Հերոսական մի պատմություն ...
Նրանք երեքն էին. մեկը` Երևանից, մյուսը` Ալեքսանդրապոլից, երրորդը` Բասենի դաշտից…
Եվ ինչպես շատերն այդ օրերին, նրանք ոչ իսկական անուն ունեին, ոչ էլ ծնողներ:
Նրանք որբացել էին շատ փոքր հասակում, և, իրենց անուններն էլ, կա’մ կնքվել էին իրենց նման որբերի կողմից, կա’մ էլ մեծահասակ գաղթականների կողմից, որոնք գտել և բերել էին նրանց…
Երոյին` Երևանից, Ալեքին` Ալեքսանդրապոլից, Բասիկին` Բասենի դաշտից:
Երոն ամենամեծն էր նրանց մեջ. նա, թեև ինքը չգիտեր, բայց արդեն տասնմեկն անց էր կացրել: Իր քրքրված շալվարի կեսը, ծնկից վար, նա երբեք չէր տեսել. Ձմեռ-ամառ բոբիկ էր ու գլխաբաց, և ունեցածը միայն գլխի և թևերի համար բաց արած ծակերով ալրի այն տոպրակն էր, որ նա, անձրևի ժամանակ քաշում էր գլխին:
Նիհար, շատ նիհար էր Երոն, գունատ ու չեչոտ, անսահման տխուր, կարկտահարված հասկի նման հյուծված ու գլխիկոր…
Նրա հակառակն էր Ալեքը: Եթե չլիներ պատառոտուն ու երկար այն բաճկոնը, որ փարաջայի նման հասնում էր մինչև նրա կոճերը, իր բաց-ջրագույն կլոր աչքերով ու թմբլիկ, կախ ընկած թշերով, նա երբեք էլ որբի չէր նմանվի: Եվ հետո, ինչպես էր երգում ու թռչկոտում:
Ինչքան ո թռչկոտուն ու թմբլիկն էր Ալեքը, այնքան էլ անմեղ ուրախություն էր պատճառում Բասիկն իր արտաքինով:
Բասիկը… Բասենի ավերակված ու արյունոտ դաշտից ով գիտե` ում ում ուսերի վրա սկզբում Էջմիածին, իսկ հետո սեփական ոտքերով Երևան էր հասել:
Իսկապես, լավիկն էր Բասիկը: Այնքան խուճուճ և փափախի պես առատ մազեր ուներ նա. համարյա ոտքից գլուխ կորչում էր մինչը ծնոտը քաշած կարմիր լամպասներով կազակական լայն գալիֆեի մեջ, իսկ գաղթական: Չնայած այս բոլորին` սև չամիչի նման քաղցրիկ աչքեր ուներ նա, և միշտ անլվա երեսին մի այնպիսի ժպիտ, որ ասես ամենաերջանիկ մանուկը լիներ աշխարհի երեսին:
Այո’, եթե չլիներ Երոյի միշտ գունատ, անսահման տխուր դեմքը, տեսնողը կմտածեր, որ նրան թվում է, որ կյանքըորբություն է որ կա, որ նրանք նույնիսկ երջանիկ են իրենց վիճակով, Երոն` Երևանից, Ալեքը` Ալեքսանդրապոլից, Բասիկը` Բասենի դաշտից:
Այդ ձմեռ նանք մի կերպ անցկացրին, սակայն, երբ եկան գարնան ,,քաղցած ամիսները,, , սովն այնպես նեղեց, որ Երոյի խորհրդով որոշեցին գնալ գյուղերը:
Սակայն, իզուր. Գյուղերում էլ նույնն էր, ինչ Երևանում. Այնքան շատ էին նրանց նմանները… Մի անգամ, նույնիսկ, Ալեքը հազիվ էրսկսե երգել իր Պատից կախված իմ ջութակը,, սկսել երգել, երբ գազազած խանութպանը դուրս էր շպրտել նրան: Այդ օրը նրանք ոչինչ չէին կերել, թեև արեգակն այնպես էր ժպտում, ու ծաղկած դաշտերում այնպես մեղմիկ սվսվում էր գարնանային զեփյուռը:…
Մայիսը նոր էր սկսվել: Չնայած հաճախակի տեղացող անձրևներին ու զինվորական սայլերից քայքայված ճանապարհների ցեխոտ դարուփոսերին, օրվա որ ժամին էլ որ երևում էր արեգակը, աշխարհն ասես լցվում էր շափ ու ծիծաղով : Թեև հեռավոր սարերի գոգերում ձյունը դեռ նստած բամբակի նման, բայց ամենուրեք կանաչ էր ու ծաղիկ: Մանուշակագույն հերկերի վրա ոսկուն էր տալիս նոսր մառախուղն, ու գոլորշի արձակող հողն այնպես էր բուրում, որ գրգռում էր նրանց ախորժակը:
Եվ այդպես, նրանք քայլում էին գյուղից գյուղ, մե’րթ հովվական գամփռներից և մե’րթ չարացած մարդկանցից հալածվելով, Երոն` Երևանից, Ալեքը` Ալեքսանդրապոլից, Բասիկը` Բասենի դաշտից…
Ու մի օր էլ երևաց Այղր լիճը…
Ինչ ուրախություն էր. վերջապես նրանք կարող էին լողանալ ու մաքրվել: Երեքով էլ մտնում են ջուրը:
Փռվել էր Այղր լիճը նրան առջև իր ցուրտ ջրերի արսուռով… Արեգակը նոր էր բարձրացեկ, հեռուներում ոսկեփայլամպերի քուլաները ուսած` երևում էր Արագածը, իսկ վետվետուն, մանրիկ ալիքները ասես նրանց կանչում էին դեպի իրենց գիրկը:
Որքան ուշադիր, հոգատար էին միմյանց նկատմամբ:
_ Խորը չգնաք, հա՜,- ցրտից կապտած, կտրված ձայնով անընդհատ զգուշացնում էր Երոն, մինչ Ալեքն ու Բասիկը քթները բռնելով` սուզվում էին ջրի տակ ու հանկարծ, շնչասպառ վեր թռչում:
Ափին նրանք հանդիպում են մի սայլապանի, որը, նախ անհանգստանում է նրանց համար, որ կմրսեն, հետո իմանալով նրանց մտադրության մասին, ասում է, որ թուրքը չոքել է էնտեղ` Ալեքպոլում, և էդ բորենիները Ալեքպոլից ուղիղ Երևանի վրա են գալիս:
Տղաները անհանգստանում են… Իսկ բանակը… Բայց բանակն էլ չկար արդեն:
_Բա … բա ո՞նց կլինի էդպես… ուրեմն… Հայաստանը կորա՞վ…
_Ո՞նց թե կորավ. Էդ ո՞նց կլինի, որ թողնենք կորչի: Արևմտյան Հայաստանը գերեզմանատուն դարձրին ու թողնենք, որ էս մի պատառ հողն էլ մեզնց խլե՞ն… Էդ շների նպատակը մինչև Թուրան հասնելն է. ուզում են հայ անունը աշխարհի վրայից իսպառ ջնջեն. ո՞նց կլինի, բալա ջան, Էդ ո՞նց լինի…
Կռիվ ենք տալու, բալա ջան, վերջին մի կռիվ ենք տալու` կամ ես կողմ, կամ էն կողմ. Էն է` ոտքի են ելել Փանբակում, Դիլիջանում, Ղազախում ու գալիս ենէս կողմը:
Թուրքը դեռ հայի վերջին խոսքը չի լսել. Նրանց թողնես ազեն ու անպաշտպան ժողովրդին չոլերը քշելով կոտորեն, բնաջինջ անեն…
Նա էլ գնում էր միանալու կռվողներին, որոնք Էջմիածնի կողմերում էին հավաքվում:
Այո’, հիմա բոլորը պիտի կռվեն, հիմա լինել-չլինելու հարց է. հայի լինել-չլինելու հարցն է…
Այստեղ էլ ուրվագծվում է սայլապանի հայրենատենչ ոգին…
Տղաները գնում են ժամեր շարունակ… Իսկ քամին փչում էր, փչում…
Երոն կապտել էր ցրտից, նիհար ուսերը նա կծկել էրտոպրակի մեջ ու համարյա քշվում էր քամու բերանն ընկած: Ալեքը հազիվ էր պահում բաճկոնի փրփրացող փեշերը, իսկ Բասիկը անընդհատ վազում էր անիվի պես գլորվող իր գլխարկի ետևից:
Նրանք որոշեցին մինրև քամու դադարելը կուչ գան թասաձև մի փոսորակի մեջ:
Չնայած որ փոսորակը ծածկված էր նեխած կանաչով, սակայն այնտեղ տաք էր, թմրելու աստիճան տաք ու հաճելի:
Իսկ արևը գնալով շիկանում էր, ասես ծիծաղում, ու անօի ծվենները հալվելով լուծվում էին կապույտ, անսահման կապույտ երկնքում:
Քիչ անց տեղատարափ կրակոցներ են սկսվում. Տղաները հայտնվում են մարտի կիզակետում. Երկու կոմից էլ կրակում էին:
Տղաները գլխի են ընկնում, որ թուրքերն ուզում են մերոնց թիկունքն անցնել:
Թնդանոթային ռմբակոծության տակ թուրքերն, իրավ, ցանկանում էին անցնել մոտ կես կիլոմետրի վրա իրենց դեմ ճակատած հայոց աշխարհազորի և հետզհետե նրանց շարքերը համալրող կանոնավոր զորախմբերի թիկունքը:
Սկսում են որոտալ և հայոց թնդանոթները:
Տղաները որոշում են մերոնց լուր տալ, որ թուրքերն ուզում են թիկունքն անցնել:
Եվ նրանք որոշում են մեկ-մեկ գնալ, վազել ու պառկել, վազել ու պառկել, որ չխփեն…
Առաջինը Երոն գնաց. Տղաները նայում էին ետևից, մինչև չերևաց…
Բայց պայմանավորվածության համաձայն, Երոն չէր շվացնում….
Երկրորդը Ալեքն էր…
Բասիկը այնքան նայեց, մինչտ նա էլ կորավ տեսադաշտից…
Նա էլ չշվացրեց…
Համազարկերը գնալով ահագնանում էին…
Բասիկը հույսով սպասում էր, բայց…
Բասիկը ոտքի ելավ, սկսեց վազել դաշտիմիջով: Վազում էր Բասիկը, պառկում, նորից վազում, նորից պառկում, ու… թվաց, որ ամեն ինչ վերջացավ…
… Սկսվել էր հայ ժողովրդի հերոսական պատմության մեջ նրա լինել-չլինելու հարցը որոշող Սարդարապատի ճակատամարտը:
Հենց նույն oրը` 1918 թվականի մայիսի 23-ին, երբ համաժողովրդական ցասումը հորդում էր իր ափերից, երբ գլխովին ջախջախված թուրքական քսանհազարանոց բանակը գլխակորույս փախչում էր հայկական վրիժառու սվինների առջևից, մեր գրոհող քաջերը ճակատամարտի դաշտում` մեկը մյուսից ոչ շատ հեռու, անհուն վշտով տեսան թիկունքից խոցված այն երեքին, տեսան, զարմացան ու չիմացան, թե ինչի համար էին այդպես ընկել այն երեքը, Երոն` Երևանից, Ալեքը` Ալեքսանդրապոլից, Բասիկը` Բասենի դաշտից…
Իսկ մենք գիտենք` նրանք հայրենիի կարոտը սրտում որբեր էին. Նրանք նվիրյալ էին, քանի որ ամեն գնով , կյանքի գնով փորձեցին օգնել...
Просмотр содержимого документа
«Հերոսական մի պատմություն ...»
Գրականություն
Նրանք երեքն էին: