СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до 09.06.2025

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց լեզվի թեստ-11-րդ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայոց լեզվի թեստ-11-րդ»

11Ա դասարան

Հայոց լեզու

1-ին տարբերակ

  1. Կետադրել բնագիրը:

Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թուխպերով: Սառը քամին անգթորեն ծեծում էր քսանիննամյա երիտասարդի կուրծքն ու արևախանձ դեմքը: Նա պատշգամբի բազրիքին կռթնած նայում էր գյուղի կողմը:

Լուռ ու մութ էր գյուղը չկար ոչ մի ճրագ ոչ մի ձայն: Միայն ներքևի զառիվայրից թույլ կաղկանձ էր լսվում կարծես մրսում էր մի լքված մոռացված շուն: Մեկ էլ հեռվից կարելի էր ունկնդրել գետի խուլ վշշոցը:

Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս: Երանի դրանց մտածեց երիտասարդը մինչև լույս զրույց կանեն:

Սարի հետևից լուսինը պռունկը հանեց: Երիտասարդն իջավ սանդուղքով: Շունը մոտեցավ նրան փաթաթվեց նրա ոտքերին մեղմորեն քսվելով անդրավարտիքի փողքերին:

Չամբար Չամբար փաղաքշական ձայնով ասաց նա:

  1. Արտագրել՝ մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ դեպքերում:

1943 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ, ԵՐԲ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԷՐ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԴԱՇՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԵՐԵՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ՝ ՖՐԱՆԿԼԻՆ ՌՈՒԶՎԵԼՏԸ, ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԸ ԵՎ ԻՈՍԻՖ ՍՏԱԼԻՆԸ:

  1. Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով համապատասխան փոփոխությունների:

Այդ աչքերը_________________շարունակ նայել են երկիր__________ կածաններին, նայել են երկիրը___________ լեռներին, երկնքի կապույտ հորիզոններին. մի՞թե մի հավք___________ երկրից, որ գոնե կարոտը նրանից առնեն:

(գալ, տարի, տանել, շրջափակել)

  1. Առանձնացնել ԱՆ արտաքին հոլովման ենթարկվող 5 բառ:

Աշուն, հեռագրասյուն, գառ, հոտ, եզ, մորաքույր, ձուկ, հույս, փախուստ, գարուն:

  1. Առանձնացնել 5 գոյական, որոնք հոգնակին կազմում են –ներ վերջավորությամբ:

Պատգամախոս, գծանկար, կողակից, եզրագիծ, պարտավորագիր, սկզբնատառ, եզրանախշ, մարզպան, հայագետ, պարերգ:

  1. Առանձնացնել չեզոք սեռի 5 բայ:

Պաղպաջել, խաթարել, կարկամել, երերալ, խորհել, խորովել, երկբայել, ծածանել, ճանապարհորդել, փշրել:

  1. Առանձնացնել հարկադրական եղանակի 5 բայաձև:

Պիտի սովորեմ, պետք է սովորենք, սովորի՛ր, չպիտի սովորի, սովորե՛ք, պիտի սովորեր, մի՛ սովորիր, պիտի սովորեի, մի՛ սովորեք, չսովորեք:

  1. Տրված նախադասության առանձնացված բառերի ձևաբանական վերլուծության տարբերակներից ընտրել ճիշտը:

Քամուց հնձանի դռնակը մեղմ ճռնչում էր, և մաշված դուռը դողդոջ երգում էր մի հին երգ:

Դռնակը (ուղղական հոլով, բացառական հոլով, տրական հոլով)

մեղմ (հարաբերական ածական, ձևի մակբայ, որակական ածական)

մաշված (ածական, դերբայ, մակբայ)

երգում էր (ներգործական սեռ, չեզոք սեռ, կրավորական սեռ)

երգ (ուղղական հոլով, տրական հոլով, ներգոյական հոլով)

  1. Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի:

Նա այժմ իրեն զգում էր այն զինվորի պես, որն ավարտել էր մի անսպասելի և ահավոր գոտեմարտ:

  1. Պարզ (դերբայական դարձվածով) նախադասությունը վերածել բարդի:

Ես դուրս եկա՝ ճաշի համար համեմունք և միրգ առնելու, և հանդիպեցի իմ մի հին ծանոթի:

  1. Ուղղակի խոսքը վերածել անուղղակի խոսքի:

Վկան ոստիկաններին ասաց.

-Ես կարող եմ ապրել որտեղ ասես, միայն թե ինձ լավ թաքցնեք, և չիմանան, թե որտեղ եմ:

  1. Անուղղակի խոսքը վերածել ուղղակի խոսքի:

Ծերունին հավատացրեց տղային, որ ինքը ամեն ինչ լավ է հասկանում, և նրա աչքերում կասկած տեսնելով՝ բացատրեց, որ երբ ինքը երիտասարդ էր, իր մեջ էլ նման ձգտում եղել է:

  1. Տրված նախադասության շարահյուսական վերլուծության տարբերակներից ընտրել ճիշտը:

Մի օր մեղմաշունչ մի քամի իջավ Նեղոսի ափերը և փռվեց ոտքերի տակ արմավենու՝ վայելչակազմ, նոճիահասակ:

Քամի (հատկացուցիչ, ենթակա, ուղիղ խնդիր)

ափերը (տեղի պարագա, ենթակա, ուղիղ խնդիր)

ոտքերի տակ (ձևի պարագա, տեղի պարագա,հանգման անուղղակի խնդիր)

արմավենու (տեղի պարագա, հատկացուցիչ, որոշիչ)

նոճիահասակ (ձևի պաարագա, որոշիչ, բուն բացահայտիչ)

2-րդ տարբերակ

  1. Կետադրել բնագիրը:

Սեղանին դրված ծաղկամանում անուշ բուրում էին գինարբուկները հափրուկները հակինթներն ու երիցուկները:

Սարոն մի անգամ էլ նայեց ստորագրություններին ու կնիքին թուղթը զգուշությամբ պահելով արկղիկում: Շոշափելու չափ պարզ զգաց այն հզորությունը որ ձեռք է բերելու այսուհետև: Նա վաղուց էր մտածել Կարմրաքարում հիմնել սղոցարան:

Սենյակից դուրս գալով Սարոն կանգնեց սանդուղքի գլխին և բազրիքին կռթնած նայում էր սարի արևելահայաց լանջին փռված գյուղին: Գետի երկու ափին մինչև ձյունոտ գագաթները ձգվում էր անտառը և հասնում այն մեծ հանդամասին որից ներքև ընկած էին մյուս գյուղերը և որից այն կողմ լեռը դարձյալ պատած էր հինավուրց անտառով:

Հաստոցներ դեռ չկային սղոցարանի տեղը դեռ կանաչ էր: Բայց ահա այնտեղ այն դարավանդին շուտով կզրնգան սղոցները անիվը թափով կպտտվի փոկերը հետ ու առաջ կվազեն և հաստաբուն կաղնիներն ու թխկիները կաղամախիներն ու խեժափիճիները կսղոցվեն դառնալով բարակ ու լայն տախտակներ: Երեսուն-քառասուն սայլեր ճռռալով կտեղափոխեն տախտակները գոմեշները քարշ կտան ծանր գերանները:

  1. Արտագրել՝ մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ դեպքերում:

ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ ԹԱԳԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԻՇԽԱՆՆԵՐԸ ՄԵԾ ՄԱՍԱՄԲ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐ ՈՒՆԵԻՆ՝ ԱՇՈՏ ՈՂՈՐՄԱԾ, ԱՇՈՏ ԿԱՌՈՒՑՈՂ, ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ԱՇՈՏ ՄՍԱԿԵՐ...ՕՐԻՆԱԿՆԵՐ ԿԱՐԵԼԻ Է ԲԵՐԵԼ ՈՐՔԱՆ ՈՒԶԵՍ:

  1. Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով համապատասխան փոփոխությունների:

Ի հակադրություն շնորհագեղ արտաքինի՝ Նարգեսը համեստ ___________________, ամբարտավան էր և արհամարհում էր _______________՝ պաշտելով միմիայն իր անձը, իսկ___________________ սիրահարված հավերժահարսերին ________________ վանում էր:

(բոլոր, եմ, ինքը, քամահրանք)

  1. Առանձնացնել Ա ներքին հոլովման ենթարկվող 5 բառ:

Օրհներգ, տուն, անկյուն, տնտեսություն, շարժում, վարարում, քավություն, աղմուկ-աղաղակ, բարկոթյուն, մահ:

  1. Առանձնացնել 5 գոյական, որոնք հոգնակին կազմում եներ վերջավորությամբ:

Ոտնաձայն, հեռագիր, կողմնացույց, աստղ, հեռագրասյուն, սպունգ, պատմագիր, հատակագիծ, լեզվաբան, անտուն:

  1. Առանձնացնել կրավորական սեռի 5 բայ:

Բովել, գովել, կառուցվել, հնազանդվել, ճեղքվել, չքվել, քանդվել, լքվել, հիասթափվել, սպանվել:

  1. Առանձնացնել ենթադրական եղանակի 5 բայաձև:

Կսովորեմ, սովորում եմ, չեմ սովորի, կսովորենք, սովորելիս, չենք սովորի, չեմ սովորել, սովորելու եմ, կսովորի, սովորող:

  1. Տրված նախադասության առանձնացված բառերի ձևաբանական վերլուծության տարբերակներից ընտրել ճիշտը:

Հարսը փափուկ քայլերով , ինչպես այծյամը ձյան վրա, մոտեցավ հնձանին:

Փափուկ (որակական ածական, ձևի մակբայ, հարաբերական ածական)

ինչպես (ձևի մակբայ, հարցական դերանուն, հարաբերական դերանուն)

վրա (մակբայ, կապ, գոյական)

մոտեցավ (անցյալ անկատար, անցյալ վաղակատար, անցյալ կատարյալ)

հնձանին (ուղղական հոլով, տրական հոլով, բացառական հոլով)

  1. Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի:

Այդ տխուր վիճակի պատճառն այն է, որ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը գիրք չեն կարդում:

  1. Պարզ (դերբայական դարձվածով) նախադասությունը վերածել բարդի:

Իշխանավորները ազգային ատելությունը շահարկում են սեփական անմաքուր նպատակներին առավել դյուրությամբ հասնելու համար:

  1. Ուղղակի խոսքը վերածել անուղղակի խոսքի:

-Ես կյանքովս Ձեզ եմ պարտական. ասացե՛ք, թե ինչ կարող եմ անել Ձեզ համար,-ասաց զինվորը հրամանատարին:

  1. Անուղղակի խոսքը վերածել ուղղակի խոսքի:

Արշավախմբի ղեկավարը մեզ հայտնեց, որ իրենք չեն կարող սպասել, մինչև մենք հասնենք իրենց մոտ, և ուզում են սկսել որոնումներն առանց մեզ:

  1. Տրված նախադասության շարահյուսական վերլուծության տարբերակներից ընտրել ճիշտը:

Քամին, երևի, այդ բոլորն անում է այն պատճառով, որ արմավենին իրեն չի սիրում, Նեղոսին է սիրում:

Երևի (պարզ ստորոգյալ, միջանկյալ բառ, բաղադրյալ ստորոգյալ)

բոլորն (չափի պարագա, ենթակա, ուղիղ խնդիր)

անում է (պարզ ստորոգյալ, ստորոգելի, հանգույց)

իրեն (հանգման անուղղակի խնդիր, ուղիղ խնդիր, հատկացուցիչ)

Նեղոսին (ուղիղ խնդիր, հանգման անուղղակի խնդիր, վերաբերության խնդիր)




























Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!