СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հեռավար ուսուցման կազմակերպման սկզբունքները

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հեռավար ուսուցման կազմակերպման սկզբունքները»


Հ.Հ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ





ՌԵՖԵՐԱՏ



Ֆակուլտետ՝ Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա

Բաժին՝ Ինֆորմատիկա

Կուրս՝ V

Առարկա՝ Էլեկտրոնային դասերի կազմակերպման մեթոդներ

Թեմա՝ Հեռավար ուսուցման կազմակերպման սկզբունքները

Դասախոս՝ Հ.Հարությունյան

Ուսանող՝ Լուսինե Ռոբերտի Հարությունյան

















ԵՐԵՎԱՆ 2018թ

Բովանդակություն



Ներածություն..................................................................................................................................

Հեռավար ուսուցման կազմակերպման սկզբունքները...........................................................

Հեռավար ուսուցում.......................................................................................................................

Հեռավար ուսուցման առավելությունները և թերությունները..............................................

Հեռավար ուսուցման համակարգի կազմակերպումը.............................................................

Հեռավար ուսուցումը, որպես սովորողների կրթական պահանջների զարգացման գործոն..............................................................................................................................................

Հեռավար ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպումը................................

Եզրակացություն............................................................................................................................

























Ներածություն

Ծանոթանանք Հեռավար ուսուցման հետ նրա թերությունների և առավելությունների հետ: Հեռավար ուսուցումը ուսուցման համակարգում հիմք է ընդունում մարդկության սկզբունքը: Հեռավար ուսուցումը շատ հաճախ կապում են ուսուցման փակ համակարգի հետ, որի դեպքում տվյալներիփոխանցման, շփման և ուսուցման հիմնական միջոցը հանդիսանում է համացանցը: WEB տեխնոլոգիան դառնում է այն միջավայրը, որտեղ հեռավար ուսուցումը սկսում է գործել ավելի արդյունավետ՝ իր մեջ ներառելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝ FTP-ն (File Transfer Protocol, որն օգտվում է Internet protocol-ի մեջ համակարգիչների միջև ֆայլերի փոխանցման համար), էլեկտրոնային փոստ և այլն: Հեռավար ուսուցման խնդիրներից մեկն է քննությունների ժամանակ ուսանողների կառավարման գործընթացը: Ուսանողը և դասախոսը շփվում են միմյանց հետ՝ օգտգործելով էլեկտրոնային փոստը, աուդիո-վիդիո կոնֆերանսներ, ինչպես նաև տարաբնույթ ծրագրային և մուլտիմեդիա կցումներ: Ուսանողը ուսումնասիրելով ուղարկված նյութերը, պատասխանում է նրա հարցերին, համապատասխան հարցեր ուղղում դասախոսին, ստանում դրանց պատասխանները, կատարում է ստուգողական աշխատանքներ, թեստեր և այլն: Հեռավար ուսուցումը կրթությաուն ստանալու և որակավորումը բարձրացնելու լայն հնարավորություններ է ստեղծում հաշմանդամների, երեխաների դաստիրակությամբ զբաղված կանանց, իրենց հիմնական աշխատանքը ընդունելու հնարավորություն չունեցող անձանց, կրթական հաստատություններից հեռու շրջաններում բնակվողների համար: Հեռավար ուսուցման համակարգի կազմակերպումը: Ավանդական կրթական համակարգի կազմակերպման հիմքում պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կադրերի պատրաստումն է՝ ըստ որոշակի մասնագիտությունների: Բուհերում կոշտ ուսումնական պլաններով տարվող ուսուցումը թույլ չի տալիս սովորողին իրականացնել անհատական կրթական ծրագրեր: Առկա համակարգը սահմանափակում է կրթություն ստանալու ընթացքում սովորողի ազատ տեղաշարժը, անկախությունը բուհի և կրթական ծրագրերի ընտրության հարցում:













Հեռավար ուսուցման կազմակերպման սկզբունքները

Հեռավար ուսուցում



Հեռավար ուսուցումը ուսուցման համակարգում հիմք է ընդունում մարդկության սկզբունքը: Հեռավար ուսուցումը շատ հաճախ կապում են ուսուցման փակ համակարգի հետ, որի դեպքում տվյալներիփոխանցման, շփման և ուսուցման հիմնական միջոցը հանդիսանում է համացանցը: WEB տեխնոլոգիան դառնում է այն միջավայրը, որտեղ հեռավար ուսուցումը սկսում է գործել ավելի արդյունավետ՝ իր մեջ ներառելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝ FTP-ն (File Transfer Protocol, որն օգտվում է Internet protocol-ի մեջ համակարգիչների միջև ֆայլերի փոխանցման համար), էլեկտրոնային փոստ և այլն: Հեռավար ուսուցման խնդիրներից մեկն է քննությունների ժամանակ ուսանողների կառավարման գործընթացը: Ուսանողը և դասախոսը շփվում են միմյանց հետ՝ օգտգործելով էլեկտրոնային փոստը, աուդիո-վիդիո կոնֆերանսներ, ինչպես նաև տարաբնույթ ծրագրային և մուլտիմեդիա կցումներ: Ուսանողը ուսումնասիրելով ուղարկված նյութերը, պատասխանում է նրա հարցերին, համապատասխան հարցեր ուղղում դասախոսին, ստանում դրանց պատասխանները, կատարում է ստուգողական աշխատանքներ, թեստեր և այլն: Հեռավար ուսուցման նոր շրջանը սկսվեց, երբ լայն տարածում գտան անհատական համակարգիչները, որոնք ողողվախծ էին գրաֆիկական օգտագործման ինտերֆեյսով, ապահովված տարբեր ֆորմատների մուլտիմեդիանների տվյալների: Կիրառելով մուլտիմեդիանների հնարավորությունները անհատական համակարգիչներում թույլ տվեց մեծացնել համակարգիչներով ուսումնական համակարգը: Ժամանակակից հեռավար ուսուցման էտապը սկսվեց ինտերնետի գլոբալ ցանցի ի հայտ գալուց: Ինտերնետն ցանցի հավելյալ սերվիսները և հնարավորությունները մուտք գործել ուսումնական գործընթացին երկրի ցանկացած կետից, թույլ տվեցին ինֆորմացիոն տեխնոլոգիային առաջ գնալ: Այս պահից սկսած օգտագործվում է հեռավար ուսուցում տերմինը: Լայն տարածում գտած մուլտիմեդիաների և ինտերնետ-տեխնոլոգիանների օգտագործման էֆեկտիվությունը ուսուցման մեջ:



Հեռավար ուսուցման առավելությունները և թերությունները.

Ներկայումս համացանցի զարգացումը և դրա կողմից առաջարկվող ծառայությունների սակագների արագ նվազումը նպաստում է, որ հեռավար ուսուցումը ոչ միայն մատչելի դառնա քաղաքացիների մեծամասնության համար, այլև ապահովի հեղինակավոր կրթական հաստատություններում ընդհանուր և մասնագիտական անհրժեշտ մակարդակի կրթություն ստանալու հնարավորությունը՝ չդարցնելով գործունեության այլ տեսակաները: Հեռավար ուսուցումը կրթությաուն ստանալու և որակավորումը բարձրացնելու լայն հնարավորություններ է ստեղծում հաշմանդամների, երեխաների դաստիրակությամբ զբաղված կանանց, իրենց հիմնական աշխատանքը ընդունելու հնարավորություն չունեցող անձանց, կրթական հաստատություններից հեռու շրջաններում բնակվողների համար: Հեռավար ուսուցումը թույլ է տալիս ՝

  1. Կրճատել ուսուցման վրա կատարվող ծախսերը (չեն պահանջվում ծախսեր տարածքների վարձակալման, դասաղօսներին և սովորողներին ուսման վայր տեղափոխելու համար),

  2. ուսուցումը կազմակերպել ավելի մեծ թվով մարդկանց համար,

  3. բարձրացնել ուսուցման որակը ժամանակակից տեխնոլոգիանների, ծավալուն էլեկտրոնային գրադարնների օգտագործման միջոցով:

Համացանցային տեխնոլոգիաները և հեռավար ուսուցումը նոր հնարավորություններ են ստեղծում մասնագետների շարունակական կրթության, վերապատրաստման, երկրորդ մասնագիտություն ստանալու համար, կրթությունը դառնում է ավելի մատչելի:



Հեռավավար ուսուցման առավելությունները.



  1. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում - Ժամանակակից ծրագրային և տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացվող ուսուցումը էլեկտրոնային կրթությունը դարձնում է ավելի արդյունավետ: Ուսուցման գործընթացը դառնում է ավելի դինամիկ՝ հիմնելով սովորողի և ուսանողի համակարգի ակտիվ թոխգործակցության վրա: Համացանցի մասնավորապես արագ համացանցի զարգացման, մուլտիմեդիա տեխնոլոգիանների կիրառման շնորհիվ հեռավար ուսուցման դասընթացները դառնում են ավելի լիարժեք և հետաքրքիր:

  2. Ուսուցման մատչելիություն- հնարավորություն է տալիս սովորել բնակավայրից հեռու ողջ կյանքի ընթացքում՝ համատեղելով ուսումը հիմնական գործունեության հետ, առանց հատուկ գործուղումների ու արձակուրդի, ուսման համար օգտագործելով հիմնականում երեկոյան ժամերը և հանգստյան օրերը: Գործնականում սովորել կարելի է երկրագնդի ցանկացած վայրում, որտեղ կա համակարգիչ և համացանց՝ առանց հրավերի, ուղևորության տոմսի և հյուրանոցի անհրաժեշտության:

  3. Ճկունություն և ազատություն, մուտք դեպի որակյալ կրթություն- հնարավորություն էտալիս հեշտությամբ ընտրելու մի քանի լավագույն դասընթաց տարբեր երկրների համալսարաններից: Կարելի է միաժամանակ սովորել տարբեր հաստատություններում և , համեմատելով առաջարկվող դասընթացները, ընտրել լավագույն ուսումնական հաստատությունը, որտեղ կան ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետներ և ուսուցման առավել արդյունավետ տեխնոլոգիաններ: Ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում սովորելը ուսանողին թույլ է տալիս կազմել անհատական ուսուցման ժամանակացույց:

  4. Անհատական բնույթ - հեռավար ուսուցումն ունի ավելի անհատական բնույթ, քանի որ ունկնդիրն ինքն է որոշում ուսուցման ընթացքը: Նա կարող է մի քանի անգամ վերադառնալ առանձին թեմաների կամ բաց թողնել առանձին բաժիններ: Հեռավար ուսուցման ընթացքում ուսանողը ձեռք է բերում ինքնակրթության հմտություններ և դառնում ավելի ինքնույրուն ու պատասխանատու: Հեռավար ուսուցման գործընթացը դարձնում է ավելի ստեղծագործական և անհատական, որը նպաստում է սովորողի ինքնադրսևորմանը:



Հեռավար ուսուցման թերությունները.



  1. Բացակայում է սովորողի և դասախոսի միջև անմիջական հաղորդակցումը:

  2. Դժվար է ստեղծել ստեղծագործական մթնոլորտ սովորողների խմբում: Իսկ երբ սովորողի կողքին չկա մեկը, որը կարող է ոգևորել նրան, դա կարող է խիստ բացասաբար ազդել ուսուցման գործընթացի վրա:

  3. Հեռավար սովորելու ցանկություն ունեցողներից ոչ բոլորն ունեն անհատական համակարգչի և համացանց, ինչպես նաև տեխնիկական պատրաստվածություն՝ հեռավար ուսուցման միջոցների կիրառման համար:

  4. Բարձր պահանջներ է ներկայացվել ուսուցման գործընթացի կազմակերպմանն ու կառավարմանը, բավական բարդ է ունկնդիրներին շարադրելու խնդիրները:

  5. Հեռավար ուսուցման հիմնախնդիրներից մեկը գիտելիքների ստուգման ժամանակ սովորողի ինքնությունը պարզելն է: Քանի դեռ չեն առաջարկվել օպտիմալ տեխնոլոգիական լուծումներ. հեռավար ծրագրերի մեծ մասը ենթադրում է առկա քննական շրջան, քանի որ դժվար է ասել, թե ով է կապի մյուս կողմում:

Չնայած նշված թերություններին՝ աշխարհի բազմաթիվ երկրներում հեռավար ուսուցման իրական այլընտրանք է ավանդականին: Դրա հանրաճանանչությանը նպաստում է ավանդականի համեմատ ուսուցման ավելի ցածր արժեքը և անկախ հեռավորությունից, ուսումնական հաստատություն ընտրելու հնարավորությունը:



Հեռավար ուսուցման համակարգի կազմակերպումը

Ավանդական կրթական համակարգի կազմակերպման հիմքում

պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կադրերի պատրաստումն է՝ ըստ որոշակի մասնագիտությունների: Բուհերում կոշտ ուսումնական պլաններով տարվող ուսուցումը թույլ չի տալիս սովորողին իրականացնել անհատական կրթական ծրագրեր: Առկա համակարգը սահմանափակում է կրթություն ստանալու ընթացքում սովորողի ազատ տեղաշարժը, անկախությունը բուհի և կրթական ծրագրերի ընտրության հարցում: Ուսուցման էլեկտրոնային միջոցների և տեխնոլոգիանների մասին գոյություն ունեն և՛ դրական և՛ բացասական կարծիքներ: Տեղեկատվական ռեսուսներ արագ մուտք ունենալու հնարավորությունը, մեծածավալ տեղեկույթի մշակումը և պահպանումը նոր տեղեկատվական տեխնոլոգիանների առավելությունները:



Հեռավար ուսուցումը որպես սովորողների կրթական պահանջների զարգացման գործոն



Ավանդական կրթությունն այսոր աշխարհի բոլոր երկրներում այս կամ այն չափով ճգնաժամ է ապրում: Դրա պատճառներից են կրթության ոչ մատչելիությունը, պահպանողականությունը, սահմանափակվածությունը, իներցիոն բնույթ և այլն: Ուսուցման դասական մոդելը խոչընդոտ է դառնում կրթության հետագա զարգացման համար: Ժամանակակից մարդու գիտելիքների պահանջը բավարելու համար անհրաժեշտ է այն անընդհատ ավելացնել, ինչի համար պետք է նրան սովորեցնել կողմնորոշվել այսօրվա հագեցած տեղեկատվական-կրթական միջավայրում: Դրա համար պետք է պայմաններ և նախադրյալներ ստեղծել անընդհատ ինքնակրթության համար: Կրթության զարգացման, նրա մատչելիության ապահովման համար հեռանկարային ուղղություն է համարվում հեռավար ուսուցման մոդելը:

Հեռավար ուսուցում իրականացնող առանձին երկրներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հեռավար ուսուցման պայմաններում հիմնականում իրագործվում են հետևյալ պահանջները:

  1. Ակադեմիական շարժունություն - հարցման մասնակիցների 71% - ն ուսուցման այդ մոդելի առավելության հիմնական պատչառը համարել է ուսուման ճկուն ժամանակացույցի հնարավորությունը:

  2. Ուսուցման ֆինասական մատչելիություն - հարցման մասնակիցների 76% - ը կարևոր է համարել մատչելիությունը:

  3. Ուսումանական նյութի կատարելագործումը և բարեփոխումը - հեռավար ուսուցմամբ սովորողների 72 %- ն է բավարարված ուսումնական գործընթացի նյութատեխնիկական և ուսումնամեթոդիկական ապահովմամբ, իսկ ավանդական ուսուցմամբ սովորողների 31%-ը:

Սովորողի համար հեռավար ուսուցումից օգտվելու դժվարության օբյեկտիվ պատճառներից օգտվելու դժվարության օբյեկտիվ պատճառներից մեկը նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաններին բավարար չափով չտիրապետելն է: Շատ համայնքներում լուրջ խնդիր է ինչպես սովորողների մինչբուհական համակարգչային գիտելիքների ոչ բավարար պարաստվածությունը, այնպես էլ մուտք դեպի տեղեկատվական կրթական ռեսուսներ, առաջին հերթին համացանցն: Հեռավար ուսուցման ձևի արդյունավետ զարգացման համար խոչնդոտ է նաև բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական կադրերի պակասը: Հեռավար ուսուցման արդյունավետությունն ուղղակիորեն պայմանավորված է ուսումանական գործընթացը իրականացնող դասախոսների պատրաստվածության աստիճանով: Նրանք պետք է լինեն բազմակողմանի պատրաստված ժամանակակից և տեղեկատվական տեխնոլոգիանների տիրապետող, նոր ուսումնաիմացական ցանցային միջավայրում աշխատելուն հոգռբանորեն պատրաստ մասնագետներ: Այս առումով անհրաժեշտ է նաև դասախոսների համար մշակել ուսումնամեթոդական նյութեր և ձեռնարկներ՝ հեռավար ուսուցման առանձնահատկություններին համապատասխան, ինչն իր հերթին տվյալ համակարգի հաջող ներդրման և իրականացման պայմաններից է:



Հեռավար ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպում

Կազմակերպություններում ձևավորվում են առանձին ուսումնական խմնբեր, որոնցում ընդգրկված սովորողների թիվը սահմանվում է կազմակերպության ռեկտորի/տնօրենի հրամանով: Հեռավար ուսուցումը կազմակերպվում է առաջին կիսամյակից: Հեռավար ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմված և կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան: Ուսումնական գործընթացի ժամանակացույցը կազմվում է յուրաքանչյուր կիսամյակի կամ ուսումնական տարվա համար՝ ուսումնական պլանի հիման վրա; Ուսումնական պլանում նշվում են ուսումնսիրվող առարկանները, մոդելները, յուրաքանչյուր առարկայի հատկացված ժամաքնակը: Ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքը տվյալ կրթական ծրագրի ուսումնական պլանն ու ոռարկայական ծրագրեր են: Հեռավար ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց բոլոր պահանջները կատարած սովորողին ամփոփիչ ատեստավորումից հետո հանձնվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ: Հեռավար ուսուցումը հիմնականում կազմակերպվում է սովորողների և դասախոսների տարածապես անջատ պայմաններում: Սովորողներ համար յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կարող է կազմակերպել կարճատև դասընթաց, որի ընթացքում նրանք ծանոթանում են համապատասխան կրթական ծրագրի ուսումնական պլանին, առարկայական ծրագրերի բովանդակության, ատստավորման ձևերին ու կարգին, կազմակերպության հետ կապված ձևերին սովորողի իրավունքներին ու պարտականություններին: Կարճատև դասընթացի տևողությունը չի կարող գերազանցել մեկ շաբաթը: Սովորողներն ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի սկզբին դասաղոսներից ստանում են տվյալ կիսամյակի համար ուսումնական պլանով նախատեված առարկաների ինքնուրույն ուսումնասիրման համար անհրաժեշտ ուսումնամեթոդական փաստաթղթերի որոնք տրամադրվում են թղթային կամ էլեկտրոնայաին եղանակով, ինչպես նաև համացանցով: Սովորողի հետ կապված էլեկտրոնային միջոցներով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր սովորողի համար կազմակերպությունում բացվում է անհատական էջ՝ համապատասխան ծածկագրով: Այլ միջոցներով կապն իրականացվելու դեպքում կազմակերպությունը սահմանում է կապի իրականացման որոշակի պայմաններ: Տեղեկատվական բազայի օգտագործման կարգն ու ձևը սահմանում է կազմակերպությունը; Հեռավար ուսուցման կազմակերպման մեթոդական հիմքը փաթեթային համացանցային և տեղեկատվության փոխանցման հեռահաղորդակցային նոր տեխնոլոգիաններ են:















Եզրակացություն

Ուսումնասիրելով թեման եկա այն եզրակացության որ՝ Հեռավար ուսուցումը ուսուցման համակարգում հիմք է ընդունում մարդկության սկզբունքը: Հեռավար ուսուցումը շատ հաճախ կապում են ուսուցման փակ համակարգի հետ, որի դեպքում տվյալներիփոխանցման, շփման և ուսուցման հիմնական միջոցը հանդիսանում է համացանցը: WEB տեխնոլոգիան դառնում է այն միջավայրը, որտեղ հեռավար ուսուցումը սկսում է գործել ավելի արդյունավետ՝ իր մեջ ներառելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք են՝ FTP-ն (File Transfer Protocol, որն օգտվում է Internet protocol-ի մեջ համակարգիչների միջև ֆայլերի փոխանցման համար), էլեկտրոնային փոստ և այլն: Հեռավար ուսուցման խնդիրներից մեկն է քննությունների ժամանակ ուսանողների կառավարման գործընթացը: Սովորեցի հեռավար ուսուցման առավելուփյուների և թերությունների մասին՝ Ներկայումս համացանցի զարգացումը և դրա կողմից առաջարկվող ծառայությունների սակագների արագ նվազումը նպաստում է, որ հեռավար ուսուցումը ոչ միայն մատչելի դառնա քաղաքացիների մեծամասնության համար, այլև ապահովի հեղինակավոր կրթական հաստատություններում ընդհանուր և մասնագիտական անհրժեշտ մակարդակի կրթություն ստանալու հնարավորությունը՝ չդարցնելով գործունեության այլ տեսակաները: Բացակայում է սովորողի և դասախոսի միջև անմիջական հաղորդակցումը: Դժվար է ստեղծել ստեղծագործական մթնոլորտ սովորողների խմբում: Իսկ երբ սովորողի կողքին չկա մեկը, որը կարող է ոգևորել նրան, դա կարող է խիստ բացասաբար ազդել ուսուցման գործընթացի վրա: Հեռավար սովորելու ցանկություն ունեցողներից ոչ բոլորն ունեն անհատական համակարգչի և համացանց, ինչպես նաև տեխնիկական պատրաստվածություն՝ հեռավար ուսուցման միջոցների կիրառման համար: Կազմակերպություններում ձևավորվում են առանձին ուսումնական խմնբեր, որոնցում ընդգրկված սովորողների թիվը սահմանվում է կազմակերպության ռեկտորի/տնօրենի հրամանով: Հեռավար ուսուցումը կազմակերպվում է առաջին կիսամյակից: Հեռավար ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում կազմված և կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:







Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!