СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց Մեծ Եղեռն

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 20-րդ դարի մարդկության մեծագույն ողբերգություններից մեկը կարելի է համարել Հայոց Մեծ Եղեռնը: Մեծ ոճիրի արմատները ավելի վաղ էին ձևավորվել: Դրա առաջին կազմակերպիչն ու իրագործողը եղավ Թուրքիայի սուլթանական վարչակարգը: 19-րդ դարի 70-80-ական թվականներին հայ ազատագրական շարժման մեջ կատարված արմատական շրջադարձը, Հայկական հարցի միջազգայնացումը սուլթանական արքունիքում ավելի առարկայական էին դարձնում հայասպան ծրագիրը: Սուլթան Աբդուլ Համիդի 1894-1896թթ. կազմակերպած արևմտահայերի ցեղասպանության ժամանակ զոհ գնացին 300000-ը, բռնությամբ մահմեդականացվեցին շուրջ 100000-ը, 300000 արևմտահայեր էլ արտագաղթեցին Ռուսաստան, Պարսկաստան, Ֆրանսիա, Բալկանյան երկրներ և Ամերիկա: 1908թ. Օսմանյան կայսրությունում ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության եկած «Իթթիհատ վե Թերաքքի» («Միություն և Առաջադիմություն») կուսակցությունը, տապալելով Աբդուլ Համիդյան բռնատիրական իշխանությունը, հռչակեց, որ այսուհետ Թուրքիայում ապրող ազգությունների միջև կլինի իրավահավասարություն: Սա մեծ ոգևորություն էր Թուրքիայում ապրող ոչ թուրք ազգությունների` այդ թվում արևմտահայերի համար: Սակայն ընդամենը մեկ տարի անց` 1909թ., երիտթուրքերը ցույց տվեցին իրենց իրական դեմքը` կազմակերպելով Կիլիկիայում հայերի ջարդեր: Դրանց զոհ գնացին ավելի քան 30000 հայ: Պաշտոնապես ընդունելով պանթուրքիզմը` երիտթուրքերը նպաստավոր պահի էին սպասում դրա իրականացման համար, որն էլ դարձավ առաջին համաշխարհային պատերազմը: Սակայն երիտթուրքական արկածախնդիրների ճանապարհին, որպես մեծ խոչընդոտ, ընկած էր հայ ժողովուրդը, որի հայրենիքը սեպի նման խրված էր մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից` Ռուսաստանի և Պարսկաստանի թուրքախոս երկրևամասերի Սասունի կոտորածը (1894թ. օգոստոս) Շաբաթօրյա ակումբ (Նյու Յորք) Ադանայի փլատակները (Կիլիկիա)միջև: Նախ հարկավոր էր վերացնել հայական այդ սեպը հայ ժողովրդին գլխովին բնաջնջելու, Հայաստանն իսպառ հայաթափ անելու միջոցով: Երիտթուրքական իշխանությունները մանրակրկիտ ձևով ծրագրեցին այս հրեշավոր մտահաղացումը: Էնվերի հրահանգով ստեղծվեց «Թեշքիլաթ մահսուսա» («Հատուկ կազմակերպություն»): Այս կառույցն էլ, որի շուրջ համախմբվել էին երիտթուրքական կուսակցության շատ անդամներ, թուրք սպաներ, բանտերից ազատված քրեական հանցագործներ, դարձավ Հայոց Մեծ Եղեռնը գործողության մեջ դրած հիմնական շարժիչ ուժը: Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման մեջ իրենց դերակատարումն ունեցան երիտթուրքական իշխանության այնպիսի բարձրաստիճան դեմքեր, ինչպիսիք էին զինված ուժերի հրամանատար Էնվերը, ներքին գործերի նախարար Թալեաթը, դոկտոր Նազըմը, դոկտոր Բեհաէդդին Շաքիրը, լուսավորության նախարար Միդհատ Շուքրին և այլոք: Երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանության ծրագիրը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի: Առաջին փուլ. 1914թ. հուլիսի 25-ին հրապարակված զորահավաքի շրջանակներում թուրքական իշխանությունները բանակ էին զորակոչում 15-60 տարեկան հայ տղամարդկանց, որոնց մեծ մասը շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով մաս-մաս ոչնչացվում էր: Դրանով իսկ թուրքերն ազատվում էին հնարավոր դիմադրություն ցույց տվող հայկական ուժերից: Երկրորդ փուլ. 1915թ. ապրիլի 24-29-ը թուրքական իշխանությունները ձերբակալեցին 800-ից ավելի հայ մտավորականների, որոնց մեծ մասը դաժանորեն սպանդի ենթարկվեց: Իթթիհատականները չխնայեցին նույնիսկ խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապին և Վարդգես Սերենկյուլյանին: Ավելին` Թալեաթի հրամանով Գրիգոր Զոհրապն առանձնակի դաժանությամբ սպանվեց: Հայերի կոտորածը Կոստանդնուպոլսում, 1915թ. հունիս Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտ www.armin.am -3- Երրորդ փուլ. Ձեռնատելով և գլխատելով բովանդակ արևմտահայությանը, նրան մեկուսացնելով արտաքին աշխարհից` թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երրորդ քայլին` անպաշտպան և անօգնական կանանց, ծերունիների, երեխաների զանգվածային ջարդերին և բռնագաղթին: Սա իր դաժանությամբ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ցեղասպանություն էր, որին զոհ գնաց 1,5 մլն մարդ: Ցեղասպանություն, որը նպատակ ուներ իրագործելու հայ ժողովրդի մասսայական ոչնչացումն ու հայրենազրկումը: Հայասպան գործողությունները հետագայում ևս շարունակվեցին: Որոշակի ընդհատումներով տեղի ունեցան նաև 1918թ. և նոր թափ ստացան 1920-1922թթ. Թուրքիայի քեմալական իշխանությունների շնորհիվ: Վերը շարադրվածն ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ իր հոգեվարքն ապրող Թուրքական կայսրությունում 19-րդ դարի 70-ական թթ. վերջերից հայերի ֆիզիկական ոչնչացման գաղափարը բարձրացվեց պետական քաղաքականության աստիճանի և հետևողականորեն իրագործվեց` անկախ վարչաձևից, 1890-ական-1922թթ. ընկած ժամանակահատվածում: