Անուն, ազգանուն____________________________________________________
8-րդ դասարան Հայոց պատմություն 2-րդ կիսամյակ
Թեմատիկ գրավոր աշխատանք 1
Նշել ճիշտ պատասխանը / 1-8-րդ առաջադրանքներ, յուրաքանչյուրը 0,25 միավոր/
Թվարկված գործիչներից ո՞վ է եղել թերթի խմբագիր.
ա) Մկրտիչ Խրիմյան բ) Հարություն Սվաճյան
գ) Միքայել Նալբանդյան դ) Գրիգոր Արծրունի
Որտե՞ղ է ստեղծվել ազատագրական կազմակերպությունը.
ա) Թիֆլիս բ) Մոսկվա գ) Կարս դ) Երևան
Թվարկվածներից ո՞վ ՀՅԴ կուսակցության հիմնադիրներից չէ.
ա) Սիմոն Զավարյան բ) Ստեփան Զորյան
գ) Ավետիս Նազարբեկյան դ) Քրիստափոր Միքայելյան
Ե՞րբ է տեղի ունեցել Առաքելոց վանքի կռիվը.
ա) 1899թ. բ) 1901թ. գ) 1903թ. դ) 1907թ.
Ո՞վ էր հայ կամավորական չորրորդ ջոկատի հրամանատարը.
ա) Համազասպը բ) Դրոն գ) Քեռին դ) Անդրանիկը
Ե՞րբ է կնքվել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը.
ա) 1918թ. մարտի 3-ին բ) 1918թ. օգոստոսի 29-ին
գ) 1917թ. հոկտեմբերի 25-ին դ) 1918թ. փետրվարի 10-ին
Ո՞վ է նշանակվել Կովկասի կառավարչապետ 1896 թվականին.
ա) Նակաշիձե բ) Վորոնցով-Դաշկով գ) Մանդելշտամ դ) Գոլիցին
Ե՞րբ է տեղի ունեցել երիտթուրքական հեղաշրջումը.
ա) 1905թ. բ) 1908թ. գ) 1911թ. դ) 1914թ.
Գրել ճիշտ պատասխանը / 9-12-րդ առաջադրանքներ, յուրաքանչյուրը 0.5 միավոր/
Ըստ ռուս-թուրքական 1914թ. համաձայնագրի՝ քանի՞ նահանգի էր բաժանվում Արևմտյան Հայաստանը: ___________________________________________
Ո՞վ էր Շապին Կարահիսարի 1915թ. ինքնապաշտպանության ղեկավարը:
____________________________________________________________________
Որքա՞ն էր թուրքական բանակի կորուստը Սարիղամիշի ճակատամարտում:
____________________________________________________________________
Ո՞վ էր առաջին նշանավոր հայդուկապետը: _________________________
Հայ ազգային քաղաքական խմբակներն ու կուսակցությունները դասավորե՛ք ըստ հիմնադրման ժամանակագրական հաջորդականության: /1 միավոր/
ա)Արմենական կուսակցություն բ) Հայրենասերների միություն
գ) Հայրենիքի սիրո գրասենյակ դ) ՀՅԴ ե) Հնչակյան կուսակցություն
Ազատագրական պայքարի հայտնի գործիչների անունները համապատասխանեցրե՛ք մականուններին: /1 միավոր/
1)Արաբո 2) Ռոստոմ 3) Նեմրութի Ասլան 4) Մեծն Մուրադ
ա) Սերոբ Վարդանյան բ) Համբարձում Բոյաջյան գ) Արմենակ Ղազարյան
դ) Առաքել Մխիթարյան ե) Ստեփան Զորյան
Թվարկվածներից որո՞նք են Մեծ Եղեռնի հետևանքներ: Գտնել երկու սխալ պատասխան: /1 միավոր/
ա) Զոհվեց Կ.Պոլսի հայ բնակչության մեծ մասը՝ 200 հազար:
բ) Մահմեդականացվեցին մոտ 250 հազար հայեր, հիմնականում՝ կանայք և երեխաներ:
գ) Հայությանը հասցվեց 10 մլրդ ֆրանկ ոսկու վնաս:
դ) Ձևավորվեց հայկական սփյուռքը:
ե) Վերացվեցին 1500 դպրոց ու վարժարան:
Տրված պնդումներից որո՞նք են ճիշտ: Նշել երկու պատասխան: /1 միավոր/
ա) Հայոց ազգային խորհրդի նախագահն էր Ա. Ահարոնյանը, քարտուղարը՝ Ն. Աղբալյանը:
բ) Անդրկովկասյան Սեյմի նախագահն էր Վ. Խառլամովը:
գ) Առանձին հայկական կորպուսի հրամանատարն էր Թ. Նազարբեկյանը:
դ) Մայիսյան հերոսամարտերի նախօրեին Կովկասի գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսար է նշանակվել Ա. Մանուկյանը:
Վերհանե՛ք Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:
/2 միավոր/
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
3