СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հնագույն կերպարվեստ

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հնագույն կերպարվեստ»

Հնագույն կերպարվեստ



     Արվեստի նշանավոր ստեղծագործություններ են մ․ թ․ ա․ XI—IX դդ․ դրվագման տեխնիկայով պատրաստված իրական և երևակայական խիստ ոճավորված կենդանիների, թռչունների, մարդկանց, երկրաչափական, արևի, երկնային լուսատուների, ջրի պաշտամունքի հետ կապված խորհրդանշական պատկերները, առասպելական բնույթի բարդ հորինվածքներով որսի, պտղաբերության և տիեզերածնական տեսարանները։ Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի արվեստի մեջ ծավալուն բնագավառ է եղել խեցեգործությունը, որն աչքի է ընկնում իր բազմակողմանի դրսևորումներով։ Խեցեգործները ամենից առաջ որոնել և գտել են կավանոթների և այլ առարկաների գեղարվեստորեն արտահայտիչ ընդհանուր ձևեր։ Այնուհետև գեղարվեստական մշակման են ենթարկել անոթները, զարդարելով դարերով մշակված և ստեղծված ամենաբազմազան երկրաչափական, բուսական, կենդանական, մարդակերպ և հաճախ էլ համադրված բարդ հորինվածք և բազմակողմանի իմաստ ու բովանդակություն ունեցող զարդաձևերով։ Կավե անոթներին ու առարկաներին գեղարվեստական արտահայտչություն հաղորդելու նպատակով նրանց արտաքին մակերեսները ներկել են տարբեր գույներով ու երանգներով, ապա փայլեցրել քարե կոկիչներով։