СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Այվազովսկի «Ծովն իմ տարերքն է...»

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հովհաննես Այվազովսկի «Ծովն իմ տարերքն է...»»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ. Ծովն իմ տարերքն է…


Շատ արվեստագետներ են սիրել և պատկերել ծովը, սակայն միայն մեկը՝ Հովհաննես Այվազովսկին է իրեն ամբողջությամբ նվիրել ծովին:
Ծովի հանդեպ սիրո և փայլուն տաղանդի շնորհիվ նկարիչը բացառիկ ճշգրիտ է փոխանցել ծովի շարժումներն ու շունչը ավելի քան 6000 կտավում:
Այվազովսկու ծովանկարները որոշակի խորհրդանշական, այլաբանական խորհուրդ ունեն: Պատկերելով ալիքներ, ամպեր ու օդային տարածություն՝ նա առավելապես լույսն է շեշտել, որը արարչական լույսի վերաիմաստավորումն է: Իր վերջին գործերում («Սարիա նավը», «Ալիքների մեջ») լույսն իջնում է անտեսանելի աղբյուրից՝ իբրև խավարն ակոսող և հույսը հաստատող հզոր ճառագայթ:
Հ. Այվազովսկին հայկական թեմաներով ստեղծել է տասնյակ կտավներ ու դիմանկարներ, պատկերել, Թիֆլիսի կենցաղը, Սևանա լիճը, Արարատը: Նա սկիզբ է դրել և խթանել բնանկարչության զարգացմանը հայ կերպարվեստում: Ստեղծել է Աստվածաշնչի ու հայոց պատմության կարևոր իրադարձություններին նվիրված գործեր («Նոյն իջնում է Արարատից», 1887, «Հայ ժողովրդի մկրտությունը», 1892, «Երդում. Վարդան զորավար», 1892, «Խրիմյան Հայրիկը էջմիածնի շրջակայքում», 1892, «Բայրոնի այցը ս. Ղազար կղզի», 1898, «Ադանայի ջարդը»…
Նկարել է «Հայերի ջարդը Տրապիզոնում 1895 թվին», «Նավերի բեռնումը», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլ գործեր (1898-ին ցուցադրվել է Մոսկվայում):
Ցավի ու ցասման արգասիք է վերջին անավարտ կտավը՝ «Թուրքական նավի պայթյունը» (1900):

Ռուսական և հայկական արվեստի դասական: Ս. Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվ. Ակադեմիաների, Ռուս. աշխարհագր. ընկերության անդամ՝ Հովհաննես Կոստանդինի Այվազյան (Հ.Այվազովսկի)

Ծնվ. 17(29).07.1817թ., Թեոդոսիա:
Մահ. 19(02).04(05).1900թ., Թեոդոսիա, թաղված է տեղի ս. Սարգիս հայկական եկեղեցու բակում:
Հովհաննես Այվազովսկու շիրմաքարին մակագրված է՝ «Մահկանացու ծնեալ անմահ զիւրև յիշատակ եթող»՝ քաղված Խորենացու «Հայոց պատմությունից»: