СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՀՀ տարածաշրջանի սերկևիլի ֆիզիկոքիմիական հատկությունները

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«ՀՀ տարածաշրջանի սերկևիլի ֆիզիկոքիմիական հատկությունները»


Սերկևիլ

Դեռ հնում՝4000 տարի առաջ, սերկևիլի համեղ ու բուրավետ պտուղներն անվանում էին : Դեռ այն ժամանակ այդ պտուղները համարվում էին սիրո, գեղեցկության ու ընտանեկան ջերմության խորհրդանիշ: Նույնիսկ Հին Հունաստանում, հարսանիքի օրը նորապսակները պետք է անպայման սերևիլ ուտեին, որպեսզի նրանց ողջ կյանքն անցներ համերաշխ ու բարի մթնոլորտում:

Համարվում է, որ սերևիլի հայրենիքը Միջին Ասիան է, սակայն կարծիք կա, որ այդ տարածքներում աճող տեսակների պտուղն ուտելի է դառնում միայն մի քանի ամիս հատուկ պայմաններում պահելուց հետո: այդուհանդերձ, սերկևիլը անհիշելի ժամանակներից տարածված է եղել պատմական Հայաստանում՝ Փայտակարանի անտառներում, հանդիպում է ՀՀ հյուսիս-արևելյան շրջաններում, Կապանի անտառներում, Մեղրիում՝ ծովի մակերևույթից մինչև 1200մ բարձրությունների վրա: Սերկևիլ սովորական վարդազգիների ընտանիքի խնձորայինների ենթաընտանիքին պատկանող ծառ է, մինչև 8մ բարձրությամբ, երբեմն աճում է՝ որպես թուփ: Բունն ու հին ճյուղերը մուգ մոխրագույն կեղև ունեն, հարթ են, երիտասարդները, կարճ սրված, վերևի կողմում կանաչ գույնի, ներքևի կողմում մոխրագույն, խավոտ: Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին: Ծաղիկները միայնակ են, կանոնավոր, խոշոր, խավապատ ծաղկակոթուններով. Ծաղկապսակը միայնակ է, կանոնավոր, խոշոր շաղկապսակը հնգաթերթ, առէջները 15-25 հատ են: Պտուղը կեղծ է: Երիտասարդ պտուղը խավապատ է, հասունը մերկ: Սերմերը կարմրամանուշակագույն են, հակառակ ձվաձև, խիստ լորձապատ կեղևով:

Բազմանում է աչքապատվաստով, կտրոններով, մացառներով և շուտ է մտնում պտղաբերության մեջ ու ամեն տարի պտղաբերում է: Գոյություն ունեն տեղական շատ սորտեր՝ ձևեր, որոնցից լավագույներն են՝ Արարատի N1,N10: Սերևիլենին խաչաձև փոշոտվող է, բայց կան նաև ինքնափոշոտվող սորտեր, սակայն, փոշոտումն ապահովելու, կայուն բերք ստանալու համար պետք է միասին տնկել 2-3 սորտի ծառեր: Հ-ում սերկևիլենին կարելի է մշակել հիմնականում ցածրադիր վայրերում:

Միջերկրածովյան ավազանի ժողովուրդները համարել են, որ սերկևիլը Վեներա աստվածուհուն նվիրված բույս է: Հնագույն ժամանակներից մշակվել է Պորտուգալիայում՝ հայտնի է պորտուգալական տեսակը, որը կոչվում է : Հետաքրքիր է նկատել, սերևիլը մշակվում է կելտական Շոտլանդիայում և նույնիսկ Նորվեգիայում, նաև կենտրոնական Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Աֆրիկայի հյուսիսում և հարավում:

Սերկևիլենին հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ՝ բուժիչ հատկություններ տերևը, պտուղը, պտղահյութը, սերմը: Սելկևիլենու տերևների դասավորությունը հերթադիր է, դրանք ամբողջաեզր են, ձվաձև կամ կլոր: Տերևի երևացող կողմը կանաչ գույնի է հակառակ կողմը՝ մոխրագույն խավոտ: Տերևը մթերում են ծաղկման շրջանից հետո, չորացնում օդափոխվող ծածկիի կամ ջեռոցում՝ 40-500C ջերմաստիճանի տակ:

Քիմիական հատկությունները

Բույսի բոլոր օրգանները հարուստ են կենսաբանորեն ակտիվ նյութերով: Նրա տերևները պարունակում են ասկորբինաթթու C 18,2% , բուսախեժ, լորձ, ալկալոիդներ 0,0345%, գլիկոզիդներ՝ ամիգդալին 0,28%, դաբաղանյութ, K վիտամին, տանիններ, լիպիդներ: Պտղի մեջ առկա են ֆրուկտոզա 0,27%, պրոտոպեկտին 4,7%, խնձորաթթու, լիմոնաթթու, գինեթթու, A, PP, E վիտամիններ: Սերմերում առկա են լորձ 22,8%, գլիկոզիդային ամիգդալին 0,53%, կրախմալ, տանիդներ 10%, էմուլսին ֆերմենտ, ճարպայուղեր և այլն:

Կիրառման եղանակները

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի սերմից, պտղից և տերևից պատրաստուկները: Բուժիչ պատրաստուկները ստանում են միայն ամբողջական սերմերից, եթե պատրաստուկն ունի արտահայտված դառը նշի համ, ուրեմն դրա մեջ ներթափանցել է ամիգդալին: Ամբողջական սերմի ջրային թուրմը ունի լուծողական, պարուրող, հակաբորբոքային, փափկեցնող, խորխաբեր հատկություն: Կիրառոըն են աղեստամոքսային համակարգի և վերին շնչառական ուղիների հիվանդությունների, այրվածքի, մաշկի ճաքերի, կոնյակտիվների, սնկային հիվանդությունների դեպքում: Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոտեմբեր ամիսներին, հավաքելուց հետո պահում են հով տեղում, այդ ընթացքում բարձրանում է շաքարների և օրգանական թթուների պարունակությունը, թափվում է պտուղների վրայի խավը, դրանք դառնում են ավելի համեղ: Չոր կամ թարմ պտուղը կիրառվում է աղեստամոքսային համակարգի խրոնիկ խանգարումների, միզապարկի բորբոքման, նյութերի փոխանակության խանգարման դեպքում: Պեկտինային նյութերի պարունակությունը պտղի մեջ 4,5% է, առկա է նաև մոտ 1,5% ցելյուլոզա՝ այդ նյութերը չեն տրոհվում և չեն յուրացվում օրգանիզմում, դրանք կլանում են թունավոր նյութերը և հեռացնում օրգանիզմից: Թարմ հյութը նույնպես հարուստ է պեկտինով, խնձորաթթվով, հեշտ յուրացվող շաքարներով, դաբաղանյութերով և այլն: Սերևիլենու պտղից, սերմից և տերևից պատրաստված պատրաստուկները հակացուցված են կերակրող մայրերին:



Այլ օգտակար հատկություններ

Սերկևիլի պտուղները օգտագործում են մուրաբա, ժելե, հյութ, օշարակ, զովացնող խմիչքներ, կոնֆետ պատրաստելու համար: Պտուղները միաժամանակ ուտում են թարմ կամ չորացրած:

Սերկևիլը մեղրատու բույս է, եթե մոտակայքում կա մեղվափեթակ, ապա բերքն առատ է լինում: Մեղուները նախընտրում են հավաքել այս ծառի ծաղկահյութը: Ա. Ամասիացին գրել է. : Հետաքրքիր է իմանալ, որ սերևիլի մեղրն օգտագործվում է աչքերի բորբոքային հիվանդությունների բուժման համար և կիրառվում է նաև մանկաբուժության մեջ: Մեկ հեկտար այգուց ստացվում է 18կգ մեղր, այն թափանցիկ է, ունի հաճելի հոտ, դանդաղ է բյուրեղանում:



54


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!