Просмотр содержимого документа
«Հին հայկական օրանունները»
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱՆՈՒՆՆԵՐԸ Անուններ են ունեցել հայկական ամսվա բոլոր 30 օրերը և Ավելյաց ամսվա 5 օրը:Ներկայացնում եմ. 1.Արեգ 11.Երեզկան 21.Գրգուռ 2.Հրանդ 12.Անի 22.Կորդուիք 3.Արամ 13.Պարխար 23.Ծմակ 4.Մարգար 14.Վանատուր 24.Լուսնակ 5.Ահրանք 15.Արամազդ 25.Ցրոն 6.Մազդեղ 16.Մանի 26.Նպատ 7.Աստղիկ 17.Ասակ 27.Վահագն 8.Միհր 18.Մասիս 28.Սիմ 9.Ձոպաբեր 19.Անահիտ 29.Վարագ 10.Մուրց 20.Արագած 30.Գիշերավոր Ավելյաց ամսվա օրանունները. 1.Փայլածու 2.Արուսյակ 3.Հրատ 4. Լուսնթագ 5.Երևակ Այս օրանունները ոչ միայն արտացոլում են Հայկական լեռնաշխարհի նշանավոր տեղանունները,այլև հայոց յուրովի դիցարան են:Այս անունների մեջ ի հայտ է գալիս հին հայերի գեղագիտական ճաշակը՝ցերեկվա և գիշերվա առանձին պահերի երանգները զանազանելու հարցում:Դրանցից մի քանիսը ժամանակակից հայերենում պահպանվել են արդեն ոչ թե որպես ժամանուն ,այլ ցերեկվա ու գիշերվա որևէ պահը ցուցանող հասկացություն /օրինակ՝այգ,աղջամուղջ առավոտ/: