Մովսես Խորենացի
Դիտել տեսանյութ-պատասխանել հարցերի
1. Ինչպե՞ս են անվանում Մովսես Խորենացուն։
2. Ո՞րն է Խորենացու «Հայոց պատմության» առանձնահատկությունը։
3. Ի՞նչ գիտեք Խորենացու կենսագրության մասին։
4. Ո՞րն էր Խորենացու երազանքը, ինչպիսի՞ն էր նա ցանկանում
տեսնել մեր ազգին։
Դավիթ Անհաղթ
Նրա անունը նույնացվում է նաև «իմաստուն փիլիսոփա» հասկացության հետ։ «Անհաղթ» պատվավոր անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի ժամանակ տարած հաղթանակների համար։
.Վերհիշե՛ք 5-րդ դարի հայ պատմիչներին։
Վերհիշե՛ք Արշակունյաց արքայատոհմի նշանավոր թագավորներին, նրանց գահակալության ժամանակաշրջանը։
Մատենադարան
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ
.Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում։
.Շիրակացու գիտական հայացքները ձևավորվել են Տրապիզոնում հույն գիտնական Տյուքիկոսի մոտ ուսանելու տարիներին։
.Վերադառնալով հայրենի 107 գավառ` Շիրակացին բացում է դպրոց և մանկավարժական աշխատանքին զուգահեռ զբաղվում գիտական գործունեությամբ։
.Շիրակացուց մեզ են հասել արժեքավոր աշխատանքներ` նվիրված մաթեմատիկային, աստղագիտությանը, օդերևութաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը։
Ականավոր գիտնականի ինքնատիպ թվաբանության դասագրքում, ինչպես ընդունված է եղել հայկական մատենագրության մեջ, թվանշանները տրվել են հայկական տառերով
.Իր աշխատություններում Անանիա Շիրակացին անդրադարձել է Երկրի գնդաձևությանը, Լուսնի ու Արեգակի խավարումներին, օրացուցային հաշվումներին։
. Շիրակացուն է վերագրվում մի արժեքավոր աշխատություն` «Աշխարհացույցը «Աշխարհացույցի» ամենաինքնատիպ ու արժեքավոր բաժինը Հայաստանի 15 նահանգների (աշխարհների) նկարագրությունն է, որի համար հիմք է ծառայել Արշակունյաց ժամանակաշրջանի վարչական բաժանումը։
Հայկական մեծ թվականության սկիզբ համարում է 552 թվականը
Ա – 1 Ժ – 10 Ճ – 100 Ռ – 1000
Բ – 2 Ի – 20 Մ – 200 Ս – 2000
Գ – 3 Լ – 30 Յ – 300 Վ – 3000
Դ – 4 Խ – 40 Ն – 400 Տ – 4000
Ե – 5 Ծ – 50 Շ – 500 Ր – 5000
Զ – 6 Կ – 60 Ո – 600 Ց – 6000
Է – 7 Հ – 70 Չ – 700 Ւ – 7000
Ը – 8 Ձ – 80 Պ – 800 Փ – 8000
Թ – 9 Ղ – 90 Ջ – 900 Ք – 9000
6-րդ դարից հետո ստեղծված որևէ պատմական հուշարձանի վրա վերոնշյալ աղյուսակի տառերով փորձեք վերծանել դրա կառուցման թվականը, ապա պետք է տվյալ տարեթվին գումարեք 551։
ՌՋՂԷ - 1997թ
Անանիա Շիրակացու մեդալ. Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար:
Տնային աշխատանք
. Գրե՛ք ձեր ծննդյան տարեթիվը ըստ Շիրակացու տառերի աղյուսակի։
6. Տառերով արտահայտե՛ք հետևյալ տարեթվերը` 885, 1045,722, 1991, 2014։
7. Ըստ հայկական մեծ թվականության` Անիի Մայր տաճարի կառուցումն ավարտվել է ՆԾ թվականին։ Հաշվե՛ք, թե որ թվականն է դա ներկայիս թվականությամբ։
1. Ի՞նչ տեղեկություններ են մեզ հայտնի Դավիթ Անհաղթի կենսագրությունից։
2. Ինչպե՞ս է բացատրվում «Անհաղթ» մականունը։
3. Ո՞վ է Անանիա Շիրակացին։ Գիտության ո՞ր բնագավառներում է նա ուսումնասիրություններ կատարել։
4. Ո՞րն է Շիրակացու ամենանշանավոր աշխատությունը և ինչի՞ մասին է
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՆՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Գրիգոր Նարեկացի
Գրիգոր Նարեկացի
. տաղեր,
. կրոնական բնույթի գործեր
.հանճարեղ պոեմ, որի վերնագիրն է «Մատյան ողբերգության»։ Այս պոեմը մեր ժողովուրդը սիրով անվանում է «Նարեկ»։
Սայաթ-Նովա
Հարություն Կարապետի Սայադյան
«երգի որսորդ»
Տաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ-Նովան.
Երգով եկավ,
Վերքով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով մնաց Սայաթ-Նովան։
Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
«Ամենայն հայոց բանաստեղծ»։
.պոեմներ
. զրույցներ ու հեքիաթներ
.քառյակներ
.պատմվածքներ
.ակնարկներ
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում… Տարիներ հետո նա պիտի դառնա Մի ժողովրդի ազնիվ կենսագիր… Պարույր Սևակ
դիտել ֆիլմ
Եղիշե Չարենց
/Սողոմոնյան/
«Թողած Կարսում, գետի ափին տունս շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով»։
Չարենցը ծնվել և մեծացել է Կարսում՝ Կարսի բերդին հարակից ներկայումս Սուքափը կոչվող թաղամասում։ Հարկ է նշել, որ Կարսի կարոտը նրան ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում։
դիտել տեսանյութ
Վիլյամ Սարոյան
Թեև անգլիերեն կը գրեմ ու հակառակ անոր, որ ծնունդով ամերիկացի մըն եմ, ինքզինքս կը նկատեմ հայ գրող մը։ Գործածած բառերս անգլիերեն են։ Միջավայրը, որու մասին կը գրեմ, ամերիկյան է։ Ոգին, որ կ՚ստիպե ինձ գրել, սակայն, հայ է։ Ուրեմն հայ գրող մըն եմ։ Խորապես կը սիրեմ հայ գրողներու մեծ ընտանիքին պատկանելու պատիվը։