СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հոգեբանություն ՝ Ռոջերս

Категория: Психологу

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հոգեբանություն ՝ Ռոջերս»





ՌԵՖԵՐԱՏ

Ֆակուլտետ՝ Հատուկ և ներառական կրթություն

Բաժին՝ Հատուկ հոգեբանություն

Կուրս՝ II մագիստր.

Առարկա` ԿԱՊԿՈւ երեխաների վարքի կարգավորման ուղղությունները

Դասախոս՝ Ա.Սվաջյան

Ուսանողուհի` Սյուզաննա Գալոյան

Երևան 2020







Պատիժը որպես վարքի կարգավորման միջոց







Պատիժը

Պատիժն այն վարքաձևն է, որն անձը /սովորաբար մեծահասակը/ կիրառում է երեխայի նկատմամբ վերջինիսբացասական վարքը փոխելու նպատակով, և որը երեխային պատճառում է ֆիզիկական կամ հուզական ցավ, կամերկուսը միաժամանակ։ Պատիժը վնասակար է երեխայի զարգացման համար։

Պատժի ձևերը

Ֆիզիկական պատիժ․ Վարքաձևեր, որոնք երեխայի մարմնին ցավ կամ վնասվածք են պատճառում, և ունեննրա ֆիզիկական զարգացման վրա ազդելու հավանականություն։ Սրանք, ի թիվս այլոց, ներառում են․գավազանով կամ փայտով ծեծելը, մատներով երեխայի գլխին խփելը, երեխայի ականջները քաշելը,երեխային ոտքերով հարվածելը, երեխային հարկադրելը ծնկի գալ, երեխային ստիպելը ծանր աշխատել ևսնունդից զրկելը։

Հուզական պատիժ․ Վարքաձևեր, որոնք երեխային հոգեբանական կամ հուզական ցավ են պատճառում,ինչպիսիք են հանդիմանելը, հայհոյելը, նվաստացնելը՝ ներառյալ խուճապի մատնելը, սպառնալը կամ արհամարհելը։

Ֆիզիկական պատիժը հեշտ է տեսնել, մինչդեռ հուզական պատիժն առավել դժվար է նկատել։ Հուզական պատիժը

կարելի է նկարագրել հետևյալ կերպ․

Հանդիմանելը կամ բղավելը․ Երեխաների հետ բարձր և կոպիտ տոնով խոսելը կարող է ստիպել նրանց վախ կամ նվաստացում զգալ։ Այս զգացումներն ավելի են խորանում, եթե պատիժը կիրառվում է այլ երեխաներիկամ մեծահասակների ներկայությամբ։

Երեխաներին ծաղրելը․ Որոշ մարդիկ հեգնում կամ ծաղրում են երեխաներին նրանց հարցերին անլուրջվերաբերվելու և դրանց անմիտ պատասխաններ տալու միջոցով։ Ոմանք զվարճանքի առարկա են դարձնումհենց երեխայի անձը։ Երբ երեխաները ծաղր են զգում իրենց նկատմամբ, նրանք կարող են պատասխանելկոպտությամբ կամ նույնիսկ հակադարձ ծաղրով։ Նրանք պատասխանում են նույն կերպ, ինչպեսկպատասխաներ նմանատիպ իրավիճակում հայտնված մեծահասակը։

Երեխաներին ամաչեցնելը․ Երբ երեխաներին նվաստացնում են, հատկապես այլոց ներկայությամբ,երեխաների մոտ ամոթի զգացում է առաջանում։ Մեծահասակների կողմից այլ մարդկանց ներկայությամբ իրենց երեխաներին նվաստացնելու պատճառը հաճախ կայանում է նրանում, որ մեծահասակներն իրենք իրենց են նվաստացած զգում երեխայի վատ վարքից։

Երեխաներին վախեցնելը․ Որոշ մեծահասակներ որպես կարգապահական միջոց են օգտագործում վախը և երեխայի երևակայությունը։ Չափազանց հաճախ շահարկվելու դեպքում, երեխայի բնական վախն ուրվականներից, սարդերից, գիշերային ստվերներից և այլն, կարող է վերաճել սևեռուն վախի, որը նրանց կանհանգստացնի ինչպես մանկության, այնպես էլ հետագա՝ հասուն տարիներին։

Սպառնալը․ Որոշ մեծահասակներ որպես կարգապահական միջոց են օգտագործում սպառնալիքը։ Սակայն հաճախ երեխաները լիարժեք չեն հասկանում սպառնալիքը, քանի որ նրանք այնպես չեն դատում, ինչպես մեծահասակները։ Որպես այդպիսին, սպառնալիքը կարող է անարդյունավետ լինել։ Ավելին, հաշվի առնելով երեխայի ուշադրության կարճատևությունը, սպառնալիքը կարող է ազդեցություն գործել միայն հաճախակի

կրկնվելու դեպքում։ Սա, իր հերթին, կարող է բերել երկարաժամկետ վախերի և ֆոբիաների, որոնք կշարունակվեն նաև հետագա տարիներին, երբ անձը բավարար հասուն է դատողություններ անելու համար։ Օրինակ, եթե ծնողները սպառնան երեխային, որ վատ վարքի դեպքում կվաճառեն նրան կամ կտան այլ ընտանիքի, երեխան կարող է բաժանման սուր անհանգստություն ապրել նույնիսկ այն տարիքից հետո, երբկհասկանա, որ իրականում ծնողներն իրեն չեն վաճառելու։Բոլոր մարդիկ էլ ժամանակ առ ժամանակ սխալներ են գործում, օրինակ՝ ափսե ու գավաթ կոտրում, մատը կտրում,հագուստն աղտոտում, թանաքամանը շրջում, գրքերը կորցնում, որևէ բան մոռանում, ցածր գնահատականներ ստանում, քննությունը տապալում, կամ երթևեկության կանոնները խախտում։

Այսպիսով, սխալները գործելը կյանքի նորմալ, բնական մաս է կազմում, ուսումնառության և զարգացման գործընթացի մաս։ Նույնիսկ որպես ծնողներ և ուսուցիչներ մենք երբեմն սխալներ ենք գործում։ Մեծահասակները կարող են ներել երեխաների սխալները, և բացատրել նրանց, թե ինչու՞մն են դրանք կայանում,որպեսզի երեխաները հասկանան իրենց սխալները և դասեր քաղեն դրանցից։ Շատ մեծահասակներ, սակայն, երեխայի սխալին արձագանքում են պատժով, որը բոլորովին կապ չունի տվյալ սխալի հետ, օրինակ՝ տնային աշխատանքըչկատարելու համար պահանջում են դասարանը մաքրել, կամ դասից ուշանալու պատճառով բղավում են ուհանդիմանում։ Այս պատիժները կարող են երեխաներին վիրավորել ու տխրեցնել, հուսահատեցնել և ստիպել խուսափել դպրոցից կամ վրեժ լուծել նրանցից, ովքեր իրենց վիրավորել են։ Մյուս կողմից, երեխաների գործած սխալներին դրական դաստիարակչական մեթոդներով արձագանքելը հնարավորություն է տալիս երեխաներին հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է անցանկալի վարքը փոխել, և միաժամանակ նրանք զգում են, որ շարունակում են լինել սիրված, հարգված, ապահով, գնահատված և արժանապատիվ։

Հոգեբանական և հուզական հետևանքները

Իրավիճակը երեխաներին կարող է շփոթմունքի մեջ գցել։ Օրինակ, ծնողներն ասում են երեխային, որ

սիրում են նրան, բայց իրենց ծեծով նրանք ցավ են պատճառում երեխային; երեխան չի հասկանում, թե

ինչու՞մն է իր սխալը, և այլապես ինքն ի՞նչ պետք է աներ։

1.Երեխաները կարող են անհանգստացած, նվաստացած կամ վարկաբեկված զգալ, և ինքնագնահատականի ուինքնավստահության անկում ապրել։

2. Երեխաները կարող են իրենց չգնահատված զգալ, և արդյունքում կարող են սկսել ատել իրենք իրենց և այլ մարդկանց։ Իրենց անարժեք զգացող երեխաները կարող են վատ վարք դրսևորել, մտածելով, որ իրենց գործերը միևնույն է չեն գնահատվում, և այսպիսով արատավոր ցիկլ ստեղծելով։

3. Պատժվելով, երեխաները կարող են որոշել, որ արդեն «վճարել են» իրենց սխալի համար, և կարող են կրկնել այն։

4. Երեխաները կարող են վրդովվել, և մեծահասակներից վրեժ լուծելու ցանկություն զգալ։

5.Երեխաները կարող են զգալ, որ հաջորդ անգամ պատժից խուսափելու համար ստիպված են իրենց սխալները մեծահասակներից թաքցնելու եղանակներ գտնել։

6. Երեխաներին պարբերաբար ծեծելն առաջ կբերի դիմադրություն, որի արդյունքում ժամանակի ընթացքում պատիժը պակաս արդյունավետ կդառնա։ Երեխաները կարգապահություն չեն սովորի, նրանք ավելի շուտ կսովորեն, թե ինչպես թաքցնել սխալները։

7. Երեխաներին ծեծելը կարող է ընտանիքում և հասարակության մեջ արատավոր ցիկլ ստեղծել, սովորացնելով երեխաներին, որ բռնությունն օգնում է հարցեր լուծել, և որ ավելի փոքր ու թույլ մարդկանց ծեծելն ընդունելի է։

8.Երբ երեխաները մեծանալով դառնան նույնքան ուժեղ, որքան մեծահասակները, վերջիններս ստիպված կլինին նրանց կարգապահության մղելու այլ մեթոդներ գտնել։ Որպես այդպիսին, կարևոր է դեռ վաղ մանկությունից երեխաների նկատմամբ կիրառել կարգապահության այլ, ոչ բռնի ռազմավարություններ։

Պատիժը ոչ միայն անարդյունավետ է, այլև վնասակար

1.Պատիժը չի կարող ստիպել երեխաներին անել այն, ինչ մեծահասակներն են ուզում։

2. Պատիժը կարող է երեխաների մեջ վախ առաջացնել ծնողների, ուսուցիչների կամ իրենց նկատմամբ իշխանություն ունեցող այլ մարդկանց նկատմամբ։ Այս վախը կարող է դպրոցում վատ սովորելու պատճառ դառնալ։

3. Երեխաները հաճախ խուսափում են իրավիճակներից կամ մարդկանցից, ովքեր վախեցնում են նրանց։ Նրանք կարող են թաքնվել, տանից փախչել, կամ դպրոցից դուրս մնալ։

4.Որքան ավելի են երեխաները վախենում ծնողների կամ ուսուցիչների պատժից, այնքան ավելի կարող է բարդանալ իրավիճակը։

5. Որքան ավելի շատ են երեխաները ծեծվում կամ պատժվում, այնքան պակաս ակտիվ կամ հարմավող նրանք կարող են դառնալ։

6.Ջ․Ջ․ Բիգները և այլոք /1994թ․/ գտել են, որ երեխաներին կառավարելու նպատակով կիրառվող դաստիարակության ավտոկրատ ոճը և պատիժները, ինչպիսիք են հանդիմանութ-յունը, ծեծը կամ երեխաներին հաճելի ժամանցներից զրկելը, բացասական հարաբերակ-ցություն ունեն երեխայիստեղծագործականության հետ։

Որոշ փաստեր հարվածի մասին

1. Երեխաների, հատկապես մանուկների, հետևամասին հարվածելը ծնողների կողմից կիրառվող տարածված

պատիժ է։

2. Հարվածը կամ ապտակը սովորաբար կիրառվում է որպես երեխաների կողմից դրսևորվող բացասական վարքի

պարագայում նրանց հետ դրական հաղորդակցությանը փոխարինող միջոց։

3. Մեծահասակները երեխաներին հարվածում են հիմնականում երբ զայրացած են։

4. Տղաներն ավելի հաճախ են հարված ստանում, քան աղջիկները։

5. Հարված ստացող երեխաներն առավել հակված են դաժան վերաբերմունքի դրսևորման, քան հարված

չստացող երեխաները։

6.Հարվածը կարող է պատճառ դառնալ երեխաների մոտ բացասական զգացմունքների առաջացման և ինքնավստահության անկման։

7. Պատիժը կարող է ստիպել երեխաներին անմիջապես ենթարկվել ծնողներին, սակայն երկարաժամկետ կտրվածքով, հաճախ կիրառվելու դեպքում, այն կարող է երեխաների բացասական վարքի հաճախացման պատճառ դառնալ, և նույնիսկ, հնարավոր է, մղել դեռահասներին հանցագործության և հետագա կյանքի համար վտանգավոր այլ գործողությունների։

8. Դպրոցում խուլիգանի համբավ ունեցող երեխաները հաճախ այն երեխաներն են, ում տանը շատ են պատժում։

9.Երեխաներին հարվածող մարդիկ հաճախ վաղ տարիքում իրենք են ենթարկվել նման պատժի։

Մեծահասակների որոշ մտքեր կապված երեխաներին պատժելու հետ

1. Մեծերը միշտ ճիշտ են։

2. Մեծահասակներն են որոշում, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ։

3. Մեծահասակները պարտավոր չեն պատճառը բացատրել, երբ պահանջում են երեխաներից որևէ բան անել։

4. Համառ երեխաներին պետք է կոտրել, և որքան հնարավոր է շուտ։

5.Մեծահասակները երբեք չպետք է թույլ հույզեր արտահայտեն, ինչպես վախը կամ վիրավորանքը։

6.Ծնողները կկորցնեն իրենց իշխանությունն ու հեղինակությունը, եթե չծեծեն երեխաներին։

7.Առանց ճիպոտի յոլա գնացողը կփչացնի երեխային։

8.«Որ կողմ ոստը թեքվի, այն կողմ էլ ծառը կհակվի», որը նշանակում է, որ անհնազանդ երեխան կդառնա

անգործունակ չափահաս։

9.Երեխան, ով հակաճառում է իր ծնողներին, անհնազանդ երեխա է։

10. Երեխաների հարգանքը վաստակելու համար ծնողները և ուսուցիչները պետք է խիստ լինեն նրանց

նկատմամբ։

11. Պատանի ժամանակ ինձ ծեծում էին, և ես լավ մարդ մեծացա։

12. Ինձ՝ երեխաներին ծեծել դրդում է սերը նրանց նկատմամբ և ցանկությունը, որպեսզի նրանք լավ մարդ մեծանան։

13.Առանց ճիպոտի երեխաները վախ չեն ունենա, առանց վախի նրանք հեշտությամն անհնազանդ կդառնան։

Կարգապահական այլ միջոցներն այնքան արդյունավետ չեն թվում, որքան ծեծը։

Վերոհիշյալ մտքերը բազմաթիվ բանավեճերի առարկա են հանդիսանում։ Օրինակ, «առանց ճիպոտի յոլա գնացողը կփչացնի երեխային» նշանակում է, որ եթե մարդիկ երեխաների բարին են ցանկանում, նրանք պետք է խիստ լինեն երեխաների հետ, և հակառակը, եթե մարդիկ փայփայեն երեխաներին ու բավարարեն նրանց բոլոր կարիքները, ապա դրանով կփչանեն երեխաներին։

Մարդանց մեծամասնությունը սովորաբար ընդունում է այս փաստը, սակայն եթե «ճիպոտը» դիտարկվում է որպես երեխային կարգապահության մղելու միակ միջոցը, ապա այն վեր է ածվում պատժի։

Վերոհիշյալ կետերից շատերում նշվող այս սահմանները միշտ չէ որ հստակ են, և այս անորոշությունը կարող է որոշ մարդկանց մղել այնպիսի փաստարկներ բերելուն, ինչպես նշվածներն են՝ երեխաների նկատմամբ իրենց կողմից կիրառվող պատիժն արդարացնելու համար։

Մարդիկ կարող են երեխաներին՝ նրանց վատ վարքի հետ առնչություն չունեցող պատճառներով պատժել կա՛մ անգիտակցաբար, կա՛մ ելնելով դրդապատճառներից, որոնք նրանք չեն ընդունում

1. Երբ մարդիկ բարկանում են որևէ մեկի վրա, օրինակ՝ իրենց ամուսնու, նրանք կարող են իրենց

բարկությունն ու հուսախաբությունը թափել երեխաների վրա։

2. Երբ մարդիկ բարկացած են, նրանք կարող են ժամանակավորապես անընդունակ լինել առավել արդյունավետ

դաստիարակչական մոտեցումներ գտնել։

3. Որոշ մարդիկ կարող են անտեղյակ լինել դրական դաստիարակչական մոտեցումների մասին։

4.Ծեծը և պատիժը կարող են ավելի հեշտ, արագ և պակաս ժամանակ ու ջանք պահանջող միջոցներ թվալ,

քան դրական դաստիարակչական մոտեցումները։

5. Որոշ մարդիկ երեխաների մեջ արժևորում են հնազանդությունն ու խոնարհությունը, և չեն հանդուրժում,

երբ երեխաները վիճում են իրենց հետ կամ պատասխաններ տալիս։ Նման միջավայրում երեխաները կարող են պասիվ և չափազանց ենթարկվող դառնալ, և կորցնել ձգտումը, եռանդը և հետաքրքրությունը սովորելու կամ խաղի նկատմամբ։



Մինչ երեխային պատժելը, փորձե՛ք մտածել հետևյալի մասին



1.Երեխայի վատ վարքը կարող է թաքնված պատճառներ ունենալ։ Փորձե՛ք բացահայտել դրանք

2.Մի՛ ակնկալեք, որ երեխաներն իրենց մեծերի նման են պահելու։

3. Ընդունե՛ք, որ երեխաները, ինչպես բոլորը, սխալներ են գործում։ Սխալները պետք է դիտարկել որպես հնարավորություն օգնելու երեխաներին առավել պատշաճ վարքաձևեր սովորել։

4. Եթե երեխաների վատ վարքի պատճառն ինքնավստահության պակասն է, խրախուսե՛ք նրանց։

5.Երբ դժգոհություն եք արտահայտում երեխայի բացասական վարքի նկատմամբ, կարևոր է շեշտել նրա վարքը, և ոչ՝ անձը։ Խուսափե՛ք այնպիսի արտահայտություններից, ինչպես․ «Դու շատ վատ և հիմար երեխա ես, եթե այդպես ես վարվում»։ Ավելի ճիշտ կլինի ասել․ «Սա շատ վատ վարք է։ Խնդրում եմ, փորձի՛ր այլևս նման բան չանել»։

6.Մի՛ կենտրոնացեք պարզապես վատ վարքը շտկելու վրա։ Ցանկալի վարքաձևերին պետք է հասնել գովելու և դրական վերաբերմունքի միջոցով։


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!