СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հրանտ Մաթևոսյան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

  Հրանտ Մաթևոսյան<<Կանաչ դաշտը>>

Պատմողը հիշում է իր մանկության մի դրվագ: Պատմում է հավանաբար իր երեխային: Ինքը փոքր հովիվ էր, իսկ դաշտում, բլուրների մյուս կողմում պառավ կարմիր ձին արածում էր իր մի ամսեկան քուռակի հետ: Կայծակից վախեցած քուռակը մորն էր կպել ու կաթ էր ուտում:

 Հովտում, սակայն, վտանգ կար: Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ և շուտով զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ գայլին:

Պարանը ձիուն չէր թողնում թռչել փոքրիկի մոտ: Գայլն կտրում էր քուռակի ճանապարհը և հեռացնում: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց: Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին: Այդ ժամանակ մայրը ամբողջ ծանրությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց: Այլևս ձայն չէր լսվում և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին: Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց:Ձին հարձակվում էր, գայլը փախչում: Գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու:

Սկսվեց երկար պայքար: Երեկոյան փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և տեսավ, որ գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից և ձին արդեն խոնարհվում էր: Դիմացի բլուրներից նրան ձայն են տալիս, որ հասնի ձիուն օգնության: Գամփռ շները՝ Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը, վազում են ձիուն օգնության: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր: Մյուսները միայն հետապնդում էին, իսկ Թոփուշ՝ բռնում: Երբ ձին արդեն պիտի ծնկեր, գայլը լսեց շների հաչոցը: Չուզեց հավատալ, թե բախտը այսքան անողոք կլիներ, որ իր մեկ օրվա չարչարանքն անտեղի էր, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար դատարկ: Ձին շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի և իր համար: Բայց ծանր էր շնչելը: Շները ահա արդեն քրքրում էին գայլի մեջքը, վիզը, իսկ գայլը ձիուն թողած բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ: Ձին հազիվ էր կանգնած մնում: Զգում էր, որ քուռակը ծծում է, և ուրախ էր քուռակի ծծելուց: Բայց ձին փուլ եկավ: Քուռակը սպասում էր մոր ելնելուն, բայց մայրը չէր ելնում: Գայլը կարողացավ փախչել: Դա փախուստ չէր, դա նահանջ էր: Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ բռնել գայլի բուկը: Էլ չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը ետ էր ընկել և որձկալով մաքրում էր բերանը: Մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին: Կորցրին գայլին: Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես հասկանում էր պատահածը:

Պատմությունն ավարտվեց և լսող երեխան ասաց, որ չի ուզում, որ ձին մեռնի: Պատմողն ասում է, որ ձին այդուհանդերձ մեռավ և ինքը ստիպված էր ողջ ամառ կաթ տալ և պահել մտրուկին: Երեխան հարցնում է, թե ինչու մեռավ ձին: Պատմողն ասում է, որ զզվանքից ու կատաղությունից: Երեխան հարցնում է, թե արդյոք պատմողը հենց այդ փոքր հովիվն էր: Պատմողը հաստատում է: Երեխան խնդրում է, որ պատմությունը նորից պատմի: Եվ պատմողը դարձյալ հիշում է երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկին, որը շատ վախեցավ կայծակից և փախավ մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ: Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը...

 

Просмотр содержимого документа
«Հրանտ Մաթևոսյան»

Հրանտ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 12-ին Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտում[2]:

1958-1962 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետում: Ուսմանը զուգահեռ, որպես սրբագրիչ, աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։

1966-1967 թվականներին բարձրագույն կինոսցենարական կուրսեր է անցել Մոսկվայում:

1965-1967 թվականներին Մոսկվայում անցել է բարձրագույն սցենարական դասընթացներ:

Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս»-ը, լույս է տեսել 1967 թվականին։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով։

Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։

Ժողովածուները

1967 թվական՝ «Օգոստոս» (Երևան, «Հայաստան»)

1978 թվական՝ «Ծառերը» (Երևան, «Սովետական գրող»)

1978 թվական «Մեր վազքը» (Երևան, «Սովետական գրող»

1983 թվական՝ «Տերը» (Երևան, «Սովետական գրող»


Հրապարակախոսություն, էսսեներ, հոդվածներ

  • «Մեծամոր»

  • «Սպիտակ թղթի առջև», Երևան, 2004 թվական

  • «Ես ես եմ», Երևան, 2005 թվական


Կինոսցենարներ ու պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 թվական - «Մենք ենք մեր սարերը»

  • 1969 թվական - «Աղքատի պատիվը»

  • 1975 թվական - «Այս կանաչ, կարմիր աշխարհը» Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի մոտիվներով

  • 1977 թվական - «Աշնան արև» ևն:













































Հրանտ ՄաթևոսյանԿանաչ դաշտը

Պատմողը հիշում է իր մանկության մի դրվագ: Պատմում է հավանաբար իր երեխային: Ինքը փոքր հովիվ էր, իսկ դաշտում, բլուրների մյուս կողմում պառավ կարմիր ձին արածում էր իր մի ամսեկան քուռակի հետ: Կայծակից վախեցած քուռակը մորն էր կպել ու կաթ էր ուտում:

 Հովտում, սակայն, վտանգ կար: Պառավ կարմիր ձին սկսեց զայրանալ և շուտով զգաց գայլի զզվելի հոտը: Մայրը խրխինջ արձակեց ու նետվեց դեպի քուռակը և տեսավ գայլին: Պարանը ձիուն չէր թողնում թռչել փոքրիկի մոտ: Գայլն կտրում էր քուռակի ճանապարհը և հեռացնում: Եվ քուռակը ցատկեց գայլի վրայով դեպի մայրը, բայց գայլը տակից բռնեց նրա ետևի ոտքը, և քուռակն ընկավ: Քուռակը ճչաց ու վեր ցատկեց: Բլուրների մյուս երեսին լսվեց քուռակի սուր ծղրտոցը, և գամփռ շները սրվեցին: Այդ ժամանակ մայրը ամբողջ ծանրությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց: Այլևս ձայն չէր լսվում և գամփռ շներն ու փոքրիկ հովիվը խաղաղվեցին: Գայլը քուռակին թողեց ու ազատվեց տրորվելուց: Ձին հարձակվում էր, գայլը փախչում: Գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու: Սկսվեց երկար պայքար: Երեկոյան փոքրիկ հովիվը դուրս եկավ բլուրների գլուխ և տեսավ, որ գայլը կախվել էր կարմիր ձիու ռունգներից և ձին արդեն խոնարհվում էր: Դիմացի բլուրներից նրան ձայն են տալիս, որ հասնի ձիուն օգնության: Գամփռ շները՝ Թոփուշը, Բոբը, Սևոն, Բողարը, Չալակը, Չամբարը, վազում են ձիուն օգնության: Սևադունչ Թոփուշը վարպետ շուն էր: Մյուսները միայն հետապնդում էին, իսկ Թոփուշ՝ բռնում: Երբ ձին արդեն պիտի ծնկեր, գայլը լսեց շների հաչոցը: Չուզեց հավատալ, թե բախտը այսքան անողոք կլիներ, որ իր մեկ օրվա չարչարանքն անտեղի էր, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար դատարկ: Ձին շների հաչոց լսեց և հավատաց, որ շները հաչում են իր քուռակի և իր համար: Բայց ծանր էր շնչելը: Շները ահա արդեն քրքրում էին գայլի մեջքը, վիզը, իսկ գայլը ձիուն թողած բուկը պաշտպանում և հանգստանում էր շների կույտի տակ: Ձին հազիվ էր կանգնած մնում: Զգում էր, որ քուռակը ծծում է, և ուրախ էր քուռակի ծծելուց: Բայց ձին փուլ եկավ: Քուռակը սպասում էր մոր ելնելուն, բայց մայրը չէր ելնում: Գայլը կարողացավ փախչել: Դա փախուստ չէր, դա նահանջ էր: Սևադունչ հսկա գամփռը այդպես էլ չկարողացավ բռնել գայլի բուկը: Էլ չէր հետապնդում, որովհետև գայլի վզից մի փունջ մազ էր մտել նրա բերանը, և սևադունչը ետ էր ընկել և որձկալով մաքրում էր բերանը: Մյուս շները վտանգավոր չէին, որովհետև վարպետ չէին: Կորցրին գայլին: Քուռակը կանգնած էր մոր մոտ և մի քիչ անհանգստանում էր, կարծես հասկանում էր պատահածը:

Պատմությունն ավարտվեց և լսող երեխան ասաց, որ չի ուզում, որ ձին մեռնի: Պատմողն ասում է, որ ձին այդուհանդերձ մեռավ և ինքը ստիպված էր ողջ ամառ կաթ տալ և պահել մտրուկին: Երեխան հարցնում է, թե ինչու մեռավ ձին: Պատմողն ասում է, որ զզվանքից ու կատաղությունից: Երեխան հարցնում է, թե արդյոք պատմողը հենց այդ փոքր հովիվն էր: Պատմողը հաստատում է: Երեխան խնդրում է, որ պատմությունը նորից պատմի: Եվ պատմողը դարձյալ հիշում է երկարոտն աստղազարդ փոքրիկ մտրուկին, որը շատ վախեցավ կայծակից և փախավ մոր մոտ, բայց մորը չէր տեսնում և փախչում էր ուրիշ կողմ: Եվ կարմիր պառավ ձին մեղմ խրխինջով հայտնեց նրան իր տեղը...