Անուն, ազգանուն_________________________________________________________
Երկրորդ կիսամյակ Հայոց պատմություն 7-րդ դասարան
Թեմատիկ գրավոր աշխատանք 1
/Ընդգրկում է Բաժին II –ի Թեմա 6-ը և Թեմա 7-ը/
Նշել ճիշտ պատասխանը /1-4-րդ առաջադրանքներ, 0.25 միավոր/
Ո՞ր թվականին Աշոտ I-ը օծվեց հայոց արքա.
ա) 855թ. բ) 875թ. գ) 885թ. դ) 890թ.
Ո՞ր թվականին Սմբատ I-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդայի հետ:
ա)880թ. բ) 890թ. գ) 893թ. դ) 895թ.
Ո՞ր թվականին է Անին հռչակվել մայրաքաղաք:
ա) 950թ. բ) 951թ. գ) 960թ. դ) 961թ.
Ե՞րբ է ավարտվել մոնղոլների կողմից Հայաստանի նվաճումը:
ա) 1236թ. բ) 1244թ. գ) 1249թ. դ) 1259թ.
Գրել ճիշտ պատասխանը /5-10-րդ առաջադրանքներ, 0.5 միավոր/
_______թ. Յուսուֆը Գագիկ Արծրունուն թագադրեց որպես հայոց թագավորի:
921 թ. ________________ իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում:
Արաբ ամիրա Մամլանը _________ թ. hարձակվեց Հայաստանի ու Վրաստանի վրա:
Կարսում Մուշեղ Բագրատունու թագավոր հռչակվելով՝ 963թ. ձևավորվեց Կարսի կամ ____________________ թագավորությունը:
Մշակելի դարձած նոր տարածքները կոչվում էին _______________:
Լենկթեմուրը բազմաքանակ զորքով __________________թթ. չորս անգամ ներխուժեց Հայաստան՝ հրի ու սրի ենթարկելով:
Իրադարձությունները դասավորի՛ր ժամանակագրական ճիշտ հաջորդականությամբ: /1/
ա) Աշոտ I-ի օծվելը հայոց արքա
բ) սելջուկ-թյուրքերի առաջին արշավանքը
գ) Գագիկ I-ի կառավարման սկիզբը
դ) Բագրատունյաց թագավորության անկումը
ե) մոնղոլական առաջին արշավանքը Հայաստան
Բագրատունի արքաների դիմաց գրի՛ր նրանց կառավարման տարեթվերը:/1/
ա) Աշոտ II -
բ) Գագիկ II -
գ) Սմբատ II -
դ) Աբաս-
Տրված պնդումներից որո՞նք են ճիշտ: Նշի՛ր երկու պատասխան: /1/
ա)Վասպուրականի թագավորությունն ուներ 8 քաղաք, 78 բերդ, 115 վանք:
բ) Վանանդի թագավորություն գոյատևել է շուրջ մեկ դար՝ 963-1065 թթ.:
գ)Սյունիքի թագավորությունն ուներ 43 ամրոց, 48 վանք և 1000-ից ավել գյուղ:
դ)Սյունիքի թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Դավիթ Անհողինի օրոք:
ե)Տաշիր-Ձորագետի թագավորությունը հիմնադրվել է 908թ.:
Կատարի՛ր տարեթիվ-իրադարձություն համապատասխանեցում: /1/
Սյունիքի թագավորության հիմնադրում
Տուղրիլի գլխավորությամբ սելջուկյան զորքերի ներխուժումը Հայաստան
Սելջուկ-թյուրքերի առաջին արշավանքը Հայաստան
Վասպուրականի թագավորության հռչակումը
ա)1049թ. բ) 1048թ. գ) 1045թ. դ) 987թ. ե) 908թ.
Ներկայացնել Աշոտ Երկաթի գործունեությունը: /2/
__________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________