Հովհաննես Շիրազ
ԿԱՏԱՐՈՂ՝ Խուդինյան Մարիամ
Ստուգող՝ Կ. Պողոսյան
Ծնվել է 1914 թվականին Ալեքսանդրապոլ քաղաքում ( այժմ՝ Գյումրի , Հայաստան ): Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ « Գարնանամուտ » վերնագրով , հրատարակվել է 1935 թվականին։ Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է « Շիրազ » գրական անունը , որովհետև « Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն » ( Շիրազը քաղաք է Իրանում , որը հայտնի է իր վարդերով և պոետներով ) ։ Սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում , այնուհետև՝ Մոսկվայի Մ . Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ 1958 թվականին հրատարակում է « Քնար Հայաստանի » գրքի առաջին հատորը։ Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965 թվականին և 1974 թվականին։ Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները։ Շիրազի ստեղծագործությունները չափածո են։ Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների ու բանաստեղծությունների , որոնցից են՝ « Անի » , « Սիամանթո և Խջեզարե » , « Էքսպրոմտ » , « Իմ սուրբ Հայրենիք » , « Սերս գաղտնի թող մնա » , « Հայերի ճակատագիր » , « Անդրանիկին » և այլն։ Նա գրել է « Հայոց Դանթեական » մեծածավալ պոեմը , որը Հայոց ցեղասպանության մասին է , թեմա , որն արգելված էր Խորհրդային Միությունում . Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941 թ . Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում ։ Պոեմը ամբողջությամբ ( ավելի քան 8000 տող ) լույս տեսավ Երևանում 1990 թվականին ։
Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում ՝ այլ հանրահայտ հայերի կողքին ։
Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին՝ Սիփան Շիրազը , պոետ էր ։
Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19- րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն - թանգարանը :
Հուշատախտակ այն տանը , որտեղ ապրել է Շիրազը . Երևան , Մաշտոցի պողոտա
Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով ։ 1960- ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը , ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է՝ ... մարդիկ հարազատ են զգում միասին , երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ , որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք ։ Եվգենի Եվտուշենկոն և Ալեքսանդր Գիտովիչը պոեմներ են նվիրել Շիրազին ։
Շիրազը հանրահայտ և սիրելի պոետ էր Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից։ 1974 թվականին, երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. «Եվ փոխարենը ի՞նչ են նրանք [Սովետական կառավարությունը] ուզում։ Իմ լռությունը գնե՞լ»
1935 թվականին լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը՝ « Գարնանամուտ » վերնագրով , որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը։ Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները։ Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում , լրագրերում։ Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար ։
Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում ։
Մեջբերումներ Շիրազի մասին
Հ . Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է ։
- Ավետիք Իսահակյան
Շիրազը սփյուռքի մեջ ամենաժողովրդական և սիրված բանաստեղծն է , հուզիչ կապ է մեր և մեր հայրենիքի ժողովրդի մեջ , նրա ձայնը սփյուռքում սրտեր կգրավե ... Տարբեր լարեր կան անոր քնարին վրա , թե՛ աշուղական , թե՛ քնարական , թե՛ փիլիսոփայական և նկարագրով էլ , որպես մարդ , նա հրաբխային բանաստեղծ է ։
- Լևոն - Զավեն Սյուրմելյան
Շիրազ մեծ տաղանդ մըն է։ Անիկա մեծ , մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյություն ... Շիրազ թանկագին հոգի մըն է , ես շատ կցանկանամ լուրեր առնել անոր գրություններե , լսել անոնք։ Ան տաղանդ է , մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ ։
- Վիլյամ Սարոյան
Հուշեր Շիրազի մասին
Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի ( հոր ) և կարսեցի Աստղիկի ( մոր ) հետ կապված տպավորությունները։ Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ , ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը՝ գոհություն հայտնելով Աստծուն և՛ տվածի , և՛ չտվածի համար ։
Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա, Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես.
Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ։ Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից գյուղ, բանջարանոցից բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում։
«Որբանոցից շատերն էին փախչում,― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում,― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես՝ դեպի Արփաչայի հովիտները՝ փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ...»։ Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը, սակայն, փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները։ «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր»,-կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ՝ միշտ ձախողակ ու անհաջող։
Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան»։ Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին։ Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին։ Այդ նրա մայրն էր՝ Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն։ Նա, փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով, տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր։ Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս՝ «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»։
Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր ։
Երբ գրկում եմ բալիկներիս, Ձեզ եմ գրկում հայ բալիկներ, Երբ գրկում եմ ձագուկներիս, Ձեզ եմ գրկում հայ գալիքներ։ Կուզեմ դառնան տիեզերքիս Աստղերը ձեզ խաղալիքներ։
Շնորհակալություն