Просмотр содержимого документа
«Հնագույն հրաշակերտը»
Հնագույն հրաշակերտը
Առասպե՞լ է ,թե իրականություն , ավելի ստույգ ՝ առասպելախառն իրականություն է հայոց Վասպուրական նահանգի Վան քաղաքի հիմնադրման մասին զրույցը , որն իր պատմության մեջ հիշատակել է քերթողահայր Մովսես Խորենացին։Երբ Շամիրամը Արա Գեղեցիկի ՝ պատերազմում զոհվելուց հետո շրջում է Հայաստանում ,Արարատյան դաշտից հարավ ընկած տարածքում ՝ աղի ծովակի մոտ , տեսնում է մի երկնաձև բլուր , որ ձգվում էր դեպի արևմուտք։Սրանից հարավ ։Նրա միջով հոսում էին քաղցրահամ ջրեր։Այս վայրը իր մաքուր օդով ու գեղեցկությամբ դուր է գալիս Ասորեստանի թագուհուն , և նա ասում է ․։Նա իր ցանկությունը գործի է վերածում։Բերել է տալիս բազմաթիվ արհեստավորների , որոնք կատարելապես հմուտ էին փայտի , քարի , պղնձի և երկաթի մշակման գործերում և սկսում է քաղաքի շինությունը։
Խորենացին շատ ճիշտ և գեղեցիկ է նկարագրել Վան քաղաքի դիրքն ու տեղը։Ինչպես այս դրվագից , այնպես էլ շարունակությունից երևում է , ,Պատմահայրն , անշուշտ , եղել է այս տեղում և իր աչքով տեսել է։Ոչ պակաս վավերական է հնագույն քաղաքի շինարարական աշխատանքի մանրամասն նկարագրությունը։Շամիրամը հրամայում է ՝նախ գետի ամբարտակը կառուցել ապառաժ խոշոր քարերով ,կրի և ավազի շաղախով ,շատ լայն ու բարձր։Հետաքրքիր է ,որ ,ինչպես վկայում է Խորենացին , նախնական այդ կառույցն այնքան բարձր է եղել , որ տեղաբնակները նրա ճեղքվածքներում թաքնվել-պատսպարվել են թշնամական ասպատակությունների ժամանակ,։Այս հոյակապ շինությունն ավարտելուց հետո , տարիներ անց Շամիրամը գլուխ է բերում մի հրաշալի շինվածք ևս՝ ամուր պարիսպներով ու պղնձից շինված դռներով։Պարիսպներից ներս՝ քաղաքում կառուցել է տալիս բազմաթիվ ընտիր ապարանքներ ՝ կրկնահարկ և եռահարկ , ,զարդարված տեսակ-տեսակ գույնզգույն քարերով , և յուրաքանչյուրում պատուհաններ՝ըստ հարմարության։Սակայն ավելի լավ է հնագույն քաղաքաշինության այս անգերազանցելի նկարագիրը մեջբերենք այնպես , ինչպես գրել է Խորենացին՝ մեկ անգամ ևս հաստատելու ,թե քաղաքներ կառուցելու գործում ինչպիսի ճարտարություն ու բարձրագույն արվեստի էին հասել մեր նախնիները։ ։
Միայն գեղեցկությունն ու հարմարավետությունը չեն , Շամիրամը մտածում է նաև պաշտպանական կառույցների մասին։Բացի քաղաքը շրջապատող ամրակուռ պարսպից ,։
Այսպես արարվում է հայոց հնագույն Վան մայրաքաղաքը։Այս տողերը կարդալով ՝ կարելի է զարմանալ մեր հեռավոր նախնիների ՝ քաղաքաշինական բարձրագույն գիտելիքների վրա։Նրանցից յուրաքանչյուր քայլը նախապես կշռադատված , մտածված էր ,յուրաքանչյուր շինություն անկրկնելիորեն գեղեցիկ ու ամրակուռ ՝ տեղանքին ներդաշնակ ու համապատասխանող։Իսկ օդի մաքրությունը պահպանող կանաչապատ տարածքների ու այգիների առկայությունն ուղղակի ապշեցուցիչ էր ։ Այժմ էլ կարելի է մոռացված շատ բաներ սովորել հնագույն ճարտարապետներից ու արհեստավոր վարպետներից ՝ նոր քաղաքներ նախագծելիս և կառուցելիս , հները նորոգելիս։Մի երևույթ , որ այսօրվա քաղաքներում հաճախ աններելիորեն անտեսում ենք։