16
ԳԱՐՆԱՆԱԲՈՒՅՐ
II դասարան
Բեմում քնած են բոլոր ծաղիկները՝ ծածկված սպիտակ շղարշով /սավանով/ : Ձայներ ծիտիկների , քամու, անձրևի, բնության:
Դուրս է գալիս արևը, ժպտում ու կանչում
-Հե՜յ ծաղիկներ հազարաբույր, բավական չէ՞ քնեք արդյոք:
Շղարշը շարժվում է և տակից դուրս է գալիս ձնծաղիկը, ժպտում արևին:
Ձնծաղիկ------ Ողջո՛ւյն արև՛, ինչ սիրո՜ւն ես , ինչքան ջերմ են շողերը քո:
Արև------Այո՛,ձյունոտ իմ անուշիկ, ես քեզ նոր գարուն եմ բերել
Հայոց քարքարոտ լեռներին, նորից գարուն եմ շաղ տվել:
Ձնծաղիկ-----------Բարի գալուստ, չքնաղ՜ գարուն, իմ քույրիկներ, դե՜ արթնացե՛ք,
Հայոց վսեմ լեռնաշխարհում գարնանամուտ պիտի տոնենք:
Տղաներից մեկը---Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով ,
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն ու սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով:
2 , Զուգել են նորից դաշտ ,անտառ ու լեռ,
Գարու՛ն, ամեն տեղ նոր կայնք ես վառել.
Իմ սրտում էլ ես թևերդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր:
3, Եվ ահա կրկին զվարթ ու ջահել
Դուրս եկա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերդ ողջունում են ինձ
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել:
4,Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես արտում, անտառում, սարում…
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում,
Ողջույն քեզ արև, ողջույն քեզ , գարուն…
Գարնան երգ--------------------------------------------------
5, Տղա 5------------Մենք տերևներն ենք կանաչ
Երկարամյա մի ծառի,
Եկել ենք ձեզ պատմելու,
Հեքիաթը ծաղիկների:
6, Շատ ու շատ դարեր առաջ,
Մեր նախնյաց հայրենիքում,
Որ մի ծաղիկ չէր աճում,
Անուշ գարուն չէր բացվում,
Չկար ժպիտ, չկար խինդ,
Տխուր էր շուրջն ամեն ինչ:
7, Սակայն գարնան մի տաք օր,
Երբ արևը մեղմ ժպտաց
Լեռան լանջին ձյունը հալվեց,
Ձորում առուն քչքչաց:
8, Կապուտաչյա մի աղջիկ ,
Որ մանուշակ էր կոչվում,
Հանկարծ նայեց արևին,
Խուտուտ զգաց երևի:
9, Ու նրա նուրբ դեմքի վրա,
Գծվեց ժպիտն առաջին,
Իսկ երբ փախցրեց հայացքը
Իր աչքերի գույնը տեսավ,
Առվի ափի խոտերին:
10, Տեսավ փոքրիկ կապուտաչվի
Անուշաբույր ծաղիկներ,
Էլ չիմացավ ինչ անել,
Միայն դյութված ճչաց, կանչեց,
Որ դրանք ինքն է գտել:
11, Մարդիկ տեսան ու զարմանքից,
Խոսք չգտան ասելու,
Լոկ անունը աղջկա
Շշնջացին իրարու:
12, Այդ օրվանից մեր ձորերում
Ծնունդ առավ մի ծաղիկ
Շաղոտ, շողոտ, քնքշաբույր
Մանուշակն էր նա ծավի:
13, Այս հեքիաթը պիտի հյուսել,
Յուրաքանչյուր ծաղկի շուրջ,
Չէ՞, որ ժպիտն է աշխարհում
Դարձել ծաղկունք, բազմաբույր:
14, Ուստի մարդիկ իմացեք,
Որքան ժպիտներ լինեն
Այնքան մեր լեռնաշխարհում,
Նոր ծաղիկներ կբուրեն:
Խմբով--------- Քանզի ամեն մի ծաղիկ, մի ժպիտից է ծնվում,
Ժպտում են այն ժամ մարդիկ, երբ բարիք են արարում:
Երգ-------------ծաղիկների ժպտալու մասին
15, Ծաղիկ---- Բարությունից է ծնվում,
Ամեն լավ բան մեր կյանքում
Բարությունով է մարդը
Անուն, համբավ, վաստակում:
16, Ծաղիկ----Բարի մարդը նման է,
Դաշտում բուրող ա՜յն ծաղկին,
Որի բույրը խլում է թափառական չար քամին,
Կամ որին անխճաբար կարող են հեշտ կոխկոտրել,
Ու առանց ցավ զգալու թփից պոկել, շպրտել:
17, Մարդը բարին անում է ի հեճուկս չարության,
Նա բարքին արարում է, որ փակի վշտի ճամփան:
18, Ահա այս համառ փաստին, ճշմարտության հավաստում,
Որ գարուններն Հայաստանում, հենց այնպես չեն հեռանում:
19, Անգամ դարեր շարունակ նշանավոր դեպքերը ու դեմքերը մեր ազգի
Առնչվել են գարնան հետ ու փառք բերել մեր բազկին:
Ասմունք --
20,Մեր ճանապարհին, մանուկ հասակից,
Ամենուր ահը եղավ ուղեկից,
Քնեցինք ահով, զարթնեցինք ահով,
Սիրեցինք ահով, ատեցինք ահով,
Կարդացինք ահով, ահով գրեցինք:
Եվ քարն էլ քարին ահով դրեցինք,
Թե աղոթք արինք, այն էլ էր ահով,
Եվ չեղավ ոչինչ հանգիստ, ապահով:
21, մեր նվիրական հողում հարազատ
Չեղավ, որ մի օր խոսեինք ազատ,
Ահով ապրեցինք մեր ամեն պահը,
Եվ ահը վեր էր, քան ինքը մահը
Մեր կյանքը կերավ ահն այդ ահավոր
Մեզ նորից աշխարհ գալ է հարկավոր:
22, Իսկ մենք մեկ անգամ չէ, որ աշխարհ ենք եկել,
Անգամներից մեկը մայիսի 26-ին էր, երբ մեր աշխարհում թիվն էր 451: Իսկ պատմության մեջ այն Ավարայր է կոչվել, Տղմուտ գետի ափին,լայնատարած դաշտում, երբ չարն այդ ժամանակ թշնամու դեմք առած հարբած փղերով ու դավերով բազում , փորձում էր արմատից կտրել Մեսրոպյան լեզուն,մեր հավատի վրա ջաղացքարեր դիզել:
23 . Ու պիտի գար անշուշտ Վարդանը զորեղ
Անգամ, եթե պետք է Զոհրակին էլ զոհել
Զոհել մորը անգամ, անգամ կյանքը ջահել
Միայն փրկել, փրկել, հող հայրենին փրկել:
Երգ-------------ազատագրական
24, Մշուշի միջից տեսիլ դյութական
Բացվում է կրկին Նաիրին տրտում,
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան
Եվ այնքան ներում,ո՞ր երկրի սրտում:
Որտե՞ղ են քարերն այնքան վերամբարձ
Ձեռքերի նման պարզված երկնքին,
Որտեղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ,
Եվ զոհաբերումն այնպես խնդագին:
Որտեղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդակային, դաշյունը քինոտ
Որտեղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ:
Երգ----------------------------
25, Շատացան ծաղիկներն հայոց աշխարհում,
Բուրել ուզեցին ավելի անուշ,
Սակայն թանձր էր նրանց թերթերին,
Նստել եղեռնի մահաբույր փոշին:
26,Ու մինչ կհառներ երկիրն իմ ավեր
Կշտկեր մեջքը, թափ կտար ձեռքը
15 թիվը ինչպես որ սեպը
Խրվել է ազգիս հիվանդ կոկորդը:
27. Ախր գարուն էր ապրիլն էր ա՜խր,
Որ պիտի ծաղկեր ու փթթեր այգին,
Ախր բողբոջ էր, ծիլ էր ու ծաղիկ,
Ինչպես՞ էր նյութել չարն այսքան չարիք:
28. Խանգարե՞լ, ինչի՞ համար…
Գարուն էր չեկած ամառ՝
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի՝ պես…
— Գարուն ա, ձուն ա արել…
Գետերը մեր երերման
Հոսեցին՝ երակի՝ պես…
Արունը ջուր ա դառել…
Ձորերը շիրիմ դառան,
Վիհերը՝ գերեզմանոց.
Ջուրը մեր տունն ա տարել…
Ամեն քար՝ լուռ մահարձան,
Ամեն տուն՝ վառման հնոց.
Բնավեր հավք ենք դառել…
Ինչքան բառ՝ ո՜ղջը մրմունջ,
Ինչքան երգ՝ ողջը լալով
— Զուլում էր, զուլո՜ւմ լաո՛…
Թրի դէմ, սրի, հրի՝
Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ,
— Տնավե՜ր, բնավե՜ր լաճ…
Մեր հողը, մեր հայրենին,
Մեր երկիրն ամայացավ,
— Սեւ հագիր, սեւ սիրտ մարե…
Հինավուրց տոհմիկ մի ազգ
Չմեռա՜վ, այլ…մահացա՛վ.
— Գարուն ա, ձուն ա արել…
29. Ու դեռ մարդիկ կան, որ երկմտում են
Վարանում անգամ, կամ չեն հանդգնում,
Գոռալ աշխարհին, այն ինչ մեկ դար առաջ
Դյութազնական ձայնով որպես վրեժխնդրության ինքնատիպ պատգամ Սիամանթոն ասաց,
-Ո՜վ մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին:
30. Դե՛, թե համաձայն չեք, ասացեք չի եղել,
Եղեռն չի եղել, եղել է կատակ,
Միլիոնավոր հայեր հենց այնպես են մեռել
Ու հողն իրենց կամքով թշնամուն են թողել:
31. Իջնում է գիշերն անգութ ու մթին
Եվ այգը բացվում դուռն ու մահահոտ,
Բայց հրկեզ հոգիս մորմոքում այս տոթ
Հավատում է դեռ քո առավոտին:
Թող կիտվի խավարն ավելի խրթին,
Եվ շատախինդ ճնշե հողն իմ արյունոտ,
Ու թող գա, թե կա, ավելի չար բոթ:
Մեխվի զոհ- երկրիս անարգված սրտին:
Ուխտավոր անդուլ, դարերի ժառանգ
Մի հեգ նաիրցի գնում եմ անկանգ
Թող ուժկան գիշերն անհաստատ դավե
Որքան մութը սև , այնքան ես համառ,
Երկիր իմ եղիր հավատով անմար,
Սուրբ է քո հոգին և պսակդ վեհ…
Երգ ------Հայաստան աշխարհ կանգուն----------
Անգամներից մեկն էլ 1918 թիվն էր,
Մայիսն էր վարդաբույր, բայց արյուն էր հեղվում,
Ավարայրը հիմա ՝ Սարդարապատ էր կոչվում:
Ասմունք --- Ինչպե՞ս չսիրեմ , երկիր իմ կիզված,
Պարզված վերստին սրերին սուրսայր,
Ինչպե՞ս չսիրեմ – հեզությամբ լցված
Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր:
Որքան որ եղան արյունիդ ագահ
Դու կամավոր զոհ-բոլորը տվիր,
Դու հավետ եղար անարատ վկա
Չարերի կոխան, խաչված իմ երկիր:
Հրկեզ քո հոգին , որպես առատ խունկ,
Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
Դու ընդունեցիր երդում ու երկունք
Դու արքայաբար վեհ ու անհպարտ:
Ժամ է ե՛լ նորից , ի՛մ ծիրանավառ,
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառի՛ր երկունքի գիշերում խավար,
Հրով մկրտված Նաիրյան հոգին:
Մրրկեց հոգին նաիրյան , քանզի թվին այդ նույն ու նույն մայիսի 28-ին Հռչակվեց Հայաստանի Հանրապետություն:
Երգ -----------------------------------հիմնը
Սական կարճ եղավ կյանքն այդ նոր կարգի
Ձեռնեձեռ անցանք նոր հասարակարգի
Խայծը մնաց շուրջ մի յոթ տասնամյակ
Մինչև որ պայթեց հունդը ազատ ոգու
Թևին տվեց անկախության ձգտումը վեհ
Ու լեռնացան ուժեր, բռունցքվեցին համակ
Ոգի առան Ավարայրն ու Սարդարապատը.
Այս անագամ դրանք կոչվեցին Արցախ.
Եվ մայիսի 9-ին, դարձյալ մի գարուն
Շուշիում տոնվեց մի նոր հաղթանակ,
Հետ պտտվեց անիվը պատմության
Հայոց անկախության լուսե օրը դարձյալ
28 է մայիսի հաշված 18- թվից:
Երգ---------Հայաստանի մասին--------------------------------
Արև-------------
Ծաղիկներ՛ ինչու՞ եք լռել
Տխուր էր, այո՛ այս ամենը….
Սակայն հայոց հողը հուռթի է եղել,
Որքան ջարդել են նրա կողերը
Բյուրեղացել են նրա կոշտուկները,
Կավի նման է եղել, կամ էլ խաղողի,
Որ որքան տրորել են անգամ ոտքերով,
Թոնիրն ու գինին միմյանց սատարել են
Ծուխն ու կենացը իրար փաթաթած.
Պարզել է երկինք, հպարտ բաց ճակատ,
Իր որդիների տաղանդով , գործով,
Նվաճել հավերժի տիտղոսը , հաստատ:
Ծաղիկ----- Անշուշտ այս երկրում ուր ծնվում ենք մենք .
Ապրում մի գարուն ու անհետանում
Հավերժի հետ մրցող դեմքեր են եղել,
Ու լուսե երգեր, երգեր են եղել:
Մարտ ամսին է ծնվել մեծն Չարենցը,
Ապրիլին է ծնունդը Շիրազի
Եթե այսպես թվենք չի բավականացնի
Ողջ ժամանակը մեր հանդեսի:
Մենք այսօր մի –մի ծաղիկներ դարձած
Մեր պատմության բոլոր դասերը անցած
Մեր հոգում պահած վառ , խլրտուն ու խանդավառված
Բեմ ենք բարձրացել, որ մեր կոչն ուղղենք
Աշխարհում ապրող բոլոր հայերին:
- Եթե հայ մարդը սովոր է միային լույսին մոտենալ, ապա այդ լույսը այստեղ է , եկեք՛…
-Եթե հայ մարդը վաղուց ձգտում է հանգստանալու, մի լավ քնելու, կամ էլ զննելու աշխարհում եղած չարն ու բարին, ապա այդ քունն էլ, հանգիստն էլ, դատն էլ, այստեղ է . եկե՛ք …
- Եթե հայ մարդը երազում է լոկ սովորական ու պարզ աշխատանք , ապա շտապեք, դեռ ինչքան քարեր-խաչքարեր դառնան, դեռ ինչքան բառեր երգեր կդառնան, դեռ քանի, քանի քաղաքներ շինվեն, որ դառնան Անի, դառնան Կարս ու Վան, դառնան տաճարներ զվարթ, լուսավոր,դառնան կաճառներմտքի, գիտության:
-Դեռ ինչքան լուսե մանուկներ ծնվեն,
Որ դառնան Վարդան, Տիգրան, Արտաշես,
Դառնան Անդրանիկ , Գարեգին Նժդեհ,,,,
Գարեգին Նժդեհ, որ պիտի ասեր…
,/տղաներից մեկը գա հագած ու ասի/
Հայրենասիրություն , մարդկային առաքինությունների թագն ու պսակն է դա:
Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում նրա պսակի շնորհիվ:
Հայրենապաշտ պիտի լինենք մենք:
Հավատում եմ այն օրվան , որ կզարթնի ցեղը հայու մեջ և կսկսվի հայ հոգու վերելքի փառաշատ շրջանը:
Եվ որպես արդար հետևանի , առաջին անգամ լինելով՝ մարդկությունը խորապես կամաչի մեր հանդեպ ունեցած իր անիրավություններեն::
Ահ՜ ցեղահայտնություն երանելի՜ օր, պիտի ուշանաս, արդյոք հեռու՜ ես…
Խումբ---- Մենք հավատում ենք քեզ…
Մենք սպասում ենք քեզ
Երգ –Կիլիկիա
Գարուն է գալիս …
Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս
Դռները բացեք գարուն է գալիս: