СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հնչյուն- տառ, մայրենի 2-րդ դասարան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հնչյուն- տառ, մայրենի 2-րդ դասարան»

Հնչյուն և տառ:

Մեր խոսքը կազմված է բառերից, իսկ բառերը կազմված են հնչյուններից:

 

Օրինակ

Այսպես. հ   ա   ց - հաց

Հնչյունը բառի այն ամենափոքր մասնիկն է, որը արտասանվում է և լսվում

Տառը հնչյունի գրության նշանն է, որը գրվում է ու կարդացվում:

Յուրաքանչյուր տառ նշում է որևէ հնչյուն:

 

Է հնչյունի համար ունենք երկու տառ՝ է և ե:

 

Օ հնչյունի համար նույնպես ունենք երկու տառ՝ օ և ո:

 

Եվ, ընդհակառակը, կան տառեր, որոնք երկու և ավելի հնչյուն են նշում:

 

Բառասկզբում ո տառը նշում է երկու հնչյուն՝ վօ. որս, ոտք, ոսպ:

 

Բառասկզբում ե տառը նույնպես երկու հնչյուն է նշում՝ յէելակ, երամ, երազ:

 

Առանձին գործածվելիս և-ը նշում է երեք հնչյուն՝ յէվ, իսկ բառամիջում և բառավերջում՝ երկու կամ երեք հնչյուն՝ էվյէվհարևան, ուղևոր, սև, նաև:

 

Շատ բառերում ը հնչյունը լսվում է, բայց չի գրվում. ս(ը)խալ, ման(ը)ր:

  

Այդ է պատճառը, որ հայերենում տառերը ավելի շատ են, քան հնչյունները:

 

Նույն պատճառով էլ շատ բառերում հնչյունների և տառերի քանակը նույնը չէ. ոզնի` (5 հնչյուն, 4 տառ), ձնծաղիկ` (8 հնչյուն, 7 տառ):





Առաջադրանքներ

  1. Որոշի՛ր այն բառերը, որոնց հնչյունների քանակն ավելի շատ է, քան տառերինը:

 

ոսպ

աշուն

սանր

քաղաք



  1. Նշի՛ր ճիշտ պատասխանը:

 

 

«Սևան» բառի 

  1. Քո կարծիքով՝ քանի հնչյուն և տառ կա «վզնոց» բառի մեջ:

 

6 տառ, 5 հնչյուն

5 տառ, 5 հնչյուն

5 տառ, 6 հնչյուն

Ի՞նչ ես կարծում՝ քանի հնչյուն և քանի տառ կա տրված պատկերի անվան մեջ:

 

  1. Գրի՛ր՝ ըստ նմուշի:

 

 

Անունը

Տառերի քանակը

Հնչյունների քանակը

ոչխար

5

6


 

  1. Արտագրի՛ր այդ բառը:

 

 

 

Պատասխան՝