Հայաստանի դրոշըՀայաստանի զինանշանըՀայաստանի պետական օրհներգը
Հայաստանի պետական դրոշ[
Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքով (1990 թվականին օգոստոսի 24-ին), որը Հայաստանի առաջին Հանրապետություն 1919 թվականին ընդունած դրոշն է։
2006 թվականին հունիսի 15-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» նոր օրենք։
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։
Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1։2-է, որի պահպանմամբ կարող է օգտագործվել ցանկացած չափի դրոշ։
Հայաստանի պետական զինանշան
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է 1992 թվականին ապրիլի 19-ին, որով վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը (1919 թվականին)։ 2005 թվականի նոյեմբերին 27-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներից հետո 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևի ձախում՝ Բագրատունիների, վերևի աջում՝ Արշակունիների, ներքևի ձախում՝ Արտաշեսյանների, ներքևի աջում՝ Ռուբինյանների զինանշանները։
Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։
Զինանշանի հիմնական, գույնը ոսկեգույնն է, պատմական Հայաստանի թագավորություննե րի զինանշաններինը՝ վերևի ձախում ու ներքևի աջում՝ կարմիր, վերևի աջում ու ներ քևի ձախում՝ կապույտ, կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն, որոնք խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։
Զինանշանի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։
Հայաստանի Հանրապետության պետական օրհներգ[
Մեր Հայրենիք
Հայաստանի Հանրապետության օրհներգը՝ ( խոսք՝ Միքայել Նալբանդյանի, երաժշտություն՝ Բարսեղ Կանաչյանի) հայրենասիրական հանդիսավոր երգ է։ Այն արտացոլում է հայ ժողովրդի դարավոր պայքարը հանուն ազատության, ներշնչված է հայրենասիրության և անկախության վսեմ գաղափարով, դաստիարակում է հպարտություն իր հայրենիքի հանդեպ։ Օրհներքի հանդիսավոր հնչյունների ներքո Հայաստանի Հանրապետության նախագահը դիմավորում է այլ երկրների նախագահներին, իսկ արտասահմանյան երկրներում դիմավորում են Հայաստանի Հանրապետության նախագահին, միջազգային մարզական մրցաշարերում Հայաստանի մարզիկների հաղթանակի դեպքում Հայաստանի Հանրապետության օրհներքի ներքո բարձրացվում է ՀՀ պետական դրոշը։ Օրհներքի կատարմամբ բացվում են պետական հանդիսավոր արարողությունները։
Մեր Հայրենիք
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան՝երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։
«Մեր Հայրենիքը», սահմանել է Հայաստանի Հանրապետության ԳԽ-ն 1991 թվականի հուլիսի 1-ին՝ հիմք ընդունելով Հայաստանի առաջին հանրապետության օրհներգը (1919 թվականին)։
Սահմանվել են նաև պետական պարգևներ՝ շքանշաններ, մեդալներ և պատվավոր կոչումներ, այդ թվում՝ Հայաստանի բարձրագույն պետական պարգևը՝ Ազգային հերոսի կոչումը, և «Հայրենիք» շքանշանը։
Անցյալ դարում Հայաստանի անկախության հռչակագիրը երկու անգամ է հնչել բարձր ամբիոնից` 1918 թ.-ի մայիսին ու 1990 թ.-ի օգոստոսին: Թեև տարբեր մարդիկ են ընթերցել այդ հռչակագրերը, սակայն երկուսն էլ կրել են Արամ Մանուկյան անուն-ազգանունը: Պատմության երրորդ տասնամյակը թևակոխած Հայաստանի Հանրապետությունը ժառանգեց հայկական առաջին անկախ պետականության խորհրդանիշները` դրոշը, օրհներգը և զինանշանը:
Յուրաքանչյուր ազգ ունի իր խորհրդանիշները՝ ժողովրդի պատմությամբ, մշակույթով պայմանավորված արժեքներ, որոնք ազգի ինքնության վավերագրերն են, նրա ինքնատիպության բնորոշիչները, նկարագրի ամենավառ գծերը։ Ակնհայտ է, որ պետական խորհրդանիշների գոյությունը ինքնանպատակ չէ. դրանցից յուրաքանչյուրն ունի մեծ արժեք ու նախապատմություն:
Показать все