Просмотр содержимого документа
«Հովհաննես Թումանյան»
Հ
ովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականին Լոռվա Դսեղ գյուղում: Տարրական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև սովորել է Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) չորսդասյա ծխական
դպրոցում: Այն ավարտելուց հետո Թումանյանն ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց:
Կ
արճ ժամանակ անց, դասընթացը չավարտած, աշխատանքի է անցել Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայում, ապա Կովկասի հայոց հրատարակչական ընկերության գրասենյակում:
Ս
կսած 1883 թվականից՝ Թումանյանն իր ամբողջ ստեղծագործական կյանքն անց է կացրել Թիֆլիսում: Այստեղ է գրել իր հանրահայտ գործերը՝ բանաստեղծությունները, պոեմները, պատմվածքները:
Ա
ռաջին անգամ Թումանյանի Թիֆլիս գալու մասին մի ուշագրավ հուշ է թողել բանաստեղծի հորեղբայրը. «Մի աշնան ցուրտ օր էր. հայրը որոշում է տղային տանել քաղաք, իսկ նանը դեմ էր՝ տղային տանիլ մի. տունը կռիվ ընկավ»:
Ա
յս պատմությունը հիշեցնում է Թումանյանի հանրահայտ «Գիքորը» պատմվածքի սկիզբը. «Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի:
Ա
յն ժամանակ Թիֆլիսը հայաշատ քաղաք էր: Այստեղ էին ապրում ու ստեղծագործում հայ գրականության ու մշակույթի շատ
գործիչներ: Դժվար ժամանակներ էին Թումանյանի ապրած տարիները:
Ո
ւրեմն՝ իմացի՛ր, որ գրողը սեփական կյանքից շատ բան է
ներմուծում իր ստեղծագործությունների մեջ:
Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՜ք, Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր, Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք:
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր, Հազար տարվան փորձն ու գործ Սկսվում է ամեն օր:
Հիմա բացե՜լ են հանդես Երգիչները իմ անտես. Ջա՜ն, հայրենի ծղրիդներ, Ո՞վ է լսում հիմի ձեզ: