СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հնչյունափոխություն

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հնչյունափոխություն»

Հնչյունափոխություն

Հնչյունափոխություն, լեզվի պատմական զարգացման ընթացքում բառի հնչյունական կազմի կրած փոփոխությունը։ Տարբերում են երեք տեսակի հնչյունափոխություն՝ փոխազդեցական, դիրքային և ընդհանուր պատմական։ Փոխազդեցական հնչյունափոխություն դրսևորվում է հարևան կամ ոչ հարևան (ոչ շատ հեռու) հնչյունների փոխազդեցությամբ և լինում է մի քանի տեսակ. 1. առնմանում (առնմանություն), 2. տարնմանում (տարնմանություն), 3. դրափոխություն, 4. հարմարեցում, երբ որևէ հնչյուն արտասանությամբ հարմարվում է մյուսին, 5. համաբանություն, երբ որևէ բառ, այլ բառերի նմանողությամբ, ընդունում է նրանց համապատասխան հնչյունական տեսք՝ հոկտոբեր-հոկտեմբեր, դեկեմբեր-դեկտեմբեր, 6. ամփոփում, երբ.

  • ա. երկու միանման վանկերից կամ հնչյունախմբերից մեկն ընկնում է՝ տավարարած-տավարած, հասարակակարգ-հասարակարգ,

  • բ. երկու ձայնավոր հանդիպելիս՝ մեկն ընկնում է՝ թշնամիական-թշնամական,

  • գ. երկու ձայնավոր հանդիպելիս՝ վերածվում են այլ ձայնավորի կամ դրանցից մեկը փոխարինվում է բաղաձայնով՝ տարի-ական տարեկան, կատու-ի-կատվի,

  • դ. երկու պարզ բաղաձայններ հանդիպելիս՝ վերածվում են բարդ բաղաձայնի (եթե վերջինս տվյալ դեպքում գոյություն ունի)՝ սեպուհ -ական - սեպհական - սեփական, արտասունք-արտսունք-արցունք։

Այս երևույթը կոչվում է հնչյունի բարդացում։ Սրա հակառակ երևույթը հնչյունի պարզեցումն է (բարդ հնչյունը տարրալուծվում է պարզերի՝ ծածանել-սասանել և տատանել, վացուն-վաթսուն)։ Դիրքային հնչյունափոխությունը պայմանավորված է բառի կազմում հնչյունի գրաված դիրքով (շեշտված կամ անշեշտ վանկ, բառասկիգբ և բառավերջ) և նույնպես լինում է մի քանի տեսակ.

  1. ռեդուկցիա, երբ դիրքային կամ հնչյունական զանազան պատճառներով հնչյունը թուլանում է կամ լրիվ վերանում՝ սուրսրել։

  2. հավելում, երբ բառի մեջ մուտք են գործում նոր հնչյուններ, ծանր-ծանդր, քիթ-քինթ։ Նշենք, որ յուրահատուկ հնչյունափոխական երևույթ է բաղաձայնների հերթագայությունը։

  3. Հնչյունների կորուստ, երբ բառի արտասալնությունը՛ հեշտացնելու պատճառով նրա կազմից հնչյուններ են դուրս ընկնում՝ թմբրել-թմրել, սկեսուր-կեսուր։

Ընդհանուր պատմական է այն հնչյունափոխությունը, որը, ծագելով լեզվի զարգացման ներքին գործոնների ազդեցությամբ, սահմանափակվում է ոչ թե մեկ կամ մի շարք դեպքերով, այլ տարածվում է տվյալ համակարգի կամ ենթահամակարգի բոլոր բառերի վրա։ Այս հնչյունափոխությունը արտացոլում է լեզվի հնչյունական կազմի պատմական զարգացումը։ Շատ անգամ նրա առաջացման պատճառներն անհայտ են։ Նրա տարածման և ընդհանրացման գործում կարևոր դեր է կատարում համաբանությունը։ Ընդհանուր պատմական հնչյունափոխության շատ օրինակներ է տալիս հայերենը, յօգուտ-հօգուա, խաբել-խափէլ, դարձ-դարց և այլն։ Այսպիսի հնչյունափոխության լավագույն օրինակ են հայ բարբառներում տարածված բաղաձայնների տեղաշարժերը, բերան-պէրան, ջուր-ճուր։