СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Շիրազ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հովհաննես Շիրազ»


Առարկա՝ Գրականություն

Դասարան՝ 7-րդ

Դասի թեմա՝ Հովհաննես Շիրազ (ամփոփիչ դաս)

Նպատակները՝ Գրական բնագրերի ընթերցում, համեմատում, վերլուծում, բովանդակության վերարտադրում, հեղինակի վարպետության, ոճի և առանձնահատկությունների ընկալում

Մեթոդները՝ Մտագրոհ, Կմախք, Խճանկար

Անհրաժեշտ պարագաներ՝ կպչուն թերթիկներ, գունավոր մատիտներ, գրիչներ, կավիճներ

Դասի ընթացքը.

Կազմակերպչական մաս -2 րոպե

Խթանում-Կատարել «Մտագրոհ» վարժությունը արևի տեսքով -5 րոպե

Գրատախտակի կենտրոնում շրջան գծել:Աշակերտները շրջանի շուրջը ճառագայթների ձևով գրում են բանաստեղծի կենսագրությանը վերաբերող նախադասություններ:Երբ արևը ամբողջական լինի, կարդում և ամփոփում են գրածները:Այնուհետև աշակերտներից մեկին հանձնարարել՝ կենսագրությունը ամբողջական պատմել:

Իմաստի ընկալում - 20 րոպե

1) Աշակերտներին բաժանել կպչուն թերթիկ- տերևներ, հանձնարարել գրել Հովհ. Շիրազի մասին ասույթներ ու փակցնել ծառ-պաստառին: (5 րոպե)

2) Ասմունքել բանաստեղծություններից՝ հավաքելով խճանկարը -15 րոպե

Դասարանը բաժանել 2-4 հոգանոց խմբերի՝ կախված դասարանի աշակերտների թվից: Ստվարաթղթի կտրտված կտորների վրա գրել բանաստեղծություններից մեկը:Աշակերտները պետք է կարողանան ճիշտ հավաքել կտորները, որպեսզի բանաստեղծությունը ճիշտ ստացվի:Այնուհետև խմբի անդամներից մեկը պետք է ներկայացնի և ասմունքի:Իսկ հավաքված բանաստեղծության հակառակ կողմում ստացվում է բանաստեղծի նկարը, որը նախօրոք սոսնձում ենք:

Կշռադատում:

Այս փուլում նույն խմբերով իրենց բաժին հասած բանաստեղծության համար կատարել «Կմախք» վարժությունը:(13 րոպե)

1. Ի՞նչ թեմայով է գրված բանաստեղծությունը:

2. Գրել մեկ բառ, որը կարևոր է բանաստեղծության համար:

3. Գրել մեկ բառ կամ բառակապակցություն , որը արտահայտում է բանաստեղծության գաղափարը:

4. Նկարել բանաստեղծությունը արտահայտող խորհրդանիշ:

5. Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը:

6. Ի՞նչ երաժշտություն էիք լսում բանաստեղծությունը ընթերցելիս:

7. Բանաստեղծության համար ընտրել նոր վերնագիր:


Այնուհետև ամփոփել աշխատանքները և լսել բանաստեղծությունները՝ բանաստեղծի ձայնով:

Ամփոփելով աշխատանքը՝ միացնել Հովհ. Շիրազի՝ երգի վերածված բանաստեղծություններից մեկը և միասին երգել:(3 րոպե)

Գնահատում -2 րոպե