Պլան- սեղմագիր
Ամիս, ամսաթիվ – 20. 02. 2021թ.
Դասարան – Երրորդ
Ուսուցիչ - Ս. Ա. Գրիգորյան
Առարկան – Ինքնուրույն ընթերցանություն
Տիպը – Դաս – քննարկում
Թեման – «Մատնաչափիկը»
Նպատակները – ա) Ժողովրդական բանահյուսության վերաբերյալ ստացած գիտելիքների
ամրապնդում:
բ) Զարգացնել աշակերտների իրականության հանդեպ փաստերն ու
երևույթները ճիշտ ընկալելու և իրենց վերաբերմունքն արտահայտելու
կարողություն:
գ) Խոսքն օգտագործել որպես մտածողության ակտիվացման միջոց:
դ) Ամրակայել բնագրի հերոսներին համեմատելու և հակադրելու
կարողությունը:
ե) Կարողանալ բնութագրել գործող անձանց կերպարները, կհամեմատեն
և կգնահատեն նրանց արարքները:
զ) Բանավար խոսքի զարգացում, բառապաշարի հարստացում:
Անհրաժեշտ պարագաներ – Մեր իրավունքները խորագրով պաստառ, «Հեքիաթ»
խորագրով ուսումնական պաստառ, կպչուն թղթեր, նկարներ:
Կիրառվող մեթոդներ – «Խմբավորում», «Մտագրոհ», «X-եր և 0-ներ խաղ», «Զրույց», «T-աձև
աղյուսակ»:
Ընթացքը – 1. Կազմակերպչական մաս
Խթանման փուլ 2. Հարցերի տարափ
Դասը սկսել Սուրեն Մուրադյանի հետևյալ քառատողի բովանդակության
քննարկմամբ.
Հեքիաթները խելոք են միշտ,
Թեկուզ խառն են՝ և սուտ, և ճիշտ,
Սուտը խելքի մաղով մաղեք,
Ճշտից խրատ ու խելք քաղեք:
Զրույցի միջոցով աշակերտները պետք է գան այն մտքին, որ յուրաքանչյուր հեքիաթ իր մեջ խրատ է պարունակում:
Հեքիաթը ժողովրդական բանահյուսության մեր ամենասիրելի ժանրերից է: Հիմա եկեք վերհիշենք այն, ինչ գիտենք հեքիաթի մասին.
Ի՞նչ խմբերի են բաժանվում հեքիաթները:
Եկեք հիշենք այդպիսի հեքիաթներ /իրապատում, հրաշապատում, կենդանական/:
Ըստ իրենց ձևի հեքիաթներն ի՞նչ խմբերի են բաժանվում:
Այդպիսի /արձակ, չափածո/ ի՞նչ հեքիաթներ գիտեք:
Ո՞վ է ձեր ամենասիրելի հեքիաթագիրը:
Այս ընթացքում ի՞նչ հեքիաթներ եք ընթերցել:
Ո՞ր հեքիաթն է ձեզ ամենից շատ դուր եկել:
Ո՞րն էր ամենազվարճալի հեքիաթը:
Ո՞ր հեքիաթի հերոսին կցանկանայիք նմանվել:
Հիմնականում ինչպե՞ս են սկսվում հեքիաթները:
Ինչպե՞ս են ավարտվում հեքիաթները:
Իմաստի 3. «Մատնաչափիկը» հեքիաթի քննարկում
ընկալում
Սիրելի աշակերտներ, այս ընթացքում դուք հասցրել եք ընթերցել տարբեր հեքիաթներ: Բայց բոլորս պետք է ընթերցեինք Հ. Ք. Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթը: Իսկ թե ինչու եմ հենց այս հեքիաթն ընտրել, կասեմ դասաժամի վերջում:
Հիմա եկեք տեսնենք, թե ինչ եք հիշում հեքիաթից.
Ինչպե՞ս լույս աշխարհ եկավ Մատնաչափիկը:
Մատնաչափիկն ինչպ՞ես հայտնվեց ջրաշուշանի տերևի վրա:
Ձկնիկներն ինչո՞ւ խղճացին աղջնակին:
Ինչպե՞ս վարվեցին մայիսյան բզեզները աղջկա հետ:
Մատնաչափիկն ինչպե՞ս դիմակայեց անտառում:
Դաշտամուկն ինչպե՞ս ընդունեց աղջկան:
Ինչպե՞ս էին անցնում մատնաչափիկի, դաշտամկան և խլուրդի օրերը:
Ինչպե՞ս ընկերացան ծիծեռնակն ու Մատնաչափիկը:
Մատնաչափիկն ինչո՞ւ չէր ուզում ամուսնանալ խլուրդի հետ:
Ի՞նչ պատահեց, երբ նա վերջին անգամ դուրս եկավ արևին հրաժեշտ տալու:
Ինչպիսի՞ն էր ծիծեռնակի երկիրը:
Ո՞ւմ հանդիպեց Մատնաչափիկը:
Ինչպե՞ս ավարտվեց հեքիաթը:
Կիրառելով «T-աձև աղյուսակ» մեթոդը, աշակերտները կառանձնացնեն դրական և բացասական հերոսներին և կլրացնեն համապատասխան սյունականերում:
դրական բացասական
Այնուհետև հնարավորություն տալ աշակերտներին արտահայտել իրենց մտքերը, թե ինչ է սովորեցնում հեքիաթը, ինչ հասկացան հեքիաթից:
Խաղալ «X-եր և 0-ներ» խաղը: Դասարանը բաժանել երկու խմբի: Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր հեքիաթագետին և սկսում են խաղը:
Կշռադատում 4. Ամփոփում
Այսպիսով, «Մատնաչափիկը» հեքիաթը սովորեցնում է լինել բարի, օգնել կարիքավորներին, երբեք չտարվել հարստությամբ, չմոռանալ լավությունը:
Դե ինչ, եկավ պահը, երբ պիտի բացեմ գաղտնիքը, թե ինչու եմ ընտրել հենց այս հեքիաթը:
Մենք բոլորս գիտենք, որ վերջին ժամանակահատվածում հայ ժողովուրդն անցավ ևս մեկ դժվար փորձության միջով և ոտնահարվեց մեր բոլորի իրավունքները: Այդ պատճառով, որպեսզի հետագայում էլ թույլ չտանք նման բան, մենք պետք է լավ իմանանք մեր իրավունքները: Եվ ես պատրաստել եմ պաստառ, որի մեջ հեքիաթի դրվագներին համապատասխան առաձնացրել եմ մեր իրավունքները: Եկեք միասին քննարկենք: