СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հետազոտական աշխատանք: Դեռ սպասում են...

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

         Հովհաննես     Ղուկասյան

                                Դեռ սպասում են

 Ինչպես կարապին կարապ դարձնողը, ջուրն է, այնպես էլ հեղինակին հեղինակ դարձնողը նրա ստեղծագործություններն են…

Հովհաննես Ղուկասյանը այն հեղինակներից է, որի ստեղծագործությունները ընթերցողի հոգուն հարազատ, նրա հոգուց բխող հարցերն է արծարծում` հայրենասիրություն, սեր, կարոտ, Հայոց աշխարհի չքնաղագեղ բնություն` տարվա բոլոր եղանակներով…. Մի՞թե կարելի է ապրել առանց սիրո, առանց երազի, մի՞թե կարելի է ապրել առանց հայրենիքի. այո’, առանց հայրենիք մարդը նման է փոթորկվող ծովում փայտի մի տաշեղի, որ ալիքից ալիք է նետվում և երբեք հանգրվան չի գտնում. Մի՞թե կարելի է ապրել առանց  բնության, առանց ծառ ու ծաղկունքի. չէ՞ որ բնությունն է հենց կյանքը, սերը, հայրենիքը:

Ահա այս բոլոր չքնաղ, գեղեցիկ զգացումներն ու իրադարձություններն են տեղ գտել այս հետաքրքիր հեղինակի խորհրդավոր աշխարհում…

 Հովհաննոս  Ղուկասյան հեղինակի գործերը ինքնատիպ են և ընթերցողի հետաքրքրությունը բորբոքող….

Գրել է բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, որոնցից ուզում եմ առաջինը անդրադառնալ ,, Դեռ սպասում են,, պատմական վիպակին:

  Այո՜, նշանավոր գործերից մեկն էլ ,, Դեռ սպասում են,, պատմական վիպակն է, որն արտացոլում է տասնմեկերորդ դարում բյուզանդա-թոթարական բռնությունների դեմ ծառացած Վասպուրականի հերոսական պայքարը:

  ,,Ինչու՞ դեռ սպասում են,,…

 ,,Աղբրանց արյուն,,. Դրանք ծաղիկներ էին, որոնք կրում էին մեր քաջ նախնյաց, մեր այն եղբայրների անունը, որոնք իրենց սուրբ արյունն են թափել հայրենյաց հողին: Այդ ծաղիկները ծաղկում էին նրանց արյունից, որպեսզի չմոռանանք նրանց այն ուխտը, որի համար ընկան:

 Ճակատամարտ է լինելու, մի վերջին կռիվ, և ազատվելու է մեր բաժան-բաժան եղած հայրենիքը, բայց երբ նրանք երկար սպասելուց հոգնած` խռովեն մեզնից` կդադարեն ծաղկելուց, ու այդժամ կամայանա  Հայոց աշխարհը….

 Եվ ծաղիկներն այդ դեռ սպասում են` հավատով, որ գալու է Հայոց երկրի միասնական լինելու հաղթական պահը…

  Այո,’  հոսել է ժամանակի հեղեղը, անցել են ծանր, վշտաբեռն դարերը դարերի վրայով, և փորձանքն ու հալածանքը շատ անգամ է թափվել Հայոց աշխարհի` Վասպուրական երկրից մինչև  Անի, մինչև Կիլիկիա  և կողմն Կարնո, բայց դեռ ծաղկում են աղբրանց-արունները:

 Նրանք դեռ ծաղկում են, նրանք դեռ չեն չքացել ամայացած, սմբակահարված, տրորված, բազմիցս խոցված հայկական հողից:

  Դեռ սպասում են… Դեռ հավատում են Մեծ Վերադարձին……

Վիպակը բազմազան և հարուստ է կերպարներով… Սա Վասպուրական աշխարհի, նրա դժբախտ, գահազուրկ Արծրունիների ժամանակաշրջանն է… Սենեքերիմի և նրան հաջորդող Դավիթ արքայորդու մահից հետո այլևս չկար Սեբաստիայի և նրա գավառների անկախությունը:  Ատոմն ու  Աբուսահլ արքայորդիք էլ համարյա մեռած էին` ոչ կենդանի: Վասակի պատմությունն էր սկսվել նրանց դեմ, և այն էլ Արծրունյաց փառավոր տոհմին անարժան նախարարներից մեկի կողմից: Այդ քրիստոսուրաց հայրենամոռը` Ցոլակ Պալունին,փոխարեն սպարապետ Շապուհի հետ թև ու թիկունք լիներ  Արծրունյաց կորած թագավորության վերջին, արդեն խարխլված, անխոյակ սյուներին, դավեր էր նյութում նրանց դեմ Սեբաստիայի իշխանությունը ձեռք գցելու համար:  Հայոց արտահալած թագավորը ` Սենեքերիմը, որ աշխարհի կործանման ստից ու վեղարավորների գուշակություններից սարսափահար, ենթարկվեց Վասիլ Երկրորդին` Վասպուրականը մարդաթափ անող այդ հայրենադավ հայազգի ,,հոգեկործան կայսրին,,:

 Ահա այս ժամանակ էր, որ  Թոռնավանը իր ծաղկած ուժերից, իր ` երկրի  պաշտպան հինգ հազար քաջերից զրկվում է, որի կարիքն այնքան ուներ, իսկ Վասպուրականում տիրում էր ,,իշխան տիրադավ, զրկող զորավար,, բյուզանդացի պատրիկ Կոմեզիոլը…

 Արքայորդի Դավթի մահից հետո Արծրունյաց երբեմնի փառահեղ տնից մնացած ստվերները ` Ատոմն ու Աբուսահլը, իրենց հույսը դրել էին ո’չ թե նախարարների արդար սրի վրա, այլ` Պաֆլագոնացու չեղյալ արդարամտության և, ինչպես ասում էին, նրան սիրաշահելու համար թանկարժեք նվերներով մի հսկայական քարավան էին ուղարկել… Ասում էին, որ Արծրունյաց սպարապետը` Շապուհը, հանձն էր առել ցրիվ տալ Նիկեփորի տասնհինգհազարանոց բանակը, միայն թե նրանք հրամայեին, միայն թե չդիմեին այդ ստորացուցիչ քայլին…Այո’, Դավիթ թագավորի մահից հետո Արծրունյաց տոհմը համարյա վերջացավ: Արքայորդի Ատոմն ու Աբուսահլը կարծես Արծրունյաց տոհմից չլինեին, երկուսով Դավթի կեսը չարժեին:

 Հայտնվել էր մի նոր դավաճան` Ցոլակ Պալունի նախարարը, որը հույս ուներ հոռոմների ոտքերը լիզելով` կուսակալ կարգվել Սեբաստիայի շրջանում :

Այո’, Միքայել կայսրին մի դավաճան, ստորաքարշ Ցոլակ էր հարկավոր, որին օգտագործելով` հետո կհեռացնեին` նրա փոխարեն բյուզանդացի նշանակելով:

 

 

Վիպակի հերոսները`դրական կերպարները,  բոլորն էլ մտահոգված էին երկրի ճակատագրով, բոլորն էլ հանգում էին միևնույն գաղափարին. մեր փրկությունը մեր միաբանության մեջ է, մեր հավատքը միասնաբար պահելու և դավադիր թշնամիների դեմ կռվելու մինչև արյան վերջին կաթիլը: Իսկ Բյուզանդացին օտար էր և իր գերիշխանության տակ եղած հողը չի՜ պաշտպանի այնպես, ինչպես հայը` տանտերը: Վասպուրականը վտանգի մեջ էր. արյունարբու սելջուկ Խդրիկը Սոմայի և Ճարայի ավազակաբարո ցեղերին գրգռում էր, և եթե Հասանն ու Ճնճղուկը հայոց մնացյալ քաջերի հետ չվերադառնային, կորուստը անխուսափելի էր…

Հեղինակը ինքնատիպ է նաև նրանով, որ վիպակում նկարագրվում են բազմաթիվ տեղանուններ` իրենց նկարագրությամբ, հեքիաթային բնությամբ: