СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Թումանյան

Нажмите, чтобы узнать подробности

Սահիկաշարը նվիրված է Ամենայն հայոց բանաստեղծի 150 -ամյակին

Просмотр содержимого документа
«Հովհաննես Թումանյան»

Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի  հոբելյանական իրադարձությունների օրացույցում

Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում

Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ․․․

Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ․․․

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց  Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝  Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ  Հայացքով իրար նայում են հանդարտ:  Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝  Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի․․․

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝ Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ Հայացքով իրար նայում են հանդարտ: Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝ Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի․․․

Ու լեռների մեջ ծվարած մի գյուղ․․․  ԴՍԵՂ   Մեր գյուղն էն է, որ հըպարտ,  Լեռների մեջ միգապատ,  Խոր ձորերի քարափին՝  Ձեռը տըված ճակատին՝  Միտք է անում տըխրադեմ․  Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․

Ու լեռների մեջ ծվարած մի գյուղ․․․ ԴՍԵՂ

  Մեր գյուղն էն է, որ հըպարտ, Լեռների մեջ միգապատ, Խոր ձորերի քարափին՝ Ձեռը տըված ճակատին՝ Միտք է անում տըխրադեմ․ Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․

1869 թիվ  Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում․․․

1869 թիվ Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում․․․

 Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,  Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.  Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն կենսավետ,  Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:   1921   

Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան, Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան. Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն կենսավետ, Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ: 1921  

Ծնողները Մայրը` Սոնան, նահապետական կին էր, ում հետ ապագա բանաստեղծը եղել է սարի յայլաներում, և նրանից լսել բազմաթիվ ու բազմատեսակ պատմություններ Լոռու և լոռեցիների մասին։Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում՝ համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։  Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից։

Ծնողները

Մայրը` Սոնան, նահապետական կին էր, ում հետ ապագա բանաստեղծը եղել է սարի յայլաներում, և նրանից լսել բազմաթիվ ու բազմատեսակ պատմություններ Լոռու և լոռեցիների մասին։Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում՝ համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։

Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից։

Դսեղում են անցել նրա մանկության տարիները, նահապետական գյուղն անջնջելի տպավորություն է թողել նրա հոգում։    «Իմ մանկությունն անց է կացել մի աստվածային շռայլության մեջ։ Լոռու գողտրիկ բնությունը, անմահական օդը, զրնգուն աղբյուրների ջուրը, լեռնական գյուղական ազատությունը, էն հավասարությունը, որ կար հին գյուղական կյանքում…»

Դսեղում են անցել նրա մանկության տարիները, նահապետական գյուղն անջնջելի տպավորություն է թողել նրա հոգում։

«Իմ մանկությունն անց է կացել մի աստվածային շռայլության մեջ։ Լոռու գողտրիկ բնությունը, անմահական օդը, զրնգուն աղբյուրների ջուրը, լեռնական գյուղական ազատությունը, էն հավասարությունը, որ կար հին գյուղական կյանքում…»

1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում։

ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ  1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։  Նրանք ունեցել են տասը երեխա ։

ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ 1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։ Նրանք ունեցել են տասը երեխա ։

Թումանյանի ընտանիքը

Թումանյանի ընտանիքը

Թումանյանի զավակները Նվարդ Աշխեն Թամար Սեդա Անուշ Մուշեղ Համլիկ  Արտավազդ Արեգ  Արփենիկ

Թումանյանի զավակները

Նվարդ

Աշխեն

Թամար

Սեդա

Անուշ

Մուշեղ

Համլիկ

Արտավազդ

Արեգ

Արփենիկ

գրական խմբակը Վերնատան  անդամները  1903  թ-ին՝  Ավետիք Իսահակյան ,  Ղազարոս Աղայան , Հովհաննես Թումանյան (նստած) և  Լևոն Շանթ ,  Դերենիկ Դեմիրճյան  (կանգնած): " width="640"

1899 թվականին Թումանյանի նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է Վերնատուն  գրական խմբակը

Վերնատան  անդամները  1903  թ-ին՝  Ավետիք Իսահակյան Ղազարոս Աղայան , Հովհաննես Թումանյան (նստած) և  Լևոն Շանթ Դերենիկ Դեմիրճյան  (կանգնած):

մեծակտավը, որը վարպետը ստեղծել է 1974-1976 թվականներին: " width="640"

ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանի հանրահայտ մեծակտավը, որը վարպետը ստեղծել է 1974-1976 թվականներին:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից  տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին ։

Ամենայն հայոց որբերի հայրիկը «Թումանյանը և իր դուստր Նվարդը որբերի հետ Էջմիածնում, 1915թ.», որտեղ բանաստեղծն ընդամենը քառասունվեց տարեկան է, բայց նման է պատկառելի ծերունու…

Ամենայն հայոց որբերի հայրիկը

«Թումանյանը և իր դուստր Նվարդը որբերի հետ Էջմիածնում, 1915թ.», որտեղ բանաստեղծն ընդամենը քառասունվեց տարեկան է, բայց նման է պատկառելի ծերունու…

Թումանյանը ժամանակ չկորցնելով, առանց քուն ու դադարի ձեռնամուխ է լինում գաղթականների և որբերի ապաստարանի, խնամքի, նրանց սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ բացվում է հինգ հիվանդանոց` հինգ հարյուր մահճակալով, որբանոց` մոտ երեք հազար երեխայի համար:

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ Շատ հուզիչ և ուշագրավ են Թոթովենցի հուշերը. «Թումանյանը վազում էր կետից կետ , վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց , բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին, ասելով. – Ինչպե՞ս եք համարձակվել, չէ՞ որ Ձեզ հետ խոսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը… Թումանյանը պատասխանում է. -Բայց Ձեզ հետ էլ խոսում է Ամենայն Հայոց Բանաստեղծը»: Սա թերևս ամենամեծ գնահատականն է, որին ակամա արժանացրել է ինքն իրեն բանաստեղծը 

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Շատ հուզիչ և ուշագրավ են Թոթովենցի հուշերը. «Թումանյանը վազում էր կետից կետ , վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց , բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին, ասելով.

– Ինչպե՞ս եք համարձակվել, չէ՞ որ Ձեզ հետ խոսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը…

Թումանյանը պատասխանում է.

-Բայց Ձեզ հետ էլ խոսում է Ամենայն Հայոց Բանաստեղծը»: Սա թերևս ամենամեծ գնահատականն է, որին ակամա արժանացրել է ինքն իրեն բանաստեղծը 

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ  Հիվանդ ու վատառողջ բանաստեղծը  գերմարդկային ճիգերով էր հասնում ամեն տեղ ու նահատակվում ամենքի համար՝ դրանով իրականացնելով ինքն իրեն չզգալու երազանքը. Բայց ո՜վ կըտա էն վայելքը՝ ինքըս ինձ էլ չըզգայի, Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի։

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Հիվանդ ու վատառողջ բանաստեղծը գերմարդկային ճիգերով էր հասնում ամեն տեղ ու նահատակվում ամենքի համար՝ դրանով իրականացնելով ինքն իրեն չզգալու երազանքը.

Բայց ո՜վ կըտա էն վայելքը՝ ինքըս ինձ էլ չըզգայի,

Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի։

Հովհաննես Թումանյանի նամակը՝ զորավար Անդրանիկին  Սիրելի Անդրանիկ  Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու և թե բաղձալի հաղթությանը հասնելու համար։   Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։  Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ․․․ 

  1923 թվական, մարտի 23    54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։   «Նա շատ ու շատ հանգիստ իջավ գերեզման, անոր համար, որ կատարեց իր պարտականությունը ցեղին ու հայրենիքին հանդեպ»,— գրում է Անդրանիկը։

Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում  1939թ բանաստեղծի 70-ամյա կ

Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում 1939թ բանաստեղծի 70-ամյա կ

Ավելի ուշ Դսեղ գյուղում փոքրիկ մատուռ են սարքել և բանաստեղծի սիրտը տեղափոխել այնտեղ։ Տվյալ պահին սիրտը գտնվում է հատուկ անոթում, որը դրված է արկղում։ Արկղը երեք բանալի ունի․ նրանցից մեկը Երևանում է՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։ Մյուս Դսեղ գյուղում է, երրորդը պահվում է Թբիլիսիի տուն-թանգարանում։

  Մատուռ   Այստեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։    1994թ․  125-ամյակ

  Մատուռ Այստեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ 1994թ․ 125-ամյակ

  Մեծերը Թումանյանի մասին   Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:  ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:  Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:  Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:    ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Մեծերը Թումանյանի մասին

  • Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն: ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը: Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
  • ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համարվի: Վ. ՏԵՐՅԱՆ Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները: Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով:  Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ու հիացմունքով: ...Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից և Դվալը, և Լալվարը, և` ուրիշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած... ԼԵՈ

Թումանյանն ասել է․․․ Բանաստեղծի համար մի բառը մի աշխարք է։ Արվեստը  պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ։ Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ։ Եվ ինչքան սքանչելի բան է, երբ մարդ արդար է ու զինված է իր լավ գործերով։ Խոսքը,  նայած  թե  ինչ  մարդուց  ում  է  ուղղված, ամենազորեղ բժիշկն է։ ...Աշխատեցեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը, ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով։ Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց գարշելի է նա կյանքի մեջ, ուր ապրում են։

Թումանյանն ասել է․․․

  • Բանաստեղծի համար մի բառը մի աշխարք է։
  • Արվեստը  պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ։
  • Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ։
  • Եվ ինչքան սքանչելի բան է, երբ մարդ արդար է ու զինված է իր լավ գործերով։
  • Խոսքը, նայած թե ինչ մարդուց ում է ուղղված, ամենազորեղ բժիշկն է։
  • ...Աշխատեցեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը, ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով։
  • Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց գարշելի է նա կյանքի մեջ, ուր ապրում են։
      Նյութը պատրաստեց Բազումի միջն․ դպրոցի  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի  Անահիտ Բարխուդարյանը

Նյութը պատրաստեց Բազումի միջն․ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Բարխուդարյանը

Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!