СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հետաքրքիր փաստեր և տեղեկություններ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հետաքրքիր փաստեր և տեղեկություններ»

Գիտության նվաճումների և առաջադիմական տեխնոլոգիաների հիման վրա աշխատանքի արտադրողականության աճը և ազգային տնտեսության մրցունակության մակարդակի բարձրացումը վերջին տասնամյակների ընթացքում զարգացած տնտեսություն ունեցող երկրների առավել ակնառու իրողություններից են։ Դեռևս անցյալ դարի 20-30-ական թվականներին գիտության և առաջավոր տեխնոլոգիաների ավելի ու ավելի մեծացող դերը նկատում և արձանագրում էին այդ ժամանակաշրջանի հայտնի տեսաբան-տնտեսագետները։ Մասնավորապես, ամերիկյան հանրահայտ տեսաբան Յ. Շումպետերը իր հետազոտություններում ընդգծում է տեխնոլոգիայի և նորարարության դերը տնտեսական աճի և զարգացման գործընթացում։

Անցյալ դարի 70-80-ական թվականներից սկսած, երբ էապես արագացան գիտատեխնիկական առաջադիմության տեմպերը ու տեխնոլոգիական նորարարության գործոնը վերածվեց եվրոպական և ասիական զարգացած երկրների տնտեսությունների տնտեսական աճի ու մրցունակության գլխավոր միջոցի, ակնհայտ դարձավ, որ տնտեսության հետ գիտության և տեխնոլոգիայի փոխհարաբերությունների խնդիրը ավելի համակարգված ու համալիր մոտեցում է պահանջում, թե տեսական մեթոդաբանական ապահովման և թե գործնական քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Թերևս, այդ շրջանում էր, որ շրջանառության մեջ դրվեց Ազգային ինովացիոն համակարգի (ԱԻՀ) ստեղծման ու զարգացման հիմնադրույթը։

ԱԻՀ-ի գաղափարը առաջինը գործածել է Քրիստոֆեր Ֆրիմենը՝ ուսումնասիրելով Ճապոնիայի տնտեսական համակարգի և տեխնոլոգիական քաղաքականության փոխհարաբերության խնդիրը։ Ըստ այդ մոտեցման՝ ԱԻՀ-ը ազգային մակարդակով փոխներգործող ինստիտուտների և կազմակերպությունների բարդ համակարգ է, որը մասնակցում է հասարակության կողմից սպառվող նոր գիտելիքների, տեխնոլոգիաների, ապրանքների և ծառայությունների ստեղծմանը և տարածմանը։

Մեկ այլ տեսաբան Ջորջ Նիոզիի բնորոշմամբ Ազգային ինովացիոն համակարգը երկրի սահմաններում նոր տեխնոլոգիաների և գիտելիքների ստեղծման նպատակով հասարակական և մասնավոր հաստատությունների, համալսարանների և կառավարության ջանքերի միավորումն է։ Ըստ այդմ՝ նման համակցության շրջանակներում ձևավորվում են տեխնոլոգիական, առևտրային, իրավական, սոցիալական և ֆինանսական ցանցեր՝ նպատակ ունենալով զարգացնել, պաշտպանել, ֆինանսավորել և կարգավորել գիտելիքը և նոր տեխնոլոգիաները։

Համանման տեսակետ է զարգացնում նաև ԱԻՀ մեկ այլ տեսաբան՝ Բենգթ-Էյք Լանդվելը։ ԱԻՀ-ն ըստ այդմ՝ այն միավորները և հարաբերություններն են, որոնք ազդում են տնտեսության համար օգտակար և նոր գիտելիքների ստեղծման, տարածման և օգտագործման գործընթացների վրա


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!