Ջինջ ճախրում են ղողանջները,
Հորիզոնից հորիզոն
Տրտմություն ու լույս է իջել
Մեր աչքերին և մեր հոգուն:
Մենք եկել ենք ծաղիկներով,
Մեր մանկական պայծառ սիրով,
Որ հաղորդենք ձայնով հնչուն,
Հրաժեշտի հազար ողջույն:
Մեր ողջույնի մեջ կա զանգի ղողանջ,
Մեր ողջույնի մեջ անսահման խորհուրդ
Սեր ու նվիրում, գիտելիք, ուսում
Ու խորին-խորին շնորհակալություն:
Սրբազան զանգի ղողանջ առաջին,
Ու քո ղողանջն է դեռ իմ ականջին,
Սեպտեմբերյան մի ջինջ առավոտ,
Դեպի քեզ եկավ հոգիս արևոտ:
Ես հիշում եմ մեր զանգն առաջին,
Սեպտեմբերյան արևոտ առավոտ էր
Բոլոր դասարանները շարված էին դպրոցի բակում:
Ամենուր ծաղիկներ էին, ժպիտներ, խնդուն դեմքեր,
Այստեղ մենք առաջին անգամ տեսանք մեր համադասարանցիներին, ծանոթացանք մեր ուսուչուհու հետ:
Երգ ՛՛Առաջին ուսուցիչ՛՛
Անցան գնացին ուրախ ու անգին
Չորս տարիները կրտսեր դպրոցի
Ասես երեկ էր սրտի թրթիռով
Հրաժեշտ տվեցինք Այբբենարանին
Մեր մանկական ջերմ ու սրտաբուխ
Խոսքն ասելիքով Մեսրոպ Մաշտոցի:
Ու ես չիմացա,այդ ե՞րբ, այդ ինչպե՞ս
Սահեցին, անցան չորս տարիները մեր,
Տարիների հետ մենք էլ մեծացանք
Դարձանք խելահաս գիտուն մանուկներ:
Ուսուցիչ
Իմ գիտու՛ն մանուկներ, այսօր մեր վերջին դասը կլինի, որը կանցնի խաղ-մրցույթի տեսքով և դուք ցույց կտաք ձեր գիտելիքները: Մենք միաին որոշեցինք թիմերի անունները՝ Մուշ և Սասուն:
Սասուն – Իհարկե այս անունները պատահականորեն չեն ընտրված: Սասունը Արևմտյան Հայաստանի ազգային ազատագրական պայքարի ամենաթեժ, ամենաքաջար կենտրոններից է եղել:
Մուշ- Իսկ որտեղ Սասունն է, այնտեղ անպայման Մուշն է: Ժողովրդական մի ասացվածք կա՝ Սասունցու հետ ճանապարհ գնա, Մշեցու հետ սեղան նստիր:
Հանդիսավար- Տեսնենք, Տարոն աշխարհի սուրը կհաղթի, թե՞ հյուրասիրության դարավոր ավանդույթը:
Եվ այսպես, ներկայացնենք միշտ հաղթական, միշտ քաջարի «Սասուն» և միշտ պատվասեր, միշտ հյուրասեր, միշտ ժպտերես, համով-հոտով, բառ ու բարով «Մուշ» թիմերը:
Երգ ՛՛Մուշն ու Սասուն՛՛
Թիմերը ողջունում են միմյանց:
Սասուն- Սասուն թիմը ողջունում է ուսուցիչներին, աշակերտներին: Ողջո՜ւյն Մուշ թիմի բոլոր անդամներին:
Մուշ- Ողջո՜ւյն Սասուն թիմի բոլոր անդամներին:
Հանդիսավար- Մրցույթի եք ելել դուք «Սասուն» և «Մուշ»:
Երկուսիդ սրտերում էլ կարոտ է և հուշ:
Ձեր երակներում նույն արյունն է հոսում:
Երկուսդ էլ մայրենի լեզվով եք խոսում:
Դուք դառնության նույն բաժակն եք ըմպել:
Եվ նույն թշնամու գնդակից ընկել:
Եվ Ձեզ տանջում է կարոտը հայրենի:
Ով պանդուխտ չէ, նրան հազար երանի:
Երգ- Մարտիկի երգը
Մուշ- Սիրելի՛ Սասուն եղբայրը՝ եղբայր, մրցույթը՝ մրցույթ:
Ախոյաններ ենք մենք այս պահին,
Ախոյանները կռվում են, վիճում,
Համառ պայքարում երբեք չեն զիջում:
Սասուն- Մենք մրցում ենք հաղթանակի համար,
Զինված գիտելիքներով կայուն և համառ:
Մուշ- Այո՛, սա մրցույթ է, ոչ թե կռվի դաշտ:
Ուրեմն մրցենք խաղաղ և հաշտ:
Սասուն- Սիրելի ուսուցիչներ, մենք թիմերով «Մուշ» և «Սասուն» Ձեր զավակներն ենք սիրասուն, և սաներն ենք նույն տան, որ կոչվում է ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ:
Երգ- Հայրենիք իմ
Հանդիսավար- Իսկ այժմ թիմերը թող պատրաստվեն: Սկսվում է ահեղ մրցույթ, նմանը չունեցող մի երևույթ: Երկու թիմերին էլ հաջողություն եմ ցանկանում:
Դե սկսում ենք, ուրեմն այսպես. տրվում է 7 հարց «Սասուն» թիմին: Հարցին պատասխանում են թիմի բոլոր անդամները:
Յուրաքանչյուր հարցի դիմաց թիմը ստանում է 1 միավոր: Յուրաքանչյուր հարցի պատասխանի համար տրվում է 10 վայրկյան ժամանակ:
Ուշադի՛ր կարդում եմ «Սասուն» թիմի համար.
-
Երկրագնդի ամենամեծ կղզին: (Գրենլանդիա)
-
Արագած լեռան բարձրությունը: (4090 մ)
-
Մեր պետականության խորհրդանիշներն են. (դրոշը, զինանշանը, օրհներգը)
-
Օդի տեղաշարժումը երկրի մակերևույթով (քամի)
-
Ինչպես էին անվանում Արաքս գետ ին դրախտում (Գիհոն)
-
Երկրի մակերևույթի ջրով լցված վիթխարի գոգերը: (Օվկիանոսներ)
-
Երկրի բնական արբանյակը: (Լուսին)
Վերջ, 7 հարցից «Սասուն» թիմը պատասխանեց ____ հարցի, և ստանում է _____ միավոր:
Պատրաստվում է «Մուշ» թիմը: Ուշադի՛ր…
-
Երկրագնդի մանրակերտը: (Գլոբուս)
-
Աշխարհի ամենաբարձր լեռը: (Էվերեստ, Ջոմոլունգմա, 8848մ)
-
Աշխարհի ամենամեծ օվկիանոսը: (Խաղաղ օվկիանոսը)
-
Օվկիանոսի մասը հանդիսացող ջրային մեծ տարածք: (Ծով)
-
Բնության միակ բանական էակը: (Մարդը)
-
Տիեզերքի հիմնական մարմինները: (Աստղեր)
-
ՀՀ ամենամեծ հարթավայրը: (Արարատյան դաշտ)
Վերջ, 7 հարցից «Մուշ» թիմը պատասխանեց ____ հարցի, և ստանում է _____ միավոր:
Մինչ թիմերը կհանգստանան, մենք կվայելենք հատված Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» ստեղծագործությունից Մանուկյան Ամելիայի կատարմամբ:
Մանուկյան Ամելիա- «Սասունցիների պարը»
Հանդիսավար- Իսկ այժմ թիմերը հարցեր են պատրաստել միմյանց համար: Ամեն թիմին տրվելու է 3 հարց և գնահատվելու է 1 միավոր:
Սասուն- Ինչպե՞ս է կոչվում տարածքի փոքրացված, ընհանրացված պատկերը: (Քարտեզ)
Մուշ- Հայաստանի տարբեր մասերում աճող այս ծառը մ.թ.ա. հայտնի էր Արմանու կամ Արմենիկա անուններով:
Հարց՝ ինչպե՞ս է ծառի ժամանակակից անունը: (Ծիրանենի)
Սասուն- Ջրհեղեղից հետո Աստված ուխտ կապեց Նոյի հետ և այդ ուխտը հայտարարեց երկնքում ժամանակ առ ժամանակ հայտնվող նշանով, որը պետք է Աստծուն և մարդկանց հիշեցնեին իրենց ուխտը: Այդ նշանը մինչև օրս էլ ի հայտ է գալիս:
Հարց՝ ի՞նչ նշան է դա: ( 1.Կայծակ 2. Ծիածան 3.Անձրև)
Մուշ- Այս մրգի հայրենիքը Հնդկաստանն է: Ծառի տեսք ունեցող այդ խոտաբույսի փոշոտումը կատարվում է գիշերը չղջիկների միջոցով: Խոսքը ո՞ր բույսի մասին է: Բանան թե՞ Արմավ: (Բանան)
Սասուն- Հնում յուրաքանչյուր երկիր ունեցել է իր սրբազան ծառը:
Հարց՝ ո՞ր ծառն են սրբացրել հայերը Հայաստանում: Սոսի թե՞ Կաղնի: (Սոսի)
Մուշ- Ջուրը բնության մեջ ի՞նչ վիճակներով է հանդես գալիս:
(Պինդ, հեղուկ, գազային)
Հանդիսավար- Վերջ: Ընդհանուր հաշվարկում «Սասուն» թիմը վաստակեց ____ միավոր, իսկ «Մուշ» թիմը ____ միավոր: Թիմերի ընդհանուր արդյունքներն են.
«Մուշ»- _____ միավոր,
«Սասուն»- _____ միավոր
Շնորհավորում եմ:
Երգ-Տիեզերք
Հանդիսավար- Իսկ այժմ երկու թիմերին էլ կտրվեն խաչբառեր: Խաչբառների լուծման համար յուրաքանչյուր թիմը կստանա 1 միավոր: Մինչ թիմերը կլուծեն խաչբառերը, մենք կվայելենք աղջիկների պարը:
Պար-
Հանդիսավար- «Սասուն» թիմը այս փուլում վաստակեց ____ միավոր:
«Մուշ» թիմը այս փուլում վաստակեց ____ միավոր:
Իսկ այժմ թիմերին առաջադրվում են հանելուկներ: Յուրաքանչյուր հանելուկին պատասխանելիս գրանցվում է 1 միավոր:
Այժմ «Մուշ» թիմը իր պատրաստած հանելուկները կառաջադրի «Սասուն» թիմին.
Մուշ- Ես մի մարմին եմ թեև,
Ունեմ երեք տարբեր ձև: (Ջուր)
Ի՞նչը եթե չքանար,
Չէր լինի կյանք ու աշխարհ:
Անունն է մեզ ծանոթ բառ,
Ունի միայն երկու տառ: (Օդ)
Ողջ աշխարհին խիստ օգտակար,
Երեք տառով գույնզգույն քար,
Աչքի լույնս է աշխարհի,
Զարդն է հայոց լեռնաշխարհի: (Տուֆ)
Հանդիսավար- Վերջ: «Սասուն» թիմը այս փուլում վաստակեց ____ միավոր:
Այժմ, ուշադրություն խնդրում են, «Սասուն» թիմն է առաջադրում իր պատրաստած հանելուկները.
Սասուն- Այն ո՞ր ծառն է սովորական,
Որ չի ծաղկում ոչ մի գարնան,
Մենք սիրում ենք պտուղն ուտել,
Իսկ տերևը դառնում է թել: (Թթենի)
Ծնվում է ծովից՝
Երկնքում շրջում,
Եվ արցունք դարձած
Աշխարհը թրջում: (Ամպ)
Այն ի՞նչն է, այն ի՞նչը…
Մի խողովակ՝ ծայրերը փակ,
Շոգին լիքն է, ցրտին՝ դատարկ: (Ջերմաչափ)
Հանդիսավար- Վերջ: «Մուշ» թիմը այս փուլում վաստակեց ____ միավոր, բայց չենք մոռանում սիրելի մասնակիցներ, որ դուք գնահատվում եք նաև օրինակելի վարքի, ինչպես նաև խոսքը ճիշտ դասավորելու և արտահայտելու համար:
Այսպիսով, մինչ ժյուրին ամփոփում է միավորները, սիրելի ծնողներ առաջարկում եմ հանելուկ. Պատասխանողը կխրախուսվի.
Ինչը դու կորցնես,
Չի գտնի ոչ ոք,
Իսկ դու մեծապես
Կտուժես իրոք… (Ժամանակ)
Սիրելի հյուրեր, Ձեզ տրվում է ժամանակ խորհելու համար, բայց եղեք ազնիվ, համացանիցից օգտվել գիտենք յուրաքանչյուրս.
Այսպիսով Ժյուրին վերջացրեց…. Դիտարկենք միավորները.
«Սասուն» թիմը վաստակել է ____ միավոր, իսկ «Մուշ»-ը ____: Հաղթող է ճանաչվում _____________ թիմը, սակայն ինչպես նշեցի թիմերը գնահատվելու են նաև վարքի և խոսքի ճկունության համար: ______ թիմը պարգևատրվում է պավոգրով ըստ միավորների, իսկ ________ թիմը ըստ վարքի և խոսքի ճկունության: Շնորհավորում եմ սիրելիներս:
Իսկ հիմա անցնենք հանելուկին: Դե՛, ո՞վ է պատրաստ: Միթե՞ չկա ոչ ոէ ով կարողանում է պատասխանել հանելուկին: Ծնողնե՛ր այս հանելուկը Ձեր երեխաների դասագրքից է. Լավ ես կպատասխանեմ.
Իրոք, ժամանակը միակ բանն է, որ կորցնելուց զղջում ես, ու երբեք չես կարող գտնել: Պետք չէ վատնել այն անիմաստ: Իզուր չեն ասել. «Ժամանակը ոսկի է», և այն պետք է տնօրինել ըստ արժանավույնս: Այսպիսով, մեր ժամանակն էլ ավարտվեց, և մենք պետք է հրաժեշտ տանք միմյանց:
Երգ- Մուշ, Սասուն
Այո՛, մեր անցած ժամանակը ետ չենք բերի:
Բայց ինչե՜ր են մեզ սպասվում,
Դեռ շատ բան ունենք սովորելու,
Երկար ճանապարհ ենք անցնելու
Կքայլենք վստահ ու հպարտ քայլերով
Դժվարություններից մենք չենք վախենում
Սիրում ենք մենք մեր դպրոցը
Մեր կրթության դարբնոցը,
Միջին դպրոց ենք մտնում
Կյանքի նոր փուլ է սկսվում:
Եկանք դպրոց վեց տարեկան
Հիմա դարձանք տաս տարեկան,
Փոքրիկ էինք, անմեղ, արդար
Հիմա մեծ ենք, դրա համար
Խոստանում ենք լավ սովորել
Պարծանք դառնալ ողջ դպրոցի:
Խոստանում ենք լինել խիզախ,
Լինել խելոք ու կարգապահ,
Դառնալ կյանքում նոր հերոսներ
Նրանց նման լինել անահ:
Ուսուցիչներ մեր բարի՝
Ընկ. Սիմոնյան, ընկ. Կարապետյան, ընկ. Խաչատրյան, ընկ. Սահակյան, ընկ. Հարությունյան, լույսի, բարության սերմնացաններ,
Դուք սերունդների կապող ծիածանն եք
Բոլոր լուսե մարդկանց:
Ուսուցիչ անունն են տվել Ձեզ,
Եվ հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել:
Ուրեմն թող փառաբանվի էությունն ու անունը Ձեր:
Ոսուցչներ մեր բարի
Ձեզ քիչ է գովել:
Գանձերն աշխարհի Ձեզ նվեր բերել
Ուզում եմ, որ միշտ կողքիս լինեք,
Իմ լավ գործերը նվեր ընդունեք:
Երգ-«Իմ ուսուցիչ»
Իմ առաջին ուսուցչուհուն
Ես չեմ կարող երախտիքի
Ամենաթանկ խոսքը չասել:
Նրան, որին այս բարդ կյանքի
Դժվար օրում, ծովածավալ հոգսերի մեջ
Ակնածել եմ, հարգել խորունկ
Եվ բոլորից վեր եմ դասել
Դուք անմնացորդ նվիրումով
Մանկությունն եք մեր շոյել
Մեծացել ու հասկանում ենք
Որքան շատ եք մեզ սիրում:
Գիտենք, որ հույսեր եք մեզ հետ կապել
Ձեզ տարիներից մեզ նվեր բերել
Գիտենք որ կյանքում լավ մարդ կդառնանք
Ու այդ լավ մարդիկ Ձեզ են պարտական:
Ուսուցիչ մեր անգին, ուսուցիչ թանկագին
Խոսքի ու մտքի զանգակ առաջին
Դարձրիք մեր հոգին բարքառատ մի պարտեզ
Նվիրեցիքն Ձեզ այսօր հրաժեշտի սրտի խոսքեր:
Մեր այս փոքրիկ միջոցառումը թող լինի սիրո և երախտագիտության դրսևորում մեր դասավանդող բոլոր ուսուցիչներին և տնօրինությանը, ովքեր այս չորս տարիների ընթացքում միշտ մեր կողքին էին աջակցել և խրախուսել են ամեն հարցում:
Հարցաշար
-
Մեր երկրի պաշտոնական անվանումն է. (ՀՀ)
-
Մայրաքաղաքն է. (Երևան)
-
Որտեղի՞ց է գալիս երկրի անվանումը. (Հայկ Նահապետից)
-
Մեր երկրի տարածքը, բնակչության թիվը. (30 հազ. Քառ. կմ, 3մլն)
-
Մեր հարևան երկրներն են. (Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը)
-
Մեր պետականության խորհրդանիշներն են. (Զինանշանը, դրոշը, օրհներգը)
-
Երկրագնդի ամենամեծ մայրցամաքն է. (Եվրասիան)
-
Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրը. (Վիկտոր Համբարձումյան)
-
Հայոց գրերի գյուտը. (405թ.)
-
Շուշիի ազատագրումը. (1992թ. մայիսի 9)
7