Ժամանակակից հայոց լեզվի -Ս, -Դ, -Ն հոդերը իրենց իմաստային կշռով պարզապես հոդեր չէ, որ եղել են հայերենում․
եՍ (ս), Դու (դ) , Նա (ն),
Սա, Դա, Նա,
այՍ, այԴ, այՆ։
Ս-ն ամենասերտ մերձավորության իմաստն է արտահայտում, Դ-ն՝ մի փոքր «հեռու» գտնվող առարկա, որը, սակայն, ցուցանելի է խոսակիցների միջավայրում, այն կարելի է ֆիզիկապես ցույց տալ։ Ն-ն վերաբերում է այն առարկային, որի մասին առհասարակ խոսում են, բայց որն ավելի «հեռու» է զրուցակիցներից։
Այս հոդերը կարող են արտահայտել որոշյալություն (առարկայի՝ խոսակիցներին ծանոթ լինելը), ստացականություն (պատկանելիություն), դիմորոշություն և ցուցականություն։
-Ը հոդն ավելի ուշ շրջանի ծագում ունի․ այն, հայտնի է, -Ն հոդի համարժեքն է, սակայն Ը հնչյունը լսվում է բոլոր հոդերից առաջ։ Միայն -Ն-ն է որոշ բարբառներում սղվել, և լսվող Ը-ն ինքն է փոխարինել նրան։ Սակայն մինչ օրս էլ կան բարբառներ, որոնք -Ը հոդ չունեն, և բառից առաջ ձայնավոր լինի թե բաղաձայն, եթե այն որոշյալ առումով է արտահայտված, ստանում է -Ն հոդը։
Просмотр содержимого документа
«---Հոդերի մասին---»