից գնամ, Ո՞ւմ ես անդադար ահաբեկելու (ՀՍ):

Ստորադաս նախադասությունը լրացնում է գերադասին կամ նրա որևէ ան­դա­մին և կապակցվում է նրա հետ շաղկապներով, հարաբերական բառերով ու շարահարությամբ: Օրինակ` Թե ուզում ես երգդ լսեն, Ժամանակիդ շունչը դարձիր (ԵՉ): Երբ սիրում էիր, թռչում էի ես անգամ լեռնային արահետներով (ԱՍ): Ես չգիտեմ` ուր են տանում հեռավոր Ուղիների ժապավեններն անհամար (ՎՏ):

Երկրորդական նախադասությունը գլխավորի նկատմամբ կարող է լինել երեք դիրքում` նախադաս, միջադաս և վերջադաս, և միշտ տրոհվում է գլխավորից ստորակետով: Օրինակ`Երբ կհոգնես, կգազազես աշխարհից, Դարձի՛ր ինձ մոտ, վերադարձի՛ր դու նորից: Դու ինձ կփնտրես, երբ ես չեմ լինի Կանգնած ամեն օր քո ճամփի վրա: Ու մի օր, երբ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերին, գաղտնի հեռացավ քաղաքից:

Եթե միջադաս երկրորդականն իր հերթին ունենում է լրացումներ, սերտության համար կարող ենք տրոհել ստորակետ գծով: Օրինակ` Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սենայի սնարները վես, Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես,- Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի (ԱԻ):

Բարդ ստորադասական նախադասությունը կարող է կազմված լինել երկու կամ ավելի բաղադրիչ նախադասություններից: Երկու բաղադրիչ ունեցող նախադա­ությունը՝ մեկը գլխավոր, մյուսը` երկրորդական, կոչվում է երկբաղադրիչ բարդ ստո­րադասական նախադասություն: Օրինակ` Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր, որ աղոթքի պես ապրեց իմ հոգում /ՎՏ/: Իսկ երկուսից ավելի բաղադրիչներից կազմված նախադա­սությունը կոչվում է բազմաբաղադրիչ: Օրինակ` Երբ պայծառ օրդ տխուր կմթնի, Եվ սիրտդ կայրե թունավոր կասկած, Վհատ սոսկումի տանջանքով կզգաս, Որ որոնածդ բնավ չես գտնի (ՎՏ):

Երկբաղադրիչ նախադասության գլխավոր կամ երկրորդական լինելը որոշ­վում է նրանց քերականական հարաբերությամբ. գլխավորը հարաբերականորեն ինքնուրույն է երկրորդականի նկատմամբ, գերադաս է դիրքով ու լրացյալի դերով:

Ստորադաս նախադասությունները իրենց բնույթով հիմնականում համապա­տաս­խանում են պարզ նախադասության անդամներին, սակայն տարբերվում են նրանով, որ պարզ նախադասության անդամներն արտահայտվում են բառով կամ բառակապակցությամբ, իսկ բարդ ստորադասական նախադասության բաղադրիչ անդամներն արտահայտվում են նախադասությամբ:

Երկրորդական նախադասությունը գլխավորի այս կամ այն անդամն է, որը կամ լրացնում է գլխավորի որևէ անդամին, կամ փոխարինում: Ըստ որում, երկրոր­դական նախադասությունները չնայած նույն անդամներն են, բայց ավելի հանգա­մա­նորեն են արտահայտում նրա միտքը և պատասխանում են նույն հարցերին, ինչ պարզ նախադասության մեջ համանուն անդամները: Ըստ այդմ էլ՝ ստորադաս նախա­դա­սությունները կարող են լինել ենթակա և ստորոգելի, գոյականական և բայական անդամի լրացում երկրորդական նախադասություններ:



24. Գոյականական անդամի լրացում ստորադաս նախադասություններ:

Որոշիչ երկրորդական նախադասությունը ցույց է տալիս գլխավոր նախադա­սության գոյականական անդամի հատկանիշը, որի որոշյալն արտահայտված է գլխավորի մեջ: Օրինակ` Սմբատը, որ նման հանդեսներ վաղուց չէր տեսել, անցնում էր սենյակից սենյակ:

Որոշիչ երկրորդականը գլխավորի հետ կապվում է առավելապես որ/ը/, ինչ, ինչպես, ինչպիսի, ինչքան, որքան, երբ, որտեղ, ուր հարաբերական բառերով, որ, թե շաղկապներով: Օրինակ` Այս ինչ լքում է, աստված իմ, ասա, Որ հազիվ դարձած նոր հարս ու փեսա, Իրար նետում են բախտի փեշերին /ԱՍ/: Գլխավորի մեջ կարող է նաև հարաբերյալ չլինել: Օրինակ` Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով /ՀԹ/:

Կարող են կապվել շարահարությամբ․ Մարդ կա` ելել է շալակն աշխարհի, Մարդ կա` աշխարհն է շալակած տանում /ՊՍ/:

Հատկացուցիչ երկրորդական նախադասությունն արտահայտում է գերադաս նախադասության հատկացյալի ցույց տված առարկայի պատկանելությունը, վերաբե­րությունը: Գլխավորի հետ կապվում է ով, որ(ը), ինչ հարաբերականներով, որ, թե շաղկապներով: Գլխավորի մեջ հիմնականում սեռական հոլովով դրված ձևական հատկա­ցուցիչ է լինում` արտահայտված հարաբերյալով, հատկապես, երբ երկրորդականը անձի նշանակությամբ է գործածված (նրա, նրանց): Օրինակ` Ես նրանց երգն եմ երգում, ում սիրտը հաղթակամ ելել է մարտի: Ծաղիկնե՛ր, բացվե՛ք նրա ճամփեքին, Ով ոչ մի անմեղ ծաղիկ չի քաղել (ՀՇ): Լինում են նաև շարահարությամբ կապակցություններ: Օրինակ` Ջիգյարին գյուլլա դիպչի, Քեզ սիրի ով որ, աղջիկ (ՀԹ): Ախ, ինչո՞ւ, ինչո՞ւ կյանքը անարդար Աստվածացնում է հաճախ համբակին, Ուսերին նետում դափնիներ փառքի (նրա), Ով փուշ չի հանել ուրիշի մատից:

Բացահայտիչ երկրորդական նախադասությունը բացահայտում, պարզա­բանում է գլխավոր նախադասության գոյականական անդամի արտահայտած առար­կայի ով կամ ինչ լինելը: Երբեմն դա կատարվում է մեկնական երանգով, կարող է մասնավորեցնել, կոնկրետացնել գլխավոր նախադասության տեղի կամ ժամանակի պարագաները:

Բուն բացահայտիչ երկրորդական նախադասությունները գլխավորի հետ կարող են կապվել որ(ը), ինչ, ով, ինչպես հարաբերականներով և որ, թե շաղկապներով: Գլխավորի մեջ հարաբերյալ չի գործածվում: Օրինակ` Այն ժամանակ, աստված գիտե, Թե մեզնից ով կլնի փոշման. Մենք, որ ելանք ահեղ մարտի, Թե դուք, որ մեզ արիք դուշման (ՀԹ): Ես, որ սիրտ ունեմ բռունցքի չափով, Կարո՞ղ եմ այսքան կսկիծը տանել:

Մեկնական բացահայտիչ երկրորդական նախադասությունները նման են սովո­րական բացահայտիչ երկրորդականներին, սակայն ունեն մեկնական երանգ: Կապակցվում են գերադաս նախադասությանը մեկնական այսինքն, այն է, ինչ է բառերով: Օրինակ`Մի բան միայն` այն է` վրեժի թույնը, որ պիտի թափեի նրա գլխին, շատ որոշակի էի զգում:

Մասնավորող պարագայական բացահայտիչ երկրորդական նախադասու­թյունը լրացնում է հատկապես տեղի ու ժամանակի պարագաներին: Ժամանակի իմաստը մասնավորեցնող երկրորդականը գլխավորի հետ կապվում է երբ, հենց հարաբերականներով: Օրինակ` Ու մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերին , գաղտնի հեռացավ գաղաքից (ԱԻ): Իրիկնապահին, երբ անց էին կենում սարերը, մի անգամ էլ երևաց իրենց գյուղը հեռու մշուշում (ՀԹ): Տեղի իմաստը մասնավորեցնող բացահայտիչ երկրորդականը կապվում է գլխավորին որտեղ, ուր հարաբերականներով: Օրինակ` Մեր բարդիի վրա, ուր ծառը երեք մեծ ճյուղերի էր բաժանվում, երկու արագիլ իրենց բույնն էին հյուսել (ՎԱ):



25. Խնդիր ստորադաս նախադասություններով կապակցություն:



Խնդիր երկրորդական նախադասությունները բայով արտահայտված անդամի լրացումներ են և ցույց են տալիս գլխավոր նախադասության բայական անդամի կատարած գործողության հետ կապ­ված առարկաներ: Լինում են երկու տեսակ` ուղիղ և անուղղակի խնդիր ստորադաս նախադասություններ:

Ուղիղ խնդիր երկրորդական նախադասությունը լրացնում է գերադաս նախադասության բայական անդամին և նրա անմիջական առարկան է: Այն գերա­դասի հետ կապվում է որ, թե շաղկապներով, որ(ը), ինչ, ով հարաբերականներով, իսկ գլխավորի մեջ կարող է լինել այն, նրան, նրանց, մի բան, ինչ, այն ամենը, ամեն ինչ, բոլորը և այլ հարաբերյալներ` ուղիղ կամ թեք ձևերով` պայմանավորված երկրոր­դական նախադասության կառուցվածքով: Մեծ մասամբ վերջադաս են հանդես գալիս: Օրինակ` Բայց գիտեմ և այն, ինչ դու չգիտես. Առաջին սերը, ինչպես և հացը, Ինչ էլ որ անես, միշտ կուտ է գնում (ՊՍ): Կարող են լինել առանց հարաբերյալի, երբ գործողությունը չի անցնում առարկային: Օրինակ` Ես ուզում եմ, որ ինձ նման Էլ չսիրեր մեկը քեզ, Բայց ասեին միաբերան, Թե դու իրավ հրեշտակ ես (ՀԹ):

Կապվում են նաև շարահարությամբ: Օրինակ` Ես չգիտեմ` ուր են տանում հեռավոր Ուղիների ժապավեններն անհամար: Շարահարական է կապակցությունը նաև, երբ երկրորդական նախադասու­թյունը հեղինակային խոսքի համար ուղիղ խնդիր է: Օրինակ` Մի օր հարցրին ձմռան քնից զարթնած արջին. «Ամենից շատ, ամենից խոր այս աշխարհում ի՞նչն է քնում»: Արջը մարդուն պատասխանեց. «Անխիղճ մարդու խիղճն է քնում»:

Հանգման խնդիր երկրորդական նախադասության դեպքում գլխավորի մեջ ստո­րոգյալը կամ բայով արտահայտված անդամը պետք է ունենա հանգման իմաստ, իսկ մատուցման անուղղակի խնդրի դեպքում` մատուցման իմաստ: Երկու դեպքում էլ գերադասի հետ կապվում են որ(ը), ով, ինչ, թե հարաբերականներով ու շաղ­կապներով: Գլխավորի մեջ կարող են լինել հարաբերյալներ` նրանց, նրան, այն ամենին, բոլորին, այն բանին և այլն: Օրինակ` Բայց այդ նման է նրան, երբ թեժ կրակի վրա ջուր են լցնում: Մենք մոտեցանք նրանց, ովքեր այդ օրվա հյուրերն էին:

Երբեմն գերադասի մեջ լինում են ձայնարկություններ կամ վերաբերականներ. Վա~յ նրան, ով ամուր սիրտ չի ունենում: Երնեկ նրան, ով մարդ կգա ու մարդ կերթա անարատ: Երբեմն դրվում են առանց հարաբերյալի: Օրինակ` Երբ տեղյակ էր լինում, որ անտառապահը անտառում չէր, շտապում էր այնտեղ: Երկու քայլ էր մնում, որ տուն հասնի: Առանց երդման էլ ես հավատում եմ, Որ հիմա օրդ մի դար է տևում, Որ փուշ կարոտը քեզ ծվատում է (ՊՍ)։

Մատուցման խնդիր երկրորդականի դեպքում գլխավորի մեջ ստորոգյալը կամ բայով արտահայտված անդամը կունենա մատուցման իմաստ: Օրինակ` Երկնքի աստղերը կնվիրեի նրան, ով մոռացնել կտար ինձ այս տանջանքը /Մ/:

Անջատման խնդիր երկրորդական նախադասությունը ցույց է տալիս առարկա, որից անջատվում, սկզբնավորվում է գլխավոր նախադասության արտահայտած գործողությունը: Գլխավորի հետ կապվում է որ, թե շաղկապներով ու որ(ը), ինչ, ով հարաբերականներով: Գլխավորի մեջ կարող են լինել բացառական հոլովով դրված հարաբերյալներ` նրանից, ամեն ինչից, բոլորից, ամենից, այն ամենից, այն բանից: Օրինակ`Խուսափեցեք այն ամենից, ինչ-որ կեղծ է: Վախեցիր նրանցից, ովքեր սողում են ու շողոքորթում: Կարող են դրվել նաև առանց հարաբերյալների: Օրինակ` Գանգատվում ես, թե ոմանք Այլոց հետ են տեսնում ինձ:

Միջոցի խնդիրը ցույց է տալիս մի առարկա, որի միջոցով կատարվում է գերադաս նախադասության բայական անդամի արտահայտած գործողությունը: Կապ­վում է որ(ը), թե, ինչ, ով հարաբերականներով ու շաղկապներով: Գերադասի մեջ կարող են լինել գործիական հոլովով դրված` նրանով, նրանցով, այն ամենով, այն բոլորով հարաբերյալները: Օրինակ` Վարդը շքեղ է նրանով, որ փուշ ունի:

Վերաբերության խնդիր երկրորդականը ցույց է տալիս այն առարկան կամ անձը, որին վերաբերում է գերադաս նախադասության ստորոգյալի արտահայտած գործողությունը: Գերադասի մեջ սովորաբար գործածվում են ասացական բայեր, իսկ որպես հարաբերյալ կարող են հանդես գալ նրանից, ամենից, բոլորից, այն մասին, նրա մասին, այն բանի մասին, այն բանի վերաբերյալ և այլ բառեր ու կապակցություններ: Օրինակ` Լուր տարածվեց այն մասին, որ թշնամին մոտենում է գյուղին: Կարող են կապվել առանց հարաբերյալի: Օրինակ` Կանգնել եմ երկար ու միտք եմ անում, թե յարը յարին ոնց է մոռանում:

Ներգործող խնդիր երկրորդական նախադասությունը ցույց է տալիս առարկա, որից գործողությունն անցնում է ենթակային: Սրա գերադաս նախադասության լրացյալ բայն արտահայտվում է կրավորական սեռի բայաձևով: Գերադասի հետ կապվում է որ, թե, ով, ինչ կապող բառերով: Գերադասի մեջ կարող է լինել հարաբերյալ` նրանից, նրանցից, նրանց կողմից և այլն: Օրինակ`Ես հարգվում եմ նրանց կողմից, ովքեր թանկ են ինձ համար: Նա վիրավորվել էր այն բանից, որ իրեն չէին նկատել:



26. Պարագա ստորադաս նախադասություններով կապակցություն:

Պարագա երկրորդական նախադասությունները արտահայտում են գլխավոր նախադասության ստորոգյալի կամ բայով արտա­հայտված անդամի գործողության, եղելության հանգամանքները` տեղի, ժամանակի, պատճառի, հիմունքի, նպատակի, զիջման, հետևանքի, կամ հատկանիշները` ձևի ու չափի:

Տեղի պարագա երկրորդականը ցույց է տալիս գերադաս նախադասության` բայական անդամի գործողության, եղելության տեղը, կամ այն տեղը, որտեղից սկսվում, որտեղով անցնում կամ դեպի ուր ուղղվում է գործողությունը: Գերադաս նախադասությանհետ կապվում է որտեղ, ուր հարաբերականներով, իսկ գլխավորի մեջ կարող են լինել այնտեղ, այնտեղից, այնտեղով հարաբերյալները: Օրինակ` Ուր ահեղ կռվով չի մտնիլ արքան, Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ (ՀԹ):

Ժամանակի պարագա երկրորդականը ցույց է տալիս գլխավոր նախադասու­թյան ստորոգյալի կամ բայական անդամի գործողության, եղելության ժամանակը: Գլխավորի հետ կապվում են երբ, երբ որ, հենց, հենց որ, մինչև, քանի, քանի դեռ, քանի որ, թե չէ, որ: Օրինակ` Երբ սիրում ենք, նախերգանքն ենք այն արվեստի, Որ լռությունն է թարգմանում (ԱԿ): Աղջիկը անկողին է մտնում թե չէ, ցատկոտելով գալիս է գորտը /ԳԵ/: Մինչև առուն ջուր կգա, Գորտի աչքը դուրս կգա:

Պատճառի պարագա երկրորդական նախադասությունն արտահայտում է գլխավոր նախադասության բայական անդամի ցույց տված գործողության կամ եղելության նյութական կամ բարոյական դրդապատճառը: Պատճառի պարագա երկրորդականը գլխավորի հետ կապակցվում է պատճա­ռի շաղկապներով` որովհետև, քանի որ, մանավանդ (որ), քանզի, թե ինչ է, ինչ է, չէ՞ որ, թե, չլինի թե, որպես թե շաղկապներով: Սրանք հարաբերական բառերով համարյա չեն կապակցվում, գլխավորի մեջ հարաբերյալ չեն ունենում, իսկ ստորա­դասական որոշ շաղկապներ գրեթե միայն պատճառի պարագա են կապակցում: Օրինակ` Եվ որովհետև չուներ տուն ու ընտանիք, Ամբողջ իր հարստությունը բաժանեց աղքատներին.... (ԱԻ)։ Քանի որ իմ զավակունք Այսպես կու մնան պանդուխտ, Ինձ միշտ սգվոր կտեսնեք (ՌՊ):

Հիմունքի պարագա երկրորդականը ցույց է տալիս գլխավոր նախադասության բայական անդամի գործողության, եղելության հիմունքը: Գլխավորի հետ կապվում է ստորադասական շաղկապներով` որ, թե որ, չէ, քանի որ, որովհետև, երբեմն էլ` որքան հարաբերական բառով: Օրինակ` Երևի այդ փողն էլ է վերջացրել, որ արդեն վերադարձել է: Հիվանդը արագ կազդուրվեց առողջարանում, որովհետև օդը շատ մաքուր էր, առողջարար։

Պայմանի պարագա երկրորդականը ցույց է տալիս գերադաս նախադասության բայական անդամի ցույց տված գործողության կամ եղելության պայմանը: Գերադաս նախադասության հետ կապվում է թե, որ, եթե, թե որ, մինչև որ, միայն թե, քանի դեռ, եթե...ապա շաղկապներով: Օրինակ`Եթե սեր չկա, ինչի՞ համար Պիտի չարչարվեմ չար աշխարհում (ՎՏ): Ու թե պատահմամբ ճամփաս շեղել եմ, Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել (ՍԿ): Գերադաս նախադասության մեջ որպես հարաբերյալ կարող են հանդես գալ այն դեպքում, այն պարագայում, այն ժամանակ կապական կապակ­ցությունները: Օրինակ՝ Այն դեպքում միայն կհավատամ, եթե ասես, թե երազումս ում հետ գնացիր:

Նպատակի պարագա երկրորդական նախադասությունը ցույց է տալիս գերա­դաս նախադասության բայական անդամի գործողության նպատակը: Գերադաս նախա­­դասության հետ կապակցվում է որ, թե, որպեսզի շաղկապներով և շարահա­րությամբ: Օրինակ` Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ, Հրամայել եմ, որ վրաս իշխես (ՎՏ): Եկան քաշեցին, թե զոռով տանեն, Թափ տվավ մարդկանց, գցեց դես ու դեն (ՀԹ):

Զիջման պարագա երկրորդականը ցույց է տալիս այնպիսի գործողություն, իրողություն, հակառակ որի կատարվում են գլխավոր նախադասության ստորոգյալի գործողությունը, եղելությունը: Գլխավորի հետ կապվում է թեև, թեպետ, թեպետև, թեկուզ, չնայած, չնայած որ, չնայելով որ, փոխանակ զիջական շաղկապներով, որոնք զուգորդումներ են կազմում գերադաս նախադասության մեջ հանդես եկող ներհակական շաղկապների հետ: Այսպես` թեև...բայց, թեպետ...բայց, թեկուզ...բայց և այնպես, թեպետ...այնուամենայնիվ, թեպետև...սակայն և այլն: Օրինակ` Թեպետ գարնան օրերս անցկացան, Ես հավատում եմ քո վերադարձին: Չնայած որ քո սերը մի մեծ ծով է իմ սրտում, Կան մարդիկ, որ քո մասին Ինձ վատ բաներ են ասում:

Ձևի պարագա երկրորդականը ցույց է տալիս գլխավոր նախադասության ստորոգյալի կամ բայական անդամի ցույց տված գործողության կամ եղելության ձևը: Գերադաս նախադասության հետ կապվում է ինչպես, ինչպես որ, որ, որպես, ոնց, ոնց որ, իբրև թե, իբր, կարծես, ասես, ասես թե շաղկապներով: Գերադաս նախադասության մեջ կարող են հանդես գալ այնպես հարաբերյալը կամ այն ձևով, այնպիսի ձևով կապակցությունները: Օրինակ` Այնպես տանջում ես դու մատաղ հոգիս, Այնպես ցավագին հառաչում եմ ես, Այնպես ես նայում դու հառաչանքիս, Որ ասես ցավ չէ, թե ինձ կորցնես:

Չափի պարագա երկրորդական նախադասությունը ցույց է տալիս գերադաս նախադասության բայական անդամի գործողության, եղելության չափը: Գերադաս նախադասության հետ կապակցվում է որքան, ինչքան, որչափ, որ, ինչ, մինչև, մինչև որ շաղկապներով ու հարաբերական բառերով: Գլխավոր նախադասության մեջ կարող է գործածվել այնքան հարաբերյալը: Օրինակ` Որքան մոտենում, հեռու ես այնքան, Որքան հեռանում, լուսնի պես անհաս, Դյութում ես, փախչում, ինչպես ծիածան: Երբեմն գործածվում է նաև առանց հարաբերական բառերի կամ շաղկապ­ների. Օրինակ՝ Այնքան սպասեց, աչքը ջուր կտրեց:



27. Բազմաբաղադրիչ բարդ համադասական նախադասություն:

Համաստորադասական է կոչվում այն բարդ ստորադասական նախադասու­թյունը, որի կազմի մեջ մտնող ստորադաս նախադասությունները միմյանց նկատ­մամբ համադաս են: Օրինակ` Ես կգամ, երբ դու կմնաս մենակ, Երբ որ կթաղես տենչերդ խորտակ, Եվ վհատությամբ երբ կհեռանաս (ՎՏ):

Համաստորադասական նախադասութան համադաս նախադասությունները միմյանց նկատմամբ կարող են ունենալ նույն հարաբերությունները, ինչը հատուկ է բարդ համադասական նախադասության բաղադրիչներին` միավորական, ներհակա­կան, տրոհական, երբեմն էլ հավելական: Օրինակ` Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում, Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող Սարերի արծաթե կատարներ է վառում, Երբ մթնում կորչում են ծով ու հող (ՎՏ):



28.Բազմաբաղադրիչ բարդ ստորադասական նախադասություն. ենթաստորադասությամբ կապակցություն:

Բարդ ստորադասական նախադասության կազմում կարող են լինել երկուսից ավելի բաղադրիչներ. այդպիսի նախադասությունը կոչվում է բազմաբաղադրիչ կամ բազմաբարդ: Բազմաբարդ նախադասությունների մեջ երկրորդականները գլխավորի կամ միմյանց նկատմամբ կարող են ունենալ զանազան հարաբերություններ` համաստո­րադասություն, ենթաստորադասություն և անհամասեռ ստորադասություն:

Ենթաստորադասական կոչվում է այն բարդ նախադասությունը, որը կազմված է երկուսից ավելի իրար հաջորդող ստորադաս նախադասություններից: Օրինակ` Էս էն շունն է (1), որ գզել է էն կատվին (2), որ բռնել է էն մկանը (3), որ կերել է էն ցորենը (4), որ պահված էր էն տանը (5), որ շինել է վարպետ Օհանը (6) /ՀԹ/:

Այս նախադասության մեջ կան մեկ գերադաս (1) և հինգ ստորադաս նախադա­սություններ (2, 3, 4, 5, 6), որոնք հաջորդաբար լրացնում են իրար:



29.Բազմաբաղադրիչ բարդ ստորադասական նախադասություն. տարաստորադասությամբ կապակցություն:

Տարաստորադասությամբ կամ անհամասեռ ստորադասությամբ են կապված այն բարդ նախադասությունները, որոնցում երկրորդական նախադասությունները կամ գլխավորի տարբեր անդամների լրացումներ են, կամ էլ նույն անդամի տարբեր տեսակի լրացումներ: Օրինակ` Եթե սիրում ես, կյանքդ էլ կտաս, քանզի սիրո առաջ կյանքը ոչինչ է:

Տարաստորադաս նախադասությունները լինում են նույնաբնույթ և տարա­բնույթ: Նույնաբնույթ ստորադաս նախադասությունները լրացնում են գերադասի տարբեր անդամների, սակայն նույն տեսակի են: Օրինակ` Հողը, որ օգոստոսյան շոգերից ճաքճքել էր, այժմ արձակում էր գրգռիչ բուրմունք, որ հագեցած էր տամկությամբ (որոշիչ երկրորդական):

Տարաբնույթ ստորադաս նախադասությունները լրացնում են գերադասի նույն անդամին (կամ տարբեր անդամների), սակայն տարբեր բնույթի են: Օրինակ՝ Երբ նրան տեսա, սիրտս բաբախեց, որովհետև անակնկալ էր այդ հանդիպումը (ժամանակի և պատճառի պարագա երկրորդականներ):

Հնարավոր են նաև այնպիսի դեպքեր, երբ գլխավոր նախադասությունը լինի բարդ համադասական, որի առաջին բաղադրիչն ունենա իր երկրորդականը և միջադաս դիրք գրավի երկու բաղադրիչների միջև: Օրինակ` Քիչ անց հորդառատ անձրև տեղաց, որ ողողեց անտառը, և ուժասպառ կաղնին նորից զվարթացավ:

Բազմաբաղադրիչ բարդ ստորադասական նախադասության մեջ նույն գերա­դաս նախադասությանը կարող են լրացնել և՛ ենթաստորադաս, և՛ համաստորադաս նախադասություններ` կազմելով տարաստորադասական բազմաբարդ կառուցվածք: Օրինակ`Երբ պայծառ օրդ տխուր կմթնի, Եվ սիրտդ կայրի թունավոր կասկած, Վհատ սոսկումի տանջանքով կզգաս, Որ որոնածդ բնավ չես գտնի (ՎՏ):



30.Բազմաբաղադրիչ բարդ ստորադասական նախադասություն. հանրաստորադասությամբ կապակցություն:

մեկիցավելիգլխավորներովևընդհանուրերկրորդական(ներ)ովկապակցությունըկոչվումէհանրաստորադասություն։









Բ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



1.Ե. Չարենցի ողբերգական կյանքը և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը:

Եղիշե Չարենցը (1897 - 1937) (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) ծնվել է Կարսում: Նրա ծնողները

գաղթել են Իրանի Մակու քաղաքից, ուստի հանդիպում ենք նաև Չարենցի այսպիսի վկայության

1915թ. միանում է Քանաքեռի գնդերին հայկական 6-րդ կամավորական գումարտակին և իբրև զինվոր ու բուժեղբայր մասնակցում պատերազմական գործողություններին` հասնելով մինչև Վան: ՎանումՉարենցը տեսնում է հայրենիքի ողբերգական վիճակը և տեսածի ու զգացածի տպավորությամբ գրում է պոեմը:

1930-ական թթ. գրական և կուսակցական մամուլը լցվում է Չարենցի և նրա համախոհների դեմ ուղղված քաղաքական ծանր մեղադրանքներով (հայտարարվում է հակահեղափոխական, ազգայնամոլ): Չարենցը ենթարկվում է հալածանքների. 1935թ. սկսած`հալածանքներն ավելի են սաստկանում: Նրան հեռացնում են գրողների միությունից: Տնային կալանքը,ՆԳԺԿ ստորացուցիչ հարցաքննությունները ավելի են բարդացնում Չարենցի վիճակը: 1935թ. վերջիննրանով է Ստալինը: 1936թ. սեպտեմբերի 24-ից Չարենցը կրկին ենթարկվում էտնային կալանքի: 1937թ. ապրիլին Հայաստանի գրողների միության ժողովը խիստ քննադատում է նրան ևհռչակում: Չարենցի ձերբակալման հրամանը տրվում է 1937թ. հուլիսի 26-ին:

Որոշ ժամանակ անց ձերբակալվում ու աքսորվում է նաև կինը` Իզաբելա Կոդաբաշյանը` որբությանմատնելով երկու անչափահաս աղջիկներին: Ե. Չարենցը մահանում է 1937թ. նոյեմբերի 27-ին Երևանիբանտի հիվանդանոցում` բոլորից լքված ու անօգնական:

2. Ե. Չարենցի պոեմի գրության ժամանակը և շարժառիթը:

1915թ. միանում է Քանաքեռի գնդերին հայկական 6-րդ կամավորական գումարտակին և իբրև զինվոր ու բուժեղբայր մասնակցում պատերազմական գործողություններին` հասնելով մինչև Վան: Վանում Չարենցը տեսնում է հայրենիքի ողբերգական վիճակը և տեսածի ու զգացածի տպավորությամբ գրում է պոեմը:

պոեմում ներկայացվում է հետևյալը: հոգով, բաց սրտով ռազմաճակատ մեկնող զինվոր Չարենցի և նրա ընկերների առաջ շուտով բացվում է պատերազմի իրական դեմքը.

Սարսափելի իրականության սահմռկեցուցիչ պատկերները հաջորդում են իրար, գյուղերի ու մեռած

քաղաքի` Վանի ողբերգությունը համեմատվում է Դանթեի նկարագրած դժոխքի հետ: Անհուն է ցավն ու

կսկիծը, որ զգում է Չարենցը, սակայն համատարած մահը բանաստեղծին բերում է այն հաստատ

համոզման, որ չպետք է հաշտվել մահվան հետ, այլ պետք է քայլել, քայլել դեպի առաջ, մահը չի կարող

խափանել կյանքի լուսավոր ընթացքը.



Ու պետք է քայլե~լ ու քայլե~լ համառ`

Ապրելու հսկա տենչը բեռ արած,-

Քայլել անիմաստ մի կյանքի համար,

Մարել ու վառել աստղերը մարած,

Որ տիեզերքի զառանցանքը մառ

Չցնդի~ երբեք ու մնա երազ…





3.Ե. Չարենցի շարքում արծարծված թեմաները:

շարքի հերոսուհին արևելյան գեղեցկուհին է` գոզալի կերպա­րանքով: Շարքում Չարենցին ուղեկցում է սիրո մեծ երգիչ Սայաթ-Նովան: Շարքը սկսվում է նախամուտքի ուղերձ-քառատողերով` նվիրված կնոջը` Արփիկին:

Ինչքան որ հուր կա իմ սրտում, բոլորը քեզ:

Ինչքան կրակ ու վառ խնդում, բոլորը քեզ.-

Բոլո~րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա`

Դո~ւ չմրսես ձմռան ցրտում,- բոլո~րը քեզ…

հանդես եկող հերոսը ժողովրդական բարոյախոսության չա­փանիշներով ապրող, աշխարհի առաջ սիրտը բացած մարդն է` պատրաստ լինելու, ընկերների գինի ու հաց լինելու (գուց): Ծավալվում են տաղասաց հերոսի հարաբերությունները գոզալի, խալխի հետ, աստիճանաբար ընդգծվում են նրա հոգեկան ապրումները, պատկերացումները մարդկության, մարդասիրության, աշ­խար­հի չարի ու բարու շուրջ: Գոզալի մերժման , մարդկանց փոփոխական վերաբերմունքը, սակայն, չեն չարացնում բանաստեղծին: Նրան մխիթարում է այն, որ իր սերը, անմնացորդ նվիրումը, հոգու աշխարհը պիտի ապրի երգերի մեջ.


Կյանքիս նման հեռո~ւ մարդիկ, անանուն ու անծանոթ,

Ձե՛զ կթողնեմ երգերս այս` կյանքս երազ ու կերթամ:

()


` 20-րդ բանաստեղծությունն է՝ : Ընդամենը 4 քառատողից բաղկացած բանաստեղծությունը ամփո­փում է հայ ժողովրդի դարավոր մաքառման ու գոյա­տևման փիլիսոփա­յությունը, մեր առջև հառնում են ժողովրդի հոգևոր գոյության հիմնական ակունքները` սկսած բառից մինչև հավերժական Արա­րատը:

Վիլյամ Սարոյանը այս բանաստեղծության մասին գրել է. գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: -ին նմանվող աղոթք մը:

Մ. Սարյանը այս մասին գրել է. բոլոր մասշտաբներից դուրս պաննո է: Պաննո` հասցված ժողովրդական էպոսի աստիճա­նին: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաստան-Ուրարտու-Արմենիա երկրի համա­պարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգային կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է:





4.Ե. Չարենցի հայրենասիրական քնարը:

պոեմը քնարական մենախոսություն է: Բանաստեղծը կարոտով հյուսում է երազ-հայրենիքի իդեալական մտապատկերը.
Մտապատկերում կարծես ամեն ինչ իրական է` ճամփաները, գետը, տնակը, այգին, մայրը, հնձվորները, վանքը...: Չարենցը երազային հայրենիքը պատկերացնում է իրական հայրենիքի նյութական գույներով: Ամբողջանում է բանաստեղծի ստեղծած երազային Հայաստանը: Նա հավատում է, որ հեռավոր կապուտաչյա հայրենիքը մի օր անպայման կդադարի լինելուց: Սակայն շուտով Չարենցի առջև երևում է հայրենիքի իրական ողբերգական պատկերը:
Վահագն պոեմում դանթեական մղձավանջը տեսած և ապրած բանաստեղծը ընդվզում է նրանց դեմ, ովքեր իրական Հայաստանը ներկայացնելու փոխարեն առասպելական Հայաստան էին տեսնում, իրական ուժերի փոխարեն փառաբանում էին առասպելական հերոսներին: Իսկ արդյունքը լինում է ամոթալի պարտությունը և պատմական հայրենիքի կորուստը.

Եվ հավատացինք, հարբած ու գինով,

Որ դու կաս` հզոր, մարմնացում Ուժի-

Իսկ նրանք եկան` արյունով, հրով

Մեր երկիրը հին դարձրին փոշի:

Եվ երբ քարշ տվին դիակ դարնաքամ,
Վերջին` 20-րդ բանաստեղծությունն է՝Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում:Ընդամենը 4 քառատողից բաղկացած բանաստեղծությունը ամփոփում է հայ ժողովրդի դարավոր մաքառման ու գոյատևման փիլիսոփայությունը, մեր առջև հառնում են ժողովրդի հոգևոր գոյության հիմնական ակունքները` սկսած արևահամ բառից մինչև հավերժական Արարատը:

Վիլյամ Սարոյանը այս բանաստեղծության մասին գրելէ. Զայն մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: Հայր-մեր-ին նմանվող աղոթք մը:
ԵրկիրՆաիրի վեպի նյութը Առաջին համաշխարհային պատերազմն է, Կարսի վերջին տարիների պատմությունը: Հայրենի եզերքը կորցրած բանաստեղծը պատմության խորքերից հանում է հայերի երկրի նախապատմական անունը և դրանով անվանում բնօրրանը կորցրած մարդու հոգևոր աշխարհում գոյացած երկրից նորքը: Գիտեմ, որ նա կա, եղելէ,- գրում է Չարենցը,- և հին է, որպես իմ արյունն է հին: Կա,- զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,- բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ,- կորչում է, դառնում է աներևույթ…: Չարենցը առաջադրում է կարևոր հարցեր և վեպում որոնում դրանց պատասխանները` ի՞նչ է Նաիրին, ևո՞վ ենք մենք, վերջապես նաիրցիներս: Ի՞նչ ենք մենք և ո՞ւր ենք գնում: Ի՞նչ ենք եղել երեկ ևինչ պիտի լինենք վաղը:

Վեպի գլխավորհերոսըԿարսն է: Մյուս հերոսներն են` գեներալ Ալոշ` 80-նն անց մի նաիրցի, Մարուքե Դրաստամատյան` ծխական դպրոցի ուսուցիչ, Մեռելի Ենոք, որը տուն չունենալու պատճառով քնում էիր պատրաստած դագաղներ իմեջ, ընկեր Վառոդյան, պանդոկապան Բոչկա Նիկոլ, ամենինչիցտեղյակՏելեֆոնՍեթո, բժիշկՍերգեԿասպարիչ, ԿարոԴարայան, օրիորդՍաթոևուրիշներ: Լույսնավթարդյունաբերականընկերությաններկայացուցիչ, նաիրյանգործերիկառավարիչՄազութիՀամոնկամՀամազասպԱստվածատրյանըդեպքերիբերումովդառնումէվեպիգլխավորգործողանձը: Վեպըբաղկացածէերեքգլխից` 1.Քաղաքըևբնակիչները, 2.ԴեպիՆաիրի, 3.ԵրկիրըՆաիրի: ԿարսիանկումիցհետոքաղաքիլքվածբերդումՄազութիՀամոնողբումէնաիրյանզորքերիպարտությունը: Նաունրահետմնացածմիքանիհավատարիմմարդիկգերիենընկնումևկախաղանհանվում: Դեպքերիընթացքնավարտվումէ, բայցվեպըշարունակվումէվերջաբանում, որտեղՉարենցըորոնումէժողովրդիուհայրենիքիպատմաքաղաքականճակատագրիհաշտեցմանեզրը, որպեսզիողբերգությունիցհետոհնարավորլինիապրելՆաիրիերկրում:
պոեմում բանաստեղծը հանրագումարի է բերում հայ ժողովրդի անցած պատմական ճանապարհը, քննում առասպելների ու լեգենդների տեսքով մեզ հասած պատմությունը, որը նրան ներկայանում է իբրև , ուր միայն բարոյական հաղթանակներ են եղել: Պոեմում Չարենցն ստեղծում է գայլի խորհրդանշանը, որը կարող էր հաղթանակի խորհրդանիշ լինել, սակայն Հայոց աշխարհին այն միայն խեղճություն է բերել: Բանաստեղծը պատվիրում է չտարվել անցյալի փառքերով ու հիշատակներով, որպեսզի չկորչի ներկան: Պոեմում Չարենցը մեղադրում է կարճատես առաջնորդներին, որոնք միշտ գերության են տարել ժողովրդին: Իսկ ժողովուրդը, ըստ Չարենցի, .







5. Դ. Դեմիրճյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը:

Դերենիկ Կարապետի Դեմիրճյանը (Դեմիրճօղլյան) ծնվել է Ջավախքի Ախալ­քալաք քաղաքում: Եղել է գրական խմբակի անդամ: Գրել է բանաս­տեղծություններ, քառյակ­նե­ր, պոեմներ, պատմվածքներ դրամատիկական գործեր, նովելներ, վիպակներ, վեպեր, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ և այլն: պատմվածքի գլխավոր հերոսը Հաճի աղան է: Վտանգի պահին խուճապահար Հաճի աղան ավելորդ է համարում քրոջը՝ անդամալույծ Սրբունին, որը, ի տարբերություն Հաճի աղայի, աչքի է ընկնում մարդկային մեծ սրտով ու վեհանձնությամբ. հրաժեշտի պահին եղբորն է նվիրում տաք ձեռնոցներ, որպեսզի ճանապարհին չմրսի:

Այսպիսով՝ ժողովրդի հարատևության գաղտնիքներից մեկը մշակույթի, հոգևոր արժեքների նկատմամբ անսահման սերն է, արարելու, աշխատելու ներքին մղումը: Հայ գյուղացին փրկում է գեղեցիկի ու կառուցման մասին պատմող գիրքը` վճարելով սերմացու ցորենի գինը:


6. Դ. Դեմիրճյանի պատմավեպի արժևորումը 21-րդ դ. տեսանկյունից:

Դեմիրճյանը Վարդանանքի I գիրքը գրել է 1943թ.` Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, վեց ամսվա ընթացքում (վեպը գրելուց առաջ հրատարակել է վերնագրով ծավալուն ուսումնասիրությունը): պատմավեպի գրության հանգամանքների մասին Դեմիրճյանը ասել է. պատմավեպը ես գրեցի Հայրենական պատերազմի ժամանակ, երբ վճռվում էր մեր հայրենիքի լինել-չլինելու ճակատագրական խնդիրը… Ես զգացի, որ պահանջը օդի մեջ է… Ես հիշեցի V դարը, հայ ժողովրդի կյանքի ու մահի կռիվը պարսից բռնակալության դեմ, և քանի որ ժողովուրդը դուրս էր եկել հայրենական պատերազմի, ես կամեցա հիշեցնել նրան, որ նա հնում շատ է ունեցել հայրենիքի պաշտպանության պատերազմներ, որոնց մեջ ամենամեծը Վարդանանց պատերազմն էր:

Վեպի սկզբնաղբյուրներն են V դ. պատմիչներ Եղիշեի և Փարպեցու երկերը: Պատմական սկզբնաղբյուրներից Դեմիրճյանը նախապատվությունը տալիս է Եղիշեին` իբրև իրա­դարձությունների ժամանակակցի և ականատեսի, թեև որոշ հարցերում հակա­դրվում է նրան: Այսպես, ի տարբերություն Եղիշեի, որ ընդգծում է Վարդանանց պատերազմի կրոնական կողմը, Դեմիրճյանն այն համոզմունքին է, որ այդ պատերազմը ազգային-ազատագրական բնույթ ուներ: գնել պատերազմի իսկա­կան պատճառը, ցույց տալ այն որպես հայրենիքի ինքնուրույնության, ազգային կուլտուրայի, ազատության համար մղվող պայքար,- գրում է Դեմիրճյանը: պատմավեպում կարևոր տեղ ու դեր է տրված ժողովրդին: Վեպն ամբողջությամբ հաստատում է այն գաղափարը, որ ժողովուրդն է իրական ուժը, որի միջոցով նախարարները կազմակերպում են ազատագրական պատերազմը: Դեմիրճյանի շինական հերոսները` Սահակը, Առաքելը, Պողոսը, ջրաղացպանը, դարբին Հովակիմը, Վարաժը, Աբրահամ պապիկը, Մարտիրոսը և մյուսները, համոզված են, որ երկիրը կանգուն է ոչ թե ազնվական և հոգևոր դասով, այլ ժողովրդի միասնությամբ: , ,- հաստատապես ասում են շինականները:

սյուժեն հետևյալն է. պարսից Հազկերտ Երկրորդ արքան հրովարտակ է ուղարկում Հայաստան` քրիստոնեությունից հրաժարվելու և զրադաշ­տական կրոն ընդունելու պահանջով: Հայոց հոգևորականներն ու նախարարները հավաքվում են Արտաշատի վանքում և մերժողական պատասխան ուղարկում: Հազկերտը Տիզբոն է կանչում հայ նախարարներին, ուր նրանք, ժամանակ շահելու համար, կեղծ ուրացություն են ընդունում: Հազկերտը ճանապարհում է նախարար­ներին` մի մեծ խումբ մոգերի և մոգպետների ուղեկցությամբ, որպեսզի վերջիններս իրագործեն դավանափոխությունը: Հազկերտն իր մոտ պահում է Վասակի որդինե­րին` Բաբիկին և Ներսիկին, իսկ Վարդանին հրամայում կռվել քուշանների դեմ: Վարդանը գաղտնի հանձնարարում է հայոց այրուձիու հրամանատար Սրվանձտյա Գարեգինին փախցնել այրուձին և բերել Հայաստան: Ուրացության գույժը հասնում է Հայաստան: Բոլորը` և՛ ժողովուրդը, և՛ նախարարների ընտանիքները, և՛ երկրում մնացած զորքը` Ատոմ Գնունու գլխավորությամբ, դառնում են զինվորյալ (մինչև մահ կռվող) և դուրս են գալիս նրանց ընդառաջ: Հանդիպումը տեղի է ունենում Ծաղկոտն գավառի Անգղ քաղաքավանում: Նախարարները բացահայտում են իրենց կեղծ ուրացությունը, և Վասակը ստիպված է լինում միանալ ապստամբներին` պայմանով, որ ապահովվի բյուզանդացիների, վրացիների, աղվանների օգնությունը: Պայմանն ընդունվում է, բայց Վասակը գաղտնի փորձում է խանգարել: Անգղի դեպքերից հետո Վարդանը մեկնում է Աղվանք, հաղթում պարսիկ զորավար Սեբուխտին և դաշինք կնքում հոների արքա Աթըլի հետ, այնուհետև քանդում Ճորա Պահակ բերդը, որպեսզի հոները հարձակվեն պարսիկների վրա: Այդ ընթացքում Այրարատում Վասակը բացահայտ դավաճանում է հայերին, իսկ Ատոմ Գնունին կռվում է նրա դեմ: Վարդանը, սթափ գնահատելով իրավիճակը, պատրաստվում է ճակատամարտի: Պարսկաստանից Հայաստան է գալիս հսկայական զորաբանակ` Նյուսալավուրտի գլխավորությամբ: Զորքերի ճակատագրական բախումը տեղի է ունենում Տղմուտ գետի ափին` Ավարայրի դաշտավայրում: Վասակյանք միանում են պարսիկներին: Վարդանը մինչև վերջին շունչը մարտնչում է ու նահատակվում: Այսպիսով հօդս է ցնդում Հազկերտի` հայերին բռնությամբ դավանափոխ անելու մտադրությունը, ավելին, թշնամին, քանակով երեք անգամ գերազանցելով, ոչ միայն չի հաղթում, այլև ջլատվում է:

Վարդան Մամիկոնյանը գրեթե անթերի մի կերպար է, որի մասին ակնածան­քով ու հարգանքով են խոսում անգամ թշնամիները: Նրա ողջ կյանքն անցել է մեծ ու փոքր կռիվներում, նա հմուտ զորական է, քաղաքական մեծ գործիչ, ուղղամիտ ու սկզբունքային մարդ: Վարդանը լավ պատկերացնում է, որ փոքրաթիվ զորքով չեն կարող դիմադրել թշնամու հսկայական բանակին, ուստի դաշնակիցներ է փնտրում ամենուր և ճիշտ է գնահատում իրավիճակը: Նա սիրում ու բարձր է գնահատում հայ զինվորին, երկրի իրական ուժը կազմող ռամիկին: Բախտորոշ ճակատամարտից առաջ Վարդանը խոսք է ուղղում հայոց զորքին, ոգեշնչում ու քաջալերում նրան, իսկ Ավարայրի դաշտում կռվում է ինքնամոռաց ու նահատակվում իբրև հերոս: Վարդանը գնում է դեպի գիտակցված մահ, որ հավասար է անմահության:

Վասակ Սյունուն քաղաքական անիրագործելի ծրագրերը և փառասիրական, եսասիրական ձգտումները դարձնում են դավաճան: Վասակ Սյունին ուզում է վերա­կանգնել հայոց թագավորությունը, բայց միայն մի պայմանով. ինքը պիտի լինի թագավոր: Գահին հասնելու ուղիներից մեկն էլ պարսիկների առաջ խոնարհվելն է ու հնազանդվելը. փոխարենը նրան կտրվեր երկիրը կառավարելու մենաշնորհը: Վասակը փառասիրական նկրտումներով առաջնորդվող մեկն է և նպատակին հաս­նե­լու համար պատրաստ է անմարդկային, ամենաստոր քայլերի: Վասակը ձգտում է փառքի, իշխանության և գահին հասնելու համար ուրանում է ամեն ինչ` հայրենիք, պատիվ, խիղճ, ընտանիք, ազգային արժանապատվություն: Խորենացին (վեպում ներկա­յացվում է որպես վանական) Վասակին ասում է. գը տանում ոգեկան ազատության և պետության: Ազատության ոչնչացմա՞մբ ազգություն… Եվ սրանցի՞ց ես ակնկալում այդ շնորհը… Ունայն է հույսդ, և իզուր` ջանքերդ…:

Վարդանանց պատերազմը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովրդի հավերժության գաղտնիքը նրա անընդմեջ պայքարն ու մաքառումն է ազատության, անկախության, հոգու և հավատի փրկության համար: Այդ մշտատև մաքառումն ու ազատության համար պայքարն է Ավարայրի խորհուրդը, որն ավանդվել է սերունդներին:

7. Դ. Դեմիճյանի երկի արդիականությունը:

կատակերգությունը գրվել է 1922թ., տպագրվել 1923-24 թթ.: (Առաջին անգամ բեմադրվել է 1924թ.: Պիեսի հիման վրա Հարո Ստեփանյանը գրել է օպերա, իսկ Ա. Մարտիրոսյանը նկարահանել է կինոնկար (1940թ): Դեմիրճյանը սյուժեն և կերպարները վերցրել է հայ ժողովրդական հեքիաթից: Դեմիրճյանի Նազարը վախկոտ է, մեծախոս ու պարծենկոտ, ծույլ ու դատարկամիտ. կարծում է, որ աշխատելը պատիվ չի բերում, քանի որ ինքը ազնիվ ցեղից է (կինը` Ուստիանը, նույնպես այդ կարծիքին է. իրեն համարում է ազնիվ ցեղից սերված): Նազարը ունի հզոր երևակայություն և երևակայության թռիչքով անհա-վանական քաջագործություններ է կատարում, քարավաններ թալանում: Սակայն Դեմիրճյանի Նազարը ոչ միայն ծիծաղելի է, այլև վտանգավոր. իշխանության հասած անարժան մարդը իրենից այն կողմ ոչինչ չի տեսնում: գցեմ ոտիս տակ: Ինչացո՞ւ է էսքան տերությունն ու թագավորը: Ես հերիք եմ,- համոզված է Նազարը,-…Ժողովուրդը ինձ համար է ծնվում, ինձ համար ապրում, ինձ համար մեռնում: Ժողովուրդը պիտի աշխատի, ես ուտեմ: Նազարների գոյության համար Դեմիրճյանը քննադատում է ժողովրդին, քանի որ նազարների իշխանության համար պարարտ հող ստեղծողը նույն ժողովուրդն է: Կատակերգու­թյան վերջում Նազարը գահընկեց է արվում: ֆանտազիաներով, որ իբր թե մարդկանց է կոտորում, այլ սարսափելի մարդն է, որ երբ ձեռը ուժ ու հնար է ընկնում, իրոք է կոտորում, ինչպես ճանճերի: Ահա ձեզ … Սրանում էի տեսնում Քաջ Նազարի համաշխարհային տիպականությունը,- գրում է Դեմիրճյանը:









8. Ակ. Բակունցի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը:

Ակսել Բակունցը (Ալեքսանդր/Աղեքսանդր Ստեփանի Թևոս­յան) (1899- 1937) ծնվել է Գորիս քաղաքում: 1915թ. Շուշիի թերթում տպագրվում է Բակունցի ֆելիետոնը` Գորիսի քաղաքագլխի և կառավարիչների դեմ, որի համար նրան ձերբակալում են: Բանտարկությունից 34 օր անց նրան ազատում են` պայմանով, որ ուսուցչություն անի հեռավոր Լոր գյուղում: 1917-1918 թթ. իբրև կամավոր մասնակցել է Էրզրումի, Մամախաթունի, Արդահանի, Սարդարապատի ազատագրական կռիվնե­րին:

Իր գրչակից ընկերների նման նրան ևս մեղադրում են ` գայնամոլական գործու­նեություն: Իր հոգեվիճակի մասին Բակունցը բանտում գրում է. գիտակցումը, միլիոն անգամ բանտարկման փաստի վերապրումը: Օտարված եմ հանրությունից, ամոթը ստվեր է գցում նաև արված լավի վրա, ստվե­րում քո մասին եղած հիշողությունը: Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչև հիշողությունդ փուլ է գալիս, և չգիտես` գիշե՞ր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետևում… Երբ ես հարցնում եմ, թե ինչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս… Ի՞նչ է լինելու ինձ հետ: Արդյո՞ք ինձ հնարավորություն կտրվի գործով, այսինքն` գրական աշխատանքով ապացուցել, որ ես գրականության թշնամի չեմ: Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորությո¯ւն տվեք, ինձ գիրք ու մատի~տ տվեք…: Բակունցին գնդակահարում են 1937թ. հուլիսի 8-ին: 1955թ. մարտի 2-ին նրան արդարացնում են:

Բակունցը գրել է քնարական գործեր, ակնարկաշարեր, պատմվածքներ, վիպակները, հատ­վածաբար մեզ հասած , , վեպերը, բանասիրական ուսումնասիրությունը, կատարել է թարգմանու­թյուն­ներ, աշխարհաբարի է վերածել Վ. Այգեկցու գիրքը և այլն: Բակունցը մեծ ավանդ է ունեցել նաև հայկական կինոյի զարգացման գործում: Նրա սցենարներով նկարահանվել են (1930), գեդիա Արագածի վրա (1931), գեզուր (1936) կինոնկարները:

գրում է Բակունցը,- քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքերը ():



9.Ակ. Բակունցի պատմվածքներում արտահայտված մարդկային տարաբնույթ հարաբերությունները:

Բակունցը բացում է մի աշխարհ, ուր մարդն ու բնու­թյունը, իրականությունն ու առասպելը միահյուսված են: Մթնաձորյան գյուղը կտրված է մեծ աշխարհից, ապրում է իր օրենքներով. ժամանակն այնտեղ բոլորովին այլ ընթացք ունի: , , , , , , և այլ պատմվածքներում Բակուն­ցը ներկայացրել է բնության ու մարդկանց ներքին կապը, հարաբերու­թյուն­ները, մարդկանց հոգեբանությունը, սովորույթները, կյանքի պայմանները: Բակունցի մթնաձորյան հերոսները բնության հարազատ զավակներ են: Ծննդյան օրվանից նրանք ապրում են` ձուլված բնությանը: Բոլորը` անտառապահ թե որսորդ, նախ­րապան թե հնձվոր, այգեպան թե սերմնացան, ապրում են նույն կենցաղով, սովո­րույթ­ներով, մտահոգություններով: Նրանց միավորում են աշխատանքը, համակե­ցության սովորույթը: ,- գրում է Բակունցը (): Տարիներ շարունակ ասվում ու լսվում են նույն խոսքերը, մարդիկ առանց հաղորդակցվելու հասկանում են իրար: Ահա թե ինչու բակունցյան պատմվածքնե­րում երկխոսությունները քիչ են, մարդիկ հարաբերվում են այնպես, ինչպես անտա­ռում կողք կողքի աճած ծառերը: Բնաշխարհից մարդկային կյանք է անցնում նաև անտարբերությունը: Հոգևոր կապը գրեթե բացակայում է. մարդիկ անտարբեր են դառնում միմյանց նկատմամբ: Անշուշտ, այդ աշխարհում կան հոգու գեղեցկություն, անսահման քնքշանք թաքցրած մարդիկ, որոնք, սակայն, բախվում են դաժան իրականությանը:

պատմվածքը Բակունցը նվիրել է Եղիշե Չարենցի կնոջ` Արփենիկ Չարենցի հիշատակին: Պատմվածքում հեղինակը քննում է գեղեցիկի ըմբռնման, իրականության ու գեղեցիկի փոխհարաբերության հարցերը: Հնօրյա գեղեցկությունների, բանաստեղծական բնանկարի կողքին Կաքավաբերդի իրական կյանքն է, և այդ իրականության մեջ ապրող հնձվորը, նրա կինն ու տղան: Մի կողմից Բակուր իշխանի հզոր բերդն է, նրա դամբարանը, ալպիական մանուշակները, մյուս կողմից` վրանների տակ ծվարած հոգսաշատ մարդկանց կյանքի դրաման: գետի գլխում Բակուր իշխանն էր և մատենագրի մագաղաթը, նկարիչը հիշում էր մանուշակները և լսում Բասուտա գետի խուլ աղմուկը, երրորդ ձիավորի աչքի առաջ թարմ լավաշներ էին, պանիր ու մածուն,- գրում է Բակունցը: Հնագետը իրական կյանքից հեռացած կերպար է. նրան հետաքրքրում է միայն Բակուր իշխանի բերդը, նրա յուրաքանչյուր քար, փորագրություն: գետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ: Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ: Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ, կենդանի և ոչ մի բզեզ: Հնագետը կորուսյալ պատմության կրողն է: Նկարիչը երազի իրականության, հուշի ու առկա գեղեցկության կրողն է: Կյանքը նրա համար արվեստի գեղեցկություն է:

Պատմվածքի սկզբում և վերջում կրկնվող արտահայտությունը՝ գույն բուրաստան, խորհրդանշում է կյանքի երազային իդեալական գեղեցկությունը, որը հակադրվում է կոպիտ իրականությանը: Պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրն ապրում է իր փակ աշխարհում և յուրովի է պատկերացնում այն: Հնձվորի կնոջ գեղեցկությունը համեմատվում է քարի մոտ` պարիսպների տակ բուսած ալպիական մանուշակի հետ, որն անպաշտպան է, և ամեն վայրկյան կարող են տրորել: Հնձվորի կինը նկարչին հիշեցնում է ծովափի կնոջը: Սակայն նրանք միայն արտաքին նմանություններ ունեն: : Այն կնոջ գեղեցկությունը գնահատված է, այնինչ հնձվորի կինն ամեն րոպե կարող է դառնալ կոպիտ իրականության զոհը:

պատմվածքում ներկայացվում է կյանքը իմաստավորող անա­րատ սիրո, գեղեցկության, անանց կարոտի մի պատկեր: Պատմվածքը գրված է վերհուշի ձևով: Ծեր Դիլանը աշնան մի օր, այգում նստած, հիշում է իր երիտասարդ տարիները և այն աղջկան` Սոնային` խաղողի հատիկների պես աչքերով, լաջվարդ շապիկով, արծաթե սուրմաներով. նա իր հնձանն էր եկել և նորից բորբոքել սիրո կրակը: Նրանք մանկությունից սիրել են իրար, սակայն Սոնան դարձել էր հարուստ հարևանի հարսը: Դիլանը հիշում է Սոնային, որը մեռնում է ծննդաբերության ժամա­նակ, արյունոտ թևերով միրհավին, անտառապահին, նրա մտրակի հարվածը: : պատմվածքում հոգու գեղեցկությունը գնահատվում է որպես հենց մթնաձորյան արժեք, այդտեղ ապրող մարդու` Դիլանի ընկալումով:













10.պատմվածքի ազգային հոգեբանությունը, հայի անմահության գաղափարը և

արդիականությունը:

, գար, պատմվածքներում Բակունցը ներկայացնում է կորսված հայրենիքի ողբերգությունը, գոյատևման հավատն ու մաքառման համառ ոգին: պատմվածքը (այս պատմվածքը Բակունցի ձերբակալման պատճառներից մեկն է) հեռավոր հայրենիքի կարոտով համակված մի բուռ սասունցիների մասին պատմող երկ է, որի գլխավոր հերոսը Հազրոն է: Շատերի նման Հազրոն էլ կնոջ և աղջկա հետ հարկադրված թողնում է Սասունը և հանգրվանում Ձյանբերդում: Այստեղ մարդիկ քարը հող են դարձնում, հողից հաց քամում, իսկ ազատ ժամերին էլ Հազրոն հնչեցնում է իր ծիրանի փողը, և սասունցի հայրենակիցները պար են բռնում: Հազրոյի ծիրանի փողից ելած ծուխը հեռվում մնացած հայրենիքի կարոտն էր, կորստի ցավի բոցը: Հազրոյի երազանքն է. :

Հազրոն ասում է. , այսինքն` պիտի ժառանգաբար փոխանցել և միշտ հնչեցնել կորսված հայրենիքի կարոտը:



11. Շահան Շահնուրը որպես նահանջի գրականության հիմնադիր:

Շահան Շահնուրը (Շահնուր Քերեսթեճյան) (1903-1974) ծնվել է Պոլսի Սկյուտար թաղա­մա­սում: 1922թ. տեղափոխվել է Փարիզ և ապրել այնտեղ: Ծանր հիվանդության պատճառով 1939թ. Շահնուրը ընկնում է հիվանդանոց, ուր մնում է 20 երկար, տառապալից տարիներ: Այստեղ նա շարունակում է գրել, և մամուլում շուտով հայտնվում են հիվանդանոցային տպավորությունները` վերնագրով: 1955թ. խորագրով լույս է տեսնում հիվան­դանոցային հուշերն ամփոփող պատմվածքների ժողովածուն, որն արժանա­նում է ֆրանսիական գրական մրցանակին: Հիվանդանոցում եղած ժամանակ գրում և հրատարակում է ֆրանսերեն բանաստեղծությունների մի քանի ժողովա­ծուներ` , , , : 1964թ. ֆրանսերեն տպագրված վերնագրով բանաստեղծությունների ժողովածուի համար Շահնուրն ար­ժա­նանում է ֆրանսիական ակադեմիայի պետական մրցանա­կին: 1956թ. Շահնուրը կրկին գրում է հայերեն: Լույս են տեսնում (1958) պատմվածքների ժողովածուն, գ մը կարմիր տետ­րակներ (1966), (1972), ՚ (1973) ժողովածուները:

Շահնուրը սփյուռքահայ գրականության հիմնադիրներից է, սկզբնավորել է այսպես կոչված նահանջի գրակա­նու­թյունը և առաջինն անդրադարձել հայերի ուծաց­ման և ձուլման ցավոտ հարցին: Շահնուրն այն կարծիքին է, որ սփյուռքահայ գրողի խնդիրը պիտի լինի օտար ափերում հայտնված հայերի բարոյահոգեբանական մաքառումների արտացոլումը, ազգայինից նահանջող հայ մարդու ճակատագրի պատկերումը: Օրըստօրե արմատավորվող նահանջի տրամադրությունների արձա­գանքն են գի վեպը, , , ժողովածուները:

Շահնուրը (1933) ժողովածուում արծար­ծում է ազգային լեզվին ու ավանդույթներին դավաճանելու, նահանջի հարցերը, փորձում ելք գտնել օտար ափերում հայտնված մարդկանց ազգային դիմագիծն ու հոգեբանությունը պահելու համար:

Շահնուրը առաջինն է, որ վեպի միջոցով շոշափում է անչափ կարևոր և արդիական հնչեղություն ունեցող մի հարց` հայերի` ազգային հատկանիշներից ու արժեքներից հեռանալու, օտարին ձուլվելու, հայի մարդկային տեսակը կորցնելու գերխնդիրը: Վեպը յուրօրինակ ահազանգ է ազգային ինքնությունից նահանջելու մասին: Նահանջ` լուռ, առանց երգի:

Գրողի հայրենասիրությունը դրսևորվում է ազգային կյանքի թերությունները բացահայտելու, քննադատելու, թերությունների դեմ պայքարելու միջոցով: հոդվածում Շահնուրը գրում է. գրականության մեջ: Շահնուրին մտահոգում է ոչ միայն հայության ներկան, այլև ապագան: Այսօրվա նահանջողների երեխաները կլինեն օտար` հիմնովին կտրված իրենց արմատներից: գին այն, որ պիտի գա: Իբրև վերջին փրկագին` մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմե վերջ պիտի գային: Որովհետև այն, որ պիտի գա, պիտի ըլլա օտար, բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, մեղա~, մեղա~ Արարատին:

պատմվածքում ընդգծվում է տարագիր հայի դառը ճակատագիրը: Ճակատագրի բերումով օտար ափ նետված երկու հայ մարդիկ` Եպրաքսե հանըմն ու Նորայրը հանդիպում են հանրակառքում, և կինը մայրական գորովով ու ջերմությամբ է վերաբերվում երիտասարդին, բայց երբ բաժանվելուց հետո իմանում է նրա ինքնասպանության մասին, խորապես վշտանում է, ու սիրտը ցավում է Նորայրի ճակատագրի համար: Նորայրն այն հայերից էր, որ այդպես էլ չեն կարողանում հարմարվել օտար պայմաններին և մահանում են ֆիզիկապես: Շահնուրը Եպրաքսե մայրիկի ջերմությանը, սիրող սրտին ու անսահման բարությանը հակադրում է սառն ու անտարբեր աշխարհը, որտեղ գործում են բարոյական ու հոգեբանական այլ օրենքներ: Եպրաքսե մայրիկի համար խորթ են այդ օրենքներն ու շրջապատող աշխարհը: Գրողը համոզված է` միայն նրա նման ջերմ սրտի տեր մարդիկ իրենց անհուն սիրով ու բարությամբ կարող են ջերմացնել անսեր աշխարհը: Վարպետորեն նկարագրելով սրտաբաց, անկեղծ, զգայուն ու բարի Եպրաքսե հանըմին, որը հայ կնոջ ու մոր սքանչելի մարմնավորում է, Շահնուրը այսպիսի ընդհանրացումով է ավարտում պատմվածքը` ամբողջացնելով հայ մոր կերպարը. գիտես, ընթերցող, որ պճեղ մը անուշ սիրտ է:



12.վեպի գերխնդիրը և արդիականությունը:

գի վեպում ազգային խնդիրները ներկայացվում են սիրային սյուժեի միջոցով: Օտար բարքերի ու բարոյական օրենքների մեջ հայտնված հայ երիտասարդի համար սերը դառնում է նահանջի, ազգայինը կորցնելու ճանապարհներից մեկը: Սյուժեի հիմքում Պետրոսի (Պիերի) և Նենեթի (մադամ ժանն) սիրո պատմությունն է: Շահնուրը բացահայտում է սիրո առեղծվածային շերտերը` ցույց տալով նույն այդ սիրո կործանարար հետևանքները:

Շահնուրը ազգի պահպանության կարևոր օղակը համարում է ընտանիքը, ինչի քայքայումից էլ սկսվում է ազգայինի կորուստը: Այդ գաղափարը գրողն արտահայ­տում է հերոսներից մեկի` Սուրենի միջոցով. գույն ու հիմնական սյունը` ընտանիքը: Հայ աղջիկը մնաց հեռուն, մնաց լքված, ան, որ անհրաժեշտ էր մեր արյունին, հակառակ իր տգեղության, իր չոր հպարտության և անմիջապես մայրանալու ու ծերանալու հակամիտության: Վեպում սերն ու հայրենիքը գտնվում են տարբեր դիրքերում, ու նաև այդ պատճառով է սկսվում նահանջը:





13. վեպի կերպարները: Նրանց հոգեբանության գնահատումը 21-րդ դարում:

Պետրոսը Պոլսից Փարիզ եկած մի երիտասարդ է, որն աշխատում է Փարիզի լուսանկարչատներից մեկում, որի տնօրենը մադամ Ժանն է՝ Նենեթը: Նենեթը գեղեցիկ ֆրանսուհի է, որին սիրահարվում է Պետրոսը: Սերը փոխադարձ է, սակայն Նենեթը Լեսքյուրի սիրուհին է (վերջինիս փողերով է բացել իր լուսանկարչատունը): Նենեթը Պետրոսի մոտ վերադառնում է ավտովթարից հետո, երբ մահանում է Լեսքյուրը, իսկ ինքն էլ կորցնում է թևը: Սերը հաղթում է. նրանք ամուսնանում են, հեռանում մի գյուղ` հանգիստ ապրելու համար: Սակայն Երբ Պետրոսը մի քանի օրով մեկնում է Փարիզ, Նենեթը որոշում է հեռանալ նրանից: գրում է Նենեթը հրաժեշտի նամակում,-ամբողջ կյանք մը ունիս առջիդ. չեմ ուզեր զայն թունավորել: Երջանիկ եղիր դուն, Փիեռոս, կ’ուզեմ, որ երջանիկ ըլլաս, արժանի ես… Պիտի ապրիմ քաշված, քու անջնջելի հիշատակիդ հետ: Նենեթը մահանում է: Պետրոսը վշտի մեջ մրմնջում է. , հանկարծ կանգ է առնում. նա աղոթքի բառերը չի հիշում: Կոստանը հուշում է ֆրանսերենը: Պետրոսը հասկանում է, թե ինչ է կորցրել ինքը. դարձել է կատարյալ ֆրանսիացի և ամբողջապես կորցրել ազգային դիմագիծն ու էությունը:

Պետրոսի ընկերները Պոլսից եկած երիտասարդներ են` Սուրենը, Միսաքը, Հրաչը, Զարեհը: Միսաքը մեկնում է Մարսել: Հրաչը, որ սկզբում շատ էր նեղվում փարիզյան բարքերից, մեծ ուրախությամբ ու երջանկությամբ ամուսնանում է անբարոյական Սյուզանի հետ, որդուն անվանում Ռենե` ի պատիվ Սյուզանի հոր: Սուրենը հինգ ընկերներից ամենաբարձր իմացականության տեր երիտասարդն է, որին անհանգստացնում ու մտահոգում է հայ ժողովրդի ու սփյուռքահայության վիճակը: Նա տեսնում ու գիտակցում է ազգայինի աստիճանական կորուստը, հայ մարդու հոգևոր, բարոյական նահանջը, ու թվում է` երբեք չի նահանջելու: Սուրենի մտահոգությունները դառնում են գիրք, որը նա պատրաստվում է տպագրել: Պետրոսը ոգևորությամբ և ուրախությամբ այցելում է ընկերոջը, սակայն դառը հիասթա­փու­թյուն է ապրում. գիրքը պիտի տպագրվի ֆրանսերեն: Պետրոսը դառնացած է. բառը չկա… Այո, մի՛ խնդար, որովհետև միայն այդ չէ, որ թերի է. դուն արդեն գիտես, բայց թող որ հիշեցնեմ, թե ֆրանսերենը գոյություն չունի նաև բառին, բառին, բառին… ֆրանսերենը չկա~ մե՛ր գաղթական-ին, մե՛ր -ին…: Սփյուռքահայության խնդիրներով մտահոգվող Սուրենը իրականում նույնպես նահանջողների շարքում է:

Վերջիններից տարբերվում է Լոխումը (Զարեհը): Լոխումը (Զարեհին մանուկ ժամանակ գիր ու քաղցր բնավորություն մը ունենալու համար անվանել էին Լոխում) միակն է, որ չի նահանջում, ընդհա­կառակը, ըմբոստանում է, վիճում, փորձում սթափեցնել ընկերներին, անում է ամեն ինչ` ազգային դիմագիծը պահելու, հայրենիք վերադառնալու համար: գոռար ան,- նորեն ֆրանսերեն թերթ, նորեն ֆրանսիական թատրոն, ատոնց հայերենը չկա՞: Չպիտի՞ ըլլա, որ դուք սանկ մը ցնցվիք, գիտակցիք մեր վիճակին, չպիտի՞ ըլլա, որ կռվիք, մաքառիք ձուլումին ու այլասերումին դեմ: Մենք ալ հայրենիք մը ունինք, պետք է պատրաստ կենանք հոն երթալու: Զբաղեցեք անով, որ ճահիճները չորացնենք, պետք է, որ ջրանցքներ բանանք, որպեսզի…: Լոխումի` հայրենիք վերա­դառնալու բոլոր ջանքերն իզուր են անցնում: Անելանելի վիճակը նրան հասցնում է խելագարության: Զարեհը կործանվում է ֆիզիկապես, սակայն չի նահանջում:

















14.Ն. Զարյանի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը:



Նաիրի Զարյանը (Հայաստան Եղիազարի Եղիազարյան) (1900 - 1969) ծնվել է Վանի Խառակոնիս գյուղում: Ցեղասպանության տարիներին Զարյանը քրոջ հետ հասել է Արևելյան Հայաստան, ապա կորցրել քրոջը: Մինչև 1921 թ. ապրել է որբանոցներում, որտեղ սկսել է բանաստեղծություններ գրել: 1918 թ. իբրև աշխարհազորային մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: Ապա հրա­պուր­վել է կոմունիս­տական գաղափարներով, ընդունվել է կումկուսի մեջ՝ դառնալով գրական ակտիվ գործիչ: 1920-ական թթ. Զարյանը պրոլետարական գրող էր, նրա ստեղծագոր­ծու­թյուն­ների հերոսը մեքենայի վերածված մարդն էր, որին խորթ են հոգեբանական նուրբ ապրումները: 1930-ական թթ. Զարյանն իր գրիչը հիմնականում ծառայեցնում է իշխող գաղափարախոսությանը: Կուսակցական գաղափարա­խոսու­թյան արտահայ­տու­թյուններ էին պոեմը և վեպը, որոնք ներկայացնում են գյուղի կոլեկտիվացումը: 1940-ական թթ. Զարյանը մոտենում է ազգային ավանդություններին, գրում պոեմը, , , , բանաստեղծու­թյունները, պոեմը, դիցա­պատմական ողբերգությունը: Այդ տարիներին հայրենիքը պատկերելը այլևս ազգա­յնամոլություն չէր համարվում, քանի որ մարտադաշտում կռվող զինվորին անհրա­ժեշտ էր ոգեշնչել ու բարոյապես աջակցել: Կյանքի վերջին տարիներին Զարյանը գրում է վիպերգի արձակ վերապատմումը, որը լույս է տեսնում վերնագրով, և ժողովածուն, որոնց համար նա հետմահու արժանանում է պետական մրցանակի դափնեկրի կոչման:

գլուխ բանաստեղծության սյուժեի հայտնի դրվագի համար իբրև սկզբնաղբյուր հիմք է ծառայել ֆրանսիացի գրող, երաժշտագետ, հասարակական գործիչ Ռոմեն Ռոլանի գրքի համապատաս­խան հատվածը: գլուխ բանաստեղծության հերոսներն են Գյոթեն և Բեթհովենը:

Մեկը բարձրահասակ և գեղիրան`

Որպես նոճին արքայական այգու,

Մյուսը վայրի, կոպիտ կաղնու նման`

Խռիվ գանգուրներով և ահարկու:

Մեկը մարմնով, հոգով ծանրազարդված

Շքանշաններով իրեն դարի…

Իսկ մյուսը պարզ, անշուք և գլխաբաց,

Կրծքի վրա և ոչ մի ժապավեն…

Գյոթեին նմանեցնելով քամուց ճկվող նոճիի` Զարյանը ընդգծում է վերջինիս կախյալ հոգեբանությունը, նրա կուրծքը զարդարող շքանշանները և՛ պատիվ են բերում նրան, և՛ պարտավորեցնում ու ճնշում, այնինչ կաղնու նման անսասան Բեթհովենը ազատ է, անկաշկանդ, հպարտ, չի խոնարհվում ոչ ոքի առաջ: Նրանք ներկայացվում են իրիկնային զբոսանքի ժամանակ: Գյոթեն և Բեթհովենը զրուցում են մարդկային վեհ արժեքների մասին, ծաղրում են կեղծիքը, ճորտությունը, շողոքոր­թությունը, երազում գեկորով, հպարտ, ինքնավայել մարդու մասին, որ պիտի ապրեր գլուխ տալու, Հոգով ազատ և իրանով շիտակ: Այդ պահին հանկարծ արքան շքախմբով վերադառնում է որսից և անցնում նրանց կողքով: Պետական պաշտոնյայի կարգավիճակը Գյոթեին ստիպում է հանճարեղ գլուխը խոնարհել արքայի առաջ, այնինչ Բեթհովենը անտարբեր շարունակում է ճանապարհը: Բեթհովենը Գյոթեին ասում է:

Ինչպե~ս չամաչեցիր,- գոչեց ահեղ

Հնչյունների արքան արդեն սառած,-

Որ թեքեցիր գլուխդ հանճարեղ

Այն թագակիր տխմար գլխի առաջ:

Բանաստեղծությունն արտահայտում է արվեստագետի ստեղծագործական և բարոյական անկախության գաղափարը: Բանաստեղծության մեջ Գյոթեն անուղղա­կի­որեն կերպավորում է Ն. Զարյանին, բացահայտում նրա` իշխանություններին ծառայելու կախյալ հոգեբանությունը:

1930-ական թթ. Զարյանը Անդրանիկ զորավարի սուրը համարել էր : Տարիներ հետո, հետադարձ հայացք նետելով հայրենիքի մոտիկ անցյալի պատմությանը, Զարյանը հրաժարվում է Անդրանիկի նկատմամբ ունեցած անարդարացի վերաբերմունքից: Ճշմարտության վերականգնման նպատակով և իբրև զղջման արտահայտություն գրում է պոեմը, ուր կերտում է հայ մեծ նվիրյալի կերպարը, նրա անցած ճանապարհը:

Կիզում է հարցը ինձ, և ես նայում եմ ետ

Եվ կանգ առնում խոցված, ամոթահար,

Զի տարիներ առաջ,

Երբ ես դեռ խակ էի, անգետ,

Երբ դեռ այգաբացի մշուշն էր իմ հոգում,

Հիմարաբար, հիմարաբար, հիմարաբար

Քո սուրն ինքնապաշտպան

Ես անվանել եմ ՙարնախում՚:

ՙ պոեմում Անդրանիկի կերպարը ներկայաց­վում է 1910-ական թթ. Հայաստանի ողբերգական ու մահասարսուռ դեպքերի հենքի վրա: Դեպքեր, որ հայերին կտրեցին իրենց արմատներից, ծննդավայրից: Անդրանիկի և մյուս նվիրյալների շնորհիվ էր, որ գաղթականներից շատերը փրկվեցին բարբա­րոսների ճիրաններից: պոեմում Զարյանը զուգահեռ է անցկացնում Իտալիայի ազատագրական պայքարի հերոս Գարիբալդիի և ազգային հերոս Անդրանիկի միջև. հնչում է հարցը.

Ուրեմն ինչո՞ւ ես դու Հայրենիքից հեռու:

Օ, ժամն է պատասխան տալու

Այս հրակեզ հարցին.

Ինչո՞ւ չի քանդակված մեր երգերում,

Մեր լուսավոր հրապարակներում

Հայոց այս տարաբախտ Գարիբալդին:


1960-ական թթ. Ն. Զարյանը հետադարձ հայացք է նետում իր անցած ուղուն, և հիշողության մեջ հառնում են մարդիկ, որոնց հետ նա գրական ճանապարհ է անցել, և որոնց 1937թ. վիճակվել էր արյունոտ ճակատագիր: Այժմ նրանք արդարացվում և բարձրացվում էին փառքի պատվանդանին: Շատերի հետ ժամանակի դատի առաջ կանգնում է նաև Զարյանը, որովհետև նա ևս արել էր բաներ, ինչի համար տարիներ հետո խորապես զղջում էր.

Ների՛ր և միշտ հիշիր,

Որ այս արևի տակ

Չկա մի բանաստեղծ,

Որ իր ճամփան անցներ դյուրին:

1955թ գիտակցելով իր սխալները` Ն. Զարյանը գրում է.

Ես մոլորվել եմ շատ անգամ,

Դու ինձ ների՛ր, իմ ժողովո՛ւրդ,

Խաբել են ինձ կանչերը սուտ,

Ես մոլորվել եմ շատ անգամ:

Ես որոնել եմ քո ճամփան,

Քեզ եմ փնտրել միշտ անհագուրդ,

Ես մոլորվել եմ շատ անգամ,

Դու ինձ ների՛ր, իմ ժողովո՛ւրդ:

Ինչպես գարնան որոտ,

Բնության զարթոնքը ավետող,

Դու մեր երգի անդաստանով անցար,

Եվ կանգնեցիր ինչպես հողմակայուն կոթող,

Ինչպես մեծ անտառի նահապետական ծառ…

Իսկ ժողովուրդը քեզ պաշտում է անբասիր,

Հպարտանում է քո փառքի Արարատով,

Նրա համար, որ դու

Մեր նոր երգի ուղին բացիր,

Մեր սիրտը զորացրիր

Հոկտեմբերի հրեղեն կաթով:

Նրա համար, որ դու,

Ինչպես գարնանաշունչ մի հողմ,

Մեր դպրության անդաստանով անցար

Եվ կանգնեցիր ինչպես հավերժական կոթող,

Եվ քո շնչով հողից ելավ

Մի շառաչուն անտառ:

()

1936թ. Զարյանը գրում է մի հոդված Բակունցի դեմ` ժխտելով նրա գրական տաղանդը: Տարիներ անց իր թողած գրառումներում Զարյանը խոստովանում է իր մեղքը և կատարած սխալը. գրողի նկատմամբ ես կատարել եմ մի սխալ և դրա համար ամաչում եմ ինքս ինձանից: Դա իմ հոդվածն էր նրա մասին… Իմ սխալն այն էր, որ ես այդ հոդվածում ժխտում էի նրա գրական տաղանդը: Այս արդեն անխղճություն էր: Այդ իմ հոդվածը սխալ էր նաև այն տեսակետից, որ ես այն գրեցի նրա ձերբակալվելուց հետո, երբ նա այլևս անզոր էր պաշտպանվել: Այդպիսի փոք-րոգություն ես կյանքումս միայն մեկ անգամ եմ կատարել: Ահա թե ինչու եմ ամաչում այդ հոդվածի համար:




15. Ն. Զարյանիդիցապատմական ողբերգության գաղափարական բովանդակությունը:

Կերպարների հոգեբանությունը:

Ն. Զարյանը նախապես որոշել էր գրել իբրև պոեմ, սակայն Ռուբեն Զարյանի խորհրդով գրում է չափածո պիես` դիցապատմական ողբերգու­թյուն: Հիմնական աղբյուրը Խորենացու է: Արայի մասին հիշատակում են նաև հունական աղբյուրները և Սեբեոսը:

բաղկացած է 5 արարից` , , , , :

Դաշինք կնքելու նպատակով Ասորեստան` Նինվե է ժամանում հայկական պատ­վիրակությունը` հայոց արքա Արա Գեղեցիկի գլխավորությամբ: Շամիրամը, որ դեմ էր Հայոց աշխարհի հետ հավասար բարեկամության, Արայի ընծաներին նայելով, ասում է.

Իբրև ընծա շատ պերճ էր, արժանի գովասանքի,

Իբրև հարկատվություն` աղքատ էր չափազանց:

Վիրավորվելով Շամիրամի ամբարտավան խոսքերից` Արան տալիս է արժա­նապատիվ պատասխան.

Չըքնաղդ Շամիրամ, ինչո՞ւ ես ինձ վիրավորում,

Ինչո՞ւ իմ ընծաները ՙհարկ՚ ես անվանում:

Մի՞թե պարտվել են քո զորքից գնդերը հայկազանց...

Եվ ես, Արա և Արամա որդին և զարմ խալդյան,

Ես չեմ սովոր քամահրական այդ բարբառին:

Հոժար սրտով եկել եմ ես Ասորեստան,

Եվ ձեզ բերել եմ ոչ թե հարկ ըստրկության,

Այլ ընծաներ հավասարից հավասարին:

Արծիվը խնջույքի ժամանակ հափշտակում է մատուցվող տապակած աղավ­նին, Արան նետահարում է արծվին: Ասորեստանի թագավոր Նինոսը, ի նշան երախ­տա­գիտության, բարեկամական դաշնագիր է կնքում Արայի հետ:

Երկրորդ արարում Նինոսը գահը ժամանակավորապես տալիս է Շամիրամին: Վերջինս, օգտվելով դրանից, գլխատում է ամուսնուն: Շամիրամը սիրահարվել էր Արային և պատվիրակներ է ուղարկում նրա մոտ:

Զարյանը երրորդ արարում պատկերում է Հայաստան աշխարհը, որտեղ Նինվեի դաշնագրից հետո իշխում է խաղաղությունը, և երկիրը ծաղկում է: Արան մերժում է Շամիրամի պատվիրակներին: Արքունական գինեվարպետ Արբակը դրական է վերաբերվում Արայի որոշմանը, իսկ Կաթմոսը քննադատում է արքային, քանի որ Արան կարող էր տիրել ամբողջ Ասորեստանին` տիրանալով Շամիրամին:

4-րդ արարում Արան հոգեպես տառապում է: Գալիս են Շամիրամի պատգա­մաբերներ Նիրարը և Ասուր-Գաբբուն ու հանձնում II նամակը: Չնայած Արան մերժել էր Շամիրամի սերը, բայց վերջինս առաջարկում է Արային հանդիպել սահմանա­գլխին և դաշինքը վավերացնել: Արքայամայրը զայրանում է, անեծքի սպառնալիքով ստիպում որդուն մերժել Շամիրամին: Սակայն Արայի կինը` Նուարդը, կանխում է մայրական անեծքը` ասելով` եթե Արան ուզում է, կարող է գնալ, ինքը միայնակ կմեծացնի իրենց որդուն` Անուշավանին, և Արայի վերադարձից հետո նրան կընդունի իբրև քույր:

Արան սիրում է Շամիրամին, սակայն այս անգամ էլ է մերժում նրան` ասելով.

Ես միշտ հավատարիմ ու դաշնակից եմ քեզ,

Բայց իմ սրտում, ինչպես իմ լեռներում արևակեզ

Խորունկ արմատ է արձակել Արմավիրի բարդին

Եվ փոխարեն անգամ անմահություն առաջարկին.

Ես չեմ նվաստացնի իմ Նուարդին…

Մեր սերը թող մընա իբրև ավանդ սրբանըվեր

Հայոց և ասորոց աշխարհներին,

Թող նա սրբագործե դաշնագրությունը մեր

Եվ դարեդար լուսավորե սերունդների ուղին…

Երբ Արային հաղորդում են Շամիրամի սպառնալիքները, նա ասում է.

Վերադարձե՛ք Նինվե և ասացե՛ք Շամիրամին,

Թե բռնության շնչից սիրո ծաղիկը թառամեց,

Եվ նրա տեղ աճեց ատելության կաղնին:

Եվ ասացե՛ք, Արան սիրում է Նուարդին,

Պատրաստ է պահպանել նրա պատիվն անեղծ…

Գընա Ասորեստա՛ն և հիշեցրո՛ւ, թե ով էր Բել,

Չըմոռանաս նաև աղեղնավոր Հայկի՛ն…

Հինգերորդ արարում հայ և ասորի բանակները պատերազմում են: Շամիրամը հայտնվում է բլրի վրա, որտեղ, ըստ ավանդության, կանգնել է Բելը: Արան ցանկա­նում է նետով հարվածել նրան, սակայն չի իրագործում որոշումը: Շամիրամը հրա­մայում է չսպանել Արային, սակայն այդ հրամանից անտեղյակ զորապետ Արտաբանը նետով խոցում է Արային ու սպանում: Այսպես է իրականանում արծվին նետա­հարելու և Շամիրամին չնետահարելու կանխագուշակությունը: Ողբերգության վերջ­նա­մասում Շամիրամին դեմ դիմաց դուրս է գալիս սպառազեն Նուարդը և արգելում սպանել Ասորեստանի տիրուհուն: Շուտով ասորական բանբերը Շամիրամին հայտնում է, որ փոքր որդին` Նինուասը զրկել է նրան գահից: Նուարդը Շամիրամին բնակեցնում է Հայոց աշխարհում:

Ողբերգության գաղափարը առավել ընդգծելու, կոնֆլիկտը խորացնելու նպատակով Ն. Զարյանը Արա Գեղեցիկին վերագրում է հուզախռով և լիաբուխ սեր Շամիրամի նկատմամբ: Հեղինակը ներկայացնում է այնպիսի մի հերոսի, որը կանգնում է ճակատագրական ընտրության առաջ. անձնական սե՞ր, թե՞ հայրենիք: Արան սիրում ու տենչում է Շամիրամին` վայելելով փոխադարձ սեր: Բայց հոգեկան տառապանքներից ու մաքառումներից հետո Արան ընտրություն է կատարում: Հանուն ավելի վեհ գաղափարների նա լռեցնում է սիրո ձայնը: Արան նվիրված ու հավատարիմ է մնում հայրենիքին, Նուարդին: Արան հայրենիքի, հայրենասիրության խորհրդանիշ է, արտաքին գեղեցկության, ինչպես նաև բարոյական ու հոգեկան գեղեցկության կրողը: Նուարդը հայ կնոջ խոհեմ, հավասարակշիռ, համբերատար ու կենսունակ ոգու խորհրդանիշ է:



16.Գուրգեն Մահարի. ստեղծագործության ընդհանուր բնութագիրը:

Գուրգեն Մահարին (Աճեմյան) (1903 - 1969) ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղա­քում: Ցեղասպանությունից հետո շատերի նման նա էլ հանգրվանում է Արևելյան Հայաստանում: Գաղթի ճանապարհին կորցնելով իր ընտանիքը՝ Գուրգեն Մահարին տեղավորվում է որբանոցում, ինչպես և Նաիրի Զարյանը: Խորհրդային տարիներին սկսվում է Մահարու գրական գործունեությունը: Սկզբում գրում է բանաստեղծություն­ներ, որոնք հետո զետեղվում են ժողովածուի մեջ, ապա անցնում արձակի: Թվում էր՝ նրան սպասվում էր խոստում­նալից ապագա, սակայն իր գրչակից եղբայրների՝ Չարենցի, Բակունցի, Թոթովենցի նման նա ևս դառնում է ստալինյան վարչարարության զոհը: գրու­թյան մեջ Մահարին գրում է. գոստոսի 9-ի գիշերը ես ձերբա­կալվեցի… Ես մեղադրվում եմ տեռորի և Հայաստանը Սովետական Միությունից անջատելու և կապիտալիստական աշխար­հին միացնելու մեջ: Ես պիտի սպանեի~ Բերիային: Մահարուն դատապարտում են 10 տարվա ազատազրկման և աքսորում Սիբիր: 1947թ. Մահարին վերադառնում է աքսորից: 1949թ. նորից աքսորվում է Սի­բիր` Կրասնոյարսկի երկրամասի Կուռայ գյուղ, որտեղ հանդիպում է Վիլնյուսի հա­մալ­սա­րանի ուսանողուհի, աքսորական Անտոնինա Պավլիտայտիտեին. վերջինս դառնում է նրա կյանքի ընկերը: Այստեղ Մահարին ստեղծագործելու հնարա­վորու­թյուն է ունե­նում. հարկադիր աշխատան­քից ազատ ժամերին սկսում է գրել վիպակը: 1954թ. հուլիսի 21-ին Մահարին վերջնականապես արդարացվում է ու վերադառնում հայրենիք: 50-ական թթ. կեսերից լույս են տեսնում (1956), (1959), (1962), (1964), գեստաններ (1966) գրքերը, գրաքննա­դատական հոդվածներ, հուշեր և այլն:

Կենսագրական հնգապատում են կոչվում , , , , վիպակները, որովհետև մեկը մյուսի շարունակությունն է և ունի ինքնա­կենսագրական հիմք: Մահարին վիպակի նախաբանում գրել է. գծեր են ջնջվել և շատ պայծառ դեմքեր մշուշվել: Ես ուզում եմ փրկել մնացածն ու հնարավորը իմ մանկության խորասուզվող մակույկից… Ինձ մնում է փրկել մնացածն ու հնարավորը: Հիշել եմ ուզում, վերհիշել և գրել, գրել հեշտ և թեթև, գրել և զգալ, որ քունքերս խփում են ներքին հուզմունքից, գրել անմշուշ, պայծա~ռ, պայծա~ռ, այն քաղաքի երկնքի նման, ծովի կապույտի նման, այգեստանների կանաչի ու լուսնկա գիշերների խորության նման: Վիպակն ընդգրկում է գրողի մանկության տարիները: Մահարին կարոտախառն սիրով պատմում է ծննդավայրի` Վանի, նրա բնակիչների, իր հարազատների` հոր` Գրիգորի մասին (հայրը կուսակցական հակամարտության զոհերից էր, եղել է արմենական, սպանվել էր դաշնակ քեռու ձեռքով), մոր` Հայկանուշի (կարճ` Անուշ), տատի` Յnւղաբերի (կարճ` Օղի), եղբայրների` Սուրենի, Խորենի, քրոջ` Ադրինեի (17 տարեկան հասակում Ադրինեն խելագարվում է) մասին:

վիպակում ներկայացվում են գաղթի ճանապարհի սարսափները, թուրքերի ձեռքը չընկնելու համար տատի` գետ նետվելը, Ադրինեի մահը, հարա­զատ­ներին կորցնելը, որբանոցից որբանոց փոխադրվելը, Էջմիածնի որբանոցում Թուման­յանին տեսնելը, անապատանների մի ողջ սերնդի փոխհարաբերություններն ու հոգեկան ապրումները, այսինքն` պատանեկության տարիները: Վիպակի վերջում գրողը Թիֆլիսում գտնում է մորը և եղբայրներին:

վիպակը գրել է նախորդից 25 տարի հետո` 2-րդ աքսորի տարիներին, կնոջ` Անտոնինայի խորհրդով: Մահարին գրում է. գ, վաղուց-վաղուց մոռացված: Ես ինձ գտա տեղական վաճառախանութներից մեկում, գնեցի աշակերտական տետրակ­ներ, աշակերտական գրիչ ու թանաքաման, ու երբ գիշերն իջավ, նստեցի իմ խարխուլ սեղանի մոտ ու մոտ քաշեցի նավթի լամպը: Ասես մի կոճակ սեղմվեց, և օրերն ու շաբաթները, ամիսներն ու տարիները թավալվեցին դեպի ետ…: Վիպակում պատկերվում են գրողի` Թիֆլիսում անցկացրած տարիները, գրական աշխարհի հետ ծանոթությունը, հանդիպումը Չարենցի հետ: Մահարին նկարագրում է խառը ժամա­նակ­ների Հայաստանի ներքին կյանքը, քաղաքական ու կուսակցական հարաբերու­թյուն­ները: վիպակն ավարտվում է 1920 թվի իրադար­ձություններով` թուրքերի հարձակմամբ և Հայաստանի խորհրդայնացմամբ:

Երեք վիպակների շարունակությունը, գործողությունների շղթան պետք է շարունակեր վիպակը, սակայն մնացել է անավարտ: Գրվել է ընդամենը մեկ գլուխ` վերնագրով, ուր նույնպես ներկայացվում են 1920թ. իրադարձությունները:


17.Գ. Մահարուվեպը:

Հնգապատումի վերջին դրվագը վիպակն է: Առաջին անգամ տպագրվել է 1971-1972թթ. Բեյրութի շաբաթաթերթում, 1986թ. առանձին գրքով լույս է տեսել դարձյալ Բեյրութում, և միայն 1988թ.` Հայաստանում. մինչ այդ համարվում էր արգելված գործ: Վիպակը ներկայացնում է Մահարու առաջին աքսորի տարիները: Այն ոչ միայն գրողի, այլև բազում աքսորականների կյանքի պատմությունն է: Վիպակի գաղափարական կիզակետերն են տառապանք­ների, հալածանքների, կտտանքների միջով անցնող մարդու ներքին ուժն ու զորությունը, մարդկային դիմագիծն ու արժեքները պահել կարողանալու հզոր կամքը, պայքարն արդարության համար, բռնության դատապարտումը: Վիպակի կենտրոնա­կան դեմքը հեղինակն է, իսկ կողքին` բրուտանոցի այն աքսորականները, որոնք, ինչպես և ինքը, կուժ ու կուլա են պատրաստում: Դրանցից են Բեռլինի նկարչական ակադեմիայի նախկին ուսանողուհի Լյուդմիլա Կարլովնա Շարթը, բրուտանոցի գլխա­վոր Աշոտ դային (Ռոստոմյան), վերահսկիչ Վասիլի Բիչկոն, Վիլնյուսի համալ­սա­րանի իրավաբանության ֆակուլտետի նախկին ուսանող լիտվացի Իոնասը, ադրբեջանցի նախկին կառապան Մամոն, խոհարար Մեսրոպ Ուզունյանը, ճամբարի պետ Տոնկարյովը և այլք:

Մահարին գրում է. գործում… Մարդու մեջ դրել են ինչ-որ չար զսպանակներ, լարում են իրենց ուզած ձևով ու բաց թողնում: Ու մարդիկ չար են` հակառակ իրենց կամքի, իրենց խմորի: Մարդաորսի այդ տարիները Մահարուն հիշեցնում են միջնադարյան ինկվիզիցիան, երբ մարդկանց այրում էին խարույկի վրա: Դեռևս Երևանի բանտում Մահարին տեսնում է, թե ինչպես են հրի մատնում ձերբակալված գրողների գրքերը և ցավով գրում է. :

Խորհրդային բանտ-պատժախուցը այսպես է նկարագրում Մահարին. : Այնտեղ դրված է մի սեղան, սեղանի վրա դագաղաձև մի հարմարանք, ուր պառկեցնում են մեղանչողին` երեսը դեպի դուռը: Շարժվելու ոչ մի հնարավորություն… Ցուրտը թափանցում է ոսկորներից ներս: Գիշեր-ցերեկ, երեք րոպեն մի անգամ, բացվում է դռան քառակուսին ու փակվում: Այս այն նպատակով, որ պատժվողը չկարողանա քնել… Կսառչի և վերջ: Հո՛ւմ… հո՛ւմ… հումանիզմ:

Մահարու ստեղծագործության գլուխգործոցը գեստաններ վեպն է` նվիրված Վան քաղաքին: գեստաններ վեպի սկիզբը դրվել է 30-ական թթ.`գեն խանի տոհմը պատումի հատվածներով, սակայն այն ամբողջանում է 60-ական թթ.: 1966թ. Մահարին գրում է. գիշերի, առանց հաշվի առնելու հանգստի օրն ու կիրակին, եթե ոչ հինգ, ապա ապահովաբար չորս տասնամյակ է, ինչ նրանք անձամբ ծեծում են իմ դուռը և խնդրում են, հրամայում, հարկադրում, կարգադրում, որ ես գրեմ իրենց մասին, որ արձանագրեմ նրանց գործերն ու անունները փառաց մատյանում… Այսպես հետևեցին նրանք ինձ տարիներ ու տասնամյակներ շարունակ և հետևում են մինչև այսօր…: գեստաններ վեպը Մահարին նվիրում է Շ. Շահնուրին: Մահարին գրում է. գել, երգել ի խորոց սրտի…: Մահարին պատկերում է Վանը, կենդանի գույներով վերակենդանացնում իր ծննդավայրը և՛ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի տարիները, և՛ պատերազմի ժամանակ, մանավանդ 1915թ. ողբերգական շրջանը, երբ գեստանները:



18. Հովհաննես Շիրազի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը:

Հովհաննես Շիրազը (Օնիկ Թադևոսի Կարապետյան) (1914 - 1984) ծնվել է Գյումրիում: Շիրազը հաճախ իր ծննդյան թիվը նշում է 1915թ. ապ­րիլի 24-ը՝ իրեն համարելով 1915թ. Եղեռնից ծնված բանաստեղծ: Շիրազը գրել է բանաս­տեղ­ծություններ, քառյակներ, պոեմներ, առակներ և այլն: Ըստ Շիրազի` : ,- ասում է Շիրազը:

Բանաստեղծի քնարը անքակտելիորեն կապված է բնության հետ: , շարքերում ներկայացվում են բնության գեղեցկու­թյունն ու մաքրագործող ուժը:

Հոգիս արթնացավ հարավի բույրից,

Ինձ է դուրս քաշում զեփյուռը նրա,

Ձյունն էլ արևի ջահել համբույրից

Ուրախ լալիս է դաշտերի վրա…

Շիրազի` գարնանամուտի նկարագրությունները հիշեցնում են հայ միջնա­դար­յան տաղերգուներին ու մանրանկարիչներին, վերածննդի դարաշրջանի ստեղծա­գոր­ծողներին .

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,

Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,

Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,

Ու աղբյուրները լեզվիս` սարից իջա ես քաղաք:

Բանաստեղծը, համակված գարնանային պայծառ տրամադրությամբ, զարդար­ված գունագեղ ծաղիկներով, ձգտում է ամենուր տարածել գարնանային գույներն ու հրճվանք, ուրախություն պարգևել բոլորին: Շիրազը բնության գեղեցկություններն է բացում մարդկանց առաջ՝ ձգտելով հենց բնության լույսերով էլ գեղեցկացնել մարդկային կյանքը.

Գարունն արևով ժպտաց ամենքին,

Բացվեցին բոլոր դռները գարնան,-

Իմ դուռն էլ խուժեց գարունը կրկին,

Բայց սիրտս այնպես ողջունեց նրան:-

-Գարո՛ւն, արևդ տա~ր աշխարհներին,

Ինձ մի մանուշակ թող մնա միայն...

բանաստեղծության մեջ Շիրազը շարունակում է քննել մարդու հոգևոր հզոր ուժի խորհուրդը, կյանքի ու մահվան հարցերը:

19.Հ. Շիրազի հայրենասիրական քնարը և մայրերգությունը:

Շիրազի քնարերգության կարևոր մասն է կազմում մայրերգությունը: ,- համոզված գրում է բանաստեղծը: Մորը նվիրված ստեղծագործությունները ամփոփված են ժողովածուի մեջ.

Թե մայր չլիներ աշխարհում այս նոր`

Ես կփախչեի անապատը խոր,

Ես կփախչեի ողջ աստղերն ի վեր`

Թե մորս սերը մագնիս չլիներ:

Շիրազի համար մայրն աստված է, սուրբ է ու վեհ, տան ճրագ է և արեգակ, ծառա է և արքա: Հակադրությունների վրա կառուցված շատ գործերում բանաստեղծը անընդմեջ ընդգծում է մայրական սիրո և նվիրվածության անսահմանությունն ու մեծությունը, ջերմությունն ու լույսը: Բանաստեղծություններում շեշտադրվում է նաև մոր նկատմամբ ունեցած որդիական սերը.

Մեր հույսի դուռն է մայրս,

Մեր տան մատուռն է մայրս,

Մեր օրորոցն է մայրս,

Մեր տան ամրոցն է մայրս,

Մեր հերն ու մերն է մայրս,

Մեր ճորտն ու տերն է մայրս…

-Մայրս, մեր հացն է մայրս,

Մեր տան աստվածն է մայրս:

Շիրազը ներկայացնում է նաև անմնացորդ սերը կնոջ նկատմամբ և քննում կնոջ էությունը, սիրո զգացմունքի ամենատարբեր երանգները՝ հավատարմությունը, դավաճանությունը, վայելքը, կարոտը, ցավն ու տառապանքը: Շիրազն առանձնաց­նում է կնոջ մեջ բույն դրած հակընդդեմ երկու ուժ` աստվածայինը և սատանա­յա­կանը: Բանաստեղծը երբեմն կնոջը հակադրում է մոր կերպարին:

Շիրազի քնարերգության մեջ առանձնանում է հայրենիքի թեման, որի բնաբա­նը կարող է լինել հետևյալ միտքը. : Շիրազի հայրենասիրական քնարը շոշափում է Հայաստանի վերածննդի, սփյուռքահայության ճակատագրի, պատմական հայրենիքի ազատա­գրման, հայոց լեզվի` որպես ազգային գոյության նախադրյալի պահպանության և այլ հարցեր: , , , , գործերում պատմական անցյալը ոգեկոչելով` Շիրազը ընդգծում է հայ ժողովրդի միասնության անհրաժեշտությունը:

, , , , բանաստեղծություններում, շարքում Շիրազը կարևորում է հայոց լեզվի դերը հայ ժողովրդի ճակատագրում: :


Մեսրոպ Մաշտոցն ասաց` որդի՛ս, Բայց նա հայ է, ով հովազի

Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս. Արնախում երախումն էլ

Էլ հայրենիք ինչո՞ւ եկար, Իր մայրենի լեզվով խոսի,

Թե պիտ խոսես օտար լեզվով… Մոր կաթի հետ ծծած լեզվով,

Իրավ, քանի լեզու գիտես, Որ հայ գետը ծով ծնի, ծով,

Այնքան մարդ ես, իրավն ասին, Ժխորում էլ Բաբելոնի -

Բայց որ քո հայ լեզուն չունես, Խոսի լեզվով իր մայրենի,

Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին… Հայոց լեզվով, որ միշտ ջահել

Մեզ բյուր դարեր հայ է պահել:

()

, , , , , , և այլ գործերում է Շիրազը կոչ անում ժողովրդին վերագտնել կորցրած հայրենիքը: պոեմում ներկայացվում է հայ ժողովրդի կյանքի ամենաողբերգական էջերից մեկը, :

հրաշալի բանաստեղծությունը, որ ունի ենթավերնագիրը, խորհրդանշում է հայ ժողովրդի հավերժական ընթացքը, անկոտ­րում կամքը: Կորուստներ ու պարտություններ տեսած ժողովուրդը հաղթահարում է իր ճանապարհը խոչընդոտող ամեն ինչ և հաստատուն քայլերով առաջ է ընթանում: Բանաստեղծությունը սկսվում է գարնանամուտի տրամադրությամբ. երևում է վեր­ելքի մի ուղի, որով գնացողը հաղթահարում է ոչ միայն իր ճանապարհը խոչընդոտող քարերը, սարերը, այլ նաև դարերը.

Աչքերիս մեջ գարնան օրեր,

Ճամփես դեպի աստղերն անմեռ`

Ինձ ելնելու քարեր կան դեռ,

Ինձ ելնելու սարեր կան դեռ,

Քարեր, սարեր, դարեր կան դեռ…

Շիրազի համար Արարատ լեռը հայ ժողովրդի հավերժության, հայրենիքի անսահման ուժի, հայության միավորման, նաև կորստյան ցավի ու ազգային հիշո­ղության խորհրդանիշն է: Արարատի բազմախորհուրդ պատկերները Շիրազը տալիս է , , , , , և այլ ստեղծագործություններում: Հատկանշական է բանաստեղծությունը: Պատմական հայրենիքի խորհրդանիշ Արարատ լեռը Շիրազի համար դառնում է ինքնանվիրումի բարձ­րա­գույն աստիճան: Արարատի շուրջ են պտտվում բանաստեղծի խոհերը, երազ­ները, հիշո­ղությունները, կարոտը: Արարատի հավերժական գոյությունը հաստա­տում է նաև հայ ժողովրդի հարատևության գաղափարը.

Կուզեի նստել մի քարի վրա

Եվ անվերջ նայել իմ Արարատին,

Հարբել հայրենի միրաժով նրա

Եվ հավերժ նայել իմ Արարատին:

Բանաստեղծը հետնորդներին պատգամում է. : Արարատը և Արևմտյան Հայաստանը դառնում են Շիրազի ամենամեծ սերն ու կարոտը: Եվ պատահական չէ, որ բանաստեղծը ստեղ­ծագործությամբ իր որդուն պատգամում և կտակում է փրկել Արարատը գերությունից.

Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ…

Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,

Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,

Ու կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով

Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարության ուժն է ծով,

Ու երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,

Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես

Ու կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,

Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:

Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,

Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:



20. Հ. Շիրազի պոեմի գաղափարը: Շիրազ- Նարեկացի աղերսները:

Բնույթով «Բիբլիականը» քնարականպոեմէևունիգործողություններիներքինզարգացում: Աշխարհնարարողանհայտոգին, այսինքն՝Աստված, ստեղծումէտիեզերքնուհամայնաշխարհը: Լույսիհրճվանքընատալիսէերնքին, կապույտծիծաղըծավալումէծոցերիվրա, ճերմակժպիտըսփռումձյուներին, բայցիրմոտէմնումվշտիծովը: ՄտածումէԱստված, թեո՞ւմտավիշտը, ո՞վունիայնքանլայնումեծսիրտ, որվիշտնանխռովտանի: Աստվածվիշտըտալիսէծաղիկներինուգազաններին, սակայնծաղիկներնիսկույնթոշնումեն, իսկգազաններնիրենցանբառկաղկանձնանեծքիպեսնետումենլուսնին: Վշտինչենդիմանումանգամանսասանլեռները: Դաշտերնանապատիենփոխվում, ծովերը՝փոթորկվում, երկինքնամպուորոտովկարկուտէտեղում, աստղերըվերածվումենասուպների:


ՈւնորիցխորհումէԱստված, որեթեայսպեսընթանա՝ցավըկմնաիրեն: Այդպահիննատեսնումէդեռևսանհոգմարդունևնրանտալիսերկրայինվիշտը: Մարդնանմիջապեսզգումէ, որամենամեծվիշտըմահնէ.


Եվկռվիելավմահվանդեմմահով,-

Գերեզմանիդեմդնելովմանկան

Ոսկիօրոցքը՝իրհույսնօրորեց


Վիշտըդառնումէմարդումանուկմտքիմեծդայակը, անգամ՝հույսիօթևան, ևնա, իրտառապանքներիհաղթահարմամբիմաստնանալով, սկսումէցավերըհամեմատաբարհեշտտանել.


Եվտիեզերքումլոկմարդըանկեղծ

Վշտինհաղթելով՝դարձավիմաստուն


Այսպեսէգրումբանաստեղծըևհանգումայներզրակացության՝


ՈրոչթեԱստվածստեղծեցմարդուն,

ԱյլմարդնիրահիցստեղծեցԱստծուն


Մարդնայսպեսդառնումէամենակարող, տերուտիրակալ: Վերջինպահինանհայտոգին, հայտնվելով, մարդունէժառանգումտիեզերքըմեծ, որպեսզիիրմտքիթափովնրաարքանդառնաուհրաշքներծնի.


Եվիմաստնացածկգնասայդպես,

Դարերիանտեսսանդուղքովկելնես

Դեպիկատարըկատարելության,

Որմիջօրեիարևինման

Փառատեսստվերնոգուդչարության

Եվաղավնանասքոնմանիդեմ,-

Որքոնմանիվիշտնէլճաշակես,

Որնորլինեսմարդուծաղկեսորպես

Ազնիվխտացվածքնահեղբնության՝

Հասնելովոգուներդաշնակության:


Ոգուկատարյալներդաշնակությանհասնելուցանկությամբ «Բիբլիականը» հիշեցնումէՆարեկացու «Մատյանողբերգության» պոեմիընդհանուրոգին: ՆարեկացուքնարականհերոսնինքնիրենհաստատումէԱստծոառջևիրթերի, աղավաղվածէությանխոստովանությամբևձգտումէդեպիկատարյալը, որնանհասանելիէ:

Նարեկացինանընդհատխորհելէկատարելությանձգտմանհավերժականգաղափարը: Շիրազիպոեմումմարդնառավելչափովվերափոխվումէցավիուվշտիարտաքինազդակներով, որոնք, աստիճանաբարվերածվելովներքինհոգեբանականգործոնի, նրանպարտադրումենմաքառումներովնվաճելուիրկարողությանսահմանները: Շիրազիքնարականհերոսըոգուներդաշնակությանհասնելուուղինսկզբումորոնումէիրենիցդուրսևապամիայնգիտակցում, որիրենիցդուրսեղածըկաայնքանով, որքանովարտացոլվածէիրգիտակցությանմեջ: Այդիսկպատճառովնրահայացքնաստիճանաբարուղղվումէիրհոգուխորքը, որնիրմեջընդգրկումուխտացնումէամբողջտիեզերքը:

Մարդունվիճակվածտառապանքևտառապանքիուղի, մարդըորպեսսերունդներիօղակևսերունդներիերազանքիիրականացմանհնարավորություն, մարդըորպեսմահկանացու, ևմարդըորպեսԱստված՝սրանքենպոեմիհիմնադրույթները: Այսգաղափարը, որհայգրականությանմեջՆարեկացուցառաջարտահայտվելէնաև ՄեսրոպՄաշտոցի ապաշխարհանքիերգերում, հետագայումողողել Թումանյանի ամբողջպոեզիան, իսկ Չարենցի տողերումխտացել «Չկա՛ուրիշուղի…»:





21.Համո Սահյանի ստեղծագործության բնութագիրը:

ՀամոՍահյանը (ՀմայակՍահակիԳրիգորյան) (1914 - 1993) ծնվել էՍիսիանիԼոր գյուղում: 1946թ. լույսէտեսնումՍահյանիառաջին գիրքը՝ բանաս­տեղծականժողովածուն՝Ստ. Զորյանիառա­ջա­բանով:, որինվիճակվածէերջանիկապագա,- գրում է Զորյանը գրքի գրախոսականում: Հենց սկզբից Սահյանի ստեղծագործությունների մեջ գլխավորը եղել է հայրենիքի, հայրենի բնության թեման: ժողովածուին հաջորդել են ,,ՆաիրյանդալարբարդիՀայաստանըերգերիմեջ,Քարափներիերգը ևայլն:



22.Հայաստանը Հ. Սահյանի ստեղծագործությունների գլխավոր կերպար:

Սահյանիստեղծագործությունների գլխավորկերպարըՀայաստանաշխարհնէ՝անցյալովուներկայով: ԲանաստեղծիերգերումկյանքենառնումՀայոցաշխարհի գետերը, քարափներնուդաշտերը, ծառերնութփերը, ջրվեժներնուծիածանները: Սահյանիպատկերածաշխարհումամենինչհայկականէուխիստազգային:բանաստեղծությանմեջներկայացվումէՀայաստանաշխար­հը` տաճարներով, վանքերովևժայռակոփտներով, բնությանչքնաղպատկերներով.

Հայաստա՛ն, անունդտալիս, Թեքվածմիմատուռեմհիշում

Ժայռիմեջմիտունեմհիշում, Եվբերդիտեղահանմիդուռ,

Ալևորկամուրջիհոնքին Ավերածտաճարիմիվեմ

Ծիծառիմիբույնեմհիշում, Եվբեկվածմիսյունեմհիշում:

ՄասրենինխորհրդանշումէՀայաստաննուհայժողովրդին: Ինչպեսմասրե­նին, հայժողովուրդնէլդարերշարունակդիմակայելէմրրիկներինուօտարհող­մերին, սակայնդիմացելէու.

Կախվելէժայռըանդունդիվրա

Եվդարերայդպեսկախվածէմնում,

Ջրերիմեջենոտքերընրա,

Իսկգլխինհոգնածամպերնենքնում:



23.Մարդու և բնության անքակտելի կապի քննությունը Հ. Սահյանի գործերում:



Սահյանի պոեզիայում հայրենիք-բնություն-մարդ կապը անտրոհելի է. մեկի գոյությունը պայմանավորված է մյուսով: Պատահական չէ, որ հայրենիքի կերպարը մարմնավորվում է բնության միջոցով: բանաստեղծու­թյան մեջ խորհրդանշական կերպար է բարդին, որը նույնպես մարմնավորում է Հայոց աշխարհը, ուր ծնվում և կյանք են առնում բազում սերունդներ: Եվ պատրաստ են նրանք հանուն վաղվա օրվա իրենց կյանքն անգամ զոհելու.

Նազումեսուշորորումզմրուխտեքոշորերում,

Շուքարածճամփիվրամանկությանկանաչարտի,

Քոկանչըզնգումէզիլիմսրտիխորձորերում,

Իմ հեռո~ւ, հեռո~ւ, հեռո~ւ Նաիրյան դալար բարդի:

Ես երգիչ հրի, սրի, շահ չունեմ քո սիրուց զատ,

Քեզ նման կանաչ կյանքով քեզ համար ելած մարտի,

Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս,

Իմ հեռո~ւ, հեռո~ւ, հեռո~ւ Նաիրյան դալար բարդի:

¯սվերկենամ, գնամբանաստեղծությունը հայրենասիրու­թյան գերագույն խտացումերից մեկն է.Սահյանըբացահայտում է այնկարևորագույն գաղափարը, որհայրենիքըմարդուներսումէ, նրահոգում: Հայրենի­քիցհեռանալըկնշանակիհրաժարվելսեփականես-ից, ուրանալինքդքեզ.

Ախրեսինչպե±սվերկենամգնամ,

Ախրեսինչպե±սուրիշտեղմնամ,

Ախրուրիշտեղհայրեններչկան,

Ախրուրիշտեղհորովելչկա,

Ախրուրիշտեղսեփականմոխրում

Սեփականհոգինխորովելչկա,

Ախրուրիշտեղ

Սեփականբախտիցխռովելչկա:

Ախրեսինչպե±սվերկենամգնամ,

Ախրեսինչպե±սուրիշտեղմնամ:

, , , , , , , , , ևայլ ստեղծագործություններումՍահյաննար­տա­հայտելէ բնությանևմարդուանքակ­տե­լիկապիուներդաշնակության գաղա­փարը: ,- գրում է Սահյանը՝ նկատի ունենալով բանաստեղծությունը: Ե՛վ պապը, և՛ քարափը բնության հարազատ զավակներ են, հյուրասեր ու պատրաստ մարդկանց օգնելու: Բնության մեջ է բանաստեղծը գտնում մաքուրն ու անաղարտը, ուժն ու հավատարմությունը:

Ծանր նստել է և ամեն մեկին

Իրեն արժանի պատիվն է տալիս,

Վայրի աղավնուն` հաճարը վայրի,

Մոլորված ամպին իր քիվն է տալիս,

Խրտնած քարայծին` մութն իր քարայրի…

ժամանակն այսպես գալիս է, գնում,

Եվ տարու վրա շարվում է տարին:

բանաստեղծությունը ծանր, տխուր մանկության մասին մի թախծոտ հուշ է: Բանաստեղծության հերոսը ցուրտ ձմեռնամուտին կիսամերկ ու ցնցոտիների մեջ տավար է արածեցնում: Երբ հայրը հարցնում է, թե ցո՞ւրտ է, տղան պատասխանում է` տաք է.

Ես լուռ նստել եմ Տարբերվում եմ ես

Կապույտ մի քարի, Այնքանով միայն,

Կապտել եմ ես էլ Որ ես դողում եմ,

Եվ կապույտ քարից Քարը չի դողում:

: Տարիներ անց բանաստեղծը հիշեցնում է. հայրը լաց է լինում: Սահյանի ստեղծագործություններում մանկության տարիների հետ կապված հուշերը, հարազատ ու սիրելի մարդիկ դառնում են մարդկային արժեքների խտացումներ:

Սահյանի քնարերգության մի մասն է կազմում սիրերգությունը: , , , թեինչէսերը, , , , …ևայլգործերումՍահյաննարտահայտումէսիրոտարբերհոգեվիճակները` կարոտի, ցավի, բաժանման, հիասթափության, ինքնա­նվիրումիևայլն: բանաստեղծությանմեջՍահյանըժամա­նակիհեռավորությունիցպատկերումէպատանեկաննորաբողբոջսիրոգեղեցկու­թյունը, վերհիշումարթնացողզգացմունքիդեռևսչգիտակցվածդրսևորումներըևհաստատում, որդաեղելէմաքուր, անմոռացառաջինսերը.

Բայցերբգնացիեսհեռուները

Եվչմոռացանորսիրոբոցում

Տատիդփեշերը, դեզիստվերը,

Այնգիժհորթերըբանջարանոցում:

Ձերայնպարտեզը, ձերայնծառերը,

Եսնորհասկացաառանցթախծելու,

Որայդէեղելառաջինսերը

Ուերբեք, երբեքչիմոռացվելու…

բանաստեղծությանքնարականհերոսը, չնայածապրածտառա­պան­քին, հոգուխորքումկրումէսիրոզորեղուժը: Նահաստատապեսկրկնումէմիբան` կգամ, ևինչէլպատահի, ինչպեսէլլինի, որտեղիցէլլինի, տառապանքիինչպիսիուղիներովէլանցնի, կգա` հաստատելուճշմարիտսիրոհավերժությանգաղափարը.

Եթեմինչևանգամհազարսարիետև

Հազարկապովկապված, խաչովխաչվածլինեմ,

Տքնած-տանջվածլինեմ, միևնույնէ, կգամ:

Ինչէլլինի, կգամ, չկանչեսէլ, կգամ,

Եվկբերեմեսքեզուրախությունմիմեծ…

Կգամուկդառնամգտածբախտիժպիտ

Եվհավատիժպիտ` տառապանքիցմաշված,

Արտասուքիցխաշվածդեմքիդվրա…

Գետնիտակիցկգամ,

Միհեռավորանհայտմոլորակիցկգամ:

Կգամութափկտամ

Հարդագողիփոշինշեմքիդվրա:



24.Պարույր Սևակի ստեղծագործության ընդհանուր բնութագիրը:

Պարույր Սևակը (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (1924 - 1971) ծնվել է Արարատի շրջանի Չանախչի գյուղում (այժմ` Զանգակատուն): Ստեղծագործել է դեռևս դպրոցական տարիներից: Առաջին գործերը հրապարակվել են դպրոցի պատի թերթում` Պարույր Արեգունի անունով: Համալսարանական տարիներին չի գրում` խորացնելով գիտե­լիքները հայագիտության բնագավառում: 1941-42թթ. նորից սկսում է ստեղծագործել և տպագրվել` Պարույր Սևակ ստորագրությամբ: 1948թ. լույս է տեսնում վերնագրով առաջին գիրքը: Նրա գրչին են պատկանում (1954), (1957), (1963), (1969-1971) ժողովածուները (խորհրդային իշխանությունների կողմից կալանվել է ժողովածուն և գրախանութներում հայտնվել միայն Սևակի մահից հետո):

Սևակը բանաստեղծությանը զուգահեռ զբաղվել է նաև բանասիրությամբ և գրականագիտությամբ: 1967թ. հունիսի 27-ին Սևակը պաշտպանության է ներկայաց­նում (1969) մենագրությունը և միանգամից ստանում բանասիրա­կան գիտություն­ների դոկտորի գիտական աստիճան:

60-ականների վերջերին ժամանակակից բանաստեղծության շուրջ բուռն վեճեր են ծավալվում, որի առթիվ Պ. Սևակը գրում է -ի ծրագրային հոդվածը: Գլխավոր խնդիրը բանաստեղծությունը կաղապարներից, գավառական հետամնացությունից, ծանծաղությունից ազատելն է և ժամանակակից մարդու հոգևոր ու մտավոր զարգացման աստիճանին հասցնելը: : Սևակը կողմ է ռեալիզմի նախահիմքերի պարզ ու ամուր ձևերը ժառանգելուն, բայց դասականներից սովորելու, ավանդույթ­ները պահպանելու անվան տակ չպետք է կրկնել նրանց, այլ անհրաժեշտ է շարունակել` ելակետ ունենալով նոր կյանքը: : Սևակը կոչ է անում առողջացնել, ազնվացնել պոեզիան, ստեղծել այնպիսի արվեստ, որ համապատաս­խանի ժամանակակից մարդու մտածողությանը, հոգևոր զարգացմանը: ,- գրում է Սևակը: Այս սկզբունքով էլ նա ձգտում է հերոս դարձնել անհատի, որի հոգում խորալներ են ղողանջում, ռեքվիեմների կարիք ունի, սիմֆոնիաների է ծարավի, այնինչ նրան ուզում են հաճույք պատճառել ճաշարանային նվագախմբով, ստիպում լսել հովվական շվին: Ըստ Սևակի` ճշմարիտ բանաստեղծությունը ելումուտ պիտի ունենա , հաղորդակցվի և շահագործի : Իսկական գրականության հիմքում Սևակը դնում է ազնվության, ճշմարտու­թյան, անկեղծության, ժամանակին համընթաց քայլելու, հոգևոր, մտավոր, տեխնիկա­կան առաջընթացին չզիջելու սկզբունքները:



25. Մարդու ներաշխարհի քննությունը Պ. Սևակիշարքում:

բանաստեղծությամբ բանաստեղծը բողոք է հնչեցնում ժամա­նա­կի բարոյական արատների` կեղծիքի, քծնանքի, ստի, հարմարվողակա­նության և բացասական այլ երևույթների դեմ ու մեծերի վարքը ներկայացնում որպես ուղենիշ.

Ո~ւշ-ո~ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.

Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին:

Եվ ժամանակից առաջ են ընկնում,

Դրա համար էլ չեն ներում նրանց:

…Ով սահմանում է նոր օրենք ու կարգ

Հայտարարվում է և օրենքից դուրս:

Բայց չե~ն վախենում նրանք չար մահից.

Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ…

ժողովածուում Սևակը ներթափանցում է մարդու հոգու խորքերը, քննում նրա բարդ ու հակասական ներաշխարհը: , շարքերում և ենթաշարքում բանաստեղծը բացահայտում է մարդ արարածին:

Ժամանակի ընթացքում անտեսված մարդ-անհատի վերակենդանացումն է շարքի կենսական հիմքը: Բանաստեղծը մարդուն դնում է ափի մեջ, ու նրա քննախույզ հայացքի առաջ աստիճանաբար բացահայտվում են մարդու հոգին` բոլոր նրբերանգներով, բնավորությունը` բոլոր դրսևորումներով, ներաշխար­հը, մտածելակերպը: Մարդը կարողանում է ինքնաարտահայտվել. բարձրաձայն ասում ու խոստովանում է, թե ինչ է ուզում, ինչ չի ուզում, ինչն է հաստատում, ինչից է վախենում, ինչ է երազում, ինչին է հավատում, ինչի համար է զղջում և այլն: Բանաստեղծի ափի մեջ մարդն արդեն տեսանելի ու ճանաչելի է իր ողջ էությամբ ու ներաշխարհով: Մարդու բացահայտման երկարուձիգ շղթայում Սևակը և՛ սիրում ու հավատում է մարդուն, և՛ վիճում է նրա հետ ու հեռանում: Բայց շարքի գերնպատակը մարդուն ուշադրության կենտրոնում պահելն է, նրան մաքրագործված, կեղծիքից, ստից, բազմապիսի արատներից զերծ տեսնելը: շարքը ունի ներքին քնարական սյուժե, որի հիմքում ժամանակակից մարդու ներաշխարհի, հոգու բացահայտումն է: Շարքը կառուցված է յուրօրինակ զրույցի ձևով, որը ծավալվում է երկու հերոսների միջև. մեկը բանաստեղծ մարդ-անհատն է, մյուսը` արտաքուստ չերևացող սիրած աղջիկը, որի առաջ էլ բանաստեղծը բացում է իր սիրտը: Ներքին կառուցվածքով շարքը նման է Չարենցի :

բանաստեղծության մեջ Սևակը բացահայտում է իր ներաշխարհը, համարձակ բարձրաձայնում իր հավատամքը.

Խոստանում եմ

Լինել ո՛չ թե հարկհավաքը,

Այլ զավա~կը

Դժվար դարի,

Ինչպես նրան և ինքս ինձ

Հավե~տ մնալ հավատարիմ.-

Թեկուզ կրել և մահացու ցավը դարի,

Թեկուզ նույնիսկ կյանք արժենա դավը դարի,

Մեռնելիս էլ ո՛չ թե տանել,

Այլ կտակե~լ լավը դարի…

Բանաստեղծը խոստանում է բաց ճակատով դեմ չգնալ, մնալ բարի, չդավաճանել սեփական սկզբունքներին, ազնիվ ապրել, չդառնալ վնասա­կար գաղափարների թմբկահարող և ուրիշի խոսափող: Բանաստեղծը խոստանում է.

Հանդիսավոր խոսք եմ տալիս

Քեզ ուրագե~լ

Ու կացինե~լ,

Տմարդությո՛ւն,

Իսկ քեզանով, ճշմարտությո՛ւն,

Իսկ քեզանով սի~րտ վարակել,

Անձրև ու ջուր թե բարակեն`

Եվ իմ արյա՛մբ քեզ ոռոգել-

Վերստեղծել ու նորոգել…

Կյանքը լի է խոսքի և գործի հակասություններով: Բանաստեղծը բանաստեղծության մեջ ճշտում է խոսքով սխրագործության գնալու և կյանքում իրապես սխրանք գործելու հարաբերակցությունը.

Ես կարդում եմ և… հասկանում,

Որ թեպետ և ինձ հերոսի տեղ եմ դնում,

Բայց շատ հաճախ նրա ճամփից շեղ եմ գնում.

Նա խիզախ է, իսկ ես` զգույշ,

Նա գործում է, ես` լոկ զգում.

Նա կարող է, թե տեղը գա,

Եվ զո՛հ գնալ, անվախ մեռնե՛լ,

Իսկ ես` նրան… լա~վ ըմբռնել,

Բայց ո՛չ նրա ճամփան բռնել…

Հեշտ է, գուցե, գրքեր գրե~լ` ո՛չ թե կարդալ…

շարքը պատկերում է հոգևոր մի աշխարհ` ծիսակարգերով` աղոթքներով, պատարագներով, ժամերգություններով: Հոգևոր մաքրագործման, աստ­­վա­ծային կատարելության ձգտող մարդը ընդդիմանում է ճշմարիտ հավա­տաց­յալի տեղը գրաված հավատաց­յալին: Սկսվում է բանաստեղծությամբ: Ժամանակակից մարդը աղո­թում է ողջ մարդկության հոգու փրկության համար և վեճ բացում կեղծ ու սուտ հա­վատացյալների դեմ: շարքը ավարտվում է բանաստեղծությամբ, ուր զուգահեռներ են տարվում կյանքի ընթացքից դուրս մնա­ցած, պարապության մատնված մարդու և բեռնամեքենայի թափքում կանգնած ձիերի միջև: Երկուսն էլ ժամանակից դուրս նետված, նպատակ և անելիք չունեցող գոյություններ են:

շարքում Սևակը ընդգծում է, որ հաճախ դիմակը ծածկում է մերկացած էությունը: Ներկայանում են միաչքանին (), միոտանին (), հարբեցողը, (), ծաղրածուն (՚), խեղ­կատակը (), խաղալիք սարքողը (): Սրանց հետևում է դիմակահանդեսի գլխավորի ձայնը (), որը խոսքն ուղղում է նրանց, ովքեր, ողջ կյանքում լինելով անդեմ, միշտ դիմակ են դնում` պղծելով ճշմարտությունը: Շարքն ավարտվում է եռամաս բանաստեղծությամբ, որտեղ իրերը ներկայացվում են իբրև որոշակի իմաստ ունեցող խորհրդանշաններ: Հաճախ մարդկանց ղեկավարում են իրերը` աթոռը, գահը, բարձը: Բանաստեղծն անում է այս իրերի դատը:

շարքում ներկայացվում է բանաստեղծի ան-հանդուրժողականությունը ստի, կեղծիքի, խավարի հանդեպ և կոչը մարդու նման ապրելու և մարդ մնալու մասին:

ժողովածուն ավարտվում է շարքով: Արարչի քարտուղարը հենց ինքը` բանաստեղծն է, որ իրազեկ է ու մասնակցում է Տիրոջ հայտնություններին: Ճշմարիտ բանաստեղծը հանուն արդարության, լույսի հաղթանակի պատրաստ է ճակատամարտի:

1961-1962թթ. Սևակը գրում է հայոց լեզվին ու մեծ ուսուցչին նվիրված մի քանի գործեր` բանաստեղծությունը, , պոեմները և այլն.

Նրանք ծնվում են, որ ապացուցեն,

Թե հրաշք չկա~,

Կա միայն կարի՛ք:

Նրանք ծնվում են, որ ապացուցեն,

Թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում,

Ուր վերջանում է ամե~ն մի հնար…

Սակայն նա ծնվեց, որ Սնո~ւնդ դառնա:

Ծնվե՛ց, որ ծնե~նք,

Եղա՛վ, որ լինե~նք,

Եվ անմահացա՛վ,

Որ անմահանա~նք…

(Եվ այր մի` Մաշտոց անուն)

, , պոեմներում, , շարքերում, բազմաթիվ բանաստեղծություններում ուրվագծվում է հայրենիքի գեղարվեստական կերպարը:

պոեմում Սևակն ամբողջացնում է Մաշտոցի ու Կոմիտասի կերպարների միասնության գաղափարը, հայ ժողովրդին ու հայոց լեզվին նվիրված ստեղծագործություններում արծարծված խնդիրների քննությունը:



26. Սիրերգության տարբեր դրսևորումները Սևակի պոեզիայում:----

Սևակի սիրային քնարերգությունը ամփոփված է Սիրո ճանապարհ գրքում, Ուշացած իմ սեր, Երգ երգոց, Նահանջ երգով պոեմներում, Նույն ճամփով, Նույն հասցեով, Նորից չեն սիրում, սիրում են կրկին շարքերում, որտեղ իր բազմապիսի նրբերանգներով բացահայտվում է ամենազոր սերը, ստիպում մարդուն նորից ու կրկին սիրել, հավատալ, վայելել, հուսախաբվել, տառապել, ոգեշնչվել: Երգ երգոց պոեմը գրված է աստվածաշնչյան Երգ երգոցի ոգով և ոճով: Այն սիրո փառաբանությունն է: Քնարական հերոսը ինքնամոռաց գովաբանում է սիրած կնոջը` Սուլամիթային, վայելում սիրո պարգևած բերկրանքը: Հոգու և մարմնի ցնծությունը, սակայն,  երկար չի տևում: Հաջորդում են բաժանման պահն ու կորստի ցավը: Բանաստեղծին մնում է միայն հուշը. Ու ես պատված եմ Մեր անցած օրվա հուշերով այնպես, ինչպես Պոմպեյը` սառած լավայով:



27. պոեմի գաղափարական բովանդակությունը և արդիական հնչեղությունը:

1957-1958 թվականներին Սևակը գրում է պատ­մա­կենսագրական պոեմը: Հերոսի նախընտրությունը գալիս էր Եղիշե Չարենցից, որ գրել էր պոեմը: ,- գրել է Սևակը: Կոմիտասի մասին գրվելիք երկը Սևակը սկզբում ծրագրել է իբրև վեպ կամ վիպակ, ողբերգություն, դրամա կամ ուսումնասիրություն, ի վերջո գրվել է պոեմ` կազմված 7000 տողից: ,- գրել է Սևակը: Պոեմի կառուցվածքի երաժշտական բնույթը պայմանավորված է գլխավոր հերոսի` Կոմիտասի ստեղծագործական նկարագրով: Պոեմը բաղկացած է համազանգերից ու ղողանջներից: , եթե պանդուխտ է`, եթե սիրո մասին է` : Պոեմը բաղկացած է վեց համազանգից` , , , , , :

Առաջին գլուխը պատմում է Կոմիտասի կյանքը` նրա ծնունդը, որբությունը: Նույն ժամանակ բեկվում է նաև հայ ժողովրդի ճակատագիրը. սկսվում են Ադանայի կոտորածները: II գլխում պատկերվում է Հայոց աշխարհը` աշխատանքային առօրյայով և աշխատանքին ուղեկցող երգերով: Կոմիտասը զբաղվում է երգերի մաքրագործմամբ` հեռացնելով օտար տարրերը: Այնուհետև նա մեկնում է Բեռլին` ուսանելու: Սկսվում է եղեռնը: գլխում կոտորածներից մի պահ ուշքի եկած ժողովուրդը շարունակում է ստեղծագործ աշխատանքը, տոները, հարսանիքները: Իսկ Կոմիտասը կրկին իր ժողովրդի հետ է, ուսումնասիրում ու մաքրում է հայ երգը: Չորրորդ գլխում Սևակը ներկայացնում է՝ հայ երգը Կոմիտասի շնորհիվ մտնում է միջազգային ասպարեզ: Կոմիտասը Էջմիածնից մեկնում է Պոլիս, ստեղծում երգչախումբը, դասախոսություններ կարդում, համերգների ու զեկուցումների համար հրավիրվում Փարիզ, Բեռլին: Սկսում է գրել և օպերաները: Եվ հենց այդ ժամանակ վրա է հասնում ամենամեծ համազգային ողբերգությունը: Հաջորդում է : Բազմաթիվ մտավորականների հետ աքսորվում է նաև Կոմիտասը, դառնում իր ժողովրդի սպանդի ականատեսը: Վիշտն ու ցավը մթագնում են նրա միտքն ու հոգին, հասցնում խելագարության: Կոմիտաս-հայ ժողովուրդ ճակատագրական կապը հասնում է լիակատար միասնության: Համատարած ողբին միանում է Կոմիտասի ձայնը, որը 20 տարի շարունակ հայրենիքից հեռու ամեն օր վերապրում է ահասարսուռ օրերի սարսափները.

Վերջին` գլխում բանաստեղծը ներկայացնում է վերածնված հայրենիքն ու մարմին առած երազը: Հայ ազգի զավակները բնավեր թռչունների նման վերադառնում են հայրենիք: Վերադառնում է նաև Կոմիտասը, բայց արդեն դարձած հավերժություն, դարձած երգ ու կարոտ: Պոեմի վերջում Սևակը գրում է.

Եվ մեզանից արդ ընդունիր Դու`սրբազան մի ավազան,

Երախտիքի այս խաչբո~ւռը, Որ մեր հոգին ախտահանեց.

Այս խաչբուռը` քո՛ իսկ հերկի: Դու` բիբլիական մի գավազան,

Ընդունիր դո~ւ, դո՛ւ` մեր երգի Որ ուր դիպավ` աղբյուր հանեց.

Մշտահնչուն նվագարան. Դու մեր կարոտ ու մեր մորմոք,

Ընդունիր դո՛ւ` մեր ցաքուցիր Մեր տաղի քուրմ,

Մասունքների հավաքարա¯ր. Մեր խաղի մոգ,

Դու` խազերի մեր քերական, Մեր մշտահունչ ու մշտարթուն,

Դու` հոգևոր մեր շարական. Անլռելի զանգակատո~ւն…

Ըստ բանաստեղծի` Կոմիտասն իր կատարած գործով հիշեցնում է մեծ ուսուցչին` Մաշտոցին.

Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,

Դու` մեր երգի Մեսրոպ Մաշտոց,

Գիրն ու տառն ես Հայոց երգի:



28. Մաթևոսյանիվիպակի գաղափարական բովանդակությունը, կերպարները:

վիպակումՄաթևոսյանըբնականգույներովպատկերումէգյուղականկյանքը, կենցաղը, մարդկայինհարաբերությունները: Վիպակիգործողու-թյուններըկատարվումենԾմակուտում, որըշատբաներովհիշեցնումէԲակունցիՄթնաձորը: Երկուգյուղումէլմութէ, արևիշողերըհամարյաչենթափանցումգյուղ, մութըկարծեսավելիշուտէընկնում: Ծմակուտում,- գրումէՄաթևոսյանը: Ծմակուտը, նրամարդիկներկայացվումենԱղունիվերհուշիմիջոցովտղայիիրերըկապելիս: Աշխարհիցկտրվածայդգյուղումդեռևսիշխումենավանդականբարքերնուսովո-րույթները, մեկսենյակումենմնումընտանիքիգրեթեբոլորանդամները, սկեսուրըծեծումէհարսին` առանցթույլտվությանյուղուալյուրօգտագործելուհամար: Մարդիկծանրկյանքովենապրում, բեռնաձիերինմանտանջվումեն, աշխատումօրնիբուն, բարիքստեղծում: , մինչևվերջինկրակխառնիչը…ստեղծվեցիներեխայիպեսուժով, ցավովևպատռտելովևոչթեածվեցինձվիպես: ՎիպակիգլխավորհերոսըԾմակուտգյուղումապրողԱղուննէ, որիհետառնչվումենվիպակիմյուսհերոսները: ԿյանքիաշնանըմոտեցողԱղունըպատրաստվումէգնալքաղաք` տղայինամուսնացնելու: Ճանապարհիպատրաստություններիընթացքումնամտովիվերհիշումէիրանցածկյանքը` տառապանքներով, դժվարություններովևփոքրուրախություններով: Աղունիհիշողություններիմիջոցովվերականգնվումենանցածտարիներնուդեպքերը, ինչնէլօգնումէըմբռնելուհերոսուհուասածներնուարածները: Աղուննունեցելէդառըճակատագիր, որիմասինասումէ. ` գնա, Աղունիկ, Սիմոնիցմարդսարքիր, գոմիցտունսարքիր, ԱրմենակիցԱրմենակսարքիր…Սարքիր, սարքիր, հետոէլարդենոչառողջությունկա, ոչէլխնդալուսիրտ: Զրկանքներնուհալածանքները, սակայն, չենընկճելԱղունին, ընդհակառակը, նրամեջավելիենսրելհամառորենպայքարելու, լավինհասնելուձգտումը: Նահամոզվածէ, որմարդըդառնումէայն, ինչիձգտումէ: Աղունըչհամակերպվող, դժվարություններիցչվախեցողմարդուտեսակէ: , կամքչկա, լավապրելուցանկությունչկա, կարտոլէ` կարտոլէլկեր,-ասումէԱղունը` դժգոհելովամուսնու` Սիմոնիընտանիքից, որինհակադրումէիր` հորից` Իշխանիցժառանգածմարտնչողոգին: Աղունիկարծիքովմարդըապրումէմիկյանք, ուստիայնպետքէապրելարժանավայել, օգտվելկյանքիբարիքներից, բայցնաևգիտակցումէ, որհաճախազնվություննուլավապրելըչենհամատեղվում: Աղունըորդունխորհուրդէտալիսճիշտապրել.Լավնայնէ, որունեցվիլավապրելուհետմաքուրանունէլ:

Սիմոնըմեղվիպեսաշխատող, բարիքստեղծող, երկիրըշենացնողմարդկան­ցիցէ: Իհարհե, երբեմնզայրույթնուսրտնեղությունըՍիմոննարտահայտումէ` Աղունինծեծելով, սակայնպարտվողըմիշտինքնէլինում, որովհետևթեպետ, բայցփաստականճիշտը` Աղունը:



29. Տիրոջ հոգեբանության դրսևորումը Հ. Մաթևոսյանիվիպակում:

Տերըվիպակումպատկերվածէհողիիսկականտիրոջ` ՌոստոմՄամիկոնյանիպայքարընրանցդեմ, ովքերքանդում, ավերում, ամայացնումեներկիրը: Ծմակուտցի Տիգրան Սարգսյանի որդեգիր զավակն էր Ռոստոմը, որին գտել էր մատուռում: Ասում էին, որ հնում այն տարածքը Մամիկոնյան իշխանների սեփականությունն է եղել: Ռոստոմը` ինքնամեծար ու հպարտ, որպես այդ երկրի միակ տեր ու ժառանգորդ, իրեն հռչակել էր Մամիկոնյան: Նստած իր սպիտակ ձիու վրա` Ռոստոմը շարունակ պայքարում էր անհայրենիք, օտար, գյուղին անհարազատ տարրերի դեմ, որոնք աղարտում էին իր փոքրիկ երկիրը, քանդում, ավերում, ամայացնում էին գյուղը` վերածելով գերեզմանատան: Ռոստոմ Մամիկոնյանը Ծմակուտ ներխուժած օտար-անհայրենիք թզուկ պաշտոնավորի առաջ ծառայելը համարում է դավաճանություն` ասելով. Ձեր երեխեքի երկիրը 20 մանեթով ծախում, էգուցվա օրը ձեր ժառանգին հայրենիքից զրկում ու ասում եք` երեխեքի առաջ ենք ծառայության կանգնել: Սակայն կենտրոնից եկած ազատման նամակ-հրամանը զրկում է նրան անատառապահի պաշտոնից, քանի որ իր փոքրիկ աշխարհին անմնացորդ նվիրված մարդը տիրոջ իրավունքով խանգարում էր որոշ պաշտոնյաների քմահաճույքների կատարմանը: Ռոստոմ Մամիկոնյանը, չկարողանալով հաշտվել իր փոքրիկ գյուղը թալանողների, անտառի ու գյուղի բարիքները ի շահ իրենց օգտագործողների հետ, բախվում է հարազատների ու համագյուղացիների, ինչպես նաև օտար տարրերի հետ, հեռանում խորթ միջավայրից:



30.Ռոստոմ Մամիկոնյանի կերպարի քննությունն ու արժևորումը 21-րդ դարում:

վիպակումպատկերվածէհողիիսկականտիրոջ` ՌոստոմՄամիկոնյանիպայքարընրանցդեմ, ովքերքանդում, ավերում, ամայաց­նումեներկիրը: Ծմակուտցի Տիգրան Սարգսյանի որդեգիր զավակն էր Ռոստոմը, որին գտել էր մատուռում: Ասում էին, որ հնում այն տարածքը Մամիկոնյան իշխանների սեփականությունն է եղել: Ռոստոմը` ինքնամեծար ու հպարտ, որպես այդ երկրի միակ տեր ու ժառանգորդ, իրեն հռչակել էր Մամիկոնյան: Նստած իր սպիտակ ձիու վրա` Ռոստոմը շարունակ պայքարում էր , օտար, գյուղին անհարազատ տարրերի դեմ, որոնք աղարտում էին իր փոքրիկ երկիրը, քանդում, ավերում, ամայացնում էին գյուղը` վերածելով գերեզմանատան: Ռոստոմ Մամիկոն­յանը Ծմակուտ ներխուժած թզուկ պաշտոնավորի առաջ ծառայելը համարում է դավաճանություն` ասելով. : Սակայն կենտրոնից եկած ազատման նամակ-հրամանը զրկում է նրան անատառապահի պաշտոնից, քանի որ իր փոքրիկ աշխարհին անմնացորդ նվիրված մարդը տիրոջ իրավունքով խանգարում էր որոշ պաշտոնյաների քմահաճույքների կատարմանը: Ռոստոմ Մամիկոնյանը, չկարողա­նալով հաշտվել իր փոքրիկ գյուղը թալանողների, անտառի ու գյուղի բարիքները ի շահ իրենց օգտագործողների հետ, բախվում է հարազատների ու համագյուղա­ցիների, ինչպես նաև օտար տարրերի հետ, հեռանում խորթ միջավայրից:



45