СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Շիրազ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հովհաննես Շիրազ»

Կենսագրություն

Ծնվել է 1914 թվականին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ ԳյումրիՀայաստան): Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ Սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ 1958 թվականին հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների, որոնցից են՝ «Անի», «Սիամանթո և Խջեզարե», «Էքսպրոմտ», «Իմ սուրբ Հայրենիք», «Սերս գաղտնի թող մնա», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն։ Նա գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ. Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թվականին։

Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում՝ այլ հանրահայտ հայերի կողքին։

Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին՝ Սիփան Շիրազը, պոետ էր։

Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը:



Անհատականություն

Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝ ...մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք։ Եվգենի Եվտուշենկոն և Ալեքսանդր Գիտովիչը պոեմներ են նվիրել Շիրազին։

Շիրազը հանրահայտ և սիրելի պոետ էր Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից։ 1974 թվականին, երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. «Եվ փոխարենը ի՞նչ են նրանք [Սովետական կառավարությունը] ուզում։ Իմ լռությունը գնե՞լ»։







Պոեզիա

Շիրազը մոտ քառասուն գրքերի հեղինակ է։ Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին Հայ գրականության լավագույն նմուշներից։ Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում։ Ըստ Պարույր Սևակի՝ «Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա»։ «Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու»,- գրել է Վիլիամ Սարոյանը։ «Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների տուֆով»,- ավելացնում է Եվգենի Եվտուշենկոն։

Շիրազի ստեղծագործությունները հայտնի էին ողջ Սովետական Միությունում (նրա գործերը թարգմանել են Արսենի Տարկովսկին և Նիկոլայ Ասեևը) և արտասահմանում։ Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 60 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը՝ «Բիբլիական» պոեմը։ Անդրեյ Դեմենտևը գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ Սերգեյ Եսենինի նման, նա շատ մետաֆորաներ է օգտագործում։

Հնդիկ գրող Բիշամ Սահնին Սովետական գրողների հետ հանդիպման ժամանակ, Շիրազի պոեմներն է ցույց տալիս՝ որպես պոեզիայի լավագույն նմուշներ։



Ստեղծագործական աշխատանք



Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ։ Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն։

1935 թվականին լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար։

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում։



Հուշեր Շիրազի մասին

Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները։ Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը՝ գոհություն հայտնելով Աստծուն և՛ տվածի, և՛ չտվածի համար։

Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա,
Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես.


Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ։ Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից գյուղ, բանջարանոցից բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում։

«Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես՝ դեպի Արփաչայի հովիտները՝ փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ...»։

Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները։ «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,-կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ՝ միշտ ձախողակ ու անհաջող։

Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»։ Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին։ Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին։ Այդ նրա մայրն էր՝ Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն։ Նա, փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով, տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր։ Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս՝ «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»։

Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան։ Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր։ Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան։ Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը։ Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը՝ պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել։ Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա։ Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին։ Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով։

1930 թվականին պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում։ Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ։ Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին։ Հեռու չէր նաև այդ օրը։ Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում։

1984 թվականին, երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.

«...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում՝ գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին։ Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ։ Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը՝ անմահների համար սահմանված հավերժության օրենքով»։

Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր։

Երբ գրկում եմ բալիկներիս,
Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,
Երբ գրկում եմ ձագուկներիս,
Ձեզ եմ գրկում հայ գալիքներ։
Կուզեմ դառնան տիեզերքիս
Աստղերը ձեզ խաղալիքներ։


Մահացել է Երևանում 1984 թվականի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ։



Շիրազի մասին՝ մեծեր ... Հովհաննես Շիրազը, որ երեկ անապաստան, «խուժանային» որբ տղեկ մը եղած է...այսօր, ըստ իս, Երևանի և ամբողջ աշխարհի բանաստեղծներուն մեջ ինքնուրույն տեղ մը գրավելու արժանի ներշնչյալ, հմայիչ քնարերգակ մըն է։ Արշակ Չոպանյան Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է։

Ավետիք Իսահակյան

Շիրազը սփյուռքի մեջ ամենաժողովրդական և սիրված բանաստեղծն է, հուզիչ կապ է մեր և մեր հայրենիքի ժողովրդի մեջ, նրա ձայնը սփյուռքում սրտեր կգրավե... Տարբեր լարեր կան անոր քնարին վրա, թե՛ աշուղական, թե՛ քնարական, թե՛ փիլիսոփայական և նկարագրով էլ, որպես մարդ, նա հրաբխային բանաստեղծ է։

Լևոն-Զավեն Սյուրմելյան

Շիրազ մեծ տաղանդ մըն է։ Անիկա մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյություն... Շիրազ թանկագին հոգի մըն է, ես շատ կցանկանամ լուրեր առնել անոր գրություններե, լսել անոնք։ Ան տաղանդ է, մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ։

Վիլյամ Սարոյան

Ապագայում ևս շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի, ինչպես այսօր մենք մոռացված խոտեր ու ծաղիկներ ենք փնտրում՝ մեր հիվանդ մարմինը բուժելու համար։ Այն անթառամը, որ կա շիրազյան բանաստեղծության մեջ, սքանչելի բույր ունի և ապաքինող բաղադրություն։

Ռազմիկ Դավոյան

Ֆիլմ
  • «Հավերժի ճամփորդը», Հայֆիլմ, 1983, 35 մմ, Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Լևոն Մկրտչյան, կոմպոզիտոր Սարգիս Ալաջաջյան։

  • «Հովհաննես Շիրազ" վավերագրական ֆիլմ», 2005, Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Լևոն Մկրտչյան։







Շիրազի զավակները
  • Արա Շիրազ, քանդակագործ,

  • Մասիս Շիրազ,

  • Սիփան Շիրազ, բանաստեղծ, /վաղամեռիկ/

  • Աստղիկ Շիրազ,

  • Անի Շիրազ,

  • Արաքս Շիրազ,

  • Հայկ-Թադևոս Շիրազ,

  • Վանանդ Շիրազ։





Շիրազի գրական անունը

Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան)
Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է«Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն” (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։


Բ նույթով «Բիբլիականը» քնարական պոեմ է և ունի գործողությունների ներքին զարգացում: Աշխարհն արարող անհայտ ոգին, այսինքն՝ Աստված, ստեղծում է տիեզերքն ու համայն աշխարհը: Լույսի հրճվանքը նա տալիս է երնքին, կապույտ ծիծաղը ծավալում է ծոցերի վրա, ճերմակ ժպիտը սփռում ձյուներին, բայց իր մոտ է մնում վշտի ծովը: Մտածում է Աստված, թե ո՞ւմ տա վիշտը, ո՞վ ունի այնքան լայն ու մեծ սիրտ, որ վիշտն անխռով տանի: Աստված վիշտը տալիս է ծաղիկներին ու գազաններին, սակայն ծաղիկներն իսկույն թոշնում են, իսկ գազաններն իրենց անբառ կաղկանձն անեծքի պես նետում են լուսնին: Վշտին չեն դիմանում անգամ անսասան լեռները: Դաշտերն անապատի են փոխվում, ծովերը՝ փոթորկվում, երկինքն ամպ ու որոտով կարկուտ է տեղում, աստղերը վերածվում են ասուպների:


Ու նորից խորհում է Աստված, որ եթե այսպես ընթանա՝ ցավը կմնա իրեն: Այդ պահին նա տեսնում է դեռևս անհոգ մարդուն և նրան տալիս երկրային վիշտը: Մարդն անմիջապես զգում է, որ ամենամեծ վիշտը մահն է.


Եվ կռվի ելավ մահվան դեմ մահով,-

Գերեզմանի դեմ դնելով մանկան

Ոսկի օրոցքը՝ իր հույսն օրորեց…


Վիշտը դառնում է մարդու մանուկ մտքի մեծ դայակը, անգամ՝ հույսի օթևան, և նա, իր տառապանքների հաղթահարմամբ իմաստնանալով, սկսում է ցավերը համեմատաբար հեշտ տանել.


Եվ տիեզերքում լոկ մարդը անկեղծ

Վշտին հաղթելով՝ դարձավ իմաստուն…


Այսպես է գրում բանաստեղծը և հանգում այն երզրակացության՝


Որ ոչ թե Աստված ստեղծեց մարդուն,

Այլ մարդն իր ահից ստեղծեց Աստծուն…


Մարդն այսպես դառնում է ամենակարող, տեր ու տիրակալ: Վերջին պահին անհայտ ոգին, հայտնվելով, մարդուն է ժառանգում տիեզերքը մեծ, որպեսզի իր մտքի թափով նրա արքան դառնա ու հրաշքներ ծնի.


Եվ իմաստնացած կգնաս այդպես,

Դարերի անտես սանդուղքով կելնես

Դեպի կատարը կատարելության,

Որ միջօրեի արևի նման

Փառատես ստվերն ոգուդ չարության

Եվ աղավնանաս քո նմանի դեմ,-

Որ քո նմանի վիշտն էլ ճաշակես,

Որ նոր լինես մարդ ու ծաղկես որպես

Ազնիվ խտացվածքն ահեղ բնության՝

Հասնելով ոգու ներդաշնակության:


Ոգու կատարյալ ներդաշնակության հասնելու ցանկությամբ «Բիբլիականը» հիշեցնում է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ընդհանուր ոգին: Նարեկացու քնարական հերոսն ինքն իրեն հաստատում է Աստծո առջև իր թերի, աղավաղված էության խոստովանությամբ և ձգտում է դեպի կատարյալը, որն անհասանելի է:

Նարեկացին անընդհատ խորհել է կատարելության ձգտման հավերժական գաղափարը: Շիրազի պոեմում մարդն առավել չափով վերափոխվում է ցավի ու վշտի արտաքին ազդակներով, որոնք, աստիճանաբար վերածվելով ներքին հոգեբանական գործոնի, նրան պարտադրում են մաքառումներով նվաճելու իր կարողության սահմանները: Շիրազի քնարական հերոսը ոգու ներդաշնակության հասնելու ուղին սկզբում որոնում է իրենից դուրս և ապա միայն գիտակցում, որ իրենից դուրս եղածը կա այնքանով, որքանով արտացոլված է իր գիտակցության մեջ: Այդ իսկ պատճառով նրա հայացքն աստիճանաբար ուղղվում է իր հոգու խորքը, որն իր մեջ ընդգրկում ու խտացնում է ամբողջ տիեզերքը:

Մարդուն վիճակված տառապանք և տառապանքի ուղի, մարդը որպես սերունդների օղակ և սերունդների երազանքի իրականացման հնարավորություն, մարդը որպես մահկանացու, և մարդը որպես Աստված՝ սրանք են պոեմի հիմնադրույթները: Այս գաղափարը, որ հայ գրականության մեջ Նարեկացուց առաջ արտահայտվել է նաև Մեսրոպ Մաշտոցի ապաշխարհանքի երգերում, հետագայում ողողել Թումանյանի ամբողջ պոեզիան, իսկ Չարենցի տողերում խտացել «Չկա՛ ուրիշ ուղի…»:



«Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը Հայոց ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ. Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թվականին։









Ո~վ աստվածային դժոխքի Դա'նթե,
Թե' թափառում ես դու դեռ դժոխքո'ւմ,
Թե' հիանում ես դեռ մահո'վ, կամ թե
Քավարանն ի վեր քո մեղքն ես քավում,
Կամ, թե լուսաթև քո Բեաթրիչը'ն
Դեպի դրա'խտ է քեզ առաջնորդում,
Եւ, կամ նրա հետ ճախրո'ւմ ես արդեն
Քո աստվածա'յին կապույտ դրախտում...
Ուր էլ, որ լինես`հորս հոգու պես,
Ուր էլ, որ այժմ ճախրես դո'ւ անհոգ,
Ի'ջիր, մի վայրկյան`, պաղատու'մ եմ քեզ,
Ի'ջիր, քեզ տանեմ այնպիսի դժո'խք`
Կոտորածներով հայոց աղեկե'զ,
Որ դու մոռանա'ս դժոխքը երգիդ,
Որ ա'ստծո ճակտին անեծք խա'րանես,
Եւ մա'հից խնդրես բալասան վերքիդ,
Իջի'ր, թե ունես դեռ լացող աչքեր,
Կիսելու վիշտը, մի կի'սված ազգի:
Ո~վ աստվածային դժոխքի Դա'նթե,
Թե' թափառում ես դու դեռ դժոխքո'ւմ,
Թե' հիանում ես դեռ մահո'վ, կամ թե
Քավարանն ի վեր քո մեղքն ես քավում,
Կամ, թե լուսաթև քո Բեաթրիչը'ն
Դեպի դրա'խտ է քեզ առաջնորդում,
Եւ, կամ նրա հետ ճախրո'ւմ ես արդեն
Քո աստվածա'յին կապույտ դրախտում...
Ուր էլ, որ լինես`հորս հոգու պես,
Ուր էլ, որ այժմ ճախրես դո'ւ անհոգ,
Ի'ջիր, մի վայրկյան`, պաղատու'մ եմ քեզ,
Ի'ջիր, քեզ տանեմ այնպիսի դժո'խք`
Կոտորածներով հայոց աղեկե'զ,
Որ դու մոռանա'ս դժոխքը երգիդ,
Որ ա'ստծո ճակտին անեծք խա'րանես,
Եւ մա'հից խնդրես բալասան վերքիդ,
Իջի'ր, թե ունես դեռ լացող աչքեր,
Կիսելու վիշտը, մի կի'սված ազգի:
Հայտնվեք և Դո'ւք , ո~վ հայ անմահներ,
Ի'ջեք, թե իրավ անմահ է ոգին,
Դո'ւ, արև Մաշտոց ,գեթ ստվերդ բե'ր,
Ք'ո ուրվականն էլ մահ է մողոքին,
Հայտնվի'ր և դու մեծ Նարեկացի,
Օ~ աստվածապեղմ, մըռնչա և դու,
Դո'ւ, որ բուրվառն ես մեծ առեղծվածի,
Որ կըշռում էիր մեղքերը մարդո'ւ,
Աստծո պե~ս էիր- աստծո հետ խոսում,
Ի'ջիր,որ ազգիդ վիշտըն էլ կշռես`
Կոտորածների լաբիրինթոսում,
Մեղքից զարհուրաց` ոխըդ բուրվառես`
Ահեղ դա'տաստան աշխարհ բերելով,
Ուր մեղքն` անպատիժ,ու դեռ վիշտըն է ծով...
Լուռ պաղատեցի ես վերջին անգամ,
Մասիսի առջև իմ Պառնասալեռ,
Եւ իսկույն իջա'ն մեր աստվածազարմ,
Հայոց Մեծերի ոգիներն անմեռ,
Վա'թսուն անմահներն իմ Հայաստանի,
Եւ Դանթեն շիկնեց, որպես պատանի,
Երբ Նարեկացին ասաց,- Ի'մ որդյակ,
Դժոխքըն այնտեղ է, ո°ւր պիտի գնա'նք:
-Ու'ր այս մանուկը մեզ կառաջնորդե,
Ու'ր աչքդ պիտի Հորդա~նան հո'րդե...
Լիալուսինը` Չանգլի ձորին,
Աչքն էր թարթում, որպես ահազանգ,
Երբ սուրբ անեծքով մեր հայոց խորին,
Եղեռնադժոխք Տեր-Զորին հասանք:
Սարսափն էր սառել լուսնի աչքերին,
Նրանից ինչ-որ , մենք հետո տեսանք...
Ու գնում էինք մենք էլ ահառա~ծ,
Հոգեհանգստի բուրվառներ դառա~ծ...
Ու... Կոմիտա~սը...ապշա~ծ աչքերով,
Թարթիչների պես շուրթերը թարթում`
"Տեր Ողորմյաի" խոսքի խունկերո'վ,
Հոգեհանգիստ էր զոհերին կարդո'ւմ...
-Եղե~ռն,...ի°նչ ապրիլ...այս ի°նչ գարուն է,
Հայ ժողովրդի սիրտը արյո~ւն է...
Այս ի°նչ արյուն է.... Տեր իմ ...Ողո~րմյա,
Մեղ~ա աչքերիս, որ տեսա'... մեղ~ա...
Տեսնելն էլ մեղք է,ուր մնաց գործել,
Վաթսուն հազար գյուղ,թե մանո'ւկ ,թե ծե'ր,
Մորթվե~ցին...աստծո սիրտն էլ կըդող~ա,
Անձրևից անգամ արյո'ւն կըցող~ա...
Ամպը Տեր-Զորի իմ հայ զոհերի
Արյունն է խմել` բերանով չարի,
Արյուն կմաղե աշխարհի վրա,
Իմ արցունքի քույր անձրևն էլ նրա...
Ու զարհուրաբիբ աչքերը թարթո'ւմ,
Հոգեհանգիստ էր զոհերին կարդո'ւմ`
Դանթեադժոխք մեր ողջ ճամփեքին,
Կա~րծես, շի'րիմ էր դնում ողջ ազգին:
Հոգեհանգիստ էր խնկարկում խոսքով,
Առա'նց բուրվառի, և առա'նց խունկի`
Աչքի բուրվառով ,արցունքի խունկով,
Մե'րթ մի գանգի դեմ գալիս էր ծունկի,
Մե'րթ մի դիակի առջև հառաչում,
Մե'րթ ողբում էր ինչպես տաճարն ավերված,
Մերթ մըրմը~նջում էր, մերթ մը~ռընչում`
Տեսնելով մանուկ ուղեղներ ցրված,
Կարծես ուղեղը մահի~կ էր խփվում,
Նրա քայլառքայլ միտքն էր խաթարվո'ւմ,
Աչքերը, կարծես , դու~րս էին թռչում,
Կարծես ուղեղը խա~րանում էին,
Խելահե~ղվում էր...մերթ համր մը~ռընչում,
Գալիս էր ապշյալ աչքը զոհերի...
Եւ անցնում էինք մենք հոգեբույլով,
Երբ գլխին զարկող մորս "վայ-վույով"
Քամին քարայրից խանձահոտ բերեց,
Ու արդ ներս մտանք այն քարայրը մեծ:
Վիշապավոր գորգ քարայրը չա'րի,
Եւ ականջներիս լսածը` տեսա',
Տասներկու հազար` հայ մանուկների մոխիրը` տեսա',
Այն, որ լուսնի տակ Հաճընից, Մարաշից
Բերել են գաղտնի, լցրել են քարայր
Ու այրել վայրա'գ,
Որ աստված ինքն էլ` հետքը չգտնի:

Սոսկաց մեր խումբը, ու ետ ընկրկեց,
Ծովացած մոխրից հայ ծաղկների'ս,
Խոնհարեց մոլոր Կոմիտասը Մեծ,
Վեղարը , որպես սև հագած Մասի'ս:

Տասներկու հազար` կույս մանչ ու աղջիկ,
Կույս մանչ ու աղջիկ տասներկու հազար,
Մորթված տասներկու հազար հա'յ գալիք,
Տասներկու հազար` հասկ, որ դարից դա'ր,
Տասներկու հազար արտ պիտի ծնե'ր,
Երկնից ալլահի աչքըն էլ կհան'եր,
Ե'տ պի'տի խլեր Վանա ծովն անգամ,
Որպես կապուտկած հոր աչքն արնաքամ...

Տասներկու հազար ... երնեկ սու~տ լիներ,
Աչքիս տեսնողը` աչքը չհաներ,
Ախ երնեկ ցնորք թվար աչքերիս
Պատրանքը լիներ եղկ ականջներիս,
Սու'տ լիներ ողջը, ոչ ոք չտեսներ,
Տիեզերամեծ եղեռն իմ հայոց,
Ոսկրամոխիրը ծնկիս չհասներ,
Մարմնամոխիրը այրված տղայո'ց,
Սին -բանդագուշանք լիներ չա'րաշուք,
Հայ մանուկներիս մա'հը անշշուկ,
Չընկներ ոտքիս տակ, ճամփին ոչ մի գա~նգ,
Մի'ֆ լիներ դժոխքը այս հավերժազա~նգ,
Լինեին պատրանքն աչքիս վշտաբեկ,
Իմ եղկուղեղի հորինածը լոկ...
Օ~ , թե լինեին պատրանքն իմ անհոգ-
Կպաշտեի ձեզ ազգեր անտարբեր,
Էլ չէի թքի ես խղճին էլ ձեր:

Երնեկ. աչքերս չհավատային իմ ականջներին,
Չգայի այստեղ, ու չտեսնեի մոխրացածներին,
Ինչը թաքցնում են աշխարհի աչքի'ց,
Բա- ո՞նց թաքցնես այս ամենատես`
Տխրած լուսնյակից,
Ո՞նց կթաքցնես մայր ծովից հազիվ,
Մի բուռ մնացած այս եղեռնապուրծ
Նոր Հայաստանից...
Ազգի'ց, իմ անա'նց:

Յոթհարյուր հազար հայեր մորթվեցին այս անապատում,
Ավազի թվով ոսկորնե'ր, գանգե'ր են դեռ աղոթում,
Խունկ են աղերսում հոգեհանգստի հազարաբուրվառ,
Այս էլ կես դար է , որ դեռ անթաղ են զոհերն անհամար...
Դեղին ավազն է, դեղին խունկի տեղ
Արևի հրով վառվում տխրածով
Այս անապատի հսկա բուրվա~ռով...

Ո'չ ոք չի այցում`... վեր ապրողներն էլ, մոռացել ասես...
Ո'չ յոթն են անում, ո'չ քառասունքը ... ազգի ողջակեզ...
Քա'ր... լռություն է ...մինչ մռնչում են խղճիս պես բարի
Դադարկ աչքերն էլ հայոց մեծաբաց անթիվ գանգերի,
Ահազանգում են,ավազուն ու բարկ այս անապատում;
Եղեռնի..ջարդի..կոտորածների մասին են պատմում:
_ Սպա'նդը... եղե'ռնը.. ջա'րդը, ցեղասպան ջնջու'մ են հուսկ հայի
Կամոքն անաստվա'ծ, թու'րք սա'տանայի...
Ո'վ աստվա'ծային դժնի դժոխքում ծիծաղած Դա'նթե,
Մի°թե չպիտի հայոց դժոխքում արցունքդ կա'թե,
Կըկաթե'...ահա սիրտդ կընճռվում`
Իմ սրտի նման, և մեջքդ է ծռվու'մ:
Տե~ս...սյուներն ահա...կախախանների...
Այս ի°նչ է... Տե'ր իմ, աստված իմ անգո'ւթ,
Կախախան ես ողջ` անտառ մի մութ.
Անհամար Հիսուս ծառերից կախված,
Հիսուսից էլ սուրբ հայերն իմ բարի,
Յաթաղանի դեմ Հիսուսից խա'բված,
Խա'չ բռնած ընդդե'մ յաթաղաննե'րի...
Անզեն Հիսուսներ` զինված զորքի դեմ,
Ահա թե, մեր բախտն ինչով էր դշխե'լ...
Մանո'ւկներ կախված` Հիսուսներ թխլիկ,
Հայրեր ու մայրեր, եղբայրներ խաչվա'ծ...
_Չե°ս ընկրկելու, ո'վ ա'րդար գալիք,
Չե°ս սփոփելու իմ սիրտը տանջված,
Ա~խ, պի'տի դատես ,ո'վ մեծ դատախա'զ,
Թե մնա°լու է վրեժս երա'զ,
Դու դեռ ծիծաղես պի'տի, ո'վ դահի'ճ...

Բայց, ահա ... ան էլ կախված մի կտրի'ճ,
Լեզուն էր հանել` կախված տեղնով էլ,
Լեզո'ւն էր հանել ոսոխի վրա,
Լեզո'ւն` կրա'կե ծիծաղը նրա',
Անշեջ հրի պես, կախվածի լեզո'ւն,
Անմիտ կախողի ցե'ղին էր կիզու'մ,
Քա'նզի... կախողից` բա'րձր է կախվողը:
...Ահա, թե ինչու, թաիլաթ ոսոխը
Խոլ հրամայեց,-Վա'ր, կախախանից
Ցա'ծ բերե'ք, լեզո'ւն պոկե'ք բերանից:

Ու ցած բերեցին...լեզուն... պոկեցին...

_Բայց, Հա'յոց Լեզուն մի բերանում չէ',
Հա'յոց Մա'յր Լեզուն` Գե'տերն են Հա'յոց,
Հրազդա'նն` հա'վերժ պի'տի ղողա'նջե,
Պի'տի մը'ռնչա Մա'յր Արաքսն Հա'յոց,
Հայ Լեզո'ւն` Թո'ւրն է քաջ Անդրա'նիկի,
Որ պի'տի խոսի` նմա'ն կայածա'կի...
...Ու լուռ ելանք դու'րս...կախաղանասյուն դառած անտառից,
Որ մահասոսափ սրսփու~մ էր,- Սու~ս....
Աշխա~րհի վերջն է... Տե~ր... փրկի~ր որդու~ս:
Եւ անեծք դարձավ իմ շրթունքներին,
թու'րքի անունն էլ հայոց եղեռնով...
Հանդերձյալ կենաց դժոխքը մթին` մանկացավ այստեղ:

Ու հոգեխռով դեռ անցնում էինք, երբ-որ
Հայ մի կին`խելագարվելով, փախչում էր ճիչո'վ...
...Մորթոտել էին... յո~թը զավակի...
Մայրը փախչում էր դիերի միջով...
Իրենց ավերված խրճիթի առա~ջ...
Մե'րթ` առյուծագո~չ, մե'րթ`գառնաբառա~չ,
Մե'րթ` որդոց գլխի արյունը սրբո'ւմ,
Մե'րթ` աչքերն էին արյունով հարբո'ւմ,
Խելքը`մեկ գնու'մ, խելքը` մեկ գալի'ս,
Մորթատված որդոց անու~նն էր տալի'ս,
Մե'րթ` անիծու'մ էր, մե'րթ` խաչակնքու'մ...
Հանկարծ` խելահեղ մազերն էր պոկու'մ,
Մե'րթ`դիակներից նողկու'մ էր,կարծես,
Ակնապիշ նայում, անիծու'մ էր մե'զ,
Հերարձակ ու խո'ր, վշտի'ց խելագա'ր,
Դիերը լքում, ինչպես լուսնահա'ր:
Ճիչո'վ փախչում էր , նորեն ետ գալի'ս,
Ընկնում դիերին, չանգռու~մ էր, լալի~ս...
Հանկարծ...ծիծաղում, պարու'մ էր հանկարծ,
Հանկարծ ուզում էր իր աչքերն հանել,
Հանկարծ, գոռու~մ էր, դիերը գրկա'ծ...
Դժոխքն այս վիշտը չէր կարող տանել:
Հանկա'րծ... երկնքին գրո'ղ էր չափում,
Հանկարծ չոքում էր, համր աղոթու'մ,
Խաչակնքու'մ էր, ու թքու'մ հանկարծ,
Հանկարծ, պարում էր նորից ահագնա'ծ,
...Հանկարծ...ստինքն էր անշըշուկ հանում,
Մորթոտված մանկանց բերանն էր դնում.
Հանկա'րծ, վե'ր թռչում,- Ի'մ Ա'զգ,- էր գոչու~մ...
...Եւ անցնում էինք, մեր առջև հանկարծ,
Քամին մազերի մի փունջ ծածանեց,
Հա'յ մի ծերուկ էր կենդանի թաղված,
Կարծես ինքն հողից իր գլուխն հանեց...
Ա¨խ, ո'չ..դահիճը թաղել կենդա'նի,
Ու դուրս էր թողել գլուխն ալեհե'ր,
Որ տեսնե'ն, ամպեն`լեռներն հայրենի,
Խոնհարեն իրենց գլո'ւխն անվեհե'ր:
Բայց, կխո°նհարվի լեռը երբևէ,
-Քի'չ ենք, բայց Հա'յ ենք, իմացի'ր ոսո'խ,
Շխթայի մեջ էլ նա Մա'սիս է վե'հ,
Եւ թող իման'ան`ամպե'ր, ծո'վ ու հո'ղ,
Մի կո'ւյս էլ փրկվի կոտորածներից,
Փյու'նիկվելու է հա'յ ազգը նորից,
Վայրի եղնիկ'ի հետ էլ կգվելով,
Աշխարհ է գալու հա'յն հա'վերժվելով:

Ո'վ դու դժոխքում ծիծաղած Դանթե,
Չհա°լչի պիտի' շուրթդ երկա'թե,
Այժմ, երբ սուրը տվել հայուհուն,
Հրամայում են,որ մորթե... որդուն,
Որ մորթե որդուն... արյունը խմե...

-Երբ խմե'ս ,գյավո'ւր, նոր կհավատ'անք,
Որ քաջ է հայ կին` աստվածազարմ է,
Թե', սրտանց դուք էլ, պիտի թուրքանաք,
Դ'ե, մո'րթե, խմե արյունդ պղծի'ծ,
Դո'ւ քո արյունը, դու քո ծնածի'ց,
Ինքնապատժումով, որ հա'յ ես ծնել,
Եւ դեռ կուզեիր արծվա'ցնել,
Դե' մո'րթե, խմ'ե,- գո'ռաց ասկյարը:
Ու սուրը քաշեց հայ որդու մայրը,
Վերջին համբույրով` որդուն համբուրեց,
Շանթի պես խոցե'ց, նախ սիրտը դահիճի',
ԵՎ , ապա սուրը իր սիրտը խրեց,
Սի'րտ`, որ ամրոց էր բյուր հազար քա'ջի,
Ու քաջի մահով օրորվեց մայրը...
Ընկավ մեղմավազ...
Ապշեց ....զինավառվող մակը մի պահ,
Հայ կնոջ առաջ,
Ապշեց ժանտ փաշան ոհմակագլուխ,
Ու շշմավայեց.... ապա նորից նոր
Դարձա'վ բորենի, ու հրամայե'ց.
-Մորթե'լ որդու'ն էլ, այս քա'ծ քաջուհ'ու,
Քերթե'լ որդու'ն էլ, շեյթա'նի ջադո'ւ:

Եւ ցայտեց իսկույն, արյունն էլ որդու...
Ընկավ մանկիկն էլ....ընկած մոր կրծքին,
Հա¨վիտյան կանգնած` մո'ր կրծքին ընկ'ավ,
Մոր ձեռքը շարժվեց, գրկեց մանկիկին... հանգավ...
Ու լոկ լու'սինը ամպի սևն հագա'վ...
...Եվ անցնում էինք լռությամբ մամռ'ած,
Տապանաքա'րի նման տխրամա'ծ,
Ու մոխարագյուղից, երբ Պոլիս հասանք,
Ո'վ, հեռվի ազգե~ր, տեսե'ք ինչ տեսա~նք,
..Մի նարեի տակ` ալլահի մթին,
Վհո'ւկի նման` մեջքը մեջիթին,
Թազբեհ էր քաշում` թրքուհի մի ծե'ր,
Ո'վ...շան'թ զարհուրանք ...ինչ թազբեհով նեռժ,
Էլ ոնց չթքեմ ալլա'հի ելին,
Քանզի, պտուկներն հա'յ ստինքների,
...Կտրել...ապղտել...շարել են թելին,
Խլելով ...բերնից հայ մանուկների'...
Թուրքերը իրենց տուն են ուղարկել,
Մո'րն են ուղարկել, որ մա'յրը քա'շե,
Իր ենիչարվա'ծ "քաջ որդոցն" հիշե',
Թե ինչպես իրավ իր ծնած, սնած
Զորքն` օրոցքի դե'մ ...գրոհի գնաց,
Մո'ր ստինքն հանեց մանկանց բերանից,
Ու հազար թազբեհ շինեց դրանից,

Ո~վ, Հիսո'ւս, ինչպե°ս երկինք համբառնամ,
Թե, մարդը սա է, ես գա'յլ կդառնա'մ,
Ես օ'ձ կդառն'ամ, թե մարդը սա' է,
Աստված ի'մ, թե մեկ էլ աշխարհ գա'մ,
Ինձ վա'գր ծնի'ր, թե մա'րդը`սա' է...

Եվ անցնում էինք,մռայլ սյան վրա,
Մեռած լուսնի պես` կախված էր մի կին,
Սև արցունք էին եկել մազերը նրա,
Գայլի բերանով հոշատված կրծքին,
Բայց ի°նչ էր մեղքդ, մայր էիր քաջանց,
Որ չթուրքացան հայությա'մբ անանց,
Ահ'ա, քո մեղքն էլ, ո'վ անմեղապա'րտ,
Բայց թող լուսնի պես` մահվան սյան վրա,
Մայրական կուրծքդ շողշող'ա հպա'րտ,
Որ ձա'գ ես ծնել` հայրենազր'ահ,
Եվ թո'ղ, մազերդ հպա'րտ ծածանվե'ն,
Մի մայր առյուծի`բաշերի նման,
Թո'ղ, միշտ մայրերը կորյուննե'ր ծնե'ն,
Թեկուզ և իրենք ելնեն կախաղա'ն,
Փշրեք սյուները, Մորը մա'հ չկ'ա,
Մահը կմեռնի, քանի Մա'յրը կա':

-Օ~, Դա'նթե, գիտեմ, ցավից ես լռել,
Բայց, թո'ղ իմանան մարդիկ դեռ անհոգ,
Դո'ւ, որ դժոխքն ես մի օր թափառել,
Դո'ւ տեսե°լ էիր նման մի դժոխք,
Ազգ մորթոտվել էր քո աստվածային կապույտ դժոխքում,
Տեսե°լ ես հազար- հազա'ր մանուկներ դժոխքիդ խորքում,
Հազար ու հազար մայրեր տեսե°լ ես , էլ ինչ ես խոկում...
Եվ ո°վ էր տեսել որ դու տեսնեիր ...
Հազար-հազար մարդ Անիում մորթված,
Հազար-հազար մարդ ,օ~ Դանթե', նայի'ր,
Հազար- հազա'ր հայ Կարինում գերվա'ծ,
Հազար- հազա'ր հայ Ակնում խեղտվա'ծ,
Հազար- հազա'ր Վանու'մ, Տարոնու'մ,
Երե'ք միլիո'ն հայ մահվան բերանում,
Ու դե'ռ, մորթելու չէի'ն վարանում...
...Անվրդո'վ մարդի~կ,անխռո'վ ազգե`ր,
Ինչո°ւ իմ ազգին թողի'ք անընկե'ր,
Այս եղեռնաձյուն օրերում գաիք ,
Գեթ մի մանուկի աչքով մեկ լաիք,
Ո~վ հարավուհիք, ո~վ հյուսիուհիք
Գոնե անեծքի շուրթով խոսեիք,
Ի°նչ ջարդ, ի°նչ սպանդ, եղե'ռն է, որ սի'ն,
Աշխարհում լոկ իմ ազգը տեսավ,
Միայն ապրիլի քսան և չորսին,
Երկու միլիոն հա'յ ...դժոխքներ հասա'վ...
Երկու միլիո~ն հա'յ... ձգվեց արյան ծով,
Երկու կաթիլ էլ ...մե'ղք չունենալո'վ:

Ազգե'ր, թե հայոց այս եղեռնը մեծ,
Ձեր մեկն ու մեկին խոշտանգեր, հանկարծ,
Իմ սիրտը, որպես հայոց բանաստեղծ`
Չէր լռի ձեզ պես ,
Պիտի' մռնչա'ր, այսպես ահագնա'ծ:
Մի ազգ մորթվելիս, ես կդանաի մի նոր զանգահ'ար,
Ու կզանգեի բոլոր բյուր զանգերն հայոց վանքերի,
Թե', որ տեսնեի բլուրներն այսպես ձեր խեղճ գանգերի:
Թե ձեր մանուկները `իմոնցի նման` մարթվեին անվերջ,
Ես, կթքե'ի անգամ աստծո' բյուր աչքերի մեջ,
Թե' ձեր մայրերը` իմոնցի նման կախաղանվեին`
Կկայծակե'ի ժանտ ոսոխների անմա'յր աչքերին,
Թե' ծերուկները իմոնցի նման թաղվեին` կենդա'ն`
Ես, թաղողներին պիտի թաղե'ի, ո'վ մահազնդա'ն,
Թե' ձեր անհամար գյուղերն այրվեին իմոնցի նման`
Ես, հրդեահան ծով կդառնա'յի` հրդեհում համայն,
Թե' ձեր քաղաքները իմոնցի նման ամայացվեին`
Այնպես կանե'ի, որ մոխիրներից վարդեր բացվեի'ն,
Թե' մեկն ու մեկիդ Գենոցի'դ բերե'ր ոսոխը մթար`
Ես, նույնը նրա'ն պիտի բերեի խղճով իմ արդա'ր..
Ես այնպիսի' խոսք կասեի, որ ծով զորքը խարխլվեր,
Որ օձի գլխում թու'յնը մեղրանար` ժանիքը փշրվե'ր,
Խոսքը ինչ ազգեր...Ես կգոռայի' բազկիս բերանո'վ,
Ձեր քարե խիղճը` խմոր կանեի խղճիս մերանով:
Օրոցքի' ընդդեմ ելնող զորքի դեմ`զո'րք կհանե'ի
Ցեղասպանին ողջ հողագնդից դո'ւրս կվանե'ի,
Որ ո'չ մի ազգի ` ո'չ մի մատն անգամ,
Ո'չ մի սրով էլ չընկնե'ր արնաքամ...

Ո~վ, քրիստոնիա' անհիսու~ս ազգե'ր...
Ամո'թ ձե'զ...ամո~թ..., որ քար լռեցի'ք,
Որ, լռու'մ եք դեռ, ի'բր անծանոթ,
Դու'ք սուտ քուն մտած աղվեսահոտի նման էիք լուռ,
Երբ թրատվում էր իմ ժողովուրդը աստծու'ց էլ մաքու'ր,
Եվ այս, խավա°րն է իմ դարը ոսկյա,
Էլ ու°ր է մարդը` այն էլ ստեղծված աստծո պատկերով.
Կորել է մա'րդը... և մինչև օրս` փնտրում, չեմ գտնո'ւմ....
...Ելա'ծ, Սասունից` ամայաբնա'կ,
Ելա'ծ, ամա'յի Ռշտունիքից,
Ելա'ծ, Խարբերդից`դեռ դիակուտա'կ,
Ելա'ծ, Իզմիրից` դեռ մահակնի'ք,
Ելա'ծ, Այնթափից` հազարապատա'նք,
Ելա'ծ, Գոնիաից` դեռ հազարագա'նգ,
Ելա'ծ, Եդեսի'ո մահաքաոս'ից,
Ելած... Հայաստա~ն բյու'ր տարտարոս'ից,
Ելա'ծ, Բաղեշից` արյունալլկվա'ծ,
Ելա'ծ, մա'յր Մուշից` մանկա'ն պես քերթված,
Ելա'ծ, մահագու'յն դառած Դիզակի'ց,
Ելա'ծ, Բարխարի'ց ու Պարտիզակի'ց,
Որոնք նոր էին դամբարանվու'մ,
Թողա'ծ Զեյթու'նն էլ ի'ր մոխրածովո'ւմ,
Ելա'ծ, Կիլիկիա` մահազնդանի'ց,
Ելա'ծ, Մանազկերտ` մահադամբան'ից....

Մենք անցնում էինք այժմ.. խոլակա'ն Եփրա'տի մոտով,
Խեղտվում էինք Հայոց Եղեռնի` հին դիահոտով,
Քամին էլ ասես իր քիթն էր բռնում,
Երբ դիերն էին չարի ձեռքերը մեր շուրջը խառնու'մ,
Մոտիկ Տեր-Զորի բարկ անապատի ավազներն ի վեր,
Հայոց աստվածն էլ մոր պես էր ճչո'ւմ` աչքերով հանվա'ծ,
Ի'նքն` ի'ր աչքերն էր հանե'լ, ու վանե'լ, աշխա'րհն աչքերից,
Որ, էլ չտեսնե'ր այս մարդակորո'ւյս աշխարհ նորից,
Երկնքում ոչ մի այլ ազգի աստվա'ծ մեզ չէր հայտնվում,
Աշխարհի' խիղճը` աստվածների' հետ` մեռած էր թվում...
Ու Եփրատն ահեղ` անզոր, զայրանու'մ
Հայության կարմիր արցունքն էր տանում,
Թափած աչքերում կապույտ ջրերում բացվա'ծ վերքերի',
Ու ողբերգում էր, եղեռնապատում` գետն ի'նքն էլ գերի',
Թե ինչպես յանիչարները ծաղրով չարաղետ,
Մոր ստինքները` ի'ր մանկան առաջ թրատու'մ... պոկու'մ...
Գե'տն էին նետում` լպիրշ քրքիջո'վ... մոր ու մանկան հետ...
.
...Զինվածի առա'ջ... առյու'ծ էլ լինի... անզենն է չոքո'ւմ...
Եվ անզեն կանայք` գետն էին նետվում, սուզվում ինքնախեղտ,
Որ ստինքները չթրատեին, ինչպես դժոխքում,
Որ թեթևամահ գերեզման գտնեն մայր գետի գրկում,
Ու գտնում էին, քանզի`դառնավիշտ,
Ընկերով մահը` հարսանի'ք է միշտ,
Այս եղեռնասո'ւգ երկրում` անբարիշտ,
Գե'տն էին նետվում`աչքերում սև ամպ,
Որսկանից փախած եղնիկների պես,
Կո'ւյս աղջիկնե'րը` մեկ-մեկ, բազմությա'մբ,
Ոմանք` մահաճի'չ, ոմանք`հա'մր ու հե'զ,
Գետն էին նետվում, ինչպես գահավերժ աստղերի կայծե'ր,
Խեղտվու'մ էին, որ պի'ղծը` չպղծե'ր,
Քանզի` կույսերին, և թե' հարսներին, մեր լալահառ'աչ,
Խեղտելուց առաջ...երկնքի... թուրքի` լի'րբ աչքերի առաջ,
Մերկացնելով` գիշեր, թե ցերեկ
Հենց գետի ափում ...ապաշնորհում էին,
Ապա... ձեռքերը մեջքներին կապում... գետն էին նետո'ւմ...

Մեր Հայոց գետը ինչպե~ս չկոծեր,
Մեռցվում էին տեղահան հանված մա'յր, մանո'ւկ ու ծե'ր...
Արմենուհիները` իմ հազարագեղ, մարմնանրբիկ,
Այծեմիկները` քա'ջ, ինչպես արծի'վ, նուրբ` ինչպես լուսին,
Գոհարիկներս`երկնքից բերված գոհարներ քնքո'ւշ,
Մայրամիկներս` Հիսուսներ ծնող` մայրե'ր փաղաքուշ,
Աստղիկներն իմ սու'րբ` լցված արցունքով մեր Հայոց բախտի,
Վարդանուշներս`մարմնակուսագեղ , վարդեր դրախտի,
Հայկանուշներս`Հայկի' աղեղի' նման հոնքերով,
Գե'տն էին նետվում, որ երկինք ելնեն` աստծո' հետքերով...
Մա'յր ու հորեղբա'յր, քո'ւյր ու քեռակ'ին, թոռնե'ր ու ծոռնե'ր...
Ու Եփրատն ուռչո'ւմ, կարծես գոռո'ւմ էր,
-Խոսե'ք, հա'յ լեռնե'ր, այսքա~ն արյունը, ես ի°նչպես տանեմ,
Արյունն` իմ որդո'ց, և ինչն է մեղքը,
Ի°նչն է հանցանքը` իմ ու իմ Հայոց,
Ես ի°նչպես խեղտեմ իմ ծնածներին` հայ կույս ու կանանց,
Խոսե'ք հա'յ լեռներ`
Փշրե'ք աշխարհի լռությունն անանց,
Որ լռությունն է` զինվա'ծ , պոռնկա'ծ...
...Օ'հ, հազար տարվա կյանք ունենայի`Եփրատի նման,
Բոլոր ափերի վրա թքե'ի զարյութս անսահման,
Աշխարհի բոլոր շու'րթերի վրա, որ լռում են դեռ,
Ես ամպից պոկած կայծակ թքեի`անեծքով անմե'ռ,
Ազգերի խղճին սև շա'նթ ու կայծա'կ,
Դժո'խք թքե'ի....դժո~խք թքեի...
Ո'չ, թե կքեի իմ հայոց վշտով,
Այս աննախադեպ եղեռնով նրա,
Կամ իմ ծով խղճով արյուն դառնայի,
Իր մեռած խղճին,
Սրտիս պատառով` խի'ղճ պատվաստեի,
Աշխարհքա'ր սրտին,
Ի'ր զարթնող խղճով` մորթեի դա'հճին,
Ծի'ածանվեի իմ Արա'րտին,
Այնտեղից գո'ռար արդա'րությունս,-

-ՏՎԵ'Ք, ՀԱ'ՅԱՍՏԱՆ` ՆԱԻ'ՐՅԱՆ ՏՈՒ'ՆՍ:
...Հեռվում... աղեկեզ ոռնում էր մի շուն,
Ու մերթ լալիս էր երեխու նման,
Եվ մենք խեղտվելով խավարի փոշում,
Կասկածի քայլով մոտեցանք նրան...
Կախված ճոճվում էր մարդ մի ալեհեր,
Կարծես լսում էր շան կաղկանձը դեռ,
Իսկ երբ, ոռնում էր շունը խավարում,
Երբ լա'ց էր դառնում կաղկանձը նրա,
Կախվածը ,կարծես գլուխը ծռո'ւմ
Վշտով էր նայում լացող շան վրա...
Ու շունն էլ` ճոճվող տիրոջը... նայում...
Կաղկանձն էր փռում աշխարհի վրա...
-Մի...շա'ն չափ..չկա'ք , ինչո°ւ եք լռո'ւմ,
Մի°թե աշխարհը մի շան չափ չկա',
Որ մարդու վրա, մի շան չափ... սգա'...
Ինչ մա°րդ, մի ո'ղջ ազգ, մի ա'զգ է ջնջվո'ւմ,
Ոչ ո'ք չի սակայն, հա'յ վշտով տանջվո'ւմ...

Օ~, ես հպա'րտ եմ , որ հա'յ եմ ծնվե'լ,
Բայց ամաչում եմ, որ ձեզ եմ նման,
Ձեր ծով աչքերից մի շիթ չի քամվել,
Երբ ծնվել հայո'ց եղե'ռն անսահմա'ն,
Ու ծավալվել է այսքան աղեկեզ:
Աշխարհի մարդի'կ, ե'ս ատո'ւմ եմ ձե'զ
Ես կարմրո'ւմ եմ , որ ձե'զ եմ նման,
Թեկուզ տեսիլքով այս երկոտանու,
Մա'րդ, որ այսքանը տեսա'վ ու լռե'ց,
Ինչպես սառցաշուրթ իր լեռները մե'ծ,
Ես ամաչում եմ գայլից լեռների,
Տեսնելով մեղքերն այս թու'րք ձեռների,
Թեկուզ չլիներ մայրս հա'յ ծնած,
թո'ւրք էլ լինեի, կնզովեի թուրքի' անունն էլ,
Որ նզովք մնաց`
Այս մի բո'ւռ փրկված` հայո'ց շուրթերին...

Դո°ւ էլ ո'վ Դա'նթե, լռու°մ ես դու դեռ,
Դիերի առջև այս լեռնակուտակ,
Ինչպես լռում էր քո ազգն այն գիշեր,
Երբ եղեռնվում էր հանճարեղ մի ազգ,
Ազգերի եղբայր հայ ազգն իմ բարի',
Երբ գետը լցնող դիալեռների վրայով,
Ոսոխն, ինչպես կամրջո'վ,
Այս ափից, այն ափն անցավ` քրքիջո'վ;
ՄԻ լիրբ` լռությո'ւն....Լռում էին տե'ս`
Հյուսիսն` իր հավերժ սառույցների պես,
Հարավն` իր լուսնի մահիկի նման,
Արևելքն` ծո'ւխն իր վեյլանի,
Արևմուտքն` ինչպես պոռնի'կդ` անսահմա'ն...
Այն ինչ, ո'վ աշխարհ, թե' քո լրբերի,
Այս չորս բերանով գոռաիր, մի հեղ,
Պատյա'ն կփախչեր սուրը սուլթանի,
Եվ քեզ կօրհներգեր վաղվա հորովելն հայոց գութանի,
Ով. ժանտ մարդկություն` վիշապ, օձ, աքիստ,
Դահի'ճ լռությու'ն` քա'ր դո'ւ, անտարբե'ր,
Ո°նց էիր հացդ կուլ տալիս հանգիստ,
Երբ մի ազգ էր գլխատվում անտեր:
...Ու Կոմիտասը` կուլ տալով լացը,
Այսպես պատմերգեց աչքի տեսածը,
Ու վերջին շնչով իր մահին հասավ,
-Ե'ս երգելո'վ եմ մեռնելո'ւ,- ասավ:
Զինավառ զորքը ապշեց երգչի դեմ,
Սասանեց մի պա'հ, երբ իրավ երգե'ց
Մե'ծ Սիամանթոն, և իրավ ահա
Երբ մատներն էին մեկ առ մեկ պոկում,
Այդ պահին նա հայ մի երգ էր երգում,
Երբ ականջն էին կտրում քրքիջո'վ,
Նա մի այլ երգ էր հիշում մռունչով,
Երբ զիստերն էին թրատո'ւմ, պոկու'մ,
Մի մեղեդուց էր նա խո'ւլ հեկեկո'ւմ,
Երբ բազուկների միսերն էլ կերան,
Նա Հայոց աղոթքն հիշեց` կես բերան,
Երբ ժանիքները հասան ազդրերին,
Ավարայր երգը դողաց շուրթերին,
Հազիվ կես շշուկ մեղեդի դողա'ց,
Բայց երգեց, երբ մահն էլ իր սիրտը սողաց,
Եվ վերջին անգամ` կախված ձեռքերով
Գետինը չանգռե'ց, ու կաղնին լռե'ց,
Քանզի` ջարդեցին բերանն էլ անմեղ,
Որ չերգեր: Երգե'ց , շնչով էլ վերջին,
Այժմ էլ բերանից երգի պես ահեղ,
Արյուն էր կաթում` անե'ծք արարչի'ն,
Որ տեսա'վ, լռե'ց, երբ թու'րքը խավա'ր,
Կախում էր կաղնուց... սուրբին... գլխիվար...

Իսկ թուրքն հաչում էր, թե " Տվեք փաստեր,
Հայերն իրենք են փախել տեղահան,
Մե'նք, բանաստեեղծ չենք հանո'ւմ կախաղան":
...Հանկարծ լուսնի տակ, ելավ մեր ճամփին,
Աչքերը`կա'պված, ձեռքերն էլ մե'ջքին,
Գրիգոր Զոհրապը` ամո'ւր շխթայվա'ծ,
Լուռ խարխափում էր աչքերը կապված,
Ընկած առաջը յոթ ձիավորի,
Նրանք` ձիավոր, նա` միշտ ոտավոր:
Հասան եզերքը մի մթնաձորի,
Խորին լռությամբ` իր խորհրդավոր,
Մեկն իջավ ձիուց` պահ մի մտորեց,
Խորհեց , մոտեցավ, ձորը գլորեց
Աչքերը ամուր կապված հսկային,
Ինչպես օրոցքում` բարուրված հային,
Մո'ր աչքից խլես, ձորը գլորես:
Բայց նա դեմ առավ հսկա մի ժայռի,
Ինչպես մանուկը մի խիտ ամտառի`
Կենդա'նի մնաց: Բայց այս, որ տեսան,
Իջան ձիերից ու վրա հաս'ան,
Ապշահար հա'սան, վերջն հարցնելու,-
- Գրիգոր Զոհրա°պ, չե°ս թուրքանալու,
Վերջի'ն խոսքդ ինչ է, քո վերջինն ա'սա:
-Հա'յ, պի'տի մեռնիմ, իմ վերջինն է ս'ա,
Ի'մացեք, հա'յի վերջը չեք բերի,
Հա'յի աստվածը շատ չի համբերի,
Օրմըն ալ ձեզի կեն'ե քա'րուքանդ,
Թե մնա, թեկուզ հա'յի մեկ արգանդ,
Հայ աստվածամոր աչքին էլ ծորեն,
Աշխարհ պիտի գա հա'յ ազ'գը նորե'ն...
- Գյա'վուր,- մռնչաց գայմագամը թուրք,
-Այս եղեռնից ետ` էլ չեք լինի դուք:
Եվ հրամայեց` մռունչը նրա,
- Գլուխը դրե'ք մի ժայռի վրա:
Գլուխը դրին մի ժայռի մամռած,
-Բացե'ք աչքերը, թո'ղ մահը տե'սնի:
Բացեցին աչքերը` աչքով ահարած,
-Մի քա'ր վերցրեք` մու'րազին հա'սնի:
Մեկը... վիթխարի մի քար վերցրեց...
Որ հազիվ գլխից վեր բարձրացրեց...
Մյուսը`ուղղեց մեծ ժայռի վրա,
Մեծ իմաստունի` բաց գլուխը -մեծ,
Ջախջախվեց գոհար գլուխը նրա...
Ժայռով, որ թուրքը վեր բարձրացրեց...
Ու գլխի վրա....թափով... վար բերեց...

Քե'զ ո°վ ասաց, հա'յ ծնվեիր,
Որ մորթվեիր պապերուդ պես,
Որ քո արյամբ շաղախվեի'ր...
Քե'զ ո°վ ասաց, դեռ հայ ծնվե'ս,
Որ կենդանի միշտ թա'ղվեիր,
Անապատում` տապաղվեի'ր,
Որ պանդուխտված` մաղա'խվեիր,
Ամեն ազգի դու ծախվեիր,
Քե'զ ո°վ ասաց հանճարվեի'ր,
Որ եղեռնում `անճարվեի'ր
Քե'զ ո°վ գոռա'ց` հայ ծնվեի'ր...
...Եվ աստ էր, ահա, որ ոստնե'ց ան'ահ,
Ու գո'ռաց ոգին մեծ Նարեկացու,
Աստը'ծո մռունչն` ընդդեմ աստը'ծու,
Կարմիր տեսնելով`ձյունն Արա'րատի,
Ասես, խռովեց երկնքից անգամ,
Տե'սնելով դիերն` այս արյո'ւնաքամ,
Տե'սնելով մեղքերն` անգութ ոսո'խի,
Տե'սնելով մո'րթված հա'րսներին` հղի',
Տե'սնելով այրվող գյուղերն` անհամ'ար,
Տե'սնելով քանդվող քա'ղաքները` քա'ր,
Տե'սնելով բուրգերն` անմեղ գա'նգերի,
Տե'սնելով Վա'նը` գրը'գուռը գերի',
Գերի Մա'սիսն էլ` վերքը` վերքե'րի,
Տե'սնելով գետերն` հայ դիեր տանող,
Տե'սնելով հայոց մա'յերն` հոշոտվ'ող,
Տե'սնելով բյուրեր` կենդանի թաղվա'ծ,
Տե'սնելով ճամփեքը` արյամբ շաղախվ'ած,
Գանգերի կողքին` ուղեղներ ցրվ'ած,
Խա'չեր`հայերի դեմքին դաբաղվա'ծ,
Տե'սնելով զոհերն` այս հա'զարավերք,
Ողջ Արևմտյան Հա'յաստանով մեկ`
Զա'րհուրեց, ցասմը'նեց` հայո'ց սպանդից,
Տե'սնելով` իր իսկ սրտի արգանդից
Ծնված զա'վակը` հավերժն իր խոսքի,
Կողերն` արծա'թյա, բայց մեջքը` ոսկի',
Նա'րեկ աստվածը` իր սրտից ծնվ'ած,
Հայ քահանայի գանգի հետ այրված,
Հայո'ց տաճարում կրակով թուրքի,
Միզված տե'սնելով բուրվառն էլ խունկի,
Մյուռնաթասն էլ տե'սնելով` պղծվա'ծ,
Տե'սնելով աստծո խի'ղճն էլ ե'ղծված,
Նարեկա վանքն էլ քանդված` տեսնելով,
Իր հրաբուխը բերա'նն հասնելով,
Տե'սնելով մանկանց աչքերը հա'նված,
Մո'րթված մա'յրերի բերանը դը'րված,
Կոտորածները` տե'սնելով ազգի`
Կռծե'ց մկաներն իր առն'աբազկի,
Հսկա կրծքից խա'չը պոկե'ց,
Ինչպես մի խո'լ թոնդրակեցի,
Խ'աչը` Վանա ծո'վը ձգե'ց,
Լուռ մռունչյով ի'ր առն'ացի,
Եվ անմռունչ հոնքը կիտե'ց,
Մի նոր աստծո նը'ման մթին,
Մի քա'ր առա'վ, երկինք նետե'ց,
Քա'ր աստը'ծո, քա'ր ճակա'տին...

Քա'րը...գն'աց...գնա'ց...գնա'ց...
Մեր ոգեխումբն `ապշած մնաց,
Քարը գնա'ց...գնում է դե'ռ,
Դա'ռած հայոց անեծքն անմեռ,
Գնո'ւմ է դեռ...գնո'ւմ...գնու'մ...
Բայց երկինքն էլ ` քա'ր է մնո'ւմ,
Գնո'ւմ է հա'յ անեծքն անմ'ահ,
Եվ հա'վիտյան պի'տի գնա':
Տե°սել եք Սվինքսը անապատախոս` լուռ Եգիպտոսի,
Լսե°լ եք դարեր, որ հավերժալուռ Սվինքսը խոսի,
Մարդկանց են մորթել իր աչքի առաջ` անմեղ ու անթիվ,
Չի հանել սրտից դեռ ո'չ մի հառաչ Սվինքսը` ժեռ, միֆ,
Ա'զգեր են մո'րթվել, կի'սամեռ կանչել, ա'ստված իմ հասի'ր,
Լսել քա'րականջ` լռել է Սվինքսը ահեղատեսիլ,
Իր աչքի առաջ մո'րն էլ, որ մո'րթեն,
Ի'ր ձագերին էլ`մո'րթեն ու քե'րթեն,
Իր աչքերի մեջ աստծու'ն էլ մո'րթեն`
Նորեն` չի' խոսի:

Այդպես էլ աշխարհը, ինչպես ժայռալուռ շուրթը Սվինքսի,
Քա'րե շուրթերով, քա'ր ականջներով,քա'րե հայացքով,
Վիշտս չկիսած, թեկուզ կե'ս կաթի'լ` քա'րե արցու'նքով...
Քա'րե Աֆրի'կա, քա'րե Եվրոպան, քա'րե Ամերիկան,
Քա'րե Ֆրա'նսիան, քա'րե Իրանը, քա'րե Իսպանիան,
Քա'րե Ճա'պոնը, քա'ր Չի'նմաչինը, քա'րե հյո'ւսիսը,
Քա'րե հնդի'կը, քա'րե ար'աբը, քա'րե Հի'սուսը,
Քա'րե խա'չապաշտն, ու ո'ղջը` քա'րե,
Էլ ինչ ես գո'ռում ով հա'յ մա'րգարե,
Հազար կողմերից սվինքսված նայում
Հայոց եղեռնին` տեսնում.... չէր ապշում,
Ա~խ, գոնե ապշեր` ապո'ւշը լռի'ն,
Ամեն ինչ տե'սավ, տե'սավ ու լռե'ց,
Լռե'ց ու տե'սավ, տե'սավ արնածով,
Ու սվինքավելով մի խոսք էլ չասավ

Սվինքսի աչք են երկու օվկիանները
Այս քար աշխարհի` նայու'մ, չե'ն տեսնում,
Ի°նչպես չհանեմ աչքերը քարի,
Ո°ւմ են պետք երբ, որ վշտեր չեն կիսում
Այս կյանք-քաոսում,
Վիշտ չկիսողի`վիշտը` չե'ն կիսում,
Վշտով եմ ասո'ւմ:
-Այսօր մեզ հա'սավ ձեռքով անասնի,
Վա'ղը, իմացե'ք, ձե'զ պիտի հասնի,
Վի'շտ չկի'սածը` վիշտ պի'տի տե'սնի:
...Բայց, երբ սոսկահար... Բաղդադից ելանք` Միջագետք հասանք,
Հայոց օթեվան մեծ անապատում `տեսեք... ի~նչ տեսանք...
Տե'սանք... հայ մի կին` վշտով իմաստուն,
Հայոց ոգին էր ցույց տալիս որդուն`
Ավազի վրա գրելով գրերն` հայոց սուրբ ո'գով,
Գրում էր Ա'յբ- Բենն , ու որդուն այսպես ասում ...շը~շուկով.
-Այբ...Բեն...Գիմ... դա է ...Ձա'գս, լա'վ նա'յե,
Որ թուրքը վա'յե...
Որ լավ սովորես, մո'ր պես քեզ պիտի աստված փա'յփայե:
Ասում, գրում էր մայրը հայ գրերն ավազի վրա,
Բայց քամին գալի'ս ջնջում էր հայոց գրերն հնօրյա,
Ջը'նջում էր քամին, բայց ջնջածները գրո'ւմ էր տղա'ն,
Գրում էր, նորից աստվածապարգև գրերը բո'լոր,
Բայց քամին` էլի թուր սամումի պես գալիս էր խո'լոր,
Խո'ւժում, ջը'նջում էր , բայց նորից գրո'ւմ, գրո'ւմ էր տղան
Հայոց անխորտակ գրերն ազգապա'հ` թրե'րն արմաղ'ան,
Գրում էր մայրը ավազի վրա Այբու'բենն` Հա'յոց;
-Ի°նչ ես թուրքացել, դու էլ այ քամի: Ինչ կո'ւզես , ա'յ օ'ձ:
Ասում, գրում էր մայրը իմաստախոսք գրերն ավազին`
Մասի'ս էր գրում, որ չմո'ռանար որդին Մասիսին,
Որ չմոռանար անապատում մեր հայրենին խը'լված,
Գրում էր մայրը, հույսը` անխորտակ , և թե' խա'րխլված:
Ու Վանա ծով էր գրում ավազին` հույսով անկատար,
Բայց նորի'ց գալիս, նորի'ց էր ջնջում քամին խելագար,
Նորի'ց էր գրում` նորց էր ոռնում քամին խելա'հեղ...

Ահա', ձեզ մարդի'կ `Հայ'ոց Պատմությունն` ամենա'շքեղ,
Մայրը ցույց տալիս... Գրում էր որդին` մահից էլ համառ,
Գրո'ւմ էր ո'րդին, թեկուզ յա'թաղան սամումն ի'նքը գա'ր:
-Չե'ս կա'րող ջը~նջել,- մռնչաց Մեսրոպ Մաշտոցի ոգին,
-Ջը'նջել չե'ս կա'րող, ով հողմածնունդ, վայ քո մողոքին,
Չես կարող կտրել հայոց մատները, ով թո'ւր անիրավ,
Քանզի',աստըծո տասը մատներից,մեկն` հայն է իրավ:
Մեծ Արարչի հրաշքի մատն է հայ ժողովուրդը,
Մի'ջնամատը չէ, բայց` ո'չ ճկու'յթը:

Ու Մեծ Մաշտոցը` համբուրեց այն մոր մատները դողդոջ,
Ապա պատանու ճակատն համբուրեց` ոգով էլ մեր ողջ....


Բանաստեղծություններ Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։
Վերլուծություն մի բանաստեղծություն է, որը երիտասարդ հոգու պոռթկում է, գարնան կենսաբեր ու զվարթ տրամադրության մի երգ է։ Մայրս
Մեր հույսի դուրն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբունն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս։
Վերլուծություն Շիրազը մորը Աստված համարելուց հետո կոչում է նաև արեգակ։Կին ճրագ, մայր արեգակ մրոտ ինչպես մի հին ճրագ, մաքուր ինչպես մի արեգակ։Այստեղ պարզ երևում է մոր մարդկային կյանքի հիմքը լինելու ողջ խորհուրդը։

Վերելք


Աչքերիս մեջ գարնան օրր,
Ճամփես` բախտիս սարերն ի վեր`
Ելնում եմ ես քարերն ի վեր,
Ելնում եմ ես սարերն ի վեր`
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜րն ի վեր:

Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատւմ քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր ճամփիս:

Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ չգիտեմ` կա թե չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահե՜ր, մահե՜ր, գահե՜րն ի վեր:

Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ,
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր կան դեռ:
Վերլուծություն Այս բանաստեղծությունը ջահել հոգու, մաքուր զգացմունքների և անհաս բարձունքների հասնելու ձգող անհատի ոգեղեն երգն է։Անհատական զգացմունքների մեջ, սակայն, դրսևորվում են ժողովրդի իր ճանապարհն հանդիպող խոչընդոտները հաղթահարելով միշտ վեր բարձրանալու, հավերժանալու ձգտումն ու կամքը:



Հովհաննես Շիրազի ձեռագիրը

1

2

3

Շրջասույթներ Հ․Շիրազի մասին

Մեծն Գյումրեցի

Հայ մեծանուն բանաստեղծ









Ազգանվեր, հայրենասեր գրող

Մայրապաշտ գրող









Արարատի մեջ հանգչող, ապրող պոետ