СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՀՀ մարզերը. Լոռու մարզ

Категория: География

Нажмите, чтобы узнать подробности

Լոռու մարզ

Просмотр содержимого документа
«ՀՀ մարզերը. Լոռու մարզ»

 Տարածքը 3799 քառ.կմ Բնակչ-ը 235,5 հազ.մարդ Մարզկենտրոնը` Վանաձոր

Տարածքը 3799 քառ.կմ

Բնակչ-ը 235,5 հազ.մարդ

Մարզկենտրոնը` Վանաձոր

Լոռին  Հայաստանի մեծությամբ երրորդ մարզն է՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից հետո , բնակչությամբ զիջում է միայն  Երևանին ։ Մարզը սահմանակցու մ է Հյուսիսից   Վրաստանի , արևմուտքից՝  Շիրակի , հարավից՝  Արագածոտնի  և  Կոտայքի , արևելքից՝  Տավուշի  մարզերի հետ։
  • Լոռին  Հայաստանի մեծությամբ երրորդ մարզն է՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից հետո ,
  • բնակչությամբ զիջում է միայն  Երևանին ։
  • Մարզը սահմանակցու մ է
  • Հյուսիսից   Վրաստանի ,
  • արևմուտքից՝  Շիրակի , հարավից՝  Արագածոտնի  և  Կոտայքի , արևելքից՝  Տավուշի  մարզերի հետ։
Լոռու մարզի աշխ.դիրքը նպաստավոր է: Նրա տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին և ավտոմայրուղին, որոնք հս ուղղությամբ մարզին ելք են տալիս դեպիՎրաստան ու սևծովյան նավահանգիստներ , իսկ ամ ուղղությամբ` Գյումրիի միջոցով դեպի Թուրքիա, ինչպես նաև` դեպի մայրաքաղաք Երևան:
  • Լոռու մարզի աշխ.դիրքը նպաստավոր է: Նրա տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին և ավտոմայրուղին, որոնք հս ուղղությամբ մարզին ելք են տալիս դեպիՎրաստան ու սևծովյան նավահանգիստներ , իսկ ամ ուղղությամբ` Գյումրիի միջոցով դեպի Թուրքիա, ինչպես նաև` դեպի մայրաքաղաք Երևան:
Լոռու տարածքը միաժամանակ համընկնում է Փամբակ, Ձորագետ և Դեբեդ գետերի ջրհավաք ավազանին, ուստի ունի ցայտուն արտահայտված բնական սահմանագիծ: Հս-ում հայ-վրացական պետական սահմանն է 110 կմ երկ-մբ, որտեղ ձգվում են Վիրահայոց լեռները, հվ և հվ-ալ սահմանը Փամբակի լշ-ն է` մինչև Մարգահովտի լեռնանցքը:Ամ սահմանը Ջավախքի լեռնավահանն է, որը միաժամանակ ջրբաժան է Ախուրյան, Ձորագետ և Փամբակ գետերի համար, իսկ ալ-ում բնական սահման է Գուգարաց լշ-ն:
  • Լոռու տարածքը միաժամանակ համընկնում է Փամբակ, Ձորագետ և Դեբեդ գետերի ջրհավաք ավազանին, ուստի ունի ցայտուն արտահայտված բնական սահմանագիծ: Հս-ում հայ-վրացական պետական սահմանն է 110 կմ երկ-մբ, որտեղ ձգվում են Վիրահայոց լեռները, հվ և հվ-ալ սահմանը Փամբակի լշ-ն է` մինչև Մարգահովտի լեռնանցքը:Ամ սահմանը Ջավախքի լեռնավահանն է, որը միաժամանակ ջրբաժան է Ախուրյան, Ձորագետ և Փամբակ գետերի համար, իսկ ալ-ում բնական սահման է Գուգարաց լշ-ն:
Լոռվա մարզը բնութագրվում է մակերևույթի սուր հակադրություններով: Այն իրենից ներկայացնում է ծալքաբեկորավոր լեռների, հրաբխային զանգվածների, բարձրադիր հարթավայրերի ու սարավանդների, միջլեռնային գոգավորությունների, նեղ ու խոր գետահովիտների մի համակցություն:Մարզի որոշ վայրերում մագման չի կարողացել պատռել երկրակեղևը, մնացել է խորքում ու գոյացրել ներժայթուկ զանգվածներ, որոնցից մի քանիսը մերկացել են, դրանք հիմնականում բաղկացած են գրանիտներից, նեֆելինային սիենիտներից:
  • Լոռվա մարզը բնութագրվում է մակերևույթի սուր հակադրություններով: Այն իրենից ներկայացնում է ծալքաբեկորավոր լեռների, հրաբխային զանգվածների, բարձրադիր հարթավայրերի ու սարավանդների, միջլեռնային գոգավորությունների, նեղ ու խոր գետահովիտների մի համակցություն:Մարզի որոշ վայրերում մագման չի կարողացել պատռել երկրակեղևը, մնացել է խորքում ու գոյացրել ներժայթուկ զանգվածներ, որոնցից մի քանիսը մերկացել են, դրանք հիմնականում բաղկացած են գրանիտներից, նեֆելինային սիենիտներից:
Մարզի մակերևույթի կարևոր առանձնահատկություններից են բացարձակ բարձրությունների մեծ տատանումները`մոտ 2700մ: Առավելագույն բարձր-ը 3196մ է` Ջավախքի լեռների Աչքասար գագաթը, իսկ նվազագույնը`505մ`Քարկոփ գյուղի տարածքը: Մարզի տարածքի միջին բարձր-ը 1600-1800մ է :
  • Մարզի մակերևույթի կարևոր առանձնահատկություններից են բացարձակ բարձրությունների մեծ տատանումները`մոտ 2700մ: Առավելագույն բարձր-ը 3196մ է` Ջավախքի լեռների Աչքասար գագաթը, իսկ նվազագույնը`505մ`Քարկոփ գյուղի տարածքը: Մարզի տարածքի միջին բարձր-ը 1600-1800մ է :
Մարզի տարածքում են գտնվում Վիրահայոց լեռները և Գուգարաց լեռների ամ հատվածը, Բազումի լեռնաշղթան և Փամբակի լեռնաշղթայի հս լանջերը:
  • Մարզի տարածքում են գտնվում Վիրահայոց լեռները և Գուգարաց լեռների ամ հատվածը, Բազումի լեռնաշղթան և Փամբակի լեռնաշղթայի հս լանջերը:
Վիրահայոց (Սոմխեթի) լշ-ն տարածվում է հս-ամ-ից հվ-ալ, ՀՀ և Վրաստանի սահմանով, Ջավախքի լշ-ից մինչև Դեբեդի կանիոնը: Ջրբաժան է Խրամ և Դեբեդ գետերի միջև և ձգվում է մոտ 73կմ:
  • Վիրահայոց (Սոմխեթի) լշ-ն տարածվում է հս-ամ-ից հվ-ալ, ՀՀ և Վրաստանի սահմանով, Ջավախքի լշ-ից մինչև Դեբեդի կանիոնը: Ջրբաժան է Խրամ և Դեբեդ գետերի միջև և ձգվում է մոտ 73կմ:

Գուգարաց լ-ը ձգվում են Փամբակ - Դեբեդի (ամ) և Աղստևի (ալ) գետահովիտների միջև,աստիճանաբար ցածրանալով դեպի հս`Կուրի հովիտը,հասնելով մինչև Պապաքարի լեռներ:Բարձր գագաթը Չաթին լեռն է 2244մ:
  • Գուգարաց լ-ը ձգվում են Փամբակ - Դեբեդի (ամ) և Աղստևի (ալ) գետահովիտների միջև,աստիճանաբար ցածրանալով դեպի հս`Կուրի հովիտը,հասնելով մինչև Պապաքարի լեռներ:Բարձր գագաթը Չաթին լեռն է 2244մ:
Բազումի լշ-ն ջրբաժան է Ձորագետ և Փամբակ գետերի միջև: Բարձր գագաթը Ուրասարն է 2992մ:
  • Բազումի լշ-ն ջրբաժան է Ձորագետ և Փամբակ գետերի միջև:
  • Բարձր գագաթը Ուրասարն է 2992մ:
Լշ-ի վրա է նշանավոր է Պուշկինի լեռնանցքը(2038մ), որի տակով անցնող թունելով(1830մ) Լոռվա դաշտը կապվում է Փամբակի հովտին: Թունելը Վանաձորը կապում է Ստեփանավանին: Պուշկինի լեռնանցքում (1829թ)Էրզրում մեկնող Ա. Պուշկինը հանդիպել է Ա. Գրիբոյեդովի դիակը տեղափոխող սգո թափորին :
  • Լշ-ի վրա է նշանավոր է Պուշկինի լեռնանցքը(2038մ), որի տակով անցնող թունելով(1830մ) Լոռվա դաշտը կապվում է Փամբակի հովտին: Թունելը Վանաձորը կապում է Ստեփանավանին: Պուշկինի լեռնանցքում (1829թ)Էրզրում մեկնող Ա. Պուշկինը հանդիպել է Ա. Գրիբոյեդովի դիակը տեղափոխող սգո թափորին :
Փամբակի լշ-ն ձգվում է մարզի հվ-ով, Ջաջուռի լեռնանցքից մինչև Սևանի լեռնանցք:Այն ջրբաժան է Կուր և Արաքս գետերի ավազանների միջև:Լշ-ն մոտ 106կմ է : Բարձ գագաթը Թեժ լեռն է 3101մ բարձրությամբ, իսկ ամ-ում Մայմեխ գագաթն ունի 3083մ բարձրություն: Փամբակի գոգավորության Գայլաձորի կիրճի հատվածում է տարածվում Վանաձոր քաղաքը:
  • Փամբակի լշ-ն ձգվում է մարզի հվ-ով, Ջաջուռի լեռնանցքից մինչև Սևանի լեռնանցք:Այն ջրբաժան է Կուր և Արաքս գետերի ավազանների միջև:Լշ-ն մոտ 106կմ է : Բարձ գագաթը Թեժ լեռն է 3101մ բարձրությամբ, իսկ ամ-ում Մայմեխ գագաթն ունի 3083մ բարձրություն: Փամբակի գոգավորության Գայլաձորի կիրճի հատվածում է տարածվում Վանաձոր քաղաքը:
Դեբեդի հովիտը հռչակավոր Լոռու ձորն է, որը գոյացել է ջրի էրոզիոն աշխատանքի շնորհիվ:Կիրճի լանջերը ժայռային քարափներ են 350մ բարձրությամբ:Ջավախքի, Վիրահայոց և Բազումի լեռների միջև ընկած է Լոռու գոգավորությունը, որի հատակը զբաղեցնում է Լոռու սարավանդը:
  • Դեբեդի հովիտը հռչակավոր Լոռու ձորն է, որը գոյացել է ջրի էրոզիոն աշխատանքի շնորհիվ:Կիրճի լանջերը ժայռային քարափներ են 350մ բարձրությամբ:Ջավախքի, Վիրահայոց և Բազումի լեռների միջև ընկած է Լոռու գոգավորությունը, որի հատակը զբաղեցնում է Լոռու սարավանդը:
Ջավախքի լեռները դեպի ալ ցածրանալով ձուլվում են Լոռու դաշտին:Հրաբխային գագաթ Աչքասարը 3196մ բարձրությամբ, մարզի ամենաբարձր կետն է:
  • Ջավախքի լեռները դեպի ալ ցածրանալով ձուլվում են Լոռու դաշտին:Հրաբխային գագաթ Աչքասարը 3196մ բարձրությամբ, մարզի ամենաբարձր կետն է:
Լոռու մարզը երկրաշարժային ակտիվ գոտի է,նրա ամ–ը և հվ-ը մտնում են 9 և ավելի, իսկ հս-ն`8-9 բալ ուժգնություն ունեցող գոտիների մեջ:  Դեկտեմբերի 7–ի Սպիտակի ահեղ երկրաշարժից հաշված վայրկյանների ընթացքում ամբողջովին հողին հավասարվեց Սպիտակ քաղաքը, Շիրակամուտ և մի շարք այլ գյուղեր, մեծ ավերածություններ եղան Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում: Երկրակեղևում առաջացան բազմաթիվ պատռվածքներ, լանջային փլվածքներ, սողանքներ:
  • Լոռու մարզը երկրաշարժային ակտիվ գոտի է,նրա ամ–ը և հվ-ը մտնում են 9 և ավելի, իսկ հս-ն`8-9 բալ ուժգնություն ունեցող գոտիների մեջ:
  • Դեկտեմբերի 7–ի Սպիտակի ահեղ երկրաշարժից հաշված վայրկյանների ընթացքում ամբողջովին հողին հավասարվեց Սպիտակ քաղաքը, Շիրակամուտ և մի շարք այլ գյուղեր, մեծ ավերածություններ եղան Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում: Երկրակեղևում առաջացան բազմաթիվ պատռվածքներ, լանջային փլվածքներ, սողանքներ:
Լոռին Հայաստանի օգտակար հանածոներով հարուստ մարզերից է: Հայտնի են Ալավերդու, Ախթալայի, Շամլուղի պղնձահրաքարային, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրերը: Ոսկու միջին չափի հանքավայրերից են Մղարթի, Քարաբերդի, Ֆիոլետովոյի, Տանձուտի , Արմանիսի հանքավայրերը: Նեֆելինային սիենիտ արդյունահանվում է Թեժ լեռի հանքավայրից:Մեծ արժեք են ներկայացնում շինարարական քարատեսակները:Առավել հայտնի են Փամբակի գրանիտի,Տաշիրի, Լեռնապատի, Գուգարքի, Քարինջի բազալտի,Լալվարի, Դարպասի, Ծաթերի, Վահագնիի, Դեբեդի ֆելզիտային տուֆի հանքավայրերը: Բավական մեծ են Թումանյանի հրակայուն կավերի պաշարները: Տեկտոնական կոտրվածքներց դուրս են գալիս տարբեր հանքային աղբյուրներ,որոնցից արդյունաբերական նշանակություն ունի միայն Լոռի-ն:

Լոռին Հայաստանի օգտակար հանածոներով հարուստ մարզերից է: Հայտնի են Ալավերդու, Ախթալայի, Շամլուղի պղնձահրաքարային, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրերը: Ոսկու միջին չափի հանքավայրերից են Մղարթի, Քարաբերդի, Ֆիոլետովոյի, Տանձուտի , Արմանիսի հանքավայրերը: Նեֆելինային սիենիտ արդյունահանվում է Թեժ լեռի հանքավայրից:Մեծ արժեք են ներկայացնում շինարարական քարատեսակները:Առավել հայտնի են Փամբակի գրանիտի,Տաշիրի, Լեռնապատի, Գուգարքի, Քարինջի բազալտի,Լալվարի, Դարպասի, Ծաթերի, Վահագնիի, Դեբեդի ֆելզիտային տուֆի հանքավայրերը: Բավական մեծ են Թումանյանի հրակայուն կավերի պաշարները: Տեկտոնական կոտրվածքներց դուրս են գալիս տարբեր հանքային աղբյուրներ,որոնցից արդյունաբերական նշանակություն ունի միայն Լոռի-ն:

Մարզի կլիման համեմատաբար խոնավ է:Տարեկան տեղումների քանակը 500-800մմ է: Նախալեռնային մասերում ձմեռը կարճատև է ու մեղմ, ամառը` տևական ու շոգ: Միջին բարձր-ում ձմեռը ձնառատ է,բայց ոչ շատ խիստ,ամառն `արևոտ է,տաք:Կասպից ծովից եկող օդային զանգվածները Աղստևի հովտով հասնում են մինչև Փամբակի գոգավորություն`բերելով մեծ քանակությամբ տեղումներ:
  • Մարզի կլիման համեմատաբար խոնավ է:Տարեկան տեղումների քանակը 500-800մմ է: Նախալեռնային մասերում ձմեռը կարճատև է ու մեղմ, ամառը` տևական ու շոգ: Միջին բարձր-ում ձմեռը ձնառատ է,բայց ոչ շատ խիստ,ամառն `արևոտ է,տաք:Կասպից ծովից եկող օդային զանգվածները Աղստևի հովտով հասնում են մինչև Փամբակի գոգավորություն`բերելով մեծ քանակությամբ տեղումներ:
Մարզի գետերը լեռնային են: Դրանց մեծ մասը սկիզբ է առնում բարձր լեռներից,հոսում նեղ, երբեմն անանցանելի կիրճերով`շատ տեղերում առաջացնելով ջրվեժներ,սահանքներ:Գետերի սնումը կատարվում է բացառապես անձրևաջրերի,ձնհալքի և ստորերկրյա ջրերի հաշվին:Հորդացումները տեղի են ունենում առավելապես գարնանը և ամռան սկզբին` կապված ձնհալքի ու առատ տեղումների հետ:
  • Մարզի գետերը լեռնային են: Դրանց մեծ մասը սկիզբ է առնում բարձր լեռներից,հոսում նեղ, երբեմն անանցանելի կիրճերով`շատ տեղերում առաջացնելով ջրվեժներ,սահանքներ:Գետերի սնումը կատարվում է բացառապես անձրևաջրերի,ձնհալքի և ստորերկրյա ջրերի հաշվին:Հորդացումները տեղի են ունենում առավելապես գարնանը և ամռան սկզբին` կապված ձնհալքի ու առատ տեղումների հետ:
Դեբեդ գետը Լոռու մարզի և ՀՀ ամենաջրառատ գետն է,ունի 178կմ երկարություն:Դեբեդը կազմավորվում է Փամբակի և Ձորագետի միացումից: Փամբակ գետը Դեբեդ գետի վերին հոսանքն է,ունի 86կմ երկարություն:Վանաձորի լայն գոգավորությունից հետո գետը մտնում է Գայլաձորի նեղ ու անտառապատ կիրճը,հոսում քարքարոտ ,սահանքավոր հունով`հսկայական արագությամբ: Ձորագետը 57կմ երկարությամբ բավական ջրառատ գետ է:
  • Դեբեդ գետը Լոռու մարզի և ՀՀ ամենաջրառատ գետն է,ունի 178կմ երկարություն:Դեբեդը կազմավորվում է Փամբակի և Ձորագետի միացումից:
  • Փամբակ գետը Դեբեդ գետի վերին հոսանքն է,ունի 86կմ երկարություն:Վանաձորի լայն գոգավորությունից հետո գետը մտնում է Գայլաձորի նեղ ու անտառապատ կիրճը,հոսում քարքարոտ ,սահանքավոր հունով`հսկայական արագությամբ:
  • Ձորագետը 57կմ երկարությամբ բավական ջրառատ գետ է:
Դեբեդի ավազանի գետերն աչքի են ընկնում իրենց սելավային ակտիվությամբ:Սելավային վարարումների ժամանակ գետերը դուրս գալով ափերից ողողում են հարակից տները, երկաթգիծը, ավտոմայրուղին: Լոռվա մարզում շատ քիչ են լճերը, դրանք նաև շատ փոքր են:
  • Դեբեդի ավազանի գետերն աչքի են ընկնում իրենց սելավային ակտիվությամբ:Սելավային վարարումների ժամանակ գետերը դուրս գալով ափերից ողողում են հարակից տները, երկաթգիծը, ավտոմայրուղին:
  • Լոռվա մարզում շատ քիչ են լճերը, դրանք նաև շատ փոքր են:
Մարզում տիրապետում են լեռնանատառային ու լեռնատափաստանային լանդշաֆտները:Մեծ տարածում ունեն լեռնային սևահողերը, անտառային գորշ և դարչնագույն հողերը: Անտառածածկ է տարածքի 1/5–ը:Մարզի տափաստաններում տիրապետող են փետրախոտը,սեզը, դաշտավլուկը ,շյուղախոտը, կծմախոտը, երիցուկը: Բնական տափաստանները քիչ են, դրանք հիմնականում հերկված են և օգտագործվում են հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակության համար
  • Մարզում տիրապետում են լեռնանատառային ու լեռնատափաստանային լանդշաֆտները:Մեծ տարածում ունեն լեռնային սևահողերը, անտառային գորշ և դարչնագույն հողերը: Անտառածածկ է տարածքի 1/5–ը:Մարզի տափաստաններում տիրապետող են փետրախոտը,սեզը, դաշտավլուկը ,շյուղախոտը, կծմախոտը, երիցուկը:
  • Բնական տափաստանները քիչ են, դրանք հիմնականում հերկված են և օգտագործվում են հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակության համար
Մարզի լեռնաշղթաների զառիթափ լանջերի հումուսով աղքատ հողերում տարածվում են անտառները:Հանդիպող հիմնական ծառատեսակներն են Ալ հաճարենին, Վրացական կաղնին ,թխկին,լորին, բոխին,սոճին:Անտառները հարուստ են նաև բազմապիսի պտղատու վայրի ծառատեսակներով ու հատապտուղներով` տանձենի,ընկուզենի, խնձորենի,հոնի, մասրենի, մոռը,մոշը:Անտառները Լոռու մարզում ունեն հակաէրոզիոն և ջրապաշտպան նշանակություն:
  • Մարզի լեռնաշղթաների զառիթափ լանջերի հումուսով աղքատ հողերում տարածվում են անտառները:Հանդիպող հիմնական ծառատեսակներն են Ալ հաճարենին, Վրացական կաղնին ,թխկին,լորին, բոխին,սոճին:Անտառները հարուստ են նաև բազմապիսի պտղատու վայրի ծառատեսակներով ու հատապտուղներով` տանձենի,ընկուզենի, խնձորենի,հոնի, մասրենի, մոռը,մոշը:Անտառները Լոռու մարզում ունեն հակաէրոզիոն և ջրապաշտպան նշանակություն:
Ալպյան մարգագետինները մարզի տարածքում ունեն սահմանափակ տարածում: Ալպյան և մերձալպյան մարգագետնատափաստանային բուսականությունն իր սննդարար ու հարուստ խոտածածկույթով կարևոր նշանակություն ունի մարզի անասնապահության զարգացման համար:
  • Ալպյան մարգագետինները մարզի տարածքում ունեն սահմանափակ տարածում: Ալպյան և մերձալպյան մարգագետնատափաստանային բուսականությունն իր սննդարար ու հարուստ խոտածածկույթով կարևոր նշանակություն ունի մարզի անասնապահության զարգացման համար:
Շնորհիվ իր աշխ դիրքի Լոռին առանձնանում է նաև կենդանական աշխարհի բազմազանությամբ: Լեռնատափաստանային գոտում հանդիպում են կրծողները` դաշտամուկ,ճագարամուկ,նապաստակ, համստեր,տարածված են նաև կզաքիսը, աքիսը, գայլը, աղվեսը , թռչուններից`բադը, կաքավը, լորը, ճնճղուկը, ծիծեռնակը, հանդիպում է նաև եղջերուն, այծյամը, վարազը, արջը, անտառակատուն, սկյուռը, գորշուկը, փայտփորը,անտառային բուն,կեռնեխը:
  • Շնորհիվ իր աշխ դիրքի Լոռին առանձնանում է նաև կենդանական աշխարհի բազմազանությամբ: Լեռնատափաստանային գոտում հանդիպում են կրծողները` դաշտամուկ,ճագարամուկ,նապաստակ, համստեր,տարածված են նաև կզաքիսը, աքիսը, գայլը, աղվեսը , թռչուններից`բադը, կաքավը, լորը, ճնճղուկը, ծիծեռնակը, հանդիպում է նաև եղջերուն, այծյամը, վարազը, արջը, անտառակատուն, սկյուռը, գորշուկը, փայտփորը,անտառային բուն,կեռնեխը:
Լոռու մարզը չափազանց հարուստ է բնական գեղեցիկ հուշարձաններով`Լոռու ձորը(Դեբեդի կիրճը), Գայլաձորի կիրճը, Բոլոր քարը, Չիչկան գետի վրա Թռչկանի ջրվեժը, Մարոյի քարափը, Անուշի ժայռը`Դսեղ գյուղի մոտ, Աթան գյուղի Տզրուկի լիճը , Դսեղի ծովերը և այլն:
  • Լոռու մարզը չափազանց հարուստ է բնական գեղեցիկ հուշարձաններով`Լոռու ձորը(Դեբեդի կիրճը), Գայլաձորի կիրճը, Բոլոր քարը, Չիչկան գետի վրա Թռչկանի ջրվեժը, Մարոյի քարափը, Անուշի ժայռը`Դսեղ գյուղի մոտ, Աթան գյուղի Տզրուկի լիճը , Դսեղի ծովերը և այլն:
Դեբեդի կիրճը
  • Դեբեդի կիրճը
Բոլոր քարը
  • Բոլոր քարը
Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժ

Անուշի ժայռը
  • Անուշի ժայռը
Մարոյի քարափը
  • Մարոյի քարափը
Դսեղի ծովերը
  • Դսեղի ծովերը
Թումանյանի տուն-թանգարանը

Թումանյանի տուն-թանգարանը

Ստեփան Զորյանի տուն- թանգարանը

Ստեփան Զորյանի տուն- թանգարանը

Լոռին գտնվում է պատմական  Մեծ Հայքի   Գուգարք  աշխարհի տարածքում։Սկզբնապես  Լոռի  է կոչվել  Կյուրիկյան   Դավիթ Անհողին  թագավորի՝  11-րդ դարում  Ձորագետի  ձախ ափին կառուցած  Լոռի (Լոռե)  բերդը, որը  1065  թ-ից դարձել է  Կյուրիկյան թագավորության  մայրաքաղաքը։ Հետագայում «Լոռի» անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա։  Մարզին մի առանձին հմայք են տալիս պատմաճարտարապետական հուշարձանները`Լոռի բերդը,Քոբայրի վանքային համալիրը,Օձունի եկեղեցին,Սանահինի և Հաղպատի հուշարձանախմբերը :
  • Լոռին գտնվում է պատմական  Մեծ Հայքի   Գուգարք  աշխարհի տարածքում։Սկզբնապես  Լոռի  է կոչվել  Կյուրիկյան   Դավիթ Անհողին  թագավորի՝  11-րդ դարում Ձորագետի  ձախ ափին կառուցած  Լոռի (Լոռե)  բերդը, որը  1065  թ-ից դարձել է  Կյուրիկյան թագավորության  մայրաքաղաքը։ Հետագայում «Լոռի» անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա։
  • Մարզին մի առանձին հմայք են տալիս պատմաճարտարապետական հուշարձանները`Լոռի բերդը,Քոբայրի վանքային համալիրը,Օձունի եկեղեցին,Սանահինի և Հաղպատի հուշարձանախմբերը :
Լոռին Հայաստանի ամենավաղ բնակեցված տարածքներից է:Հին բնակատեղիներ են հայտնաբերվել Վանաձորի Թագավորանիստ և Տավրոս թաղամասի տարածքներում:Մինչև XV դարի կեսերը Գուգարքում զարգացել են մշակույթն ու գիտությունը,որի խոշոր կենտրոններ էին Հաղպատը, Սանահինը,Քոբայրը, Օձունը,Դսեղը և այլն:Այստեղ ստեղծագործել են Հովհ.Իմաստասերը, Դավիթ Քոբայրեցին,Անանիա Սանահնեցին, Մխիթար Գոշը,Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ: Արդյունագործական նշանակություն են ունեցել Պղնձահանքը (Ախթալան) և Մանեսը (Ալավերդին) :
  • Լոռին Հայաստանի ամենավաղ բնակեցված տարածքներից է:Հին բնակատեղիներ են հայտնաբերվել Վանաձորի Թագավորանիստ և Տավրոս թաղամասի տարածքներում:Մինչև XV դարի կեսերը Գուգարքում զարգացել են մշակույթն ու գիտությունը,որի խոշոր կենտրոններ էին Հաղպատը, Սանահինը,Քոբայրը, Օձունը,Դսեղը և այլն:Այստեղ ստեղծագործել են Հովհ.Իմաստասերը, Դավիթ Քոբայրեցին,Անանիա Սանահնեցին, Մխիթար Գոշը,Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ: Արդյունագործական նշանակություն են ունեցել Պղնձահանքը (Ախթալան) և Մանեսը (Ալավերդին) :
2014թ-ի տվյալներով,մարզում բնակվում է 235,5հազ. մարդ:Վերջին տարիներին Լոռու մարզում են գրանցվում ՀՀ-ում բնական աճի ամենացածր ցուցանիշները: Ուրբանիզացման մակարդակով երկրորդն է ՀՀ-ում՝ Սյունիքի մարզից հետո: Մարզկենտրոն Վանաձորը՝ 85,7հազ մարդ բնակչությամբ՝ ՀՀ-ում երրորդ քաղաքն է: Համեմատաբար մեծ բնակչություն ունեն Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը,Տաշիրը,իսկ Թումանյանը, Ախթալան և Շամլուղը հանքագործական կենտրոններ են՝ բնակչության ոչ մեծ թվաքանակով:3հազ-ից ավել բնակչություն ունեն Օձուն,Մարգահովիտ, Գուգարք, Ջրաշեն,Մեծավան գյուղերը:Մարզում ռուսաբնակ (մոլոկաններ և դուխոբորներ) են Ֆիոլետովո, Լերմոնտովո, Մեդովկա, Պրիվոլնոյե գյուղերը :
  • 2014թ-ի տվյալներով,մարզում բնակվում է 235,5հազ. մարդ:Վերջին տարիներին Լոռու մարզում են գրանցվում ՀՀ-ում բնական աճի ամենացածր ցուցանիշները: Ուրբանիզացման մակարդակով երկրորդն է ՀՀ-ում՝ Սյունիքի մարզից հետո: Մարզկենտրոն Վանաձորը՝ 85,7հազ մարդ բնակչությամբ՝ ՀՀ-ում երրորդ քաղաքն է: Համեմատաբար մեծ բնակչություն ունեն Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը,Տաշիրը,իսկ Թումանյանը, Ախթալան և Շամլուղը հանքագործական կենտրոններ են՝ բնակչության ոչ մեծ թվաքանակով:3հազ-ից ավել բնակչություն ունեն Օձուն,Մարգահովիտ, Գուգարք, Ջրաշեն,Մեծավան գյուղերը:Մարզում ռուսաբնակ (մոլոկաններ և դուխոբորներ) են Ֆիոլետովո, Լերմոնտովո, Մեդովկա, Պրիվոլնոյե գյուղերը :
Վանաձոր Մինչև 1992թ` Կիրովական, իսկ մինչ այդ՝Ղարաքիլիսա:
  • Վանաձոր
  • Մինչև 1992թ` Կիրովական, իսկ մինչ այդ՝Ղարաքիլիսա:
Ալավերդի Քաղաքը շրջապատված է Վիրահայոց լ-ով,որտեղ հենց քաղաքի ֆոնի վրա վեր է խոյանում Լալվար գագա թը :
  • Ալավերդի
  • Քաղաքը շրջապատված է Վիրահայոց լ-ով,որտեղ հենց քաղաքի ֆոնի վրա վեր է խոյանում Լալվար գագա թը :
Ստեփանավան Քաղաքը նախկինում կոչվել է Ջալալօղլի:Եղելէ հեղափոխական շարժման կենտրոն, որի Մայորի ձոր կոչվող տեղամասում հավաքվում էին հեղափոխական-մարքսիստները:Այստեղ է հիմնվել առաջին մարքսիստական խմբակը և ի պատիվ Ստ.Շահումյանի վերանվանվեց Ստեփանավան:
  • Ստեփանավան
  • Քաղաքը նախկինում կոչվել է Ջալալօղլի:Եղելէ հեղափոխական շարժման կենտրոն, որի Մայորի ձոր կոչվող տեղամասում հավաքվում էին հեղափոխական-մարքսիստները:Այստեղ է հիմնվել առաջին մարքսիստական խմբակը և ի պատիվ Ստ.Շահումյանի վերանվանվեց Ստեփանավան:
Սպիտակ Հայաստանում քրիստոնեության հաստատման 1700-ամյակի առթիվ քաղաքի կենտրոնում կառուցվեց Սուրբ Հարություն եկեղեցին,որի անվան հիմքում ընկած է երկրաշարժի ավերակներից հարություն առնելը:
  • Սպիտակ
  • Հայաստանում քրիստոնեության հաստատման 1700-ամյակի առթիվ քաղաքի կենտրոնում կառուցվեց Սուրբ Հարություն եկեղեցին,որի անվան հիմքում ընկած է երկրաշարժի ավերակներից հարություն առնելը:
Տաշիր Հիմնվել է 1844թ-ին այստեղ աքսորված ռուս-աղանդավորների կողմից և կոչվել է Վորոնցովկա,1935թ-ին վերանվանվել է Կալինինո:1991թ-ին քաղաքը կրկին վերանվանվեց՝Տաշիր,անունը կապված է Վարդան Մամիկոնյանի քաջ զինվոր Տաշրեցու անվան հետ:
  • Տաշիր
  • Հիմնվել է 1844թ-ին այստեղ աքսորված ռուս-աղանդավորների կողմից և կոչվել է Վորոնցովկա,1935թ-ին վերանվանվել է Կալինինո:1991թ-ին քաղաքը կրկին վերանվանվեց՝Տաշիր,անունը կապված է Վարդան Մամիկոնյանի քաջ զինվոր Տաշրեցու անվան հետ:
Ախթալա Գտնվում է Դեբեդ գետի ափին Ախթալա վտակի միախառնման տեղում:
  • Ախթալա
  • Գտնվում է Դեբեդ գետի ափին Ախթալա վտակի միախառնման տեղում:
Թումանյան Նախկինում կոչվել է Ձագիձոր և Ձաղիձոր:
  • Թումանյան
  • Նախկինում կոչվել է Ձագիձոր և Ձաղիձոր:
Շամլուղ Հիմնադրվել է 1768թ-ին հույն հանքագործների կողմից,որոնք այստեղ վերաբնակեցվել էին պղնձաձուլությունը զարգացնելու համար:
  • Շամլուղ
  • Հիմնադրվել է 1768թ-ին հույն հանքագործների կողմից,որոնք այստեղ վերաբնակեցվել էին պղնձաձուլությունը զարգացնելու համար:
Լոռու մարզը ՀՀ-ի հզոր տնտեսական ներուժ ունեցող մարզերից է:Նախկինում մարզն աչքի էր ընկնում բազմաճյուղ տնտեսությամբ՝ էլեկտրաէներգետիկա, մետաղաձուլություն, մեքենաշինություն, քիմիական,թեթև, սննդի արդյունաբերություն,գյուղատնտեսության մասնագիտացված ճյուղերն էին կարտոֆիլի, շաքարի ճակնդեղի, հացահատիկի,կերային կուլտուրաների մշակությունը և կաթնատու տավարաբուծությունը:
  • Լոռու մարզը ՀՀ-ի հզոր տնտեսական ներուժ ունեցող մարզերից է:Նախկինում մարզն աչքի էր ընկնում բազմաճյուղ տնտեսությամբ՝ էլեկտրաէներգետիկա, մետաղաձուլություն, մեքենաշինություն, քիմիական,թեթև, սննդի արդյունաբերություն,գյուղատնտեսության մասնագիտացված ճյուղերն էին կարտոֆիլի, շաքարի ճակնդեղի, հացահատիկի,կերային կուլտուրաների մշակությունը և կաթնատու տավարաբուծությունը:
Արդյունաբերության ճյուղային կառուցվածքում մեծ է լեռնահանքային արդ-ի բաժինը:Այժմ ժամանակավոր դադարի մեջ է մարզի մետաղաձուլությունը: Մոտ ապագայում նախատեսվում է վերաբացել Ալավերդու, Ախթալայի,Շամլուղի,Թեղուտի պղնձամոլիբդենային հանքահարստացուցիչ կոմբինատները:
  • Արդյունաբերության ճյուղային կառուցվածքում մեծ է լեռնահանքային արդ-ի բաժինը:Այժմ ժամանակավոր դադարի մեջ է մարզի մետաղաձուլությունը: Մոտ ապագայում նախատեսվում է վերաբացել Ալավերդու, Ախթալայի,Շամլուղի,Թեղուտի պղնձամոլիբդենային հանքահարստացուցիչ կոմբինատները:
Երբեմնի քիմիական պարարտանյութեր, մանրաթել,ամոնիակ,սինթետիկ կորունդ, պոլիմերային սոսինձ,սինթետիկ խեժանյութեր արտադրող քիմիական տնտեսությունը պարապուրդի մեջ է՝բնապահպանական լուրջ բացթողումների պատճառով:
  • Երբեմնի քիմիական պարարտանյութեր, մանրաթել,ամոնիակ,սինթետիկ կորունդ, պոլիմերային սոսինձ,սինթետիկ խեժանյութեր արտադրող քիմիական տնտեսությունը պարապուրդի մեջ է՝բնապահպանական լուրջ բացթողումների պատճառով:
Վանաձորի,Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի մեքենաշինական գործարաններն արտադրում էին հաստոցներ, վերելակներ, ավտոմատ, զոդող-կտրող սարքեր, միկրոշարժիչներ: Այս ոլորտում ևս լուրջ քայլեր են ձեռնարկվում տնտեսությունը վերագործարկելու ուղղությամբ:
  • Վանաձորի,Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի մեքենաշինական գործարաններն արտադրում էին հաստոցներ, վերելակներ, ավտոմատ, զոդող-կտրող սարքեր, միկրոշարժիչներ:
  • Այս ոլորտում ևս լուրջ քայլեր են ձեռնարկվում տնտեսությունը վերագործարկելու ուղղությամբ:
Մարզում մեծ աշխատանքներ են կատարվում ջրային ռեսուրսների օգտագործման ուղղությամբ:Մշակվում են Փամբակ, Ձորագետ,Դեբեդ և նրանց վտակների վրա փոքր ջրէկ-ի կառուցման ծրագրեր:
  • Մարզում մեծ աշխատանքներ են կատարվում ջրային ռեսուրսների օգտագործման ուղղությամբ:Մշակվում են Փամբակ, Ձորագետ,Դեբեդ և նրանց վտակների վրա փոքր ջրէկ-ի կառուցման ծրագրեր:
Լոռու մարզի արդ-ի ճյուղերից առաջատարը ներկայումս թեթև արդ-նն է, որին բաժին է ընկնում մարզի արդյունաբերական արտադրանքի 66%–ը:Այն ներկայումս ներկայացված է առավելապես կարի արտադրությունով,որի խոշոր ձեռնարկությունները գտնվում են Վանաձորում, Սպիտակում,Տաշիրում, Ստեփանավանում :
  • Լոռու մարզի արդ-ի ճյուղերից առաջատարը ներկայումս թեթև արդ-նն է, որին բաժին է ընկնում մարզի արդյունաբերական արտադրանքի 66%–ը:Այն ներկայումս ներկայացված է առավելապես կարի արտադրությունով,որի խոշոր ձեռնարկությունները գտնվում են Վանաձորում, Սպիտակում,Տաշիրում, Ստեփանավանում :
Մարզում լուրջ ուշադրություն է դարձվում կաթի վերամշակման և պանրի արտադրության զարգացմանը,հացի և հացամթերքների, հանքային ջրի,զովացուցիչ ըմպելիքների արտադրությանը:
  • Մարզում լուրջ ուշադրություն է դարձվում կաթի վերամշակման և պանրի արտադրության զարգացմանը,հացի և հացամթերքների, հանքային ջրի,զովացուցիչ ըմպելիքների արտադրությանը:
Ներկայումս լուրջ քայլեր են ձեռնարկվում մարզի տարածքում գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման, բույսերի բերքատվության բարձրացման, Թումանյանի տարածաշրջանում պտղաբուծության և Սպիտակի տարածաշրջանում ճակնդեղի մշակության վերականգնման ուղղությամբ:
  • Ներկայումս լուրջ քայլեր են ձեռնարկվում մարզի տարածքում գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման, բույսերի բերքատվության բարձրացման, Թումանյանի տարածաշրջանում պտղաբուծության և Սպիտակի տարածաշրջանում ճակնդեղի մշակության վերականգնման ուղղությամբ:
Գյուղատնտեսության աչքի ընկնող ենթաճյուղերն են խոշոր եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը և թռչնաբուծությունը,մեղվաբուծությունը: Անասնագլխաքանակի նվազման հիմնական պատճառներից են վերջին տարիների անասնապահական մթերքների իրացման դժվարությունները, որոնք պայմանավորված են հատկապես բնակչության թվի նվազմամբ, բնակչության գնողունակության ցածր մակարդակով, հյութալի արմատապտուղների պակասով:
  • Գյուղատնտեսության աչքի ընկնող ենթաճյուղերն են խոշոր եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը և թռչնաբուծությունը,մեղվաբուծությունը: Անասնագլխաքանակի նվազման հիմնական պատճառներից են վերջին տարիների անասնապահական մթերքների իրացման դժվարությունները, որոնք պայմանավորված են հատկապես բնակչության թվի նվազմամբ, բնակչության գնողունակության ցածր մակարդակով, հյութալի արմատապտուղների պակասով:
Շնորհիվ իր սահմանամերձ և տրանսպորտաաշխ. բարենպաստ դիրքերի՝մարզը մեծ դեր է ունեցել և այժմ էլ ունի ՀՀ տրանսպորտային ցանցի զարգացման և արտաքին կապերի համար:Մարզի տարածքով են անցնում ռազմավարական նշանակություն ունեցող Երևան-Վանաձոր-Թբիլիսի երկաթուղին և ավտոմայրուղին:Մի քանի լեռնանցքներով են անցնում տեղական և հանրապետական նշանակության ավտոմայրուղիներ:
  • Շնորհիվ իր սահմանամերձ և տրանսպորտաաշխ. բարենպաստ դիրքերի՝մարզը մեծ դեր է ունեցել և այժմ էլ ունի ՀՀ տրանսպորտային ցանցի զարգացման և արտաքին կապերի համար:Մարզի տարածքով են անցնում ռազմավարական նշանակություն ունեցող Երևան-Վանաձոր-Թբիլիսի երկաթուղին և ավտոմայրուղին:Մի քանի լեռնանցքներով են անցնում տեղական և հանրապետական նշանակության ավտոմայրուղիներ:
Մեծ է մարզի դերը Հայաստանում տուրիզմի զարգացման և էքսկուրսիաների կազմակերպման գործում:|Շնորհիվ աշխ. հարմար դիրքի, բարենպաստ կլիմայական պայմանների,գեղեցիկ բնության,բազմաթիվ ու բազմանշանակ հանքային աղբյուրների և մեծ թվով պատմաճարտարապետական կառույցների,Լոռին վերածվել է ինչպես հանգստյան ու առողջարանային, այնպես էլ զբոսաշրջային կենտրոնի:
  • Մեծ է մարզի դերը Հայաստանում տուրիզմի զարգացման և էքսկուրսիաների կազմակերպման գործում:|Շնորհիվ աշխ. հարմար դիրքի, բարենպաստ կլիմայական պայմանների,գեղեցիկ բնության,բազմաթիվ ու բազմանշանակ հանքային աղբյուրների և մեծ թվով պատմաճարտարապետական կառույցների,Լոռին վերածվել է ինչպես հանգստյան ու առողջարանային, այնպես էլ զբոսաշրջային կենտրոնի:
Լոռու մարզն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ: Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ գործարար միջավայրի ստեղծման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների և խորհրդատվական ծառայությունների զարգացման համար Վանաձորում կա գիտական և մասնագիտական որոշակի ներուժ: Զբոսաշրջությունը մարզի հեռանկարային ճյուղերից է:
  • Լոռու մարզն ունի բազմաթիվ հիմնախնդիրներ: Տնտեսության զարգացման համար անհրաժեշտ գործարար միջավայրի ստեղծման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների և խորհրդատվական ծառայությունների զարգացման համար Վանաձորում կա գիտական և մասնագիտական որոշակի ներուժ: Զբոսաշրջությունը մարզի հեռանկարային ճյուղերից է: