СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հնչակյան Կուսակցություն

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ՍԴՀԿ), հայ ազգային կուսակցություն։ 1887 թ. Ժնևում արևելահայ մի խումբ ուսանողներ ձեռնամուխ են լինում մի կազմակերպության ստեղծմանը, որն զբաղվելու էր Հայաստանի ազատագրության հարցով։ Դրանք էին՝ Ավետիս Նազարբեկյանը (Նազարբեկ), Մարո Վարդանյանը (հետագայում՝ Նազարբեկյան), Ռուբեն Խանազատյանը (Խանազատ), Գաբրիել Կաֆյանը (Շմավոն)։ Դա Հայ ազգային կուսակցությունների շարքում երկրորդն էր՝ Արմենականների կուսակցությունից հետո։

Կուսակցության գաղափարախոսության ձևավորմանը մեծապես նպաստեց հայ հասարակական-քաղաքական մտքի հեղափոխական-դեմոկրատական հոսանքը՝ ի դեմս Միքայել ՆալբանդյանիՐաֆֆու և ռուս հեղափոխական նարոդնիկ Ալեքսանդր Գերցենի գաղափարների։ Սակայն, ի տարբերություն ռուս հեղափոխականների, հնչակյանների գլխավոր նպատակներից էր ոչ միայն սոցիալ-դեմոկրատական, այլև ազգային-ազատագրական խնդրի լուծումը։ Հնչակյան կուսակցությունը կյանքի կոչվեց նախ և առաջ բնաջնջվող արևմտահայությանը ազատելու, նրան ազատագրական պայքարի առաջնորդելու նպատակով։

Ժնևյան խմբի պաշտոնաթերթն է դառնում «Հնչակը»։ Այն իր անունը ստացել էր Գերցենի «Կոլոկոլից»։ «Հնչակի տպարանը հաստատվել էր Նազարբեկի տանը։

1888 թվականին «Հնչակ» թերթում հրատարակվեց ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր 1887 թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գ. Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ 1888 թ. կայացավ կուսակցության հիմնադիր ժողովը։ Իր անվանումը կուսակցությունը ստացավ միայն 1890 թ.։

Կարճ ժամանակաշրջանում հնչակյան կազմակերպություններ ստեղծվեցին ԹուրքիայումԱրևմտյան ՀայաստանումԱՄՆ-ում, ՌուսաստանումԻրանումԲուլղարիայումՌումինիայումԵգիպտոսում