СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հետազոտական աշխատանք

Нажмите, чтобы узнать подробности

Հետազոտական աշխատանքի թեման է` <<Սովորողների քննադատական մտածողության զարգացումը մայրենիի ուսուցման գործընթացում>>

Просмотр содержимого документа
«Հետազոտական աշխատանք»


ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱԻ-Ի ՇԻՐԱԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ (ԴԱՍՎԱՐՆԵՐԻ) ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ


ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ


ԹԵՄԱ՝ __Սովորողների քննադատական մտածողության զարգացումը մայրենիի ուսուցման գործընթացում



Դպրոց՝­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­_Սարալանջի միջնակարգ դպրոց

ՈՒսուցիչ՝__Ռոզա Ղազարյան

Երկրորդ փուլ,__IV__խումբ



Ղեկավար՝ Ս.Գ. Խաչատրյան
Մանկ. գիտ.թեկնածու, դոցենտ



Գյումրի 2017



- 1 -

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն------------------------------------------------------------- 1



Քննադատական մտածողության անհրաժեշտությունը դպրոցում------------------------------------------------------------------------------------------------ 4



ԽԻԿ համակարգի փուլերը------------------------------------------------------ 5



Քննադատական մտածողության զարգացումը մայրենիի ուսուցման գործընթացում------------------------------------------------------------------ 8

Եզրակացություն -------------------------------------------------------------- 12

Օգտագործված գրականության ցանկ ------------------------------------- 13





















- 2 -

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Քննադատական մտածողությունն իրենից ներկայացնում է տեղեկատվությունը վերաիմաստավորելու և ձևավորելու բարդ գործընթաց, որը կատարվում է գաղափարներն ու միջոցները ստեղծագործաբար համադրելու միջոցով: Դրա կիրառումը հնարավոր է բոլոր տարիքներում: Երբեմն կարծիք է հնչում, որ միայն ավագ դպրոցի աշակերտները կարող են ներգրավվել այդ գործընթացում: Սա բավականին սխալ պատկերացում է: Կրտսեր դպրոցի երեխաները ևս պատրաստակամորեն են մասնակցում բարդ խնդիրների լուծում պահանջող առաջադրանքների կատարմանը և ընդունակ են դրսևորել որոշումներ կայացնելու կարողության բարդ մակարդակ: Չէ՞ որ գիտելիքն արժեքավոր է, երբ այն կիրառելի է և ընկալված է հիմնավորապես: Ապագան պատկանում է նրանց, ովքեր կկարողանան տեղեկատվությունը քննադատաբար վերլուծել և կերտել սեփական ճշմարտությունը:

Քննադատական մտածողությունը ինքնուրույն մտածողություն է: Քննադատորեն մտածող մարդն առանց քննարկելու, բանավիճելու այնքան էլ հաճախ չի կիսում մեկ ուրիշի տեսակետը: Նա կարողանում է մտածել և ինքնուրույն, ազատ ու անկաշկանդ արտահայտել իր կարծիքները:

Քննադատական մտածողությունը ուսուցման համակարգում նոր մոտեցում է, որը վերջին տարիներին լայն տարածում է գտել: Այս մոտեցումը միաժամանակ հին պատմական արմատներ ունի: Հայտնի են Սոկրատեսի առաջարկած հարցադրումների մեթոդը, Պլուտարքոսի և Մ. Ֆ. Քվինթիլիանոսի զարգացրած մոտեցումն, ըստ որի՝ Աշակերտը ոչ թե սափոր է, որ պետք է լցնել գիտելիքներով, այլ ջահ է, որը պետք է վառել:

Քննադատական մտածողությունը մտածելու մի եղանակ է, որը պահանջում է կարդալ, ընկալել տրված նյութը, որից հետո մտածել դրա մասին, վերլուծել, համեմատել, գնահատել, գտնել այդ նյութի կապը կյանքի հետ, կյանքում դրա կիրառման հնարավորությունը:

Քննադատական մտածողության զարգացման մեջ մեծ ավանդ ունեն ամերիկյան մանկավարժներ Ջինի Լ. Սթիլը, Քուրթիս Ս. Մերեդիթը, Չարլզ Թեմփլը և այլոք:

Քննադատական մտածողություն եզրույթն առաջին հայացքից բացասական երանգ է պարունակում, քանզի այն զուգորդվում է քննադատել բառին: Սակայն այս բառը ներառում է քննել և դատել բառ-հասկացությունները: Այսինքն, իմաստն է՝ որևէ հարց քննել, զննել տարբեր տեսանկյուններից, ապա դատել և եզրահանգում կատարել:



- 3 -

Քննադատական մտածողությունը մտավոր բարդ գործընթաց է, որն սկսվում է տեղեկատվությամբ և ավարտվում որոշման կայացմամբ















































- 4 -

Քննադատական մտածողության անհրաժեշտությունը դպրոցում

Այսօր Հայաստանի կրթական բարեփոխումներով շահագրգիռ մանկավարժները լուրջ որոնումների մեջ են: Դրանք հիմնականում նպատակաուղղված են դասավանդման արդյունավետությունը բարձրացնող նոր մեթոդների, հնարների, եղանակների հայտնագործմանը և գործնականում կիրառելու խնդիրներին: Համաշխարհային մանկավարժության մեջ արդեն կան որոշակի նվաճումներ, որոնք հասանելի են նաև հայ ուսուցչին և հաջողությամբ կարող են գործադրվել մեզանում: Նման նորարական մեթոդների և գործելակերպի մի համակարգ է Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով /ՔՄԶԿԳՄ/ ծրագիրը:

Այս ծրագրի նպատակն է՝ կրթել և դաստիարակել արժանավոր քաղաքացիներ՝ այսինքն՝ գործունյա, քննադատաբար մտածող անհատներ, որոնք ի զորու են լինելու ճիշտ կողմնորոշվել ժամանակակից կյանքի ամենաբարդ իրավիճակներում, ազատ ու անկաշկանդ հայտնել սեփական կարծիքները, ուշադիր ու հանդուրժող լինել այլոց կարծիքների հանդեպ և վստահաբար ստանձնել որոշումներ կայացնելու պատասխանատվությունը:

ՔՄԶԿԳՄ ծրագրի համակարգն իրենից ներկայացնում է ուսուցման գործընթացի երեք փուլերից բաղկացած մի մոդել: Դա մտածողության ընթացք ՝, ուր աշակերտները ներգրավված են դեռևս նյութը սովորելուց առաջ / խթանում /, նյութը սովորելու ընթացքում / իմաստի ընկալում /, նյութը սովորելուց հետո / կշռադատում/:

Համակարգը կարճ անվանում են ԽԻԿ: Այն մեզ որոշ չափով հիշեցնում է ավանդական դասի կառուցվածքը / նախապատրաստական զրույց, նոր դասի հաղորդում, ամփոփում/:



















- 5 -

ԽԻԿ/ խթանում, իմաստի ընկալում, կշռադատում/ համակարգի փուլերը.

  1. ԽԻԿ համակարգի առաջին փուլը խթանումն է: Այս փուլի նպատակն է՝

խթանել աշակերտների հետաքրքրությունը և ցանկությունը՝ նոր նյութը հետազոտելու ոլորտում, դրդում է աշխույժ հետաքրքրությամբ վերհիշել ուսուցանվող թեմայի շուրջ իրենց ունեցած ամբողջ տեղեկատվությունը: Սկսում են խորհել բուն թեմայի մասին, հարցեր տալիս դրա վերաբերյալ: Այս կերպ աշակերտները կարողանում են լայն ու կայուն հիմք պատրաստել՝ նոր տեղեկատվությունն ընդունելու և այն հիմնավորապես յուրացնելու համար: Ի տարբերություն ավանդականի՝ այստեղ ամենագործուն դերը աշակերտինն ՝, իսկ ուսուցիչն ուղղորդողի դերում է:

Բերենք խթանման փուլի մեկ օրինակ / Սասունցի Դավթի կռիվը/:

Մինչ նոր դասանյութին ծանոթանալը, ուսուցիչն առաջարկում է երեխաներին՝ մտքերի տարափով թվարկել այն ամենը, ինչ գիտեն կամ կարծում են, թե գիտեն Սասունցի Դավթի մասին՝ առանց մտահոգվելու դրանց ճիշտ կամ սխալ լինելու իրողությամբ: Այստեղ կարևորը Սասունցի Դավթի մասին նրանց ամբողջ իմացածը վեր հանելն է: Դրանք գրվում են գրատախտակին, ապա յուրաքանչյուր գրվածի շուրջ տարվում է քննարկում և մտքերի փոխանակում: Այս ընթացքում ի հայտ են գալիս նաև եղած անհամաձայնությունները: Ուսուցիչն երբեմն-երբեմն հարցեր է տալիս, թե՝ արդյո՞ք բոլորն են համաձայն առաջարկված մտքին և եթե այո կամ ոչ՝ ինչու՞: Յուրաքանչյուր պատասխանից առաջ ուսուցիչն աշակերտին մտածելու ժամանակ է տրամադրում, պատասխանելիս խրախուսում արտահայտած ինքնուրույն կարծիքները:

Մտքերի տարափ մեթոդի նպատակն է խթանել աշակերտների հետաքրքրքսիրությունը նոր նյութի նկատմամբ, վեր հանել թեմայի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները: Արտահայտված տարբեր կարծիքներն ու գիտելիքները նպաստավոր պայմաններ են ստեղծում աշակերտների հետաքրքրասիրությունն ու ուշադրությունը կենտրոնացած պահելու համար: Կարող են առաջանալ նորանոր հարցեր, որոնք նույնպես կխթանեն աշակերտների հետաքրքրությունները նոր նյութի նկատմամբ: Այս փուլում էական գործոն է այն, որ ուսուցիչը հնարավորինս քիչ է խոսում՝ ասպարեզը տրամադրելով աշակերտներին:

2 Երկրորդ փուլը կոչվում է իմաստի ընկալման փուլ: Այս փուլում սովորողները հաղորդակցվում են նոր տեղեկատվության և նոր գաղափարների:

-6 -

Ամենակարևորն այստեղ խթանման փուլում ձեռք բերված աշակերտների ներգրավման աստիճանի և հետաքրքրության պահպանման կարողությունն է: Բացի այդ՝ աշակերտները վերահսկում են իրենց ընկալումը, փորձում նոր ստացված տեղեկատվությունը հարմարեցնել իրենց մտքում արդեն առկա իմացություններին:

Կան մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է աշակերտների հետաքրքրասիրությունը կայուն պահել: Օրինակ Սասունցի Դավթի կռիվը տեքստի վրա աշխատելիս կարելի է օգտագործել Ոփխգործուն գրառումների համակարգ՝ արդյունավետ ընթերցանության և մտածողության համար մեթոդը: Տեքստը լուռ ընթերցելիս աշակերտը մատիտով նշումներ է կատարում այն հատվածների կողքին, որոնց մասին գիտի / + նշանով / և այն հատվածների կողքին, որոնց մասին չգիտի / - նշանով /: Եթե երեխաները դժվարանում են կարդալ, ուսուցիչն ինքն է կարդում, իսկ աշակերտներն ուշադիր հետևելով տեքստին՝ նշումներ են կատարում:

Ավանդական ուսուցման ժամանակ այս փուլում նոր դասը միայն ընթերցվում է կա՛մ ուսուցչի, կա՛մ աշակերտի կողմից՝ առանց տեքստի վրա որևէ աշխատանք կատարելու: Արդյունքում՝ աշակերտը քիչ բան է հիշում կարդացածից:

3.ԽԻԿ համակարգի վերջին փուլը կշռադատման փուլն է: Այս փուլի նպատակն է՝ աշակերտների միջև ծավալել քննարկում, որի ընթացքում միմյանց հետ հաղորդակցմամբ, նրանք ծանոթանում են տարբեր գիտելիքների, պատկերացումների, մտածում դրանց շուրջ, հարցեր տալիս, մեկնաբանում, բանավիճում, հակադրվում: Արդյունքում՝ կառուցվում է սեփական իմացական դաշտը: Այս փուլում աշակերտն իսկապես յուրացնում, սեփականացնում է նոր գիտելիքը, ընկալածն արտահայտում է սեփական բառերով ու ձևակերպումներով:

Սասունցի Դավթի կռիվը տեքստը կարդալուց և նշումներ կատարելուց հետո աշակերտները ներկայացնում են իրենց գրառումները: Ապա դրանց շուրջ քննարկում է կազմակերպվում՝ ուսուցչի ուղղորդող հարցերի օգնությամբ: Անդրադառնալով խթանման փուլում մտքերի տարափի ժամանակ գրատախտակի գրառումներին՝ ողջ դասարանով համեմատում և քննարկում են այն կետերը, որոնց վերաբերյալ համաձայնություն կամ տարաձայնություններ են ի հայտ եկել: Պարզաբանվում է, թե տեքստը կարդալուց հետո փարատվեցի՞ն արդյոք նրանց կասկածները: Վերջում աշակերտներին հանձնարարվում է նկարել տեքստին վերաբերող որևէ կերպար կամ տեսարան և ցույց տալ միմյանց: Այս աշխատանքի նպատակն է՝ օգնել աշակերտին ամփոփել ուսումնասիրվող թեմայի շուրջ իր ունեցած պատկերացումները:

- 7 -

Ուսուցչի մասնագիտական-մանկավարժական մակարդակն արդեն համարժեք արձագանք է գտնում աշակերտների վերաբերմունքի մեջ, երբ սովորողներն իրենք արդեն ուսուցման ընթացքում դրսևորվում են որպես հավասարազոր որոնողներ ու կշռադատողներ:

Ուսուցման այս եղանակների ներդրումը նպատակ ունի ապահովելու աշակերտների աշխարհընկալման ինքնուրույնությունը, զարգացնելու նրանց տրամաբանական մտածողությունը և ստեղծագործական երևակայությունը:









































- 8 -

Քննադատական մտածողության զարգացումը մայրենիի ուսոցման գործընթացում



Դասավանդման ընթացքում կիրառելով քննադատական մտածողության զարգացմանը նպաստող մեթոդներ ու հնարներ՝ համոզվել ենք, որ մեր փոքրահասակ սաներն էլ կարող են սովորել քննադատաբար մտածել, լինել իրենց ուսումնառության ակտիվ դերակատարները, համագործակցել իրենց դասընկերների հետ: Աշակերտները դառնում են ակտիվ սովորող, մտածող և ստեղծագործող անհատներ: Արդունավետ քննադատական մտածողություն դրսևորելու համար նրանք պետք է.

Զարգացնեն իրենց ինքնավստահությունը և հասկանան, որ իրենց կարծիքներն ու մտքերն արժեքավոր են,

Ակտիվորեն մասնակցեն ուսումնական գործընթացին,

Հարգանքով լսեն բազմազան կարծիքներ,

Պատրաստ լինեն և ձևակերպել, և հարկ եղած դեպքում նաև կասեցնել սեփական դատողությունները:

Յուրաքանչյուր առարկայիծրագրով նախատեսված գիտելիքների ուսուցումը չի կարող երբեք իր մեջ ընդգրկել այն բոլոր գիտելիքներն ու հասկացությունները, որոնք երեխան պետք է ստանա այդ ուսումնական առարկայից: Ծրագրում տրվածը միայն այն հիմնականն է, որ անհրաժեշտ է տվլալ առարկայից ընդհանուր գաղափար տալու համար, իսկ մնացածը երեխաներն իրենք պետք է ինքնուրույն կերպով ստանան շրջապատից ու գրքերից:

Այսինքն, յուրաքանչյուր ուսուցչի գերխնդիրն է սովորել սովորեցնելը:

Ասվածի ապացույցն է գրական ունկնդրման դասաժամերի կազմակերպոմը: Առաջին դասարանի երկրորդ կիսամյակում աշակերտներն աստիճանաբար սովորում են առանց ուրիշի օգնության կարդալ անծանոթ գիրքը, գտնել վերնագիրը, հեղինակի անոնը, դիտել նկարազարդումները և դրանց հիման վրա որոշել գրքի թեման: Գրական ունկնդրման դասաժամը կազմակերպելիս պետք է նկատառել սովորողների պատրաստվածության մակարդակը, ծնողների սոցիալական վիճակը, դասարանի և դպրոցի գրադարանի ֆոնդը, երեխաների հետաքրքրությունների շրջանակը: Այս ամենը հաշվի առնելով՝ ընթերցանության ստեղծագործությունների ընտրությունը պետք է կատարվի հետևյալ պայմանների առկայոթյամբ.



- 9 -

  1. Բնագիրը պետք է լինի ծավալով փոքր՝ պարզ, մատչելի, թեման հոգեհարազատ, գաղափարը՝ հասկանալի:

  2. Ինքնուրույն ընթերցանության համար ընտրված գրքերը գեղարվեստական ձևավորմամբ պետք է լինեն այնպիսին, որ երեխաները հետաքրքրվեն նկարազարդումներով, հրճվեն հերոսների նկարներով:

Ինքնուրույն ընթերցանություն կազմակերպելիս պետք է կրտսեր դպրոցականների մեջ սերմանել ընթերցասիրություն, զարգացնել գեղարվեստական ստեղծագործության գաղափարը հասկանալու, եզրահանգումներ, ընդհանրացումներ անելու կարողություններ: Նպաստել նրանց մեջ անձնային բարձրարժեք որակների զարգացմանը, գրագետ ընթերցողի, կարդալու պահանջմունք ունեցող քաղաքացու դաստիարակմանը:

Հաճախ ենք հանդիպում աշակերտների, որոնք նոր են կարդացել ու շատ քիչ բան են հասկացել: Վատ ընկալունակությունը բացատրվում է պարզ պատճառով, պարզապես ուշադիր չեն կարդում: Նրանք չգիտեն ինչպես կարդան, որ կենտրոնանան հիմնական մտքերի վրա: Ուսուցիչներս տիրապետելով քննադատական մտածողության զարգացմանը նպաստող մեթոդներին ու հնարներին՝ կարող ենք օգնել աշակերտներին՝ խորհել կարդացածի մասին:

Դեռևս ամառային արձակուրդներին աշակերտներին առաջարկում ենք ընթերցել իրենց նախընտրած ստեղծագործությունները: Նախօրոք պայմանավորվում ենք ծնողների հետ, որ նրանք իրենց երեխաներին օգնեն ընտրել այնպիսի մանկական գրականություն, որն աչքի ընկնի պարզությամբ, մատչելիությամբ, խոր գեղարվեստականությամբ և կերպարների ու նկարագրված դեպքերի վառ գունավորմամբ: Նման ստեղծագործությունները երեխաների մեջ անհրաժեշտ հույզեր ու ապրումներ կառաջացնեն: Նրանք կզգան ու հոգեպես կվերապրեն այն ամենը, ինչ նկարագրված է գրքում: Երբ աշակերտներին թույլ է տրվոմ ընտրել ինչ կարդալ, նրանք սկսում են կարդացածի հանդեպ սեփականության զգացում ունենալ: Դա առաջին վճռորոշ այն քայլն է, որն ընթերցողին դարձնում է ներգրավված:

Սեպտեմբերին, ինքնուրույն ընթերցանությանը հատկացված դասաժամին յուրաքանչյուրը ներկայացնում է իր ընթերցած գիրքը գովազդի տեսքով՝ առանց բովանդակությունը պատմելու: Յուրաքանչյուր աշակերտ ձգտում է առավելագույնս ձևով ներկայացնել գովազդը, որպեսզի իր ընկերների ընտրությունը կանգ առնի իր նախընտրած գչքի վրա, և բոլորն ընթերցեն այն: Ապա ուղղում ենք հարցեր.

__ Ինչու՞ ես ընտրել այդ գիրքը: Ինչպե՞ս է այն կարդացվում: Դու ծանո՞թ ես այդ հեղինակի որևէ այլ ստեղծագործության: Անծանոթ բառեր կայի՞ն: Ինչպե՞ս իմացար դրանց բացատրությունը:

- 10 -

Այնուհետև քվեարկում ենք և ըստ քվեարկության արդյունքների ընտրում որևէ մեկի ընթերցած գիրքը ու որոշում այն ընթերցել: Միասին սահմանում ենք այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է աշակերտներին գիրքն ընթերցելու համար: Հաշվի է առնվում տվյալ գիրքն ընթերցած աշակերտի կարծիքը: Նրանք պետք է իմանան ընթերցանությանը հատկացվող ժամանակը, որպեսզի կարողանան պլաններ կազմել: Ընթերցելուց հետո պետք է մասնակցեն քննարկմանը: Նման հանձնարարությունն օգնում է աշակերտներին ընթերցման ժամանակ ուշադրություն դարձնել այնպիսի մանրամասների վրա, որ նախկինում չէին նկատել:

Մինչ կարդալ սկսելը մտագրոհի միջոցով կազմում ենք բնագրի իմաստի կանխավարկածը: Եթե ընթերցողը նախօրոք գիտի, որ ինքը պատմվածք է կարդալու, ապա մինչ բուն ընթերցանությունն սկսելը փորձում է վերնագիրն ու նկարները օգտագործել որպես բանալի՝ պատմվածքի բովանդակությունը կռահելու համար: Այս դեպքում նա կանգնած է լավ ընկալման շեմին: Տրված ժամանակը լրանալուց հետո սկսվում է քննարկման դասաժամը: Աշակերտները բաժանվում են 4-5 խմբերի: Նրանց ուղղվում են հարցեր, որոնց պատասխանները քննարկվելու են:

__Ի՞նչը ձեզ դուր եկավ այս գրքոմ: Ի՞չը դու չեկավ: Ինչպե՞ս էր գիրքն սկսվում: Ինչպե՞ս ավարտվեց: Արդյո՞ք ընդունելի ավարտ էր: Ի՞նչն էր կարևոր: Գիրքն ընթերցելուց հետո ի՞նչ մտքեր են ծագել ձեր գլխում: Ի՞նչն այլ կերպ կանեիք, եթե կերպարներից մեկը լինեիք: Ի՞նչ սովորեցիք հերոսներից: Ո՞ր կերպարն ամենաշատը ձեզ դուր եկավ: Ի՞նչ հասկացաք՝ կարդալով այս գիրքը: Կարո՞ղ եք այլ ավարտ հորինել:Ինչպիսի՞ն էր տրամադրոթյունը: Ի՞նչ կարևոր իրադրություն եք վերհիշել: Ո՞րն էր ձեր սիրելի հատվածը: Այս գիրքը ձեզ որևէ դեպք կամ որևէ բան հիշեցնու՞մ է: Ձեր կարծիքով ինչու՞ է հեղինակը գրել այս գիրքը:

Այնուհետև խմբերն իրենց ընտրությամբ թղթապանակ են պատրաստում տվյալ գրքի վերաբերյալ: Խմբի անդամների միջև կատարում ենք աշխատանքի բաժանում ընտրելով խորագրեր:

__ Պատմվածքի քարտեզը

__ Հեղինակի մասին

__ Պատմվածքի մանրակերտը

__ Մեր տպավորությունը

__ Գլխավոր հերոսի բնութագիրը

__ Նամակ հերոսին

__ Հերոսի կողմից նամակ

-11 -

__ Պատմվածքի տարբեր հատվածների նկարազարդումը

Խոսնակները ներկայացնում են իրենց խմբերի աշխատանքները: դրանք փակցվում են միջանցքում, որպեսզի մյուս դասարանների աշակերտները հետաքրքրվեն այդ պատմվածքով և ցանկանան ընթերցել այն:

Երբ նույն պատմվածքն ընթերցում են բոլորը և քննարկում, ապա այդպիսի ընթերցանությունը կմիավորի երեխաներին և նրանց մեջ կզարգանա համագործակցային և հաղորդակցական հմտություններ:

Ինքնուրույն ընթերցանության նման ձևով կազմակերպումը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի աշակերտների մեջ արթնանա ընթերցանության հանդեպ սեր, նրանք գնահատեն իրենց ընթերցածը, կարողանան ընթերցանության միջոցով ինքնուրույն ձեռք բերել գիտելիքներ և վերահսկեն իրենց ընթերցածը:

Աշակերտներին ընթերցասեր դարձնելու համար անհրաժեշտ է լուրջ ակնկալիքներ ունենալ յուրաքանչյուրից: Նպաստել երեխաների քննադատական մտածողության զարգացմանը, նրա տարիքին համապատասխան նշանակում է ուրախ, հրապուրիչ դարձնել և հույզերով հագեցնել նրա մանկությունը:



























- 12 -

Եզրակացություն

Այսպիաով, եկանք այն եզրակացության, որ քննադատական մտածողության համակարգը նպաստում է ոչ միայն ուսման արդյունավետության բարձրացմանը, այլև գիտելիքները դարձնում է կիրառելի և նպաստում ինքնուրույն գիտելիքներ ձեռք բերելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:

Ակտիվ ուսումնառության շնորհիվ հնարավոր է դառնում ուսման համար նպաստավոր պայմաններ ստեղծել դասարանում: Սրա շնորհիվ աշակերտները

__ Կկարողանան կատարել ուսումնական որոնողական աշխատանք:

__Կկարողանան գտնել իրենց ստացած գիտելիքների և իրենց անձնական կենսափորձի միջև եղած փոխադարձ կապը, որպեսզի գիտելիքը գործնական կիրառություն գտնի:

__ Կդառնան հետազոտող, փնտրող և լուծումներ առաջադրող, որով ուսուցման սուբյեկտ-օբյեկտ մոդելը վերափոխվում է սուբյեկտ-սուբյեկտ մոդելի: Դասարանում գլխավոր դերակատարը կդառնա աշակերտը/ աշակերտակենտրոն ուսուցում/

__Աշակերտները կկարողանան որոշել, թե զանազան տեղեկություններն ինչպես են առնչվում միմյանց հետ:

__Կկարողանան նոր տվյալները, նոր գաղափարները տեղադրել իրենց ունեցած գիտելիքների համակարգում:

__ Կկարողանան քննադատաբար, ստեղծագործաբար և արդյունավետ կերպով իմաստավորել ցանկացած տեղեկություն:

Քննադատական մտածողության համակարգը ուսուցման և ուաումնառության երեք փուլերից բաղկացած մի մոդել է: Մոդելը նկարագրում է ճանաչողական մի գործընթաց, ուր աշակերտները պետք է ներգրավվեն մինչև նյութը սովորելը / խթանում /, նյութը սովորելու ընթացքում / իմաստավորում / և նյութը սովորելուց հետո / կշռադատում / __ ԽԻԿ համակարգ:

ԽԻԿ համակարգը որոշ չափով մեզ հիշեցնում է ծանոթ ավանդական դասի կառուցվածքը՝ նախապատրաստական փուլ / խթանում /, նոր դասի հաղորդման փուլ / իմաստավորում / և ամփոփման փուլ / կշռադատում /:







- 13 -

Օգտագործված գրականության ցանկ



  1. Գիտամեթոդական հանդես նախաշավիղ 2. 2001, 2. 2006, 5-6. 2004

  2. Խաչատրյան Ս. Գ. , Ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը տարրական դասարաններում, Գ. 2006.

  3. ՀՀ ԿԳ նախարարություն, կրթական ծրագրերի կենտրոն: Կրթության ազգային ինստիտուտ: Ուսուցիչների հինգօրյա վերապատրաստումների պլան և նյութեր, 2007:

  4. Քննադատական մտածողության տեսության զարգացումը կրտսեր դպրոցում, Ծրագրեր և նյութեր, Երևան-2002