СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հետազոտական աշխատանք

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Պատմվածքներ

Հովհաննես Ղուկասյանը գրական ասպարեզ եկավ իբրև բանաստեղծ, սակայն անուն հանեց, հասարակական լայն ճանաչում ստացավ իր արձակով, որոնց շարքին են դասվում  նրա ներհուն պատմվածքները:

 Պատմվածքները հարուստ են սուր դիտողականությամբ, պատկերավորության ինքնատիպ գույներով, հայրենասիրական շիկացումներով, հղկված բառագործածությամբ… Այստեղ զետեղված են ժամանակակիցներին հուզող բարոյական խնդիրները, հայոց պատմության արժանահիշատակ դրվագները…

 Նրա գրչին են պատկանում նաև խրատական զրույցների  մի շարք, որ տեղ են գտել նրա ,, 19 պատմվածք,, գրքում: Այստեղ նա ,,լուրջ,,  խոսք է բացում  բարոյական, դաստիարակչական խնդիրների շուրջ…

 Այո’, պատմվածքները խրատական են, ուսուցանող և մնայուն արժեք ներկայացնող…

 Անդրադառնանք այդ պատմվածքներին….

                           Ինչու ավերես….                   

Բարոյախրատական, դաստիարակչական պատմվածք է. նկարագրվում է 1173

թվականի ամառվա  մի իրադարձություն.. Կոտայքի զով սարերում դեռ կակաչներ կային:

 Հեղինակը պատմում է անվանի քարտաշ Վարդի և նրա որդու` Վարդանիկի  մասին, որոնք կանաչ բլրալանջին, հենց այնտեղ, որտեղից քարքարոտ ձորակը ձգվում էր վեր, տանում էր դեպի Քոս աղբյուրի բուժիչ ակունքները, նրանք կանգնեցնում էին իրենց աննման խաչքարերից մեկը:

  Վերջալույսի բոցերի մեջ  շողշողում էր Արարատի ադամանդափայլ գագաթը…

Հետաքրքիր և բանիմաց, հայրենասեր կերպար է քարտաշ Վարդը: Նա մոտ քառասուն տարեկան էր, մաքուր ածիլված, սակայն արևից այրված դեմքով և ուսերին թափված սև, ոլորված մազերով, իսկ Վարդանիկը տասներեք-տասնչորս տարեկան կլորադեմ մի տղա էր, որի աջ բլթակին կախված կարմիր մարջանե ականջագինդը կրակի պես կայծկլտում էր վերջալույսի շողերի տակ:

 Անվանի վարպետ լինելով` Վարդը պատվերներ էր ստանում Հայաստանի հեռավոր ծայրերից և թափառումների ժամանակ ստիպված իր հետ էր վերցնում իր որբացած տղային:

 Վարդի շքեղ, նրբահյուս խոյակներն ու խաչքարերը ցրված էին Անիից մինչև Երևան, Կյորեսից մինչև Վաղարշապատ: Բազմաթիվ հին ու նոր վարպետների ձեռագործների մեջ, իսկապես, վարդի նման տարբերվում էին նրա քանդակները, որոնց տակ նա համեստորեն հիշատակում էր իր անունը` ՎԱՐԴ:

 Այս պատմությունն էլ տեղի է ունենում Ջրվեժ գյուղի կանաչ բլրալանջերից մեկի վրա, երբ նա որդու հետ կանգնեցնում էր իր աննման խաչքարերի մեկը: Արդեն շաղախով ամրացրել էին խաչքարի սրբատաշ պատվանդանը և ուս ուսի տված փորձում էին պատվանդանի վրա կանգնեցնել վարդագույն տուֆից  տաշված ծանր կոթողը: Հենց այդ ժամանակ գանգրահեր գլուխը հենած խաչքարին և նրա ծանրության տակ հևացող Վարդանիկը չնկատեց, թե ինչպես վերջալույսի տակ փայլփլող ականջագինդը պոկվեց, ընկավ խաչքարի տակ ու թաղվեց պատվանդանի վրա լցված դեռևս թարմ շաղախի մեջ: Երբ վերջացրին աշխատանքը, և կոթողն արդեն կանգնեցված էր, հայր ու որդի նստել էիր շունչ առնելու. Հենց այս ժամանակ էլ Վարդը նկատեց որդու այտի վրայից ծորացող արյան թարմ շիթը:

 Ականջագինդը պոկվելիս քերծվել էր Վարդանիկի փափուկ բլթակը:

 Նրանք երկար փնտրեցին մարջանե ականջագինդը, որը Վարդանիկի մոր թողած միակ հիշատակն էր: Կարմիր հուլունքը կորել էր անդարձ` արյան հետքեր թողնելովսքանչելի խաչքարի վրա:

 Հայրը նրան հուսադրում է, չնայած կորուստը իրեն էլ հուզել էր…

  Գործավորը ոչ միայն քրտինք պիտի թափե, այլև արյուն կորցնե` հավիտյանը գտնելու համար: Հապա ինչքան որմնադիրներ են ընկել մեր գմբեթներից, խեղանդամվել ու մահացել. Հապա քանիսն են ոտք ուձեռք ջարդել կոթողներ կանգնեցնելիս… Հայրենի աշխարհը գեղեցկացնելուհամար, նահատակների հիշատակը  գեղեցիկ կոթողներով հավերժացնելու համար` արժե:

Երբ Վարդն ասում է, որ,  ճիշտ է, տխրում է մոր հիշատակը կորցնելու համար, բայց մի բան պիտի իմանա, որ, այն, ինչ արեցին իրենք, դարերի համար է, պատմության համար, որը ոչ ոք չիկարող ջնջել…

 Իսկ երբ Վարդանիկն ասում է, որ ավերողներ էլ կան, Վարդն ասում է.

_ Ավերում են միայն  մեր թծնամիները` հագարացիք, սելջուկները, վերջերս Հայաստան խուժած թուրք ցեղերը: Չկա մի ժողովուրդ, որ ավերե իր սրբությունները, ինչու ավերել, ինչու կործանել քո սեփականը, երբ ինքդ էլ պիտի կառուցես… Հավատա, որդի’ս, որ չի լինի, չի գտնվի մեր հետնորդներից մեկը, որ մեր կառուցածը ավերե: Նրանք կհիշեն և քեզ… Իսկ ավերողը ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք չունի: Ինչու ավերել, երբ այնքան լավ է կառուցելը…

 Վերջալույսը  գունատվեց ու հանգավ հեռու հորիզոնում:

 Հետո արևը նորից ծագեց, նորից մայր մտավ, և այսպես… անցան դարեր…

 Պատմվածքի երկրորդ մասում տեսնում ենք հակադրությունը… Արարողին, ստեղծողին հակադրվում է ավերողը, անհեթեթորեն փչացնողը…

  Վարդանի հակապատկերն էր հինգերորդ դասարանցի Վարդգեսը, որն ավերիչ ձեռք ուներ: Դպրոցում էլ նստարան չէր թողել, որի վրա փորագրած չլիներ իր անունը: Դրա համար դպրոցում նա հաճախ էր պատժվում, բայց քաղաքում արածների համա մնում էր անպատիժ: Ով պիտի իմանար, որ նորաշեն և գեղեցիկ շենքերի պատերին կավճով , սև մազութով գրված ,,Վարդգեսը,, այդ հինգերորդ դասարանցի Վարդգեսն էր:

  Հիմա էլ խաչքարի առջև` այն մամռած քարին, որի վրա դարեր առաջ նստել էին վարպետ քարտաշն ու իր որդին, հենց ամառային մի այդպիսի օր նստել էր հինգերորդ դասարանցի Վարդգեսը:

 Նա այս անգամ էքսկուրսիայի էր եկել մի մեծ խմբի հետ, իսկ նրանց բերող ավտոբուսներից մեկի վարորդը Վարդգեսի հայրիկն էր, մի բան, որով նա ամբողջ ճանապարհին իրեն տեր ու տիրական էր կարծում: Ողջ ճանապարհին նա բոլորին անհանգստացնում էր` մեկ սրան էր կսմթում, մեկ մյուսի աղվամազից քաշում… Նկատողություննէլ վրան չէր ազդում:

 Երբ հասնում են Ջրվեժ, դիտում անցյալից մնացած հոյակապ հուշարձանների բեկորները, նստում են հանգստանալու, որից հետո պիտի բարձրանային Քոս աղբյուրի թթվաշ, հանքային ջրից խմելու: Մինչ նրանք դեսուդեն ընկած մարգարտածաղիկներ, հատուկենտ մնացած կակաչներ էին հավաքում, փնջեր կազմում, Վարդգեսըի աչքն ընկնում է դարեր առաջ կանգնեցված ու արդեն մամռակալած մեզ ծանոթ այն խաչքարին: Մեծ դժվարությամբ կարդում է կոթողի հիշատակագրությունը և, անսահման ուրախանում, երբ խաչքարի տակ` ձախ անկյունում նրա աչքով է ընկնում ՎԱՐԴ-ը:

 Մտածելով, որ անվան կեսն արդեն փորագրված է, արագ նետվում է հոր ավտոմեքենան, հանում պտուտակահանը և քարայծի պես քարից քար թռչելով` հասնում խաչքարին և փորձում փորագրել մնացած երեք տառը, սակայն անսպասելիորեն կոտրվում է այդ հիանալիկոթողի ներքևի աջ անկյունը, սակայն ,,ՎԱՐԴ,,-ը մնում է…

 Երբ բեկորը ձեռքը շուռ ու մուռ էր տալիս, հանկարծ տուֆաբեկորի տակ  կպած ամուր շաղախի մեջ նկատում է մի կարմիր, փայլփլուն բան: Դա կարմիր մարջանե այն ականջագինդն էր, որ կորել էր դարեր առաջ` այնպես թախիծ պատճառելով փոքրիկ Վարդանիկին…

  Նա ուրախ էր իր գտած ականջագինդով, և ընկեր Բաբկենի խրատները մի ականջից մտնում, մյուսից դուրս էին գալիս:  Նա ջրի մոտ

կռվի է բռնվում տղաներից մեկի հետ և գցում բոլորի տրամադրությունը: Եվ ընկեր Բաբկենը մի տխուր պատմություն է պատմում, որ պատահել էր Ջրվեժում, դարեր առաջ: Գուցե Վարդգեսը փոքր-ինչ ազդվեր և խելքի գար:

 Ասում են, որ Ջրվեժի անունը եղել է Ջրվեճ. Այդ անունը եղել է ջրի համար եղած վեճից, ջրակռվից:

 Ջրվեժի մասին դեռ 5-րդ դարում հիշատակում է հայտնի պատմագիր Ղազար Փարպեցին: Դարեր անց իր ,,Պատմության,, մեջ  հիշատակում է Զաքարիա Քանաքեռցին, պատմելով, որ 1679 թվականի ահեղ երկրաշարժը Արարատյան դաշտում  շատ տաճարների հետ ավերում է և Ջրվեժի կանգուն մնացած վերջին մատուռը: Թե ինչու է Ջրվեժ կոչվում, անհայտ է: Գուցե հենց այստեղ Քոս աղբյուրի ակունքները ժամանակին այնքան հորդ են եղել և իրար միանալով` թափվել քարափից, որի պատճառով էլ տեղը կոչվել է ջրվեժ:

Իսկ նախկինում եղել է Ջրվեճ…

 Կար ժամանակ, որ Ջրվեժը , որ ընկած  Գեղարդի վանքի ճամփին, իր ջուրը ստանում էր Արխաշյանից, որ գտնվում էր այդ կողմերում: Ջրի սակավության այդ օրերին, շրջակայքի գյուղացիները հավաքվում էին ջրանցքը կարգի բերելու համար: Այդպիսի մի հավաքի ժամանակ էլ վճռում են ջուրը առաջին հերթին տալ աըն գյուղին, որը բոլորից շուտ մատաղը կհասցնի Գեղարդ: Երբ իմացվում է, որ Ջրվեժը մնացած գյուղերից ավելի հեռու է ընկած Գեղարդից, և ոչխարացու մատաղը, ըստ պայմանի, շուտ հասցնելը համարյա անկարելի է, այդ ժամանակ , ասում են` ջրվեժցի մի պատանի արագ վազքով հասնում է Գեղարդ, և հանուն իր աղքատ համագյուղացիների, ոչխարի փոխարեն դաշունահար լինելով` զոհաբերում  իրեն:

 Նրա գերեզմանը գտնվում էր ներքևի բլրալանջին: Դա մի սքանչելի խաչքար էր, որ քանդակել էր անվանի քարտաշ Վարդը:

 Ընկեր Բաբկենի ուղեկցությամբ երեխաները քայլում են դեպի խաչքարի կողմը:

 Իրիկուն էր, ճիշտ այնպիսի մայրամուտ, ինչպես դարեր առաջ, երբ հայր ու որդի  ուս ուսի տված, քրտինքի մեջ կորած` նահատակ պատանու շիրիմի վրա էին կանգնեցնում այն սքանչելի կոթողը:

 Գնում էին աշակերտները` ընկեր Բաբկենի պատմածի տխուր ազդեցության տակ, սակայն ամենից ծանրը Վարդգեսի վիճակն էր…

 Խղճի խայթը տանջում էր նրան: Ահա թե ում հուշարձանն էր փչացրել նա. մի դժբախտ պատանու, դարերի խորքում մնացած մի խեղճ հայրենակցի, որ դաշունահար էր արել իրեն` հանուն իր նման դժբախտ գյուղացիների…

Просмотр содержимого документа
«Հետազոտական աշխատանք»