СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Թումանյան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հովհաննես Թումանյան»

 Ամենայն հայոց բանաստեղծ

Հովհաննես Թումանյան



Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ ամյակն է













Հովհաննես Թումանյանը՝ հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային ու հասարակական գործիչ, ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով՝ երբեմն խառնված իր ժամանակների ամենօրյա կյանքի հետ: Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որն այդ շրջանում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր:

ՇՈՒՏՈՎ ՆԱ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԻՎ ԻՐ ՊԱՐԶ, ԲԱՅՑ ԲԱՑԱՌԻԿ ԵՒ ՊՈԵՏԻԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1899 թվականին Թումանյանը Թիֆլիսում հիմնեց «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորումը, որի մշտական անդամները դարձան մի շարք հայ մտավորականներ՝  Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանն ու Նիկոլ Աղբալյանը։ «Վերնատանը» քննարկվում էին գրականությանն առնչվող մի շարք հիմնահարցեր՝ գրողի և քննադատության կապի, գրականության տեսության և վերջապես գրական ընթացիկ կյանքի վերաբերյալ։ 

Գրական ակումբի անվան ստեղծման մասին Իսահակյանը գրել է

ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ, ՄԵՐ ՀԱՎԱՔՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ, ԼՈՒՐՋ ԹԵ ԿԱՏԱԿՈՎ, ՓԱՓԱԳ ԶԱՐԹՆԵՑ ՄԵՐ ԳՐԱԿԱՆ ԽՄԲԱԿԻՆ, ՄԵՐ ՀԱՎԱՔՈՒՅԹՆԵՐԻՆ ԱՆՈՒՆ ՏԱԼ:

 ՕՀԱՆՆԵՍՆ ԱՍԱՑ, ԹԵ ԳՈՆԿՈՒՐ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԳՐԱԿԱՆ ԽՄԲԱԿՆ ՈՒՆԵԻՆ, ՈՐ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԷՐ ԳՈՆԿՈՒՐՆԵՐԻ ՏԱՆ ՎԵՐՆԱՀԱՐԿՈՒՄ, ՈՐԻՆ «ԱՄԲԱՐ» ԱՆՈՒՆՆ ԷԻՆ ՏԱԼԻՍ: ՆՈՒՅՆ ՆՄԱՆՈՂՈՒԹՅԱՄԲ, ՉԵՄ ՀԻՇՈՒՄ ՈՒՄ ԿՈՂՄԻՑ, ԱՌԱՋԱՐԿՎԵՑ «ՎԵՐՆԱՏՈՒՆ» ԱՆՈՒՆԸ, ԻՍԿՈՒՅՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԻՆՔ, ԳՏՆԵԼՈՎ ԱՅՆ ՇԱՏ ՊԱՏՇԱՃ ԵՒ ՏԵՂԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՕՀԱՆՆԵՍԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՐԿՈՒՄ ԷՐ: ԿՆՔԵՑԻՆՔ «ՎԵՐՆԱՏՈՒՆ» ԱՆՈՒՆՈՎ ՄԵՐ ՀԱՎԱՔՈՒՅԹՆԵՐԻ ՎԱՅՐԸ: ԱՅԴ ԱՆՈՒՆՆ ԱՅԼԵՒՍԸՆԴՄԻՇՏ ԿԱՊՎԵՑ ՄԵԶ ՀԵՏ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱ

Հովհաննես Թումանյանն ուներ երեք կեղծանուն առաջինը` Ամենայն հայոց թամադա, ինչը խոսում է այն մասին, որ նա ուրախ, զվարթ, քեֆչի մարդ էր: Հետո` Ցեղասպանութան ժամանակ, ստացավ ևս երկու տիտղոս մեկը՝ Ամենայն հայոց որբերի հայրիկ, որովհետև երբ վերադարձավ Արևմտյան Հայաստանից Էջմիածնում բացեց որբանոցներ, հիվանդանոցներ: Եվ մյուսը` ինքն իրեն կոչեց Ամենայն հայոց բանաստեղծ` Կաթողիկոսի հետ վիճաբանության ժամանակ: 

Երբ Կաթողիկոսն արգելում էր վեհարանում ապաստան տալ գաղթականներին, Թումանյանը շատ կտրուկ խոսեց և Կաթողիկոսն ասաց` ինչպե՞ս ես ինձ հետ խոսում, չէ՞ որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ և հենց այդ ժամանակ էլ Թումանյանն ասաց՝ իսկ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ:

Հովհաննես Թումանյանը սիրված է եղել թե՛ իր ընտանիքի, թե՛ իր ժողովրդի, թե՛ իր ընկերների, թե՛ իրեն անձնապես ճանաչելու բախտ չունեցած մեծ գրողների ու մտավորականների կողմից։

ՆՐԱ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԳՐԻՉԸ ՈՒՐ ԴԻՊԱՎ, ԿԱՏԱՐՎԵՑ ԻՍԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀՐԱՇՔԸ`ԼԻՆԻ ԱՌԱԿ ԹԵ ՔԱՌՅԱԿ, ՀԵՔԻԱԹ ԹԵ ՊԱՏՄՎԱԾՔ, ՀՈՎՎԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԹԵ ՎԻՊԵՐԳՈՒԹՅՈՒՆ: ՆԱ ԵՂԱՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՆ, ԻՆՉ ՈՐ ԵՂԱՎ ՊՈՒՇԿԻՆԸ ՌՈՒՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՄԻՑԿԵՒԻՉԸ` ԼԵՀԵՐԻ ՀԱՄԱՐ: ՄԵԾ Է ՆԱԵՒ ՆՐԱ ԿԱՏԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՐԸ: ԿՈՎԿԱՍՅԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԵՂԲԱՅՐԱՑՄԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԻՑ ԱՄԵՆԻՑ ՄԵԾՆ ԵՂԱՎ ՆԱ ԻՐ ՀԶՈՐ ԽՈՍՔՈՎ ԵՒ ՕՐԻՆԱԿՈՎ: ԵՎ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ, ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՊԻՏԻ ՄՆԱ ՆՐԱ ՀՈՅԱԿԱՊ ՊԱՏԿԵՐԸ,- ԱՍԵԼ Է ԻՍԱՀԱԿՅԱ

ՀՄԱՅԻՉ ԷՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՈՒ ՄԱՐԴ: ՆԱ ԻՐ ՄԵՋ ԿՐՈՒՄ ԷՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԾԵՐԸ` ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՍԵՐ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ԿՅԱՆՔՈՒՄ` ԼԱՅՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՍԵՐ ԴԵՊԻ ԻՐ ԸՆՏԱՆԻՔՆ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԸ
ԱՅԺՄ` ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ԿԵՐՏՄԱՆ ԱՅՍ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ, ԱՆՑՅԱԼԻ ՖՈՆԻ ՎՐԱ ՄԵԾ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿԵՐՊԱՐԱՆՔՆ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ Է ՑԱՅՏՈՒՆ ԵԼՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՓԱՅԼՈՂ ԳԱԳԱԹ,- ԱՍԵԼ Է ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԸ։

Այսօր մենք պատիվ ունենք տոնել Ամենայն հայոց բանաստեղծի 150-րդ տարելիցը։ Թումանյանն իրեն հաջորդող սերունդներին ահռելի ժառանգություն է թողել և պատահական չէ, որ մեզ՝ հայերիս համար բանաստեղծի ծննդյան օրը նաև միմյանց գիրք նվիրելու օրն է։ Եվ չնայած այն հանգամանքին, որ տոնն ինքնաբուխ է, այն հասցրել է սիրվել ու մեծ արձագանք գտնել հանրության շրջանում։