СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց լեզվի ոճագիտություն

Нажмите, чтобы узнать подробности

Ոճաբանությունը լեզվաբանական գիտակարգ է, որն ուսումնասիրում է լեզվի ոճական համակարգը. հարում է նաև գրականագիտությանն ու գեղագիտությանը։

Ոճաբանությունն ուսումնասիրում է տվյալ լեզվի յուրաքանչյուր նյութական միավորի (հնչյուն, բառ, բառակապակցություն) կիրառության եղանակներն ու արտահայտչական առանձնահատկությունները։ Ոճաբանությունը սովորեցնում է պատկերավոր ու արտահայտիչ դարձնել խոսքը։ Ոճաբանություն առարկայի ուսումնասիրության առարկա կարող է հանդիսանալ լեզվի յուրաքանչյուր նյութական բաղադրիչ՝ հնչյուն, բառ, նախադասություն, լայն առումով՝ ոճաբանության ուսումնասիրության առարկան ոճն է։

«Ոճ» բառն առաջացել է հունաչեն «ստիլոս» բառից, այն նախապես նշանակաել է «ցողուն, ծղոտ», որը հին ժամանակներում հույների  համար ծառայել է որպես գրիչ, որի մի ծայրով գրում էին մոմապատ տախտակի վրա, իսկ մյուս ծայրով՝ ջնջում։ Հետագայում «ոճ» ասելով մարդիկ  հասկացել են մտքի արտահայտման մի որոշակի ձև, որ հատուկ էր միայն առանձին անհատներին։

Ոճերի դասակարգում

Ոճերի դասակարգման տարբեր չափանիշներ ու մոտեցումներ կան, դրանք են ՝

  • անհատական
  • իրադրական
  • գործառական

Անհատական ոճ

Անհատական ոճը հատուկ է յուրաքանչյուր անհատ ստեղծագործողի, որն ունի որոշակի տաղանդ ու ստեղծագործական ուղղություն, լեզվական միջոցների յուրահատուկ ու ինքնատիպ համակարգ։

Իրադրական ոճ

Իրադրական ոճերը պայմանավորված են խոսքային իրադրությամբ  ու պայմաններով, խոսքային միջավայրով ու խոսող-խոսակից փոխհարաբերությամբ։ Ըստ խոսողի ունեցած վերաբերմունքի եւ տրամադրության՝ ձեւավորվում են իրադրական ոճեր, որոնք կարող են լինել՝ հանդիսավոր, պաշտոնական, մտերմիկ-փաղաքշական, երգիծական կամ ծաղրական, հեգնական եւ այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համապատասխան լեզվական ձեւավորումը ու քերականական որոշակի համակարգը։

Հանդիսավոր ոճ

Այս ոճը  իրադրվում է հանդիսավոր, պաշտոնական արարողությունների ժամանակ, պետական, վարչական , միջպետական, հոբելյանական ուղերձներում եւ փաստաթղթերում, բանավոր ելույթներում։ Հաճախ նման ոճով են դիմում բարձրաստիճան անձանց ու պաշտոնյաներին։ Տվյալ դեպքում բառերն ընտրվում են հատկապես գրական լեզվի ոլորտից։ Բառապաշարի  մեջ զգալի են տվյալ անհատի դիրքը, պաշտոնը, զբաղմունքը, կոչումը մատնանշող բառեր։

Մտերմիկ-փաղաքշական ոճ

Այս ոճը սովորաբար իրադրվում է, ջերմ, մտերմիկ, բարեկամական մթնոլորտում, երբ խոսողն արտահայտում է իր սերը, համակրանքը, մտերմիկ վերաբերմունքը խոսակցի նկատմամբ։ Այս ոճը բացի առօրյա գործածությունից գործ է ածվում նաեւ նամակագրության մեջ եւ գեղարվեստական ոճում։

Պաշտոնական ոճ

Այս ոճն ունի և՛ իրադրական, և՛ գործառական դրսեւորում ու գործ է ածվում աշխատանքային, պաշտոնական, գործնական իրավիճակներում, որտեղ ամենից առաջ նկատի է առնվում խոսքային իրադրությունը, խոսքի հաղորդակցման նպատակը եւ խոսող-խոսակից հարաբերությունը, թե ում եւ ինչ նպատակով է տեղի ունենում հաղորդակցումը։ Պաշտոնական ոճն առավել եւս ակնհայտ է հրամաններում, կարգադրություններում, հրահանգներում։

Երգիծական կամ ծաղրական ոճ

Այս ոճն արտահայտում է երգիծական, քննադատական վերաբերմունք խոսակցի կամ որեւէ մեկ այլ անձի, հասարակական կյանքի, մարդկային տարբեր հարաբերությունների ու բարքերի նկատմամբ։ Այն օգտագործվում է բանավոր խոսքում, սովորական զրույցների ժամանակ, գեղարվեստական գրականության երգիծական ժանրում:

Գործառական ոճ

Ոճերն ըստ գործառության խմբավորելիս նախ եւ առաջ հաշվի են առնվում նրանց գործառական (ֆունկցիոնալ) առանձնահատկությունները լեզվի կիրառական տարբեր ոլորտներում։ Առանձնացվում է 4  հիմնական հատկանիշ՝

  • իմաստաբանական
  • բառապաշարային
  • քերականական
  • հուզաարտահայտչական

Ըստ վերոնշյալ հատկանիշների՝  հայերենում կարելի է տարբերակել գործառական հետևյալ ոճերը՝

  • գիտական
  • պաշտոնական
  • հրապարակախոսական
  • առօրյա-խոսակցական
  • գեղարվեստական
Просмотр содержимого документа
"Հայոց լեզվի ոճագիտություն"


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!