10-րդ դաս համ. պատմություն
Դասի թեմա-Հռոմեական կայսրությունը I-V դարերում
Դասի նպատակը և խնդիրները –իմանան պրինցիպատի, Օկտավիանոսի իշխանության, պրինցիպատի ձևավորման, Օգոստոսի բարեփոխումների մասին.
Համեմատեն կայսրերի գործունեությունները, կարողանան գնահատել նրանց գործունեությունը
Ներկայացնեն Արևմտյան կայսրության անկման պատճառները.
Ուսումնական նյութ-գրքեր, տետրեր, քարտեզ
Դասատիպ- նոր նյութի հաղորդման դաս
Միջառարկայական կապ-գրականություն, հայոց պատմություն, աշխարհագրություն
Հասկացություններ-պրինցեպս, պրինցիպատ, Ակցիումի ճակատամարտ, մշտական վարձու հիմունքներով գործող բանակ, պրովինցիա, բարբարոսներ, Դիոկղետիանոս, Կոստանդիանոս, դոմինանտ, հոներ, վաղ կայսրություն, ուշ կայսրություն
Կարևոր թվեր-Ք.ա.27թ, Ք.ա. 19 թ., 284-305, 330, 325, 375, 378, 395, 410, 451 թ., 476
Մեթոդներ-դասախոսություն, համեմատություն, քննարկման, գործնական աշխատանքի, անդրադարձի
Դասի ընթացքը
Կատարել հաճախումների հաշվառում, հին դասի հարցում, գնահատում, ամփոփում, նոր նյութի հաղորդում
Խթանման փուլ-Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի երկրի ղեկավարը:
Իմաստի ընկալման փուլ- Ուսուցիչ-զրույց «նպատակ» բաժնում նշված ուղղություններով:
Քննարկման հարց-ի՞նչ էր պրինցիպատը, ի՞նչ նախադրյալներ կային դրա ձևավորման համար.
Աշակերտները ներկայացնեն կայսրերի գործունեությունը, գնահատեն՝ հիմնավորելով փաստերով.
Օգոստոս, Կլավդիոս, Դոմետիանոս, Տրայանոս, Մարկոս Ավրելիոս, Դիոկղետիանոս, Կոստանդիանոս, Թեոդոսիոս,
Կշռադատման փուլ- կազմել հարցեր, ամփոփել:
Ի՞նչ փոփոխություններ կատարեց Օգոստոսը կառավարման համակարգում.
Ի՞նչ առանձնահատկություն ուներ Կլավդիոսի կառավարումը.
Կարևոր համարու՞մ եք Դոմետիանոսի գործունեությունը.
Ի՞նչն էր Մարկոս Ավրելիոսի գործունեության բնորոշ կողմը.
Ի՞նչը ներոնին դրդեց ինքնասպանության.
Համեմատեք կայսրերի գործունեությունը. նշեք փաստեր, հիմնավորեք.
Ե՞րբ է սկսվել ուշ կայսրության ժամանակաշրջանը ( 3-րդ դար).
Դիոկղետիանոսի օրոք կառավարման ո՞ր համակարգին է հիմք դրվում.
Ե՞րբ են սկսում ակտիվանալ բարբարոսները (Ք.ա.4-րդ դարից).
Հռոմեական կայսրությունը ե՞րբ է բաժանվել երկու մասի (395 թ).
Տնային աշխատանք-ստեղծել թեստ