Հոլովների վեճը
Հոլովները վեճի բռնվեցին ։ՈՒղղականն սկսեց․
-Ես եմ առաջին հոլովը՝ուղիղ ձևով,առաջնային ․օրինակ՝Թագավորը ես
եմ։Ինձնից են կազմվում բոլոր հոլովները։Ճիշտ չէ՞ ,հարևա՛ն,-դիմեց նա Սեռականին։
-Ճիշտ է ,բայց միայն քեզնով գո՞րծ կլինի։Ես էլ խոսքում ի՛մ տեղն
ունեմ․անունս շատ հին է ,մի քիչ դժվար հասկանալի ,սակայն
պատկանելություն միայն ես եմ ցույց տալիս։Օրինակ՝Թագավորի թագը գլորվեց։
-Իսկ ես և՛ հին եմ ,և՛ շատ հասկանալի ,-միջամտեց Տրականը։-Խնդրեմ՝ տը-
րա-կան ․այսինքն՝ ցույց եմ տալիս հանձնում, հանգում
,մոտեցում,մատուցում․օրինակ՝Թագավորին մոտեցանք ու հանձնեցինք թագը։
-Կարելի՞ է ,-խոսեց Հայցական հոլովը,- ախր ես էլ հին անուն ունեմ ․հայցել
նշանակում է խնդրել,պահանջել, կրել ,այսինքն՝ ինձ վրա եմ կրում
ենթակայի կատարած գործողությունը ․նման եմ և՛ պարոն ՈՒղղականին , և՛
Տրականին․ օրինակ՝Թագավորը վերցրեց թագը , և ժողովուրդը
թագավորին գլորեց գահից։
ՈՒղղականը հոխորտաց ,բայց Բացառականը սաստեց նրան․
-Լռի՛ր, և՛ անունս է դյուրին ,և՛ իմաստս է հասկանալի , իսկ ձևս՝միշտ հիշելի՝
ից, ուց,բայց ես գլուխս չեմ գովում։Օրինակ՝ Թագավորից հեռացան բոլորը։
- Հարևա՛ն ,ես էլ քո օրին եմ ,- ասաց Գործիականը,- եթե դու ցույց ես տալիս
անջատում ,զատում ,պոկում ,ապա ես ՝ ուղեկցում ,այսինքն՝ ի՛մ միջոցով է
կատարվում գործողությունը։Օրինակ՝ Թագավորով հպարտանում է ողջ
ժողովուրդը։Թագավորի ձեռքով շատ ավերածություններ կատարվեցին։
-Մի րոպե,- տեղից կանգնեց Ներգոյականը ,-իմ դերը ինչո՞վ է պակաս ․ցույց
եմ տալիս այն տեղը ,որում կատարվում է գործողություն, վերջավորությունս
էլ՝ում․ես ատում եմ բոլոր անձանց,որովհետև նրանք չունեն ներգոյական
։Բայց ,ա՛յ, սիրում եմ բոլոր իրերը ,նրանք ազատ տեղ ունեն իմ
Հոլով մայրիկը , որ լսում էր այդ վեճը, ասաց․
-Ի՛մ խենթուկներ, ձեզնից ո՛չ մեկը միայնակ ոչինչ անել չի կարող։Խոսքում
դուք հավասար տեղ ունեք,և մարդը ամեն մեկիդ սիրում է հավասար
չափով։
Հոլովները հասկացան ու ծվարեցին իրենց մոր թևի տակ։