СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հովհաննես Թումանյան. Թևավոր խոսքեր

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Հովհաննես Թումանյան. Թևավոր խոսքեր»

Հովհաննես Թումանյան. Թևավոր խոսքեր

1. Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը`դպրոցի բովանդակությունը:

2.  Գրականությունն ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները:

3.  Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:

4.  Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է  ունենա`իր ճամփան անմոլոր գնալու համար:

5.  Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:

6.  Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:

7.  Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:

8.  Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:

9.  Երեք բան երբեք չեն վերադառնում` արձակված  նետը, ասված  խոսքը և անցած օրերը:

10.  Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը` ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով, աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով, պայծառ հայացքով: