СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հետաքրքրաշարժ մաթեմատիկա»

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա Աշխարհում տեղի ունեցող արագընթաց զարգացումները իրենց անմիջական ներգործությունն են ունենում կրթական համակարգերի վրա: Եվ դա իր հերթին առաջ է բերում կրթության բովանդակության վերանայման ու արդիականացման խնդիր: Հանրահայտ է, որ հանրակրթության առանցքային նպատակներից մեկըաշակերտին մտածել սովորեցնելն է: Առանձնացվում են այդ նպատակին հասնելու 2  հիմնական ուղիներ. մտածողության մասին գիտության՝ տրամաբանության տարրերի իմացությունը և մաթեմատիկայի ուսումնասիրությունը, ինչը բոլոր ժամանակներում դիտվել է որպես սովորողների տրամաբանական մտածողության զարգացման լավագույն միջոց: :

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա

Աշխարհում տեղի ունեցող արագընթաց զարգացումները իրենց

անմիջական ներգործությունն են ունենում կրթական համակարգերի վրա: Եվ դա իր հերթին առաջ է բերում կրթության բովանդակության վերանայման ու արդիականացման խնդիր:

Հանրահայտ է, որ հանրակրթության առանցքային նպատակներից մեկըաշակերտին մտածել սովորեցնելն է: Առանձնացվում են այդ նպատակին հասնելու 2

հիմնական ուղիներ. մտածողության մասին գիտության՝ տրամաբանության տարրերի իմացությունը և մաթեմատիկայի ուսումնասիրությունը, ինչը բոլոր ժամանակներում դիտվել է որպես սովորողների տրամաբանական մտածողության զարգացման լավագույն միջոց:

:

Սակայն այստեղ առաջանում են հետևյալ հարցադրումները. արդյո՞ք պետք է տրամաբանության հիմունքները ներառվեն հանրակրթական ծրագրերում, թե՞ միայն մաթեմատիկայի ուսուցումը բավարար է մտածողության ձևավորման խնդրի լուծման համար: Իսկ միգուցե պետք է համադրե՞լ այս մոտեցումները և տրամաբանության տարրերը ներառել մաթեմատիկայի դասընթացու՞մ: Տարբեր ժամանակներում տարբեր շեշտադրումներ են կատարվել ու տարբեր մոտեցումներ են ցուցաբերվել :

Սակայն այստեղ առաջանում են հետևյալ

հարցադրումները. արդյո՞ք պետք է տրամաբանության հիմունքները ներառվեն

հանրակրթական ծրագրերում, թե՞ միայն մաթեմատիկայի ուսուցումը բավարար է

մտածողության ձևավորման խնդրի լուծման համար: Իսկ միգուցե պետք է համադրե՞լ

այս մոտեցումները և տրամաբանության տարրերը ներառել մաթեմատիկայի

դասընթացու՞մ: Տարբեր ժամանակներում տարբեր շեշտադրումներ են կատարվել ու

տարբեր մոտեցումներ են ցուցաբերվել :

20-րդ դարի վերջին տասնամյակում, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում, նոր մոտեցումներ ձևավորվեցին սովորողների տրամաբանական մտածողության զարգացման խնդրի վերաբերյալ:Այդ ընթացքում ձևավորվեց մեկ այլ մոտեցում ևս, որի էությունը հետևյալն է. տրամաբանական որոշակի գիտելիքներ ներառել մաթեմատիկայի առարկայական ծրագրերում և դրանով հուսալի հիմքերի վրա դնել ինչպես մաթեմատիկական կրթության բովանդակությունը, այնպես էլ սովորողների տրամաբանական մտածողության զարգացումը:

20-րդ դարի վերջին տասնամյակում, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում, նոր մոտեցումներ ձևավորվեցին սովորողների տրամաբանական մտածողության

զարգացման խնդրի վերաբերյալ:Այդ ընթացքում ձևավորվեց մեկ այլ մոտեցում ևս,

որի էությունը հետևյալն է. տրամաբանական որոշակի գիտելիքներ ներառել

մաթեմատիկայի առարկայական ծրագրերում և դրանով հուսալի հիմքերի վրա դնել

ինչպես մաթեմատիկական կրթության բովանդակությունը, այնպես էլ սովորողների

տրամաբանական մտածողության զարգացումը:

Մաթեմատիկական գեղեցիկի օբյեկտիվ հատկանիշները պայմանավորված են մաթեմատիկայի ճարտարապետական կառույցի գեղեցկությամբ: Դրանք, առաջին հերթին, դրսևորվում են համաչափության, համեմատության, ռիթմի, ներդաշնակության մեջ, որոնցով հարուստ է մաթեմատիկան, դրանց կանդրադառնանք առանձին’ հաջորդ գլխում: Մենք մաթեմատիկայի գեղագիտության օբյեկտիվ հատկանիշներ ենք համարում նաև բնության կազմավորման կարևորագույն սկզբունքները' ներդաշնակությունը, օպտիմալությունը և կայունությունը, որոնց էլ կանդրադառնանք գեղագիտական պահանջմունքների և մաթեմատիկայի փոխհարաբերությունների հարցը քննարկելիս’ այս աշխատանքի հաջորդ մասերում:

Մաթեմատիկական գեղեցիկի օբյեկտիվ հատկանիշները պայմանավորված են մաթեմատիկայի ճարտարապետական կառույցի գեղեցկությամբ:

Դրանք, առաջին հերթին, դրսևորվում են համաչափության, համեմատության,

ռիթմի, ներդաշնակության մեջ, որոնցով հարուստ է մաթեմատիկան, դրանց

կանդրադառնանք առանձին’ հաջորդ գլխում: Մենք մաթեմատիկայի գեղագիտության օբյեկտիվ հատկանիշներ ենք համարում նաև բնության կազմավորման կարևորագույն սկզբունքները' ներդաշնակությունը, օպտիմալությունը և

կայունությունը, որոնց էլ կանդրադառնանք գեղագիտական պահանջմունքների և մաթեմատիկայի փոխհարաբերությունների հարցը քննարկելիս’ այս աշխատանքի հաջորդ մասերում:

Մաթեմատիկայի գեղագիտության օբյեկտիվ հատկանիշներ են նաև կարգը, բազմազանությունների միասնությունը, ընդհանրականությունը, տրամաբանական խստությունը, հստակությունը, պարզությունը /բարդի հանգեցումը պարզին/, ինքնատիպությունը, օգտակարությունը, դիտողականությունը, իզոմորֆիզմը և այլն:

Մաթեմատիկայի գեղագիտության օբյեկտիվ

հատկանիշներ են նաև կարգը, բազմազանությունների միասնությունը, ընդհանրականությունը, տրամաբանական խստությունը, հստակությունը, պարզությունը /բարդի հանգեցումը պարզին/, ինքնատիպությունը, օգտակարությունը, դիտողականությունը, իզոմորֆիզմը և այլն: