СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Թումանյան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հովհաննես Թումանյան»

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[5], կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[6]:

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]: 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[7]: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.[5]:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։





1890-ականներին Թումանյանը կազմել է իր տոհմի ճյուղագրությունը, ըստ որի՝ Թումանյան տոհմանունը ծագել է Թաւմա-Թօմա-Թումա-Թուման անձնանունից, որը հանդիպում է 13-17-րդ դարերի մի շարք արձանագրություններում և հիշատակարաններում[8][9]։ Ըստ Աճառյանի՝ Թումանյան ազգանունը սերում է Թուման անձնանունից[10]։ Անվան ամենավաղ հիշատակությունը, որը կարող է առնչվել բանաստեղծի նախնիներին, հանդիպում է Դսեղից 8 կմ հեռավորության վրա գտնվող Մարց գյուղի գերեզմանատան մի խաչքարի վրա՝ Թաւմայ (=Թումա) քահանա․․․ թուին ՉԼԴ (1285)[11]։

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության` Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից։ 17-րդ դարի մի քանի վավերագրերում Թումանյան և Մամիկոնյան ազգանունները հիշատակվում են որպես միևնույն տոհմանուններ[12][13][14][15][16][17]։ Թումանյանի՝ 1880-90-ական թվականների նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց-Մամիկոնյան» կնքադրոշմը։ 18 տարեկանում բանաստեղծը, տոհմական ավանդությունների ու տարեցների հուշերի հիման վրա, փորձել է գրել իր նախնիների «վարքագրությունը», որը վերնագրել է «Գործք հարանց»։ Ձեռագիրը գտնվում է Թումանյանի ընտանիքի արխիվում։ Ըստ ճյուղագրության՝ պարոն Թուման-Բարխուդար-Մեհրաբ-Հովակիմ-Հովհաննես (աղա)-Ասլան (Տեր-Թադևոս)-Հովհաննես (բանաստեղծը)։

Բարխուդարի ծնողներն էին Թումանը և Գեոքչան կամ Գոգչակը, որոնց մասին Թումանյանի «Գործք հարանց»-ում տեղեկություններ չկան։ Ձեռագրում նշվում է, որ Բարխուդարի ծննդյան թվականն անհայտ է[Ն 1]։ Հայտնի է, որ նա ամուսնացել է վաղ հասակում, սակայն կնոջ մասին և թե քանի զավակ է ունել[Ն 2], տեղեկություններ ևս չկան։ Բարխուդարի գերեզմանը գտնվում է Դսեղի ներքևի գերեզմանատան՝ եկեղեցու արևմտյան կողմում։

Բարխուդարի ավագ որդու անունը Մեհրապ էր, որի ծննդյան և մահվան օրերն անհայտ են[Ն 3]։ Ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր՝ Շահրուբանի հետ։ Ըստ Թումանյանի բանավոր աղբյուրների և տոհմական ավանդությունների՝ Մեհրապը անբերրիության և համաճարակ հիվանդությունների պատճառով ամբողջ ընտանիքով տեղափոխվում է Վրաստան և բնակություն հաստատում Թիֆլիսի Հավլաբար թաղամասում, այնուհետև Մուխրանում։ Համաճարակն ավարտվելուց հետո Մեհրապն ազգականների հետ վերադառնում է Դսեղ։ Մահացել է ծեր հասակում։ «Քաջերի կյանքից» պատմվածքում Թումանյանը ստեղծել է իր Մեհրապի էպիկական կերպարը։ Ըստ Թումանյանի ընտանեկան արխիվի տվյալների՝ Մեհրապը եղել է Դսեղի գյուղապետ և կոչվել է «յուզբաշի»։

Մեհրապի ավագ որդու՝ Հովակիմի[Ն 4] մասին տեղեկություններ է հաղորդում Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի»-ում։ Վեպում գրողը պատմում է Հովակիմի, նրա եղբայրների և ողջ ընտանիքի մասին[18]։ 1826 թվականի հուլիսին Աբովյանը Թիֆլիսից վերադառնալիս է եղել Էջմիածին։ Այդ ժամանակ տեղի է ունենում պարսիկների անակնկալ հարձակումը և նա, չկարողանալով շարունակել ճանապարհը, մինչև հոկտեմբեր մնում է Լոռիում և ականատես դառնում պատերազմական գործողություններին։ Այդ ժամանակ էլ ամենայն հավանականությամբ նա տեսել է Մեհրաբ և Հովակիմ Թումանյաններին, ինչպես նաև բանաստեղծի պապին՝ Հովհաննեսին[19]։ Ըստ պատմական վավերագրերի՝ Հովակիմ Մեհրաբյան Թումանյանցը 19-րդ դարի առաջին քառորդին Լոռու սահմաններում՝ դեպի Երևան և Ախալցխա տանող ճանապարհների վրա լեզգի ավազակախմբերի շարունակական հարձակումներից պաշտպանել է ժողովրդին։ Դսեղի շրջանում Հովակիմի իշխանությունը ճանաչում է այդ ժամանակվա ռուսական կառավարությունը, որը, ցանկանալով սիրաշահել վերջինիս, պետական պաշտոն ու աստիճան է տալիս Հովակիմի որդուն՝ Հովհաննեսին (բանաստեղծի պապին)[20]։ Հովակիմը հայտնի է դառնում հատկապես 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ[21]։

Հովակիմ Մեհրաբյան-Թումանյանցի որդին՝ Հովհաննես Հովակիմյան Թումանյանցը (Հովհաննես աղա), բանաստեղծի պապն է (1795-1868)։ 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ է եղել։ Մարտական սխրագործություններով աչքի է ընկել 1827-1828 թվականների ռուս-թուրքական և 1853-1856 թվականների Արևելյան (Ղրիմի) պատերազմներում։ Առաջին սպայական աստճանն ստացել է Ախալցխայի տակ 1828 թվականի օգոստոսի 5-ի և 9-ի ճակատամարտերում ցուցաբերած արիության համար։ Նույնպիսի արիություն ցուցաբերում է Ախալքալաքի (1853) և Կյուրուկդարա գյուղի մոտ (1854) թուրքերի դեմ մղված ճակատամարտերում՝ արժանանալով ենթասպայի աստիճանի և մեդալների։ Եռանդուն մասնակցություն է ունեցել նաև ԴիլիջանիՂարաքիլիսայիԱլեքսանդրապոլի ճանապարհների շինարարությանը 1838-1839 թվականներին։ Հովհաննես աղան աչքի է ընկել նաև իր հայերնի Լոռիում կատարած շինարարական աշխատանքներով։ Ըստ ժամանակակիցների մեկի՝ Ծաթեր գյուղի ճանապարհը կառուցվել է Հովհաննես աղայի ջանքերով[22]։ Ինչպես իր հայրն ու պապը՝ Հովհաննես աղան հայրենի գավառում օգտվում էր նահապետի իրավունքներով։ Ամբողջ Լոռու հայրն ու տերը, դատավորն ու դատախազը Թումանյան Հովհաննես աղան էր, որը նստում էր Լոռու կենտրոնական գյուղերից մեկում՝ Դսեղում։ Հովհաննես աղայի մասին գրել է 19-րդ դարի առաջին կեսի ժամանակագիր Վարդան արքեպիսկոպոս Օձնեցին իր «Պատմություն» գրքում[23]։ Հովհաննես աղայի անունով Թումանյանների տոհմը կոչվել է նաև «աղոնք»[24]։

Ծնողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․

Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող[24]։

Տեր-Թադևոսը եղել է Դսեղի կրթական-լուսավորական գործերի նածաձեռնողն ու մասնակիցը։ Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգաբարձուների թվում[25]։ 1880-ականների սկզբներին աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին։ 1884 թվականի փետրվարի 16-ին Դսեղի թատերասերները Վարդանանց տոնի առթիվ, հօգուտ տեղի ծխական ուսումնարանի, որի հոգաբարձուներից մեկն էր Տեր-Թադևոսը, աշակերտների մասնակցությամբ ներկայացնում են Էմին Տեր-Գրիգորյանի «Խեչոյի թուզը» և Միքայել Տեր-Գրիգորյանի «Պեպոյի տկճուրը» վոդևիլները[26]։

Թումանյանի առաջին մեծ վիշտը հոր մահն է եղել։ Հոր մահից հետո նա երկար ժամանակ հիվանդացել է։ 1898 թվականի հունվարին աքսորավայր մեկնելիս այցելելով Թումանյանին՝ Իսահակյանը նրան գտնում է համակված հոր մահվան վիշտով․ բանաստեղծը նոր էր վերադարձել Դսեղից՝ հոր հուղարկավորությունից[27]։ Հոր մահվան վշտի ծանր տպավորության անդրադարձումներն են «Այն օրից, ինչ որ նրան թաղեցին․․․» (1898) և «Խորհրդավոր մեռելը» (1900) բանաստեղծությունները։ Թումանյանն իր մի քանի ստեղծագործություններում մարմնավորել է հոր կերպարը։ Մասնավորապես, «Ալեք» և «Անուշ» պոեմներում քահանաների կերպարները ստեղծելիս բանաստեղծը նկատի է ունեցել հորը։

Թումանյանի մայրը՝ Սոնան (1842-1936), ծագել է Դսեղի Քոչարյանների տոհմից։ Հայրը և պապը տոհմական հովիվներ են եղել և իրենց ամբողջ կյանքն անցկացրել սարերում[24]։ Ի հակադրություն հորը՝ մայրը գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանի մայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։ Բանաստեղծն այսպես է բնութագրել մորը․

Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը ամեն ինչ է։ Իմ մայրը սարի պախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանիցն է․․․



Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին (նոր տոմարով՝ 19-ին)։ Փետրվարի 15-ին մկրտվել է և ստացել է պապի անունը՝ Հովհաննես․ այս անունն էր կրում նաև մոր կողմի պապը[Ն 5]։

Բանաստեղծի մանկությունն անցել է ծննդավայրում։ Թումանյանների ընտանիքը եղել է բազմամարդ։ Մինչև 1875 թվականը՝ բանաստեղծի վեցամյա հասակը, Հովհաննես աղայի որդիները՝ Ասլանը (Տեր-Թադևոս), Գրիշկան և Մամը՝ իրենց կանանցով և զավակներով միասին են ապրել։ Հովհաննեսից բացի, Տեր-Թադևոսն ունեցել է ևս յոթ զավակ՝ չորս տղա և երեք աղջիկ․ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1918) և Արտաշես (1892-1916)։ Թումանյանի մանկական խաղընկերները եղել են Ռոստոմը և Օսանը։ Ընտանիքն ապրել է նահապետական սովորություններով և ավանդություններով։

Աշակերտության տարիներին բանաստեղծն աղքատ է ապրել և հենց դա է եղել Ներսիսյան դպրոցից հեռանալու պատճառը։ Թումանյանի տոհմի աղքատացումը, գյուղում ու շրջակայքում նրա ունեցած երբեմնի ազդեցության թուլացումն սկսվում է Հովհաննես աղայի մահից հետո։ Օլգա Թումանյանի վկայությամբ՝ այն հողամասերը, որ Հովհաննես աղան ստացել էր որպես պարգև մարտական սխրագործությունների և ծառայությունների համար, հետզհետե դուրս է գալիս Թումանյանների ձեռքից։ Ընտանիքի եկամտի աղբյուրների նվազման հետ, աճել են պարտքերը։ Տեր-Թադևոսն իր ամբողջ կյանքն ապրել է պարտքերով[Ն 6]։ Պարտքեր ունեցել է նույնիսկ Հովհաննես աղան[24]։ Պարտքեր անելու սովորությունը պապից ու հորից անցել է բանաստեղծին։ Չնայած բանաստեղծի հայրական և մայրական կողմի պապերը սոցիալական տարբեր խավերի են պատկանել, սակայն Թումանյանի մանկության տարիներին այդ տարբերությունը չի եղել։ Հորեղբայր Մամը համարվել է գյուղի «առաջին» մաճկալը, իսկ քեռիները քաջ որսորդների և հովիվների համբավ են ունեցել[24]։ Սոցիալական անհավասարության իր առաջին ընկալման մասին Թումանյանը պատմել է «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքում։

Թումանյանի մանկության շրջանի հեքիաթասացներից առանձնանում է ամենակրտսերը՝ Նեսոն, բանաստեղծի խաղընկերը։ Առակախոս ծերերից բանաստեղծը հիշատակել է բոստանչի Մելքոնանց Օհաննեսին և իր քեռիներին, հատկապես Քեռի Իսայուն, որի պատմած առակների հիման վրա է գրել «Շունն ու Կատուն», «Անբախտ վաճառականներ»-ը և «Արծիվն ու Կաղնին»։ Իսկ հորեղբայր Մամից լսել է Լոռու հորովելները, սայլերգերն ու կալերգերը[24]։ Բանաստեղծի վրա ուժեղ տպավորություն են թողել հոր՝ Տեր-Թադևոսի երգն ու նվագը։

Թումանյանի ավագ և կրտսեր ժամանակակիցները՝ ԼեոնԻսահակյանըԶորյանը, որոնք բանաստեղծին տեսել են նրա բնօրրանում, հավաստել են նրա հզոր սերը հայրենի բնության հանդեպ։ Հայրենի բնաշխարհի, ժողովրդի և նրա բանարվեստի հետ հենց սկզբից հաստատված սերտ կապը Թումանյանի արվեստի փիլիսոփայության հիմքն է կազմում։

Մանկության արտացոլումը ստեղծագործություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի ստեղծագործությունների, մասնավորապես՝ պոեմների և արձակների մեծ մասը նրա մանկապատանեկան տպավորությունների վերապրումներն են։ «Ահմադը»[Ն 7], «Մայրը», «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքներն ամբողջությամբ ներկայացնում են բանաստեղծի մանկության որոշ դրվագները։ «Մարոն»«Լոռեցի Սաքոն»«Անուշ» պոեմներում և «Գիքորը» պատմվածքում ներկայացված են բանաստեղծի տեսած ու լսած դեպքերը, ապրած հոգեվիճակները։

«Մարոն» պոեմի հերոսուհին Թումանյանի մանկության ընկերն է։ Պեոմի նյութը մանկության օրերին պատահած իրական դեպք է։ «Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառումներում նշված է հերոսուհու նախատիպը՝ «Զուռնաչի Սաքոյի աղջկա պատմությունը և «Մարոն»։ Լոռեցի Սաքոյի նախատիպի մասին հիշատակվում է ինչպես նույն գրառումներում՝ «Ռամազի Մաթոսը և Լոռեցի Սաքոն», այնպես էլ ինքնակենսագրական նոթերում՝ «Մաթոսի խելագարությունը - Լոռեցի Սաքոն»։ «Դարձ» անավարտ պոեմը վերաբերում է երկի հերոսի՝ Սուրենի մանկության հուշերին․ Սուրենի կերպարը կերտելիս Թումանյանը նկատի է ունեցել իրեն։ «Անուշ»-ի սյուժեի հիմքում ևս ընկած է Թումանյանի մանկության տարիներին կատարված մի դեպք, որը նշված է հայտնի «Բացատրության» մեջ․ «Գևոյի, Ալեքի, Օսմանի և այլն աղջիկ փախցնելը և «Անուշ»-ը»[24]։

Թեև «Գիքորի» սյուժետային հիմքը վերաբերում է 90-ականների սկզբներին, պատմվածքի հոգեբանական դրվագներից մի քանիսի հիմքը մանկական տպավորություններն ու ապրումներն են[Ն 8]։ Ստեփան Լիսիցյանի վկայությամբ՝ Գիքորի ապրումների մեջ բանաստեղծը մտցրել է այն թախիծը, որ ինքը զգացել է մանուկ հասակում Լոռուց Թիֆլիս ընկնելով։

«Հառաչանք» պոեմի հիմքը ևս բանաստեղծի մանկության տարիներին պատահած դեպքերն են, ինչպես նշված է «Իմ մի քանի գրվածքների բացատրության» մեջ՝ «Ղոխնանց պապին, մեր գյուղի Չոփուրի տղերքը և «Հառաչանք» պոեմը», և ըստ ժամանակակիցների՝ Ղոխնանց պապը՝ «ծեր այգեպանը» պոեմի ծերունու նախատիպն է, որին, նաև Չոփուրի տղաներից ամենակրտսերին՝ Ռամազին, պատանի բանաստեղծն անձամբ ճանաչել է և հետները զրուցել։ «Քաջերի կյանքից» պատմվածքը գրելիս Թումանյանը զգալիորեն օգտագործել է մանկության օրերին տատերից և համագյուղացի ծերերից լսած ավանդական զրույցները[24]։

Թումանյանի սևագրություններից դատելով՝ բանաստեղծը մտադիր է եղել մանկության տպավորությունների հիման վրա գրել նոր երկեր՝ հատկապես արձակ, մի քանիսը սկսել է, սակայն թողել անավարտ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումը հայրենի գյուղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի առաջին ուսուցիչը, որից գրաճանաչություն է սովորել, եղել է նրա կրտսեր հորեղբայրը՝ Գրիշկա բիձան՝ Գրիգոր Թումանյանը (ծնվ․՝ 1850)[28]։ Գրիշկա բիձու դպրոցում ուսուցումն անկանոն է եղել և շուտով դադարել է։ Թումանյանն այդտեղ սովորել է մի քանի ամիս (1877/78 ուս․ տարի), որից հետո ուսումը շարունակել է Սահակ վարժապետի դպրոցում։

Սահակ Տեր-Հովհաննիսյանը Թումանյան ընտանիքի ազգականներից մեկի փեսան էր, որը ևս տիրացու էր։ Սահակ վարժապետի դպրոցի կազմակերպման նախաձեռնողը եղել է բանաստեղծի մայրը։ Նա է խնդրել Սահակին գյուղի երեխաներին կարդալ սովորեցնել։ Դսեղի հասարակությունը, ի դեմս հոգաբարձուների, Սահակ վարժապետի հետ կնքում է պայմանագիր՝ պարտավորվելով նրան վճարել տարեկան 130 ռուբլի։ Համաձայն պայմանագրի՝ աշակերտների թիվը պետք է լիներ 35։ Սակայն աշակերտների թիվն այդքանի չի հասել։ Իր մանկավարժական ըմբռնումներով և մեթոդներով Սահակ վարժապետը նման է եղել տեր-Թոդիկին։ Սահակ վարժապետի դպրոցում Թումանյանը սովորել է մեկ տարուց ոչ ավել (1878/79 ուս․ տարի), որից հետո ուսումը շարունակում է Ջալալօղլիում։

Տիգրան Տեր-Դավթյանի դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանի ինքնակենսագրական նոթերը հիմք են տալիս ենթադրելու, որ Տեր-Թադևոսը նախնական մտադրություն է ունեցել Թումանյանին ուսման տալ Գևորգյան ճեմարանում, որի համար նրան տարել է Էջմիածին։ Ըստ երևույթին, ճեմարան այցելած օրը սաներից մեկի թաղման արարողությունը ճնշող տպավորություն է գործել Տեր-Թադևոսի վրա, որի պատճառով հրաժարվել է իր մտադրությունից[29]։ Ըստ Նվարդ Թումանյանի՝ դա տեղի է ունեցել 1879 թվականի օգոստոսին՝ Ջալալօղլի մեկնելուց առաջ[30]։ Ըստ Վերգինե Պետրոսյանի՝ իր հայր Տիգրան Տեր-Դավթյանն է խորհուրդ տվել տեր-Թադևոսին որդուն իր դպրոցը տալ և որ սկզբնական շրջանում Թումնանյանն ապրել է իրենց տանը[31]։

1897 թվականի ուշ աշնանը Տեր-Թադևոսը՝ Հովհաննես և Ռոստում Թումանյաններին տանում է Ջալալօղլի ուսման տալիս այնտեղի Տիգրան Տեր-Դավթյանի երկսեռ դպրոցում։ Դպրոցը իր բացումից երկու ամիս անց արդեն հռչակվել էր որպես գավառի միակ բարեկարգ դպրոցը։ Ջալալօղլին այդ ժամանակ Լոռու գավառի վարչական կենտրոնն էր։ Այս դպրոցում Թումանյանն ուսանում է մոտ երեք տարի։ Թումանյանի ստեղծագործական ձիրքը բացահայտումը հիմնականում տեղի է ունեցել Ջալալօղլում։ Ջալալօղլուց և դպրոցից ստացված տպավորությունները նա անդրադարձել է «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքում։ Թումանյանի առաջադիմության և ընդունակությունների մասին միակ աղբյուրը դասընկերների հիշողություններն են, որոնք երբեմն հակասական են։ Թումանյանը հատկապես լավ էր հայոց լեզվից և աշխարհագրությունից։ Սիրում էր լսել պատմության դասերը, հատկապես, երբ ուսուցիչ Տիգրան Տեր-Դավթյանը պատմում էր իր ճանապարհորդական տպավորությունները Կոստանդնուպոլսից, Երուսաղեմից և Եգիպտոսից։ Թումանյանը, ինչպես Ջալալօղլու դպրոցում, այնպես էլ հետագայում Ներսիսյան դպրոցում հատկապես թույլ է մաթեմատիկական առարկաներից։

Ետ մնացող աշակերտների համար Տեր-Գևորգյանը կազմում է երեկոյան սերտողության ժամեր, որին մասնակցում է նաև Թումանյանը։ Սա, ապա նաև ընթերցանության երեկոները Թումանյանին ավելի են կապում Տիգրան Տեր-Դավթյանի ընտանիքի հետ։ Տիգրան Տեր-Դավթյանի սերտողության ժամերի ընթացքում է, որ Թումանյանը սկսում է կարդալ ուսուցչի գրքերը, որոնց մեջ էին հայ և արտասահմանյան գրողների ստեղծագործություններ։ Այստեղ է նաև, որ Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին։

Ըստ Վարսենիկ Գևորգյանի, 1894 թվականի ամռանը Մարցում Տիգրան Տեր-Դավթյանը Թումանյանին ծանոթացնում է Նիկողայոս Մառի հետ։ Ամենայն հավանականությամբ, սակայն, Գևորգյանը սխալվում է և այս ծանոթացումը տեղի է ունեցել 1893 թվականի ամռանը՝ Մառի Անի ուղևորվելու ընթացքում ամ վերադարձին։ 1984-ին Մառը Կովասում չի եղել։

Մինչև Տիգրան Տեր-Դավթյանը մահը (1906) նախկին ուսուցիչը և աշակերտը շարունակում են այցելել միմյանց։ Իսկ ուսուցչի մահից հետո Թումանյանը բարեկամական հարաբերությունները շարունակում է նրա ընտանիքի հետ[32]։

Ջալալօղլու երկսեռ դպրոցը 1882 թվականի դեկտեմբերի 6-ին[33], հանդիպելով դժվարությունների, փակվում է, ապա մի քանի անգամ կարճ ժամանակով վերաբացվելուց հետո՝ վերջնականապես փակվում[34]։

Ներսիսյան դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջալալօղլու դպրոցից հետո 1883 թվականի օգոստոսին տեր-Թադևոսը Թումանյանին տանում է Թիֆլիս և տալիս «Կադեստսկի կորպուս» զինվորական դպրոցը։ Թումանյանը սակայն, մի քանի օր մնալուց հետո փախչում է դպրոցից։

1883 թվականի սեպտեմբերին Թումանյանն ընդունվում է Ներսիսյան դպրոցի երկրորդ դասարանը և հեռանում 1886 թվականի սեպտեմբերին՝ չորրորդ դասարանը չավարտած[35]։ Առաջին տարվա տեսուչ Սողոմոն Եղիազարյանը 1884 թվականի հունիսի 11-ին կազմած զեկուցագրում դպրոցի վիճակը նկարագրել է որպես «ոչ ամենևին մխիթարական»[36]։ Դաստիարակներից Ավետիք Արասխանյանը, նկարագրելով Թումանյանի դասարանի վիճակը, ցույց է տվել, որ աշակերտության կազմը բազմազան է եղել։ Աշակերտությունը եղել է անկարգապահ, ունեցել կրթության ու դաստիարակության ցածր աստիճան[37]։ Մյուս փաստերը նույնպես խոսում են այն մասին, որ Թումանյանի ուսման տարիներին Ներսիսյան դպրոցում ցածր է եղել կարգապահության և առաջադիմության մակարդակը[38]։ Թումանյանի ուսուցիչներից են եղել պատմավիպասան Ծերենցը, տեսակգետ-հրապարակախոս Ավետիք Արասխանյանը, բանասեր-հայագետ Կ․ Կոստանյանցը, թարգմանիչներ Գ Բարխուդարյանը, Փիլ․ Վարդանյանը։ Ծերենցի հետ, հատկապես, աշակերտները և Թումանյանը լավ հարաբերություններ ունեին։

Ներսիսյան դպրոցի վատ վիճակը բացասաբար է անդրադառնում Թումանյանի՝ դպրոցի հանդեպ ունեցած վերաբերմունքի և  նրա առաջադիմության վրա։ Երրորդ և չորրորդ դասարաններում Թումանյանը չի ունեցել փայլուն առաջադիմություն[39]։ Թումանյանի ուսումը խաթարել են նաև նյութական անբարենպաստ պայմանները, չնայած որ չի դասվել որդեգիր սաների շարքը, որոնք ապրում էին հանրակացարանում և սնվում դպրոցի հաշվին։

Ներսիսյան դպրոցում աշակերտության տարիներին Թումանյանը մեկ տարի՝ 1882 օգոստոսից մինչև 1884-ը ապրել է իր մոր ազգականի՝ Քեռի Բաղդոյի տանը, ապա, 1884-ի սեպտեմբերից մինչև 1886-ի հունիսը՝ մղդսի Ավագ Շեկ-Վարդանյանի տան ներքնահարկում, Կուկիա թաղամասի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ նախկին Միխայլովսկի պողոտայի վրա, Վորոնցովի կամրջի մոտ։ Այստեղ նա շատ վատ պայմաններում է ապրել, որոնք թողել են ճնշող տպավորություն․ Թումանյանը հետագայում (1890) փորձել է վերարտադրել իր ապրումները սևագիր և անավարտ «Դարձ» պոեմում[40]։ Բաղդի-քեռու տանը Թումանյանը ընկերանում է քեռու քենակալի եղբորորդու՝ Ստեփան Զորյանի հետ (Ռոստոմ, 1867-1919), որը սովորում էր Թիֆլիսի ռեալական դպրոցում։ Լավ ծանոթ լինելով ռուսական գրականությանը՝ Զորյանը բարենպաստ ազդեցություն է թողնում Թումանյանի գրական ճաշակի զարգացման վրա։ Ըստ Թումանյանի՝ «Հին կռիվը» պոեմը գրելու դրդումը նա ստացել է Զորյանից[41]։

1884 թվականի սեպտեմբերին, փոխադրվելով Մղդսի Ավագ Շեկ-Վարդանյանի տունը, Թումանյանն այդտեղ ծանոթանում և հետզհետե մտերմանում է թիֆլիսցի մասնավոր փաստաբան Գրիգոր Գոլոշյանի ընտանիքի հետ, որ ապրում էր նույն տան վերնահարկում։ Այս ընտանիքի անդրանիկ զավակն էր Ալեքսանդր (Վարդան) Գոլոշյանը՝ հայ ազգային-ազատագրական շարժման մասնակիցներից մեկը, որը հետագայում ծառայել է որպես Թումանյանի «Հին կռիվը» պոեմի հերոս Վահանի նախատիպը։

Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին Թումանյանը հանդիպել է Ադամյանին և Րաֆֆուն։ Ադամյանի հետ հանդիպումը ըստ Թումանյանի եղել է ոչ ուշ քան 1886 թվականի սեպտեմբերը[42]։ Ադամյանի Համլետը տեսնելու օրերին Թումանյանն այցելել է Րաֆֆուն։ Այդ հանդիպումը պետք է տեղի ունեցած լինի 1886 թվականի փետրվարի 23-ից հետո մինչև մայիսի վերջերը։ Հետագայում Թումանյանը կրկին այցելել է Րաֆֆիին, հատկապես՝ «վերջին տարին»՝ 1888-ին։ Հայտնի է, որ Թումանյանի մի քանի երկերը ազդվել է Րաֆֆուց[43]։

1886 թվականի սեպտեմբերին Թումանյանը ընդմիշտ թողնում է Ներսիսյան դպրոցը։ Այն թողնելու հիմնական պատճառը համարվում է Թումանյանի նյութական ծանր պայմանները։ Առաջ են բերվում, սակայն, նաև այլ պատճառներ՝ դժգոհությունը դպրոցի կաշկանդող կարգուկանոնից, արագրոեն աճող հետաքրքրությունները, որոնք դպրոցը չէր բավարարում, ձգտումը դեպի գրական-հասարակական կյանքը։

Պատանեկան օրերի իր զգացումներն ու ապրումները Թումանյանը վերարտադրել է «Գիքորը» պատմվածքում և «Լեռների հովիտը» պատկերում։