СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հայոց պատմություն և համաշխարհային պատմություն առարկաների գործող ծրագրերի լրամշակում

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հայոց պատմություն և համաշխարհային պատմություն առարկաների գործող ծրագրերի լրամշակում»

Հայոց պատմություն և համաշխարհային պատմություն առարկաների գործող ծրագրերի լրամշակում

Հաշվի առնելով առարկայի հիմնական կրթական խնդիրները և սովորողների տարիքային առանձնահատկությունները նոր հաստատված ծրագրում կատարվել են թեմաների բեռնաթափում և կրճատում, ձևակերպումների հստակեցում և պարզեցում, անհարկի կրկնությունների վերացում, ժամանակագրական և թեմատիկ խմբավորում: Արդյունքում տնտեսված դասաժամերը տրամադրվել են կրկնություններին և ամփոփմանը, ինչը հնարավորություն կտա ամրապնդել գիտելիքները, զարգացնել կարողությունները: Աշակերտի գիտելիքների հիմնական աղբյուրը դասագիրքն է, և ուսուցման որակի ու արդյունավետության բարձրացման կարևոր պայմաններից մեկը լավ դասագիրք ունենալն է : Հիմնական դպրոցի հայոց պատմություն և համաշխարհային պատմություն ծրագրերը լրամշակումից հետո բավականին պարզեցվել է դասագրքի կառուցվածքը, հեշտ է օգտվելը: Ծրագրից հանվել են հնացած, չկիրառվող ու մոռացվող, երկրորդական երևույթներն ու փաստերը: Նախկին ծրագրերի հետ համեմատած փոխվել են ոչ միայն բաժինների քանակը (խոշոր բաժինների է բաժանվել ) այլև դրանց ձևակերպումներն ու բովանդակությունը: Ուժեղացվել է դասընթացի հայագիտության դաստիարակչական, հուզական և արժեքային ուղղվածությունը, ավելի է շեշտվել մեր պատմությանը բնորոշ ազատության և անկախության պայքարի գաղափարը: Դասընթացի բովանդակությունը համապատասխանեցվել է պատմական գիտության ժամանակակից մակարդակներին, որոնք ավելի լրիվ ու ամբողջական են դարձնում դասընթացը: Ծրագրի մեջ նկատելի է դարձել թեմաների գործնական և կրառական ուղղվածությունը: Շատ լավ է կապը կյանքի ու պրակտիկայի հետ իրականացվել տարբեր մոտեցումների միջոցով: Առկա են նաև պատմագիտության զարգացման ներկա մակարդակը և հեռանկարը, պատմագիտական մտքի վերջին նվաճումները: Ծրագրի գրեթե բոլոր բաժինները ունեն փաստաթղթեր և նյութեր, իսկ թեմաները ամփոփում ՝ որտեղ ամբողջացվում է տեսական ու գործնական գիտելիքները : Ամբողջացնելով կարելի է ասել, որ լրամշակումից հետո ծրագիրը հիմք է ծառայել լավ դասագրքի ստեղծման համար, որն էլ նպաստում է պատմության դասընթացը աշակերտների կողմից լավ յուրացնելուն: