СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до 09.06.2025

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Հրաժեշտ տարրական դպրոցին

Нажмите, чтобы узнать подробности

Աշխարհի յոթ  հրաշալիքները

Просмотр содержимого документа
«Հրաժեշտ տարրական դպրոցին»

Բացման խոսք- Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մաղավուզի Մհեր Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանի ավարտական միջոցառումը համարում ենք բացված և մենք ասում ենք -Բարև Ձեզ:



Բարի լույս, լույսի դպրոց

Բարի լուսո, բարին վրադ,

Արեգակի շողի վրադ,

Ալ վարդերի ցողը վրադ,

Ծաղկի ժպիտ, երգ ու ծիծաղ,

Խաղաղության հույսը վրադ,

Խաղաղության խոսքը շուրթիդ՝

Մտանք դպրոց, այ լույս դահլիճ,

Խինդով լցնենք սրտերը ձեր,

Մեր նոր կյանքով ձեզ վարակենք:



Իմ օրն այսօր այնքան է բարի,

Որ հարկ է ծալել՝ իբրև հրավերք,

Բաժանել մարդկան, որ երբ բաց անեն,

Իրենք ողողվեն ցոլքով բարության:

Ցոլքով բարության և ընկերության,

Բարեկամության և խոհեմության,

Համայն աշխարհի մարդկանց նկատմամբ

Հոգատարությամբ ու ազնվությամբ:



Շատ լավ հիշում եմ
Աշնան այն օրը,
Երբ դպրոց մտա առաջին օրը
Կրթօջախն այս շեն
Բացեց իր գիրկը,
Մենք դարձանք արդեն
Մեր դպրոցի անգին սաները:



Սիրում ենք մեր դպրոցը
Մեր կրթության դարբնոցը,
Միջին դպրոց ենք մտնում
Կյանքի նոր փուլ ենք սկսում:



Այսօրվա նման հիշում ենք կրկին
Այն սեպտեմբերյան օրն առաջին
Դասարան մտանք շարքով միասին
Եվ մեզ ողջունեց ուսուցչուհին առաջին:



Ուրախ էինք ժպտերես
Բախտավոր ու երջանիկ
Գտել էինք մեր մոր պես
Հարազատ ու բարի սիրտ,
Փոքրիկ էինք եկանք դպրոց
Դուք մեզ շատ բան տվեցիք
Ինչպես մայրը զավակին
Խնամեցիք, սիրեցիք:



Գլորվեցի տարիները,

Թվ հուշ դարձան լավ օրերը,

Մեր սրտերում միշտ կմնան

Հոգեհմա մեր դաերը:



Հուշ կմնան ու չեն մարի

Եր ու կարոտ, կպարուրի

Սրտի խորքում մի ցավ անանց,

Բայց դե կյանք է՝ քայլենք առաջ:



Այսպես կգան, կանցնեն օրեր,

Ուսանելի տարբեր դասեր,

Ուսուցիչներ, խրատ ու սեր,

Ինչու չէ որ, նաև՝ հույզեր:

Ւնչքան հույզեր, ինչքան լույսեր,

Հոգուց բխած անկեղծ խոսքեր,

Ընկերության արտահայտում,

Եվ բարության խոր զգացում:



Ինչ տվեցին տարիները,

Թվարկելն այսօր արդեն

Երևի թե իմաստ չունի.

Ակնառու են արդյունքները:



Այս դահլիճում՝ մեծ, լուսավոր,

Տեսնում եք դուք պտուղները:

Դրանց մեջ կան անթիվ, անչափ,

Աստված գիտե՝ ինչքան հույզեր:



Եվ բուրգերը եգիպտական ,

Եվ տաճարը Արտեմիսի,

Զևսի արձանն Օլիմպիական,

Եվ կոթողը Հռոդոսի,

Դամբարանը Մավզոլոսի,

Այգիները Բաբելոնի,

Եվ փարոսը Ալեքսանդրիայի

Շատ են հայտնի:





Աշխարհի յոթ հրաշալիք.

Հմայել եք դուք մշտապես,

Բայց կա յոթ այլ հրաշալիք,

Որ չի նշվում պաշտոնապես:



Ու մենք այսօր ձեզ պատմելու ենք

Մեր դպրոցական այս չորս տարիների մասին.

Հենց այդ հրաշալիքների լեզվով:



Ահա հրաժեշտ ենք տալիս

Մեր դպրոցական մանկությանը:

Եվ որպես վերջին քննություն

Բերել ենք ձեզ համար

Բոլոր այն հրաշալիքները,

Որ ամբարել ենք մեր հոգում և մտքում

Ուսումնառության այս չորս տարիների ընթացքում:





Առաջինը հենց նա է,

Նա է, ով մեզ աշխարհ բերում

Եվ ոչ մեկիս ոչ մի անգամ

Ոչ մի վայրկյան չի մոռանում:

Աշխարհն էլ մեզ դավաճանի`

Նա կանգնած է միշտ մեզ համար,

Հրաշալիքն այդ սիրելի

Կոչվում է Մայր:





Մայր իմ բարի, դու սուրբ, դու հեզ,

Չունես չարի ոչ մի թել,

Ինձ թվում է՝ միայն դու ես,

Միայն դու ես մայր ծնվել:



Ինչպես քեզ կոչեմ ի՛մ սեր, ի՛մ գարուն

Քեզ վաղու՟ց, վաղու՟ց անվանել են մայր:

Ես ինչպես գտնեմ ուրիշ անուն

Ավելի մաքուր, ավելի հարմար:

Այս բառի մեջ են տենչերն ու սերը

Աշխարհում բոլոր, բոլոր մայրերի:

Այս բառի մեջ են անմեղ հույզերը,

Թոթով խոսքերը օրորոցների:

Դու սիրող սրտի սերը լուսեղեն

Աշխարհում սիրած անունը միակ,

Առանց քեզ տունս փոքրիկ է ու նեղ,

Առանց քեզ տխուր է իմ երգը հստակ:

Ինչպես քեզ կոչեմ, ի՛մ սեր, ի՛մ գարուն

Քեզ վաղու՟ց, վաղու՟ց անվանել են մայր:

Ես ինչպես գտնեմ ուրիշ մի անուն

Ավելի մաքուր, ավելի հարմար:





Միայն հողի հետ կարող եմ չափել

Սիրտը մայրական հավերժ բարեգութ,

Հավերժ սիրառատ և հավերժ անսուտ,

Միայն հողի հետ կարող եմ չափել:

Ու եթե անսուտ այս հողի վրա

Հազար ձևերով կյանքն է բողբոջում,

Այդ նրանից է,որ ծոցում նրա

Հավերժ կենդանի մոր սիրտն է ննջում:











Գնամ սարը,վարդեր բերեմ,

Որ գրկիդ մեջ վարդեր բուրեն,

Քո ձեռքերը ես համբուրեմ,

Քո ձեռքերը անուշ են,մայր:



Քո ձեռքերն են ինձ բարուրել,

Քո ձեռքերն են ինձ օրորել,

Քո ձեռքերն են ինձ գուրգուրել,

Քո ձեռքերը անուշ են,մայր:



Քո ձեռքերը`դալար ճյուղեր,

Քո ձեռքերը`գարնան հավքեր,

Քո ձեռքերը`կյանքի երգեր,

Ով է ասում, թե հուշ են,մայր:



«Մայր» բառն ասելիս ի՞նչ մտածեցիր,
Երկի՞ր, տիեզե՞րք, ամենն ուզեցի՞ր,
Ի՞նչ էիր կարծում, ո՞վ կմոտենար,
Երբ օրորոցում «մամա» կանչեցիր։

Մանուկը մոր մեջ Աստծուն է տեսնում,
Մայրական սերն է Աստծուն հիշեցնում,
Թույլ ցավից անգամ երեխան լացի,
Կյանք չի տա ոչ մեկ իր մորից բացի։

Մեր Աստված Սեր է, վստահ եմ ասում,
Այդ սերն էլ Աստվա՛ծ դրեց մոր ներսում,
Միակ պաշտպանը թույլ մանկան համար,
Այդ ամենազորը` կոչվում է նա «ՄԱՅՐ»։

Անցնում են օրեր, տարիներ բազում,
Սկսում ես խոսել, քայլում ես, վազում,
Ինչքան մեծանաս, բայց մեկ է էլի
Աշխարհը քոնն է, երբ մայր ես ասում։







Կա մի վսեմ հրաշալիք

Մի սրբություն, առնց որի

Իրենց որբ են զգում մարդիկ,

Իսկ նրա հետ՝ մեծ ու հզոր,

Իսկ նրա հետ՝ հաղթանակող:

Հրածալիքն այդ կոչվում է

Հայրենի հող:



Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես , ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից` թե սիրտս ճեղքես`
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա:
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացի՛ր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարույր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց:
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման ճամփեքիդ վրա,
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա:



Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:




Ազատություն երազեցինք,

Անկախություն պահանջեցինք,

Եվ կերտեցինք մենք իսկական

Ազատ, անկախ, Արցախ աշխարհ:







Բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ,

Արքայական խոսքը մեր կմնա հավետ: 

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,

Տաճար է մեր երկիրը` սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,

Արևի պես, երկիր ին, կվառվես վառման:

Որպես փյունիկ կրակից կելնեսմ կելնես նոր

Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացի՛ր, սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն,

Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն: 



Չես խլվի երբեք,

Չես փլվի երբեք,

Ինչպես արյունից գույնը չի խլվում…

Եվ ինչ խաչագող դեռ պիտի հասնի,

Որ քեզ կամենա գողանալ մեզնից:



Ցնծա, Արցախ աշխարհ,
Ցնծա, Հայոց երկիր,
Բացվեց ահա ճամփան
Մեր ընդհատված երթի.
Քանզի հայեր ենք մենք,
Վառվող ջահեր ենք մենք,
Քանզի ոգին Հ ա յ կ յ ա ն
Մեր մեջ պահել ենք մենք:

Ծաղկիր, երկիր ազատ,
Ճախրիր ոգի հայոց,
Թող վերհառնի, շողա հավերժ
Հավատը մեզ պահող.
Քանզի հայեր ենք մենք,
Վառվող ջահեր ենք մենք..



Վեր կաց հպարտ երկիր Հայոց,
Որդիներդ են կռիվ տալիս
Մեզ է ուղված հարվածն այլոց,
Զավակներիդ փրկիր մահից:
Թող զինվորի անվախ սրտում 
Անհուն տագնապ չտիրի,
ՈՒ թշնամու չար գնդակից

Ոչ մի պաշտպան չտուժի:
Կոչ եմ անում, վեր կաց երկիր,
Եղբայրներն են մեր կռվում,
Փրկիր անգին զավակներիդ, 
Որ մեր հողն են պաշտպանում:



Ղարաբաղ եմ ասում՝
Հոգիս բաց է լինում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Սիրտս լաց է լինում։

Ղարաբաղ եմ ասում՝
Երգս թև է առնում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Սիրտս սև է դառնում։

Ղարաբաղ եմ ասում՝
Երազներ եմ հինում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Թևաթափ եմ լինում։

Ղարաբաղ եմ ասում՝
Հավքս ձագ է տալիս,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Պատս ճաք է տալիս։

Ղարաբաղ եմ ասում՝
Սիրտս պար է ընկնում,
Ղարաբաղ եմ տեսնում՝
Գլխիս քար է ընկնում։

Ղարաբաղ եմ ասում՝
Դրախտին եմ հասել,
Ղարաբաղ եմ տեսնում...
Ա՜խ, ես ձեր ինչն ասեմ:



Իմ պատուհանից ցնծությունն ասես
Գարնան քնքշանքով մեղմ թափանցեց ներս.
Առաջին անգամ մանկիկն իմ խնդուն
Դպրոցից եկել, ա տառն է սերտում:
Ա տառն է գրում մանրիկ մատներով,
Տառեր է շարում խնամքով, սիրով:
Մաշտոցն է այդպես մանկան պես մի օր
Հրճվել իր գյուտով` հրա՜շք, լուսավո՜ր:
Քանի՜ սերունդներ ա տառով զնգուն
Զգացել են այս հրճվանքը մաքուր:
Այն վեհ է` ինչպես ժպիտը մանկան,
Մոր գգվանքի պես միշտ նվիրական,
Նման ծլվլուն ծիծառի կանչին,
Հայրենի հողի կենարար շնչին:
Ամեն օջախի կրակն է անշեջ,
Ամե'ն հարկի տակ, ամե'ն սրտի մեջ,
Մեր ժողովրդի ոգին հրկիզուն
Եվ երկու բառով` մայրենի լեզու:



Ես ուզում եմ ինձ մոռանալ

Ու քո սիրով ապրել անվերջ,

Քո իղձերի գերին դառնալ,

Ու վառել քո տենչերն իմ մեջ:

Ես ուզում եմ վաղվա օրում

Եվ գալիքում լինել քոնը,

Որ և անցյալ տեսնեմ նորում

Եվ գալիքում տեսնեմ նորը:

Որ լսելով ծանոթ մի երգ`

Չկեղեքվենք մենք մեր ներսում,

Որ չմնա և ոչ մի վերք

Աչքին անտես մեր լուռ կեսում:

Ես ուզում եմ ապրել այստեղ,

Այս քարքարոտ հողի վրա,

Իմ հնամյա գոյը փաստել

Ծլարկելով քարին նրա:

Ապրենք մեկտեղ, մի երկնքի,

Մի արևի հովանու տակ`

Տալով մեր հին վարք ու փառքին

Մի նոր թռիչք ու նոր կյանք:



Եվ կա երրորդ հրաշալիք.

Այն է, ինչը մեզ այցելում,

Մինչև մահ մեզ չի լքում:

Եվ փոխելով սիրտ ու հոգի՝

Ուրիշ մարդ է մեզ դարձնում:

Հրաշալիքն այս գեղեցիկ

Կոչվում է մայրենի լեզու:





Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
Վանքեր նկարիր ու բերդեր անառ,
Լեռները դարձրու հավերժի արձան,
Գետերը՝ զնգուն տավիղների լար։
Նկարիչ, «ապրեմ-չապրեմ» նկարիր՝
Տրորված օտար կրունկների տակ,
Ոգին նկարիր Մելիք Ավանի
Ու մեր լինելու ձգտումը արդար։
Պատմիր աշխարհին՝ ով ենք մենք, ինչ ենք,
Եվ ովքեր են թույն խառնում մեր հացին,
Բախտի բերումով թեկուզ և քիչ ենք,
Բայց ոչ քոչվոր ենք, ոչ էլ խառնածին։
Որ մենք ենք ահա ու մեր լեռները,
Մեր Գանձասարը, վանքը Ամարաս,
Բաց են միշտ էլ մեր սրտի դռները,
Մաքուր ենք հոգով, շիտակ ենք ու պարզ։
Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ,
Լեռներ նկարիր, հողմաթեք ծառեր,

Մեր կամքը դարձրու հավերժի արձան,
Ոգին՝ անխորտակ, երազը՝ անմեռ։



Եվ կա երրորդ հրաշալիք.

Այն է, ինչը մեզ այցելում,

Մինչև մահ մեզ չի լքում:

Եվ փոխելով սիրտ ու հոգի՝

Ուրիշ մարդ է մեզ դարձնում:

Հրաշալիքն այս գեղեցիկ

Կոչվում է մայրենի լեզու:

















Ով մեծագործ  Մեսրոպ Մաշտոց

Մեր առաջին  բացված դպրոց,

Ամեն գիրդ՝ անշեջ  ճրագ,

Մեզ հայ պահող անմար կրակ:

Մեր առաջին լեզվի տաճար,

Լուսապայծառ հայոց հանճար:

Դու մեր Մեծ Պապ՝  Հացիկ գյուղից,

Մշո դաշտի քաղցրիկ հողից:

Շրթունքներով մեր մանկական՝

Քեզ հազար փառք հավերժական:









Դարեր եկան, դարեր անցան. Դու մնացիր չամփա բացող

Ոսկեղենիկ հայոց լեզու:

Դավեր եկան, դավեր անցան, դու մնացիր մեզ պահպանող

Ոսկեղենիկ հայոց լեզու:

Մեր դարավոր ու դժվարին գոյամարտի լույսի համար

Ուժեր բերիր կենսահոլով

Եվ ապագա երթի համար միշտ մնացիր առաջնորդող

Ոսկեղենիկ հայոց լեզու:













Մեր մայրենին պաղ աղբյուր է…….


















Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!