СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հոգեբանություն 7

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հոգեբանություն 7»

ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ



Ուսուցիչների նախապատրաստումը

Ուսուցիչներն օգտագործում են ուսումնական պլանը որպես միջոց, որի օգնությամբ նրանք փորձում են սովորեցնել աշակերտներին այնպիսի բաներ, որոնք կյանքում պետք են գալու: Որոշ աշակերտներ նյութը յուրացնում են մյուսներից դանդաղ: Ուսուցիչները պիտի հաշվի առնեն այն փաստը, որ բոլոր աշակերտները չեն կարող լիարժեք և միաժամանակ յուրացնել ծրագրի բոլոր բաղադրամասերը, աշակերտների անհատական առանձնահատկությունները, որպեսզի նյութն առավելագույն չափով հասկանալի դարձնեն: Սահմանափակ հնարավորությունը ևս առանձնահատկություն է, և այն հարցը, թե ինչպես ուսուցանել հենց այդ երեխաներին, ըստ էության` մտահոգության լուրջ հիմք հանդիսանալ չի կարող: Մանկավարժը գնահատում է աշակերտների ընդունակություններն ու պահանջմունքները, ինչն օգնում է նրան աշխատելու սաների հետ, այդ թվում նաև հաշմանդամ: Ու եթե ուսուցիչը ջանա մոտեցնել ուսումնական խնդիրները նույնիսկ սովորել չցանկացող աշակերտի կարողություններին, ապա վտանգը, որ նրանից կբողոքեն` նվազագույնն է:

Ցանկացած ուսուցիչ կվկայի, որ իր դասարանում բոլոր աշակերտները տարբեր են՝ դասակարգային պատկանելությամբ, տարբեր մշակութային միջավայրից սերված և այլն, ինչպես նաև աչքի են ընկնում իրենց ընդունակությունների տարբերությամբ: Այս բազմազանությունը ստիպում է մանկավարժներին փնտրելու աշակերտների նկատմամբ անհատական մոտեցման ձևեր: Ներառական դասարանում` առանց սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների էլ, ճիշտ այնպես, ինչպես սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների նկատմամբ` անհատական մոտեցում կցուցաբերվի: Ընդ որում կարևոր է, որ առկա լինեն հետևյալ գործոնները.

  • Ուսուցիչների համագործակցություն:Ոչ միմանկավարժ չի կարող լավ սովորեցնել իր բոլոր աշակերտներին, եթե չստանա գործընկերների օգնությունն ու խորհուրդները:

  • Ծրագրերի հարմարեցում աշակերտների անհատական առանձնահատկություններով պայմանավորված կարողություններին: Ուսուցիչներն օգտագործում են տարբեր մոտեցումներ տարբեր ընդունակություններով, պահանջմունքներով, նախասիրություններով երեխաներին ուսանելու համար:

  • Հավասար հնարավորությունների ընձեռում:Մանկավարժը պետք է համոզվի, որ բոլոր աշակերտներն ունեն տեղեկատվությունից, գիտելիքներից ու հմտություններից օգտվելու հավասար հնարավորություն:

  • Հավատ աշակերտների նկատմամաբ:Մանկավարժը պետք է հավատա իր աշակերտների հաջողություններին: Բոլոր աշակերտներից` անկախ նրանց առանձնահատկություններից, պետք է բարձր ակնկալիքներ ունենալ:

Ի հավելումն վերոնշյալ կետերի՝ իմ դասարանում ունեի մի աշակերտ, որն ուներ աուտիզմի սինդրոմ: Դասընթացներից մեկի ժամանակ, երբ աշակերտներիս համար նախատեսել էի դասական երաժշտության ունկնդրում, նկատեցի, որ Ֆելիքսը (աուտիզմի սինդրոմ ունեցող աշակերտը), որ դասաժամի ընթացքում հաճախակի անկանոն ձայներ էր հանում, լուռ և հիացմունքով լսում էր երաժշտությունը: Նա ասես գտել էր իր ներդաշնակությունը, դասական երաժշտությունը կարծես խաղաղություն էր պարգևում նրան: Ինչպես հետագայում պարզեցի երաժշտության ուսուցչի հետ քննարկման արդյունքում, Ֆելիքսն իրեն հատուկ ձևով բարկացել էրուսուցչի վրա, երբ վերջինս դասի ընթացքում միացրել էր ռաբիս երաժշտություն: Այս պարագայում համագործակցելով և քննարկելով երաժշտության ուսուցչի հետ՝ պարզվեց, որ Ֆելիքսն ունի իրական արվեստի յուրահատուկ ընկալում: Փորձը փոխանցվեց նաև մյուս ուսուցիչներին:

Ներառական մոտեցման դեպքում շահում են բոլոր աշակերտները, քանի որ այն կրթությունը դարձնում է ավելի անհատականացված: Երբ մանկավարժը պլանավորում է դասը՝ օգտագործելով որևէ ռազմավարություն, նա չպետք է իջեցնի նշաձողը. Նա պետք է հաշվի առնի իր բոլոր աշակերտների առանձնահատկությունները: Օրինակ՝մայրենիի դասի հանձնարարությունները տարբեր աշակերտների համար կարող են լինել տարբեր. Մեկը կարող է աշխատանքը գրել մի քանի պարբերությամբ, մեկ ուրիշը՝մի ամբողջ շարադրություն գրել կամ հետազոտություն իրականացնել, մեկը կարող է կոլեկտիվ աշխատանք կատարել, իսկ մեկն էլ բանավոր զեկուցումով հանդես գալ: Կարևոր է հասկանալ, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ դասի ընթացքում բոլորը սովորեն նույն բանը և ուսումնական նյութը յուրացնեն միևնույն մակարդակով (չէ՞որ իրականում այդպես էլ կա), այլ այն, որ յուրացումը պայմանավորված է անհատական առանձնահատկություններով: Աշակերտը պետք է համապատասխանի ծրագրի հիմնականպահանջներին ու չափորոշիչներին, բայց այդ համապատասխանությանը հասնել հնարավոր է տարբեր եղանակներով և ուսուցման գործընթացի տարբեր աստիճաններում:

Ուսուցիչների աշխատանքի որակը, նրանց ճկունությունն ու ստեղծագործական մոտեցումը բարձրացնել ու առավել արդյունավետ եղանակներից է միմյանց աշխատանքին հետևել ու հնարավորության ընձեռումը: Ղեկավարները պետք է պլանավորելիս նախ և առաջ հաշվի առնեն այս գործոնը և ուսուցիչներին հնարավորություն տան վերլուծելու իրենց գործունեությունը: Սա նախապատրաստման լավագույն ձևերից մեկն է՝ առանց արտադրությունից կտրվելու: Բացի այդ, ղեկավարները պետք է շարունակ աջակցություն ցույց տան նորովի աշխատել սկսող ուսուցիչներին:

Ուսուցիչները պետք է հիմնական գիտելիքներ ստանան հաշմանդամության ասպարեզից, որպեսզի նրանց վերաբերմունքը և աշխատանքի մեթոդները չխանգարեն հատուկ կարիքներով երեխաներին ուսումնական պլանի նկատմամբ հավասար մատչելիություն ապահովելուն: Նման ուսուցումը պետք է լինի մշտական կարճ դասընթացների (կամ մոդուլների) ձևով և անցկացվի տեղական կրթական միջավայրում` ցանկալի է նրանց սեփական դպրոցում: Այն անհրաժեշտ է անցնել և՛ նախքան դպրոցում աշխատանք սկսելը, և՛արդեն մանկավարժական գործունեության ընթացքում: Կոնկրետ հիմնախնդիրներ ընդգրկող գործնական ուսուցումը անհամեմատ արդյունավետ է տեսական պատրաստությունից: Ըստ էության, եթե ուսուցիչները կարող են կանոնավոր հանդիպել և քննարկել իրենց խնդիրները, զարգացնել իրենց ընդունակությունների նկատմամբ վստահություն, ապա դա, թերևս, անձնակազմի որակավորման բարձրացման առավել արդյունավետ ձև կարող է դառնալ:

ա)Ուսուցիչների պարտականությունները

Ուսուցիչները պետք է հասկանան և ընդունեն այն փաստը, որ եթե բոլոր երեխաներն ունեն կրթության իրավունք, ապա իրենց՝ ուսուցիչների պարտականությունն է ուսուցանել բոլոր երեխաներին: Ուսուցիչներին այդ պատասխանատվությունը ստանձնելուն մղելը կարող է հաջողության բանալին լինել: Մոտիվացիայի առկայության դեպքում նրանց կարող է անհրաժեշտ լինել կանոնավոր գործնական աջակցություն և կառուցողական հետադարձ կապ: Խրախուսումը կարող է օգտակար լինել հաջողակ (առաջադիմող) ուսուցիչների շահագրգռությանն աջակցելու համար, սակայն դա պետք է իրականացնել խրախուսման և որակավորման առկա համակարգերի միջոցով: Որպես պրպտող (հնարամիտ) մանկավարժ ճանաչված լինելը և տեսնել, թե ինչ արդյունքների են հասնում հատուկ կարիքներով երեխաները, արդեն իսկ ուսուցչի համար պարգև է:

բ)Դասավանդման մեթոդիկան

Ուսուցման մեխանիկական մեթոդներին սովոր ուսուցիչների համար գուցե դժվար լինի զուգակցել աշխատանքի իր ոճն այն բանի հետ, ինչը ենթադրում է առաջին հերթին դեպի երեխան կողմնորոշված առավել ակտիվ մեթոդների գործադրում: Դասավանդման մեթոդիկայում փոփոխությունները կարող են ներառել դասասենյակում վերադասավորությունը (որպեսզի երեխաները կարողանան աշխատել փոքր խմբերով), բարեկամական հարաբերությունների զարգացումը(որպեսզի ավագ, կամ լավ սովորող աշակերտներն աշխատեն ուսուցման դժվարություններ ունեցողների հետ), խաղերի, մաթեմատիկայի կամ նոր բառերի ուսումնասիրության համար նախատեսված առկա ձեռնարկների օգտագործումը և այլն: Ուսուցիչները պետք է հնարավորություն ունենան փորձել նոր մեթոդներ, հաղորդակից դառնալ գաղափարներին և հետևել այլ մեթոդիկաներ օգտագործող ուսուցիչներիաշխատանքին:

գ)Տեղեկատվության մատչելիություն

Ուսուցիչներին անհրաժեշտ է մատչելի տեղեկատվություն միջազգային փաստաթղթերի մասին, և այն մասին, թե ինչպես կարելի է աշխատանքն առավել ներառական դարձնել: Տեղեկատվությունը այն մասին, թե ինչպես են աշխատում նման պայմաններում մյուս ուսուցիչները, օգնում է մանկավարժներին վերլուծելու սեփական գործողությունները. Նրանք վստահություն են ձեռք բերում և ձգտում են պրակտիկայում փորձել նոր գաղափարներ:

Երեխաների մասնակցությունը և շփումը

ա)«Երեխան երեխային» սկզբունքով աշխատանքի մեթոդը

Երեխաներն իրենցից ներկայացնում են կրթության մեջ արժեքավոր և հաճախ չպահանջված ռեսուրս: Նրանք, որպես կանոն, ավելի հանդուրժող են հաշմանդամության նկատմամբ, քան իրենց ուսուցիչներն ու ծնողները: ՙԵրեխան երեխային ՚սկզբունքով մոտեցումը շատ արդյունավետ միջոց է երեխաների մասնակցությունը համախմբելու համար: Երեխաները շատ ակտիվ են լինում իրենց համայնքում հաշմանդամության նկատմամբ բացասական վերաբերմունքը հաղթահարելու համար՝հայտնաբերելով դպրոցից դուրս մնացած երեխաներին, օգնելով հատուկ կարիքներով երեխաներին հասնելու դպրոց, դասերի ընթացքում գրառումներ անելով խուլ երեխաների համար, ուսուցանելով հատուկ կարիքներով երեխաներին տանը: Այս պարագայում շատ կարևոր է երեխաների դաստիարակությունը սոցիալական հարթակում թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների կողմից այն առումով, որ նրանք ավելի հանդուրժող և կարեկից կլինեն խանգարման խնդիրներ ունեցող աշակերտների հետ:

Երրորդ դասարանում նորեկ աշակերտուհի ունեի՝ որոշակի մտավոր խանգարումներով, նրա անունը Աիդա էր: Աիդան շատ պասսիվ էր թե՛ դասերի ընթացքում, թե՛ դասամիջոցներին. Համարյա երբեք ոչ մեկի հետ չէր շփվում: Երեխան դպրոցից տուն չէր կարողանում մենակ գնալ (չնայած տունը դպրոցին մոտ էր), ու աշակերտներս հանդես եկան սեփական նախաձեռնությամբ՝ օրական մեկը Աիդային տուն էր ուղեկցում, ու ճանապարհին նրանք փորձում էին մտերմանալ նրա հետ: Արդյունքում դասարանում ստեղծվեց ջերմ մթնոլորտ, Աիդան սկսեց վստահել դասընկերներին, ու շփումը կարծես թե ստացվեց:

Խիստ կարևոր է հատուկ կարիքներով երեխաների, երիտասարդության և մեծահասակների ներգրավումը քաղաքականության և գործնական հանձնարարականների մշակման պրոցեսում: Անհրաժեշտ է գործի դնել հատուկ կարիքներով երեխաների և երիտասարդ մարդկանց ոչ մեծ խմբեր և օգնել նրանց արտահայտելու իրենց գերակայություններն ու պահանջմունքները. Սա դեպի երեխան կողմնորոշվածու երեխաների առօրյա կյանքում առավել օգտակար կրթության ստեղծման ճանապարհին առաջին քայլն է: Նրանց մասնակցությունը հաճախ կարող է ներառական միջոցառումների մշակման արագացուցիչ ծառայել: Հաշմանդամության հարցեր ու նրանց գիտելիքներն ու իրազեկությունը պետք է հարգել բոլոր մակարդակներում:



բ) Շփումը դասասենյակում

Ճիշտ շփումը և հասկանալի հաղորդակցումը շատ կարևոր են ինչպես ուսուցման և դասավանդման, այնպես էլ երեխաների՝ միմյանց հետ հարաբերվելու ընթացքում: Ուսուցիչները պետք է ջանան.

  • խոսել պարզ, հասկանալի լեզվով, հետևողական խոսքով

  • իմանալ ոչ վեր բալ շփման հնարքները, ժեստերի լեզուն, կռահել դեմքի արտահայտությունները և այլն

  • օգտագործել շփման ողջույնի և խրախուսական, այլ ոչ թե վերահսկողական հնարքներ

  • ճկուն լինել շփման եղանակներ օգտագործելիս, օգնել նրանց ով չի կարող օգտվել խոսակցական լեզվից, լսել նրանց ում մայրենի լեզուն տարբերվում է ուսուցման լեզվից

  • շփման ժամանակ կանոնավոր դադարներ տալ կենտրոնանալու և ուշադրության ոչ մեծ լարվածություն ստեղծելու համար

  • հետևել, որ բոլոր երեխաները կարողանան նորմալ տեսնել և լսել:

Երեխաները ճանաչում են իրենց շրջապատը լսելով այն, ինչ մարդիկ ասում են: Օրինակ խուլ երեխաներին սովորեցնելու համար նրանց հետ պետք է ուղղակիորեն խոսել: Նրանցից շատերը երբեք չեն սովորում խոսել: Ժեստերի լեզուն խուլ մարդկանց բնական լեզուն է: Այն սովորելու համար նրանք պետք է շփվեն մյուս խուլ մարդկանց հետ: Կրթության ոլորտի, դպրոցի ղեկավարները և ուսուցիչները կարող են տարբեր եղանակներով նպաստել ժեստերի լեզվի զարգացմանը:







գ)Կանոնավոր ընդմիջումներ

Զարգացման խանգարումներով և հապաղումով երեխաների մեծ մասի աշխատանքը պետք է լինի կառուցվածքային և միաժամանակ ճկուն: Դրա համար անհրաժեշտ է կանոնավոր ընդմիջումներ անել: Կանոնավոր ընդմիջումները կարող են օգտակար լինել ուսուցման, ընկալման և վարքագծի խնդիրներ ունեցող, ինչպես նաև խրոնիկական ցավերից տառապող երեխաների համար: Դա կօգնի նրանց պահպանել կենտրոնացվածությունը և համառությունը: Այսպիսով նրանք ավելի շատ հնարավորություններ կունենան բոլորի հետ հավասար ծավալով կրթություն ստանալու:

Տեղաշարժման և կոորդինացիայի դժվարություններով երեխաներին գուցե օգտակար կլինի դիրքի կանոնավոր փոփոխությունը:

Դասավանդման ճկուն մեթոդիկան պետք է հնարավորություն տա երեխաներին ընդմիջումներ անել և, թերևս, օրվա որոշակի ժամերին փոխել գործունեության ձևը և անցնել ավելի հանգիստ ձևերի:

Հարկ է նշել, որ կանոնավոր ընդմիջումները կարևոր և օգտակար են ոչ միայն խանգարումներ ունեցող երեխաների, այլև մյուս աշակերտների համար՝ դասապրոցեսն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով: Այսպես օրինակ աշակերտներիցս մեկը՝ Մելիքը, որ սովորում է չորրորդ դասարանում, ունի աուտիզմի սինդրոմ, և դասի ընթացքում ժամանակ առ ժամանակ վեր է կենում և սկսում պարային շարժումներ անել: Դա կարծես ահազանգ լինի ինձ համար, որ նշանակում է ընդմիջում անելու ժամանակն է: Ու այդպիսով ամբողջ դասարանի հետ կատարում ենք ֆիզդադար՝ ձեռքերի և ոտքերի համապատասխան շարժումներով ու վարժություններով: Արդյունքում ամբողջ դասարանը հանգստանում է, լիցքաթափվում ու վերադառնում է դասին: Իսկ Մելիքը ավելի հետևողական է դառնում ուսուցչի հրահանգների և հանձնարարությունների նկատմամբ:

Կանոնավոր ընդմիջումները կարող են լինել ոչ միայն ֆիզվարժությունների տեսքով, այլև ազատ հաղորդակցման հարթակում: Հատկապես չորրորդ դասարանում հաճախ եմ կազմակերպում նման ընդմիջումներ, որոնց ընթացքում աշակերտին հնարավորություն է ընձեռվում պատմել որևէ դեպք, իրադարձություն իր մասին, առաջադրել որևէ հարց, մտահոգություն, որն իրեն հետաքրքիր է կամ անհանգստացնում է: Սա նպաստում է, ոչ միայն լիցքաթափվելուն և դասին ավելի ինտենսիվ կերպով վերադառնալուն, այլև օգնում է երեխաներին ավելի մտերմիկ միջավայրում ճանաչել միմյանց: Խոսելու հնարավորություն ունենում են բոլորը՝ յուրաքանչյուրը մի դասաժամի, այդ թվում որոշակի խնդիրներ ունեցող երեխաները: Չորրորդ դասարանում աշակերտուհիներիցս մեկը՝ Նելլին, որը հենաշարժողական համակարգի խնդիր ունի, շատ ջերմ ու ժպտերես աղջիկ է, սիրում է պատմել իր մասին, թե ինչով է զբաղվում օրվա ընթացքում: Ընդմիջումներից մեկի ժամանակ պատմեց, որ փոքրիկ շնիկ ունի, որին ինքը խնամում է: Նա այնքան հետաքրքիր էր պատմում, որ բոլորին հետաքրքրեց և որոշեցին հյուր գնալ Նելլիին՝ շնիկին տեսնելու: Արդյունքում մեծացավեր եխաների շփման հարթակը, նրանք ավելի մտերմիկ դարձան, և փոխօգնության մոտիվացիան ավելի մեծացավ:

Այսպիսով, ուսուցչի պատրաստվածությունը, տեղեկացվածությունն ու մանկավարժական հմտությունները, ինչպես նաև համագործակցային աշխատանքները մյուս ուսուցիչների և աշակերտների հետ պայմանավորում են ներառական կրթության բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը:











































ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՑԱՆԿ

  1. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, 2001, http://www.who.int/countries/arm/en/:

  2. Դակարի գործողությունների շրջանակ. Կրթություն բոլորի համար. Մեր ընդհանուր պարտավորությունների կատարումը //տեքստ` ընդունված կրթության համաժողովի կողմից, Դակար, Սենեգալ, 2000 ապրիլր 26-28:

  3. Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասինՄԱԿ , 1993// ՀՀ- ում ուժի մեջ մտած` հոկտեմբերի 22- ին, Երևան, 2010:

  4. Կրթության հատուկ կարիքների գործունեության կառուցվածք, ՅՈՒՆԵՍԿՕ, 1994:

  5. Համաշխարհայինկրթականֆորում, 2000թ., պար.6

  6. Ներառական կրթություն /վերապատրաստման դասընթացի / բովանդակային նյութեր:

  7. Ներառման ուղեցույց` ապահովելու մատչելի կրթություն բոլորի համար. ՅՈՒՆԵՍԿՕ, 1994:

  8. Սալամանկայի հռչակագիր և գործողությունների շրջանակ հատուկ կարիքի կրթության մասին //տեքստ` ընդունված՛՛Հատուկ կարիքներ ունեցող անձանց կրթություն. մատչելիություն, որակ՛՛համաժողովի կողմից, Սալամանկա, Իսպանիա, 1994թ., հունիսի 7-10:

  9. Չափավոր և ծանր մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հետ աշխատող հատուկ մանկավարժի ուղեցույց, Երևան, 2008:

  10. Allen, K. E., Schwartz, I. S. (2001) The exceptional child: Inclusion in early childhood education. Albany, NY: Delmar, 27.

  11. Florian, L., Rouse, M. (2009) The inclusive practice project in Scotland: Teacher education for inclusive education. Teaching and Teacher Education, 25 (4), 594-601.

  12. Leatherman, J., M. (2007) ''I just see all children as children'': Teachers' perception about inclusion, The Qualitative report Vol. 12 (4), 594-611.

  13. www.disabilityinfo.am

  14. www.edu.am











ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ



Ուսուցիչների նախապատրաստումը

ա)Ուսուցիչների պարտականությունները

բ)Դասավանդման մեթոդիկան

գ)Տեղեկատվության մատչելիություն



Երեխաների մասնակցությունը և շփումը

ա)«Երեխան երեխային» սկզբունքով աշխատանքի մեթոդը

բ)Շփումը դասասենյակում

գ)Կանոնավոր ընդմիջումներ















հ.174հիմնական դպրոցի

դասվար՝ Ստելլա Սահակյան